Էշլինգ Ֆրանչոզի (անգլ.՝ Aisling Franciosi, հունիսի 6, 1993(1993-06-06), Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում կատարած Լիանա Սթարքի և «Սոխակը» ֆիլմում կատարած Քլեր Քերոլի դերերով։
Էշլինգ Ֆրանչոզին ծնվել է 1993 թվականի հունիսի 6-ին Իտալիայում, հետո ընտանիքի հետ տեղափոխվել է ԻռլանդիայիԴուբլին քաղաք։ Սովորել է Թրինիթիի քոլեջում։
Հեռուստատեսությունում առաջնաելույթ է ունեցել 2012 թվականին՝ «Մանրուքներ» սերիալում խաղալով էպիզոդիկ դեր[1][2][3]։ 2015 թվականին «Փլուզում» սերիալում, որտեղ խաղացել է 2013-2016 թվականներին[4][5], կատարած դերի համար «Երկրորդ պլանի լավագույն դրամատիկ դերասանուհի» կատեգորիայում ստացել է «Irish Film and Television Awards» մրցանակը[6]։ 2015 թվականին նկարահանվել է «Լեգենդներ» սերիալում[7]։ Հետո՝ 2016-2017 թվականներին, «Գահերի խաղը» սերիալի 2 էպիզոդում խաղացել է Լիանա Սթարքի դերը[8][9]։
2019 թվականներին «Սոխակը» ֆիլմում լավագույն դերի համար արժանացել է «AACTA» մրցանակի[10]։