Ես գիտեմ, որ դա ճիշտ է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ես գիտեմ, որ դա ճիշտ է
Изображение логотипа
Ժանրվեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
Երկիր ԱՄՆ
ՀիմքI Know This Much Is True?
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴերեք Սիանֆրենս
Գլխավոր
դերերում
Philip Ettinger?, Մելիսա Լեո, Ռոզի Օ'Դոննել, Արչի Փանջաբի, Իմոջեն Փութս, Ջուլիետ Լևիս, Քեթրին Հան, Մարկ Ռուֆալո, John Procaccino?, Kersti Bryan?, Simone Coppo?, Marcello Fonte? և Մայքլ Գրեյես
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ6
Էկրաններին էմայիսի 10, 2020-ից հունիսի 14, 2020
ՀեռուստաալիքHBO
ԴիստրիբյուտորHBO Max
Պաշտոնական կայքէջ

«Ես գիտեմ, որ դա ճիշտ է» (անգլ.՝ I Know This Much Is True), Դերեք Սիենֆրենսի ամերիկյան դրամատիկական մինի սերիալ։ Ուոլի Լեմբի համանուն վեպի էկրանավորումն է։ Պրեմիերան կայացել է 2020 թվականի մայիսի 10-ին HBO հեռուստաալիքով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմինիկ Բըրդսին սովորական ներկարար է, որը ստիպված է ամբողջ կյանքում հոգ տանել իր երկվորյակ եղբոր՝ շիզոֆրենիայով տառապող Թոմասի մասին։ Ֆլեշբեքները հերոսներին տանում են դեպի անցյալ։ Ինչ-որ պահի Թոմասը դադարում է ընդունել դեղորայք և նրա վիճակը վատթարանում է։ Նրան հարկադիր բուժման են տեղափոխում հոգեբուժարան և եղբայրը փորձում է գտնել նրան բուժելու միջոց։ Մինչդեռ Դոմինիկի կյանքը դժվար է դասավորվում։ Որոշ ժամանակ առաջ մահացել էր նրա փոքր երեխան, ինչը հանգեցրել էր ամուսնալուծության։ Կլինիկայում Դոմինիկը մտերմանում է հոգեթերապևտ դոկտոր Փատելի հետ և փնտրում է բնականոն կյանք վերադառնալու ուղիներ։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարկ Ռուֆալո՝ Դոմինիկ և Թոմաս Բըրդսի, երկվորյակ եղբայրներ
    • Ֆիլիպ Էթինգեր՝ Դոմինիկը և Թոմասը երիտասարդ տարիքում
  • Մելիսա Լեո՝ Մա (Կոնցետինա Իպոլիտա Թեմփեստա Բըրդսի)
  • Ռոզի Օ'Դոննել՝ Լիզա Շեֆեր
  • Արչի Փանջաբի՝ դոկտոր Փատել
  • Իմոջեն Փութս՝ Ջոյ Հենքս
  • Ջոն Պրոկաչինո՝ Ռեյ Բըրդսի
  • Ռոբ Հյուբել՝ Լեո
  • Մայքլ Գրեյես՝ Ռալֆ Դրինկոուտեր
  • Գիլերմո Դիաս՝ սերժանտ Դիաս
  • Մարչելո Ֆոնտե՝ Դոմենիկո Օնոֆրիո Թեմպեստա
  • Բրյուս Գրինվուդ՝ դոկտոր Հյում
  • Բրայան Գուդման՝ Էլ
  • Ջուլետ Լյուիս՝ Նեդրա Ֆրենկ
  • Քեթրին Հան՝ Դեսա Կոնստանտին

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ Դերեք Սիենֆրենսը HBO հեռուստաալիքի համար զբաղվում է Ուոլի Լեմբի հեղինակած «Այդ ամենում ես վստահ եմ» վեպի էկրանավորմամբ։ Մարկ Ռուֆալոն, Լեմբը, Սիենֆրենսը, Բեն Բրաունինգը և Գլեն Բասները հայտարարվել են որպես գործադիր պրոդյուսեր[1]։ 2018 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ HBO-ն պաշտոնապես պատվիրել է սերիալի արտադրությունը[2][3]։ 2020 թվականի հունվարին հայտարարվել է, որ շոուի պրեմիերան կայանալու է նույն տարվա ապրիլին[4]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հոկտեմբերին շոուի աշխատանքներն սկսելու մասին հայտարարելու հետ միասին հայտնի է դարձել, որ Մարկ Ռուֆալոն կատարելու է երկվորյակ եղբայրների գլխավոր դերերը[1]։ 2019 թվականի ապրիլին շոուի դերասանական կազմին միացել են Մելիսա Լեոն, Ռոզի Օ'Դոննելը, Արչի Փանջաբին, Իմոջեն Փութսը, Ջուլետ Լյուիսը և Քեթրին Հանը[5]։ Նույն տարվա նոյեմբերին կազմին են միացել Էշլինգ Ֆրանչոզին, Ջոն Պրոկաչինոն, Ռոբ Հյուբելը, Ֆիլիպ Էթինգերը և Մայքլ Գրեյեսը[6]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոուի նկարահանումներն անցկացվել են Նյու Յորք նահանգի տարբեր քաղաքներում[7]։ 2019 թվականի մայիսի 9-ին Էլենվիլի ավտոմեքենաների ցուցասրահում՝ նկարահանման հրապարակում, հրդեհ է բռնկվել, որը ոչնչացրել է կինոապարատը և 20 դասական ավտոմեքենա, ինչի հետևանքով նկարահանումները կարճ ժամանակով դադարեցվել են[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Andreeva, Nellie (2017 թ․ հոկտեմբերի 18). «Mark Ruffalo To Star In HBO Limited Drama Series In Works From Derek Cianfrance Based On Wally Lamb Book». Deadline (անգլերեն).
  2. Nakamura, Reid (2018 թ․ հոկտեմբերի 18). «Mark Ruffalo to Play Twins in HBO Limited Series 'I Know This Much Is True'». TheWrap (անգլերեն).
  3. Goldberg, Lesley (2018 թ․ հոկտեմբերի 18). «Mark Ruffalo to Play Twins in HBO Limited Series». The Hollywood Reporter (անգլերեն).
  4. «Limited Series "I Know This Much Is True," Starring Mark Ruffalo; Debuts This April, Exclusively on HBO». The Futon Critic (անգլերեն). 2020 թ․ հունվարի 15.
  5. Porter, Rick (2019 թ․ ապրիլի 3). «HBO's Mark Ruffalo Limited Series Adds Star-Packed Sextet to Cast». The Hollywood Reporter (անգլերեն).
  6. Petski, Denise (2019 թ․ հոկտեմբերի 22). «Mark Ruffalo's HBO Limited Series 'I Know This Much Is True' Adds Five To Cast». Deadline (անգլերեն).
  7. Steves, Ashley (2019 թ․ ապրիլի 18). «N.Y. What's Filming: Mark Ruffalo HBO Miniseries 'I Know This Much Is True'». Backstage (անգլերեն).
  8. Barry, John W (2019 թ․ մայիսի 9). «HBO: Mark Ruffalo production shut down in wake of Ellenville fire». USA Today (անգլերեն). Poughkeepsie Journal.