Թոմաս Ուայթ (բանաստեղծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոմաս Ուայթ
անգլ.՝ Thomas Wyatt
Sir Thomas Wyatt by Hans Holbein the Younger.jpg
Ծնվել է1503[1][2][3][…]
ԾննդավայրՄեյդսթոուն, Անգլիա
Վախճանվել էհոկտեմբերի 11, 1542
Վախճանի վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
ԳերեզմանSherborne Abbey
Մասնագիտությունբանաստեղծ, դիվանագետ, գրող, քաղաքական գործիչ և թարգմանիչ
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունԱնգլիայի թագավորություն
ԿրթությունՍուրբ Ջոնի քոլեջ
Ժանրերսոնետ
ԱմուսինElizabeth Brooke? և Elizabeth Brooke?
Համատեղ ապրողElizabeth Darrell?
ԶավակներFrances Wyatt?[4] և Thomas Wyatt?[4]
Thomas Wyatt Վիքիպահեստում

Սըր Թոմաս Ուայթ (անգլ.՝ Thomas Wyatt, 1503[1][2][3][…], Մեյդսթոուն, Անգլիա - հոկտեմբերի 11, 1542, Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի պետական գործիչ, դիվանագետ, բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Ուայթը ծնվել է 1503 թվականին Մեյդսթոն քաղաքում։ Սովորել է Քեմբրիջում, եղել է Հենրի VIII–ի պալատի սուրհանդակը՝ դիվանագիտական հանձնարարություններ կատարելով Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում։ Եղել է փոխծովակալ (1541

Ուայթը Հենրի Հովարդի՝ կոմս Սուրեյի հետ միասին հանդիսացել է նոր անգլիական պոեզիայի հիմնադիրը։ Նա անգլիացի առաջին պոետն է, որ սոնետներ է գրել։ Սկզբնական շրջանում նրա երկերը հայտնվել են «Tottel’s Miscellany»ում (1557)՝ Սուրեյի ստեղծագործությունների հետ միասին, ավելի ուշ հրատարակությունները վերաբերում են 1855, 1870 թվականներին։

Սըր Թոմաս Ուայթը վախճանվել է 1542 թվականի հոկտեմբերի 11–ին Լոնդոնում։

Թոմաս Ուայթի մահից տասներկու տարի անց՝ 1554 թվականին, նրա որդին, որ նույնպես կրում էր Թոմաս Ուայթ անունը, գլխավորել է Հենրի VIII-ի դստեր՝ թագուհի Մարի Թյուդորի դեմ իրականացված ապստամբությունը։ Ապստամբների նպատակը կաթոլիկ թագուհու գահընկեցությունն էր և բողոքական Եղիսաբեթ I–ի գահակալումը։ Սակայն ապստամբությունը ճնշվել է, և Թոմաս Ուայթ-կրտսերը մահապատժի է ենթարկվել։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Томас Уайетт. Сонеты в переводе В. Рогова, С. Сухарева и С. Шик / Западноевропейский сонет (XIII—XVII века): Поэтическая антология. — Л.: ЛГУ, 1988. — С. 309—313.
  • Томас Уайетт. Сонеты и песни. — М.: Время, 2005. — ISBN 5-9691-0084-6

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]