Ջեյքոբ Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդերսոն (այլ կիրառումներ)
Ջեյքոբ Անդերսոն
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Jacob Anderson
Ծնվել էհունիսի 18, 1990(1990-06-18) (33 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերժամանակակից R&B
Մասնագիտությունդերասան, հեղինակ-կատարող, կինոդերասան, երգիչ և հեռուստատեսային դերասան
Գործիքներվոկալ
ԼեյբլColumbia Records
Կայքraleighritchie.com
 Jacob Anderson Վիքիպահեստում

Ջեյքոբ Բասիլ Անդերսոն (անգլ.՝ Jacob Basil Anderson, հունիսի 18, 1990(1990-06-18), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան, երգիչ և կոմպոզիտոր։ Որպես դերասան առավել հայտնի է Գահերի խաղը հեռուստասերիալում մարմնավորած Գրեյ Վորմի դերով, ինչպես նաև Էպիզոդներ և Broadchurch հեռուստասերիալներում մարմնավորած դերերի շնորհիվ[1]։ Որպես երաժիշտ հանդես է գալիս Ռալեյ Ռիչի կեղծանվամբ։ Իր դեբյուտային ալբոմը՝ You're a Man Now, Boy, թողարկվել է 2016 թվականին և ստացել է բազմաթիվ դրական արձագանքներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերսոնը ծնվել և մեծացել է Բրիստոլում, Անգլիա։ Հայրն ունի աֆրո-կարիբյան ծագում[2]։ 17 տարեկանում Անդերսոնը տեղափոխվեց Լոնդոն, որպեսզի սկսի իր երաժշտական կարիերան[3]։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերսոնը խաղացել է Անգելոյի դերը 4.3.2.1. ֆիլմում։ Խաղացել է Սայմոնի դերը ITV հեռուստացանցի «Անարդարություն» բրիտանական հեռուստասերիալում[4]։ Կարճ դերերով հանդես է եկել Outnumbered, Skins, Comedown հեռուստասերիալներում։ Ջեյքոբը խաղացել է նաև բազմաթիվ ներկայացումներում, ինչպիսիք են Dunsinane(Royal Shakespeare ընկերության համար), Լիր արքան, War Horse: Demons Never Die ֆիլմում խաղացել է Ռիքիի դերը։

2012 թվականին խաղացել է Գրեյ Վորմի դերը Գահերի խաղը հեռուստասերիալում (3-րդ եթերաշրջանում)[5][6]։ Անդերսոնը շարունակել է իր դերը նաև 4-րդ, 5-րդ, 6-րդ եթերաշրջաններում[7]։ 2013 թվականին Անդերսոնը խաղացել է Քլոե Լաթիմերի ընկերոջ՝ Դին Թոմասի դերը Broadchurch հեռուստասերիալում[8]։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին երգեց TypesunThe PL երգը։ Նրանք թողարկեցին մեկ այլ երգ 2007 թվականին՝ Let Me Know վերնագրով։ Անդերսոնը Plan B-ի հետ ձայնագրեց մի երգ, որը դարձավ Adulthood ֆիլմի սաունդթրեքը։ 2013 թվականին Անդերսոնը պայմանագիր ստորագրեց Columbia Records-ի հետ և իր բեմական Ռալեյ Ռիչի անվան տակ թողարկեց 3 երգից բաղկացած The Middle Child մինի ալբոմը։ Իր երկրորդ Black and Blue մինի ալբոմը թողարկվեց 2014 թվականին։

Անդերսոնը ներշնչվել է Erykah Badu-ի, Դեյվիդ Բոուիի, Ջիլ Սքոթի, The Smiths-ի և Սթիվի Ուանդերի աշխատանքով[9]։ 2014 թվականին թողարկվեց իր Black and Blue ալբոմի Stronger Than Ever երգի ռեմիքս տարբերակը՝ պրոդյուսեր M. J. Cole-ի կողմից։ Երգը օգտագործվել է հեռուստատեսային գովազդներում։ Միացյալ Թագավորության սինգլների հիթ շքերթում երգը զբաղեցրել է 30-րդ հորիզոնականը։ Անդերսոնը աջակցել է George Ezra-ին 2015 թվականի Միացյալ Թագավորությունում անցկացվող գարնանային շրջագայության շամանակ[10]։

Անդերսոնի դեբյուտային You're a Man Now, Boy ալբոմը թողարկվեց 2016 թվականի փետրվարի 26-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bustos Kristina։ «Game of Thrones casts Ed Skrein, Jacob Anderson»։ Digital Spy։ Hearst Magazines UK։ Վերցված է հունիսի 6, 2014 
  2. https://www.theguardian.com/lifeandstyle/2016/mar/04/raleigh-ritchie-my-family-values
  3. Neela Debnath (փետրվարի 17, 2015)։ «Raleigh Ritchie: Game of Thrones star Jacob Anderson talks about»։ The Independent 
  4. «Jacob Anderson as Simon.»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-12-ին։ Վերցված է 2017-07-05 
  5. «Games of Thrones Intros New Black Characters»։ Jet։ ապրիլի 1, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2017-07-05։ «22-year-old Jacob Anderson will play Grey Worm» 
  6. Hibberd James (օգոստոսի 20, 2012)։ «Game of Thrones casts Daenerys' sexy Stormcrow captain»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-19-ին։ Վերցված է 2017-07-05 
  7. «New prop images from the House of Black and White, actors on set in Split, and more»։ Watchers on the Wall։ սեպտեմբերի 11, 2014։ Վերցված է հոկտեմբերի 10, 2013 
  8. Seale Jack (մարտի 19, 2013)։ «Broadchurch: who's the killer»։ Radio Times։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-04-ին։ Վերցված է ապրիլի 30, 2013 
  9. «Introducing... Raleigh Ritchie»։ Newsbeat։ հունվարի 23, 2014։ Վերցված է մարտի 7, 2015 
  10. «George E Z R A on Twitter»։ Twitter