Ջեյն Էսպենսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյն Էսպենսոն
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 14, 1964(1964-07-14)[1] (59 տարեկան)
ԾննդավայրԷյմս, Ստորի շրջան, Այովա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Ames High School?
Մասնագիտությունսցենարիստ, գրող և հեռուստատեսային պրոդյուսեր
Պարգևներ և
մրցանակներ
Կայքjaneespenson.com
 Jane Espenson Վիքիպահեստում

Ջեյն Էսպենսոն (անգլ.՝ Jane Espenson, հուլիսի 14, 1964(1964-07-14)[1], Էյմս, Ստորի շրջան, Այովա, ԱՄՆ), ամերիկացի սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյն Էսպենսոնը 13 տարեկանում հետաքրքրած է եղել դրամատուրգիայով, երբ «M*A*S*H» հայտնի սերիալի համար գրել է իր առաջին փորձնական սցենարը։ Հետագայում նա իր դեբյուտային աշխատանքը գնահատել է ասելով․ «Դա աղետ էր...»[3]:

Նա Բերքլիի կալիֆոռնիական համալսարանում ուսումնասիրել է ինֆորմատիկա և լեզվաբանություն, ուսման ընթացքում ներկայացրել Է «Աստղային ուղի. հաջորդ սերունդ» սերիալի մի քանի սցենարներ՝ մասնակցելով սիրողական գրողների մրցույթին։ 1992 թվականին Ջեյնը դարձել է «ABC Disney writers fellowship» սցենարիստների մրցույթի հաղթողը, որը նրա առջև բացել է հեռուստատեսության կարիերայի դռները։

1998 թվականին Էսպենսոնը միացել է «Բաֆի՝ վամպիրների կործանիչը» հեռուստասերիալի անձնակազմին, դառնալով գլխավոր սցենարի հեղինակից մինչև գործադիր պրոդյուսեր։ 2006-2010 թվականներին նա բեղմնավոր կերպով աշխատել է SyFy Universal հեռուստաալիքի «Աստղային հածանավ, Գալակտիկա», «Կապրիկա», «Պահեստ 13» նախագծերի վրա։ Նրա վերջին աշխատանքների շարքում է «Ամուսինները» սեփական վեբ սերիալը և «Մի անգամ հեքիաթում» ֆանտաստիկ սերիալը[4][5][6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011՝2018՝ «Մի անգամ հեքիաթում»՝ սցենարիստ, պրոդյուսեր
  • 2011՝2013՝ «Ամուսինները» (վեբ սերիալ)՝ հեղինակ, պրոդյուսեր, սցենարիստ
  • 2011՝ «Թորչվուդ, Հրաշքի օր» (հեռուստասերիալ)՝ պրոդյուսեր, սցենարիստ (5 էպիզոդ)
  • 2011՝ «Գահերի խաղը (հեռուստասերիալ)»՝ սցենարիստ, էպիզոդ 1#6 (համահեղինակներ Դավիթ Բենիոֆֆ, Դ. Բ. Ուայս)
  • 2010՝ «Կապրիկա» (հեռուստասերիալ)՝ պրոդյուսեր, սցենարիստ, էպիզոդ 1#4, 1#18
  • 2009 ՝ «Պահեստ 13» (հեռուստասերիալ)՝ հեղինակ, պրոդյուսեր, սցենարիստ
  • 2009՝ «Տիկնիկային տուն» (հեռուստասերիալ)՝ սցենարիստ, էպիզոդ 1#10, 1#11, պրոդյուսեր-խորհրդատու
  • 2007 ՝ Էվրիկա (հեռուստասերիալ)՝ սցենարիստ, էպիզոդ 2#7
  • 2006}}-2009՝ «Աստղային հածանավ, Գալակտիկա» (հեռուստասերիալ)՝ սցենարիստ (5 էպիզոդ, «Թշնամու դեմքը» վեբ էպիզոդներ, «Պլան» ֆիլմ), պրոդյուսեր
  • 2005-2006՝ Jake in Progress՝ պրոդյուսեր, սցենարիստ, էպիզոդ 2#8
  • 2005՝ The Inside՝ պրոդյուսեր, սցենարիստ (4 էպիզոդ)
  • 2005՝ «Վերադարձ մեռելներից» (հեռուստասերիալ)՝ պրոդյուսեր, սցենարիստ էպիզոդ 2#3
  • 2003-2004՝ «Հիլմոր աղջիկները» (հեռուստասերիալ)՝ պրոդյուսեր, սցենարիստ, էպիզոդ 4#4, 4#16
  • 2003՝ «Միայնակ սրտեր»՝ սցենարիստ, էպիզոդ 1#3
  • 2002՝ «Լուսատտիկը» (հեռուստասերիալ)՝ սցենարիստ, էպիզոդ 1#3
  • 1999-2000՝ «Անգել» (հեռուստասերիալ)]]՝ սցենարիստ, էպիզոդ 1#5, 2#6
  • 1998-2003՝ «Բաֆի՝ վամպիրների կործանիչը» (հեռուստասերիալ)՝ սցենարիստ (23 էպիզոդ ), գլխավոր խմբագիր, պրոդյուսեր
  • 1997-1998՝ «Էլլեն» (հեռուստասերիալ)՝ սցենարիստ
  • 1996-1997՝ Something So Right (հեռուստասերիալ)՝ սցենարիստ (4 էպիզոդ)
  • 1996՝ «Մարդը ոչ մի տեղից» (հեռուստասերիալ)՝ սցենարիստ, էպիզոդ 1#23
  • 1996՝ «Աստղային ուղին, խորը տիեզերք 9» (հեռուստասերիալ)՝ սցենարիստ էպիզոդ 4#17
  • 1994՝ «Մոնտի» (հեռուստասերիալ) ՝ սցենարիստ, էպիզոդ 1#5
  • 1994՝ «Դինոզավրեր» (հեռուստասերիալ) ՝ սցենարիստ, էպիզոդ 55, 62

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Streamy Awards

2009՝ «Լավագույն սցենար դրամատիկ վեբ սերիալի համար» անվանակարգում («Թշնամու դեմքը» շարքը, «Աստղային հածանավ, Գալակտիկա» սերիալ-ռիմեյք)։

Հյուգո մրցանակ

2003՝ «Լավագույն բեմադրություն՝ կարճ ձևակերպում» («Զրույցներ մեռյալների հետ» (7#7), «Բաֆի՝ վամպիրների կործանիչը»)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 BD Gest' (ֆր.)
  2. https://www.comic-con.org/awards/inkpot
  3. Suzanne Kelly (2011 թ․ հունվարի 28). «Jane Espenson: Writer, sci-fi thriller, one nerdy lady» (անգլերեն). CNN. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 26-ին.
  4. Simon Brew. — Интервью (2011 թ․ սեպտեմբերի 14). «Jane Espenson interview: Husbands, Torchwood, Battlestar Galactica and more». Den of geek! (անգլերեն). Dennis Publishing. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  5. Dev Richards. — Интервью (2012 թ․ հունիսի 26). «Great Women in Nerdery: An Exclusive Interview with Jane Espenson». Nerd Bastards (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  6. Natalie Abrams. — Интервью (2012 թ․ հոկտեմբերի 4). «Once Upon a Time's Jane Espenson: Snow and Emma's Journey Will Be a Long One». TV Guide (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյն Էսպենսոն» հոդվածին։