Ջոնաթան Փրայս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Ջոնաթան Փրայս
JonathanPryce2007 cropped.jpg
Ծնվել է հունիսի 1, 1947({{padleft:1947|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:1|2|0}})[1][2] (71 տարեկան)
Ծննդավայր Հոլիպւել, Flintshire, Ուելս, Միացյալ Թագավորություն
Կրթություն Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա[3]
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of Wales (1959–present).svg Ուելս
Մասնագիտություն հեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան
Ամուսին(ներ) Քեյթ Ֆահի
Համատեղ ապրող(ներ) Քեյթ Ֆահի
Պարգևներ և մրցանակներ Լոուրենս Օլիվյեի պարգև, Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր, Թատերական համաշխարհային մրցանակ, Tony Award for Best Featured Actor in a Play և «Թոնի» մրցանակ՝ մյուզիքլում լավագույն տղամարդու դերի համար

Ջոնաթան Փրայս (անգլ.՝ Jonathan Pryce, հունիսի 1, 1947, Ուելս, Մեծ Բրիտանիա), վելշացի կինոյի և թատրոնի հայտնի դերասան և ռեժիսոր: Խաղացել է ավելի քան յոթանասուն ֆիլմերում, այդ թվում և հանրահայտ «Բրազիլիա» ֆիլմի գլխավոր դերերում։

Իր դերասանական կարիերան սկսել է 1980-ականներին։ Առաջին ֆիլմը, որում նկարահանվել է Ջոնաթան Փրայսը դա 1982 թվականին լույս տեսած «Աղոթարար» ֆիլմն էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնաթան Փրայսը ծնվել է Ուելսի հյուսիսում գտնվող Հոլլիվել քաղաքում՝ քաղաքի կառավարչական խորհրդի անդամի ընտանիքում։

20 տարեկան հասակում նա արդեն Մեծ Բրիտանիայի ամենավարկանշային դերասաններից էր, որը սովորում էր Լոնդոնի թագավորական դրամատիկական արվեստի ակադեմիայում։

Մի քանի տարի անց Լիվերպուլում հեղինակավոր դերասան-ռեժիսորը միանում է Նոթինգեմյան դրամատիկական թատրոնին և բեմադրում մի շարք թատերական ներկայացումներ, այդ թվում «Ըմբոստի հնազանդվելը» (1973 թվական), «Երերք քույրեր» (1973), «Կովկասյան կավճե շրջան» (1974) և այլն։

1979 թվականից Ջոնաթան Փրայսը սկսում է աշխատել «Թագավորական շեքսպիրյան թատերախմբում», որը այդ ժամանակահատվածում համարվում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ամենանշանավոր ռեժիսորական թատրոնը։

Այս թատերախմբի կազմում Փրայսը կատարել է Պետրուչչիոյի, Օկտավիայի («Անտոնիո և Կլեոպատրա» ֆիլմում) և Անջելոյի («Սահմանը սահմանին» ֆիլմում)։

1980 թվականին դերասանը ստացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակը, Համլետի դերը կերտելու համար։ 1986 թվականին խաղացել է «Մակբետ» ողբերգության գլխավոր դերը։

Ավելի ուշ, նա խաղացել է այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Ալ Պաչինոն և Ռոբերտ դե Նիրոն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոնաթան Փրայս Downstage Center — դերասանի ինտերվյուն կայքում American Theatre Wing.org, մարտ, 2006 (անգլ.)
  • Actors On Performing Working in the Theatre — վիդեո-սեմինար կայքում American Theatre Wing.org, ապրիլ, 2006 (անգլ.)
  • Performance Working in the Theatre — վիդեո-սեմինար կայքում American Theatre Wing.org, սեպտեմբեր 1991 (անգլ.)