The Smiths

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'The Smiths'
The Smiths Logo.PNG
Հիմնական տվյալներ
Երկիր Անգլիա
Ժանրեր ալտերնատիվ ռոք, ինդի փոփ
Գործունեություն 1982
Լեյբլ Rough Trade, Sire
Կայք officialsmiths.co.uk

The Smiths-ը կազմալուծված անգլիական ռոք խումբ է: Այն հիմնվել է 1982 թ.-ին Մանչեսթերում: Խմբի անդամներ՝ վոկալիստ Մորրիսեյ, կիթառահար Ջոնի Մարր, գործիքավորում Էնդի Ռոուրք, թմբկահար Մայք Ջոյս: Ըստ քննադատների The Smiths-ը ամենաազդեցիկ ալտերնատիվ ռոք խումբն է 1980-ականներից: NME պարբերականի 2002-ին անցկացված հարցումների համաձայն Սմիֆսներին համարում են երբևէ հանդես եկած ամենաազդեցիկ արտիստներ: Չնայած այն հանգամանքին, որ խումբը ունեցել է ոչ այնքան մեծ եկամուտներ արտասահմանում, սակայն դա չի խանգարել նրանց դառնալ 80-ականների երաժշտասերների սիրելի խմբերից մեկը:

Խումբն ունեցել է բազմաթիվ սինգլներ որոնք հասել են մինչև 20-րդ հորիզոնականը Բրիտանական հիթ շքերթներում, ներառյալ 5-րդ հորիզոնականը և հիթ շքերթի առաջին հորիզոնականը գրաված կատարումը: Խումբը կազմալուծվել է 1987 թվականին, հետագայում մերժելով վերամիավորման մի շարք առաջարկներ:

Կիթառի օգտագործումը երգերում որպես ստեղծագործության գլխավոր զարդ, 1980-ական թվականների փոփ-պարային աշխատանքների սիրահարների համար խորթ է եղել սկզբնականում: Կիթառահար Ջոնի Մարրի աշխատանքներն ոգեշնչման աղբյուր են եղել Մանչեստերյան այնպիսի խմբերի համար, ինչպիսիք են՝ Oasis-ը և The Stone Roses-ը: Մորրիսեյը և Մարրը երգերում պատմում են հասարակ մարդկանց կյանքեր՝ մատուցված խորը, գրագետ տողերով Մորրիսեյի կողմից:

Խմբի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականի օգոստոսի 31-ին Մորրիսեյը կարճ ներկայացվեց 15- ամսյա պատանի Մարրին, ընդհանուր ծանոթի միջոցով երաժշտական ներկայացման ժամանակ:

1rightarrow.png  Տե՛ս նաև Oasis