Սթիվեն Դիլեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սթիվեն Դիլեյն
Stephen Dillane at Dinard 2012.jpg
Ծնվել էմարտի 27, 1957(1957-03-27)[1] (63 տարեկան)
ԾննդավայրՔենսինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԷքստերի համալսարան և Բրիստոլ Օլդ Վիկ թատերական դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[2]
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Երեխա(ներ)Ֆրենկ Դիլեյն
Պարգևներ և մրցանակներԲրիտանական հեռուստատեսային ակադեմիայի պարգև լավագույն դերասանին, International Emmy Award for Best Actor?, Սան Դիեգոյի կինոքննադատների ընկերության մրցանակ համույթի լավագույն կատարման համար, Թոնի մրցանակ պիեսում խաղացած տղամարդու լավագույն դերի համար և Թատերական համաշխարհային մրցանակ

Սթիվեն Ջոն Դիլեյն (անգլ.՝ Stephen John Dillaneմարտի 27, 1957(1957-03-27)[1], Քենսինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության անգլիացի դերասան: «Թոնի» և BAFTA մրցանակների դափնեկիր: Լոուրենս Օլիվիեի մրցանակի և Էմմիի նոմինանտ: Առավել հայտնի է դարձել Ստանիս Բարատեոնի դերով, որը նա մարմնավորել է Գահերի խաղը հեռուստասերիալում:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվեն Դիլեյնը ծնվել է 1957 թվականի մարտի 27-ին Քենսինգթոնում, Լոնդոն՝ ավստրալացի վիրաբույժ Ջոն Դիլեյնի և անգլիացի Բրիջիթի ընտանիքում[3][4]։ Ունի քույր և կրտսեր եղբայր՝ Ռիչարդ Դիլեյնը, ով նույնպես դերասան է։

Էքսեթերի համալսարանում սովորել է պատմություն և քաղաքագիտություն, հատկապես ռուսական հեղափոխության ժամանակաշրջանը[5]։ Ուսումն ավարտելուց հետո, երեք տարի աշխատել է որպես թղթակից։ Այնուհետև փոշմանել է և դարձել դերասան՝ 25 տարեկանում ընդունվելով Բրիսթոլի թատերական դպրոցը[6][7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվեն Դիլեյնը 2008 թվականին

Կինոյում իր առաջնախաղն է ունեցել 1985 թվականին՝ նկարահանվելով հայտնի «Ռեմինգթոնյան ոճ» հեռուստասերիալում։ Դրանից հետո մի քանի տարի աշխատել է թատրոնում։ 5 տարի անց Դիլեյնը խաղացել է Հորացիոյի դերը «Համլետ» հեռուստաֆիլմում։ 1994 թվականին Սթիվենը խաղացել է նաև միևնույն հեռուստաֆիլմի թատերական տարբերակում։ Նրա ամենահայտնի դերերից է Լեոնարդ Վուլֆի դերը «Ժամացույցներ» ֆիլմում։ Նկարահանվել է նաև «Տրիումֆ», «Գոլ» և «Գոլ 2» ֆիլմերում։

Թատրոնում նրա ամենահայտնի դերերից Արչերի դերը «Հիասքանչ խորամանկություն», Ուոլթերի դերը «Հրեշտակները Ամերիկայում», Քլովի դերը «Էնդշփիլ», Հենրիի դերը «Արտացոլում» ներկայացումներում։ Խաղացել է նաև «Մակբեթ», «Չորս կվարտետ», «Փոթորիկ» և «Ինչպես Ձեզ դուր է գալիս» թատերական ներկայացումներում։

Նկարահանվել է նաև մի քանի հեռուստասերիալներում։ Այսպես, նկարահանվել է «Ջոն Ադամս» հեռուստասերիալում, մարմնավորել է Ստանիս Բարատեոնի դերը «Գահերի խաղը հեռուստասերիալում», ինչպես նաև դետեկտիվ Կարլ Ռոբակի դերը «Թունել» հեռուստասերիալում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 (unspecified title)
  2. Национальная библиотека Франции — 1537.
  3. Биография Стивена Диллэйна на сайте filmreference.com
  4. Wolf, Matt (16 апреля 2000)։ «Getting Out of the Way of 'The Real Thing'»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 2009-08-08-ին։ Վերցված է 07-07-2015 
  5. Rorke, Robert (13 апреля 2008)։ «'Adams' alter-ego»։ New York Post։ Արխիվացված օրիգինալից 2016-03-15-ին։ Վերցված է 19-07-2015 
  6. de Lisle, Tim (16 ноября 1997)։ «The unwilling war hero»։ The Independent։ Արխիվացված օրիգինալից 2016-03-11-ին։ Վերցված է 07-07-2015 
  7. «The unknown heart-throb»։ The Guardian։ 13 января 2000։ Արխիվացված օրիգինալից 2016-03-15-ին։ Վերցված է 19-07-2015