Սըր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սըր (անգլsir, հին ֆրանսիական sieur բառից, որ նշանակում է պարոն, տեր, ինչն էլ, իր հերթին, առաջացել է լատիներեն senior բառից, որ նշանակում է ավագ), անգլալեզու աշխարհում տղամարդկանց պատվավոր կոչում, որն ունի երկու նշանակություն՝ տիտղոս և դիմելաձև։

Տիտղոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Թագավորությունում տարածում գտած բառամաս, որ դրվել է ասպետական կոչում, բարոնետի ազնվական տիտղոս ունեցող մարդկանց կամ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետների անուններից առաջ՝ տալով դրանց պատվավոր իմաստ։ Անգլերենում բառը գրվում է մեծատառով (Sir) և գործածվում է անվան հետ՝ առանց ազգանվան, օրինակ՝ Sir Paul, սըր Փոլ, կամ ամբողջ անվան հետ (Sir Walter Scott, սըր Վալտեր Սքոթ)։ Ճիշտ չէ այն գործածել միայն ազգանվան հետ (չի կարելի ասել Sir McCartney, սըր ՄաքՔարթնի)։ Անգլալեզու տեքստերում (հատկապես՝ բրիտանական) սըր բառը ասպետների և բարոնետների անվան հետ գործածվել է խիստ հետևողականորեն (ծայրահեղ դեպքում միայն առաջին հիշատակման մեջ)։ Ասպետական միաբանությունում ասպետի աստիճան կամ բարոնետի տիտղոս ունեցող կանայք կոչվել են տիկին (Dame)՝ անվան հետ, բայց սըր–ի կինը կոչվել է լեդի՝ ազգանվան հետ, առանց անվան (այսպես՝ սըր Փոլ ՄաքՔարթնիի կինը՝ լեդի ՄաքՔարթնի)։

Դիմելաձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլալեզու աշխարհում տղամարդկանց դիմելու քաղաքավարի ձև, որ սովորաբար կիրառվում է ղեկավարին, պետին, բարձր կոչում ունեցողին (ոստիկանությունում և Հրշեջ պահպանությունում), սպային (զինված ուժերում) դիմելիս, կամ այն դեպքերում, երբ զրուցակցի անունը հայտնի չէ (մինչև 20-րդ դարը սովորաբար այդպես դիմել են միայն ջենթլմեններինՍըր բառը սովորաբար գրվում է փոքրատառով, ինչպես, օրինակ՝ «այո, սըր», «բարև ձեզ, սըր» և այլն։ Կանանց դիմելու համապատասխան ձևը մադամն է, madam (կրճատ՝ մեմ, ma’am

Պետք չէ շփոթել սիր բառի հետ (ֆր.՝ sire, անգլ.՝ sire), որ կիրառվում է միապետերին դիմելու ժամանակ (Ձերդ Մեծություն, Տեր իմ)։

Ալեքսանդր Բլոկի մոտ կարելի է հանդիպել sir բառի բնօրինակ տարբերակը՝ Пора смириться, сöр[1][2].

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի մարդիկ, որ ունեն սըր տիտղոսը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Текст стихотворения «*** Осенний вечер был. Под звук дождя стеклянный» в Викитеке
  2. Друговейко-Должанская, Светлана. Диакритики в современном русском письме — gramma.ru

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]