Պիլու Ասբեկ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 2, 1982[1] (41 տարեկան) |
Ծննդավայր | Կոպենհագեն, Դանիա |
Կրթություն | Herlufsholm School?, Danish National School of Performing Arts? և European Film College? |
Քաղաքացիություն | Դանիա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և հնչյունավորող |
Ծնողներ | մայր՝ Patricia Asbæk? |
Ամուսին(ներ) | Anna Bro? |
Պարգևներ և մրցանակներ | |
Յոհան Ֆիլիպ «Պիլու» Ասբեկ (դան․՝ Johan Philip "Pilou" Asbæk, [pʰiˈluː ˈæːsb̥ɛɡ̊], մարտի 2, 1982[1], Կոպենհագեն, Դանիա), դանիացի դերասան։ Հայտնի է դարձել դանիական «Կառավարություն» քաղաքական դրամայում սպին-բժիշկ Կասպեր Յուլի խնդրահարույց դերակատարմամբ[2] և «Գահերի խաղը» հեռուստասերիալում Էուրոն Գրեյջոյի դերով։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասբեկը ծնվել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում՝ Պատրիսիա Ասբեկի (օրիորդական ազգանունը՝ Թոնն) և Յակոբ Ասբեկի ընտանիքում, որոնք Կոպենհագենի «Galerie Asbæk» պատկերասրահի սեփականատերերն են[3]։ Ծագմամբ Մարոկոյի Կասաբլանկա քաղաքից մայրը Ֆրանսիական Մարոկկոյից է[4], իսկ հայրը Դանիայի Համմել բնակավայրից է[5]։ Ունի երկու ավագ եղբայր՝ Թոմաս Ասբեկը, որը «Asbæk Art Consulting»-ում ստեղծարար խորհրդատու է, և Մարտին Ասբեկը, որը «Martin Asbæk Gallery» պատկերասրահի սեփականատերն է[6]։
Ասբեկը հաճախել է Հեռլուֆսհոլմի գիշերօթիկ դպրոց, որտեղ դրամատիկ ներկայացումներում ակտիվ մասնակցություն է ունեցել[7]։ 2008 թվականի ամռանն ավարտել է Դանիայի ազգային թատերական դպրոցը։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին դանիական «Սպանություն» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի դրվագներից մեկում խաղացել է զինվորական Դևիդ Գրյուների դերը[2]։
2010-2013 թվականներին Թոբիաս Լինդհոլմի դանիական «Կառավարություն» հեռուստասերիալում խաղացել է սպին-բժիշկ Կասպեր Յուլի դերը։ Ֆիլմը Դանիայի կին վարչապետի մասին էր[8]։ Ասբեկի խաղը հավասարաչափորեն գովել են քննադատները[9]։
2014 թվականին նկարահանվել է եկամտաբեր «1864» պատմական սերիալում[10][11]։
2016 թվականին նա միացել է «HBO» հեռուստաալիքի «Գահերի խաղը» ֆիլմաշարի վեցերորդ եթերաշրջանին՝ Էուրոն Գրեյջոյի դերով[12]։
Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին նկարահանվել է «Սպանություն» ֆիլմի հեղինակի՝ սցենարիստ Թոբիաս Լինդհոլմի մեկ այլ գործում՝ «Կալանավոր R» ֆիլմում՝ դանիացի դատապարտյալի դերում, որը պատկերում է տանջալից բանտային փորձը։ Ֆիլմը նկարահանվել է դոգմա 95-ի ոճով ոգեշնչված[13]։ Հաջորդ տարի Ասբեկը նկարահանվել է Թոբիաս Լինդհոլմի հաջորդ ֆիլմում՝ «Պատանդներ»[5]։
2013 թվականին Ասբեկն «Այն ամենը, ինչ դուք ցանկացել եք իմանալ սեռական հարաբերության և հարկերի մասին» ֆիլմում մարմնավորել է վառ դանիացի մագնատի՝ Սայմոն Սփիս անվամբ[14]։ Ասբեկը ֆիլմում նկարահանվել է կնոջ զարմիկի՝ դերասան Նիկոլաս Բրոյիի հետ, որը խաղում է մեկ այլ գլխավոր կերպարի՝ Մոունս Գլիսթրոփի դերը։
2014 թվականին Ասբեկը Սքարլեթ Յոհանսոնի հետ նկարահանվել է ռեժիսոր Լյուկ Բեսոնի «Լյուսի» ֆիլմում[15]։ Միաժամանակ 2014 թվականին Ասբեկը հայտնվել է Բիլ Ավգուստի «Լուռ սիրտ» ֆիլմում, որտեղ նրա զոքանչը՝ դանիացի դերասանուհի Վիգգա Բրոն, խաղացել է Լիսբեթի դերը[16][17]։

2015 թվականին կրկին համագործակցել է ռեժիսոր Թոբիաս Լինդհոլմի հետ՝ «Պատերազմ» ֆիլմի շրջանակներում՝ Աֆղանստանում խաղալով զինվորականի դերը[18]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի կինոփառատոնում[19]։
2016 թվականին Թիմուր Բեքմամբեթովի «Բեն-Գուր» վերաթողարկումում (անգլ.՝ remake) խաղացել է Պիղատոս Պոնտացու դերը[20], որտեղ գլխավոր դերակատարներն են Ջեք Հյուսթոնը և Մորգան Ֆրիմանը[10]։
2017 թվականին Ռուպերտա Սանդերսի «Խեցեպատ ուրվականը» ֆիլմում կրկին նկարահանվել է Սքարլեթ Յոհանսոնի հետ՝ խաղալով օպերաշխատող Բաթոյի դերը։
2018 թվականին նկարահանվել է ռազմական «Օվերլորդ» սարսափ ֆիլմում՝ խաղալով Վաֆների դերը։
Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2008՝ «Մարդիկ և Կարդամոնի ավազակներ» / «Folk og Røvere i Kardemomme» - «Bellevue Teatret»
- 2008՝ «Միջուկ» / «Core» - «Det Lille Gasværk»
Եվրատեսիլ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի մայիսի 10-ին Կոպենհագենում՝ Եվրատեսիլ 2014 երգի մրցույթի ժամանակ, Լիզ Ռեննեի և Նիկոլայ Կոպելլեի հետ եղել է հաղորդավար[21][22]։ Որոշ քննադատներ բացասաբար են մեկնաբանել հեռուստատեսային շոուի ընթացքում ներկաների կողմից արված անհասկանալի կատակները[23]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասբեկի կինը 2008 թվականից ի վեր դրամատուրգ Աննա Բրոն է։ Նա դերասաններ Հանս Հենրիկ Քլեմենսի և Վիգգի Բրոյի դուստրն է, դերասանների՝ բազմազավակ ընտանիքից է[24]։ Ամուսնությունից ունի դուստր՝ Ագնեսը (ծնվ. 2012 թվականի դեկտեմբերի 31-ին)[25]։
Պիլու մականունը գալիս է ֆրանսիական ծագմամբ մորից, և այն «Pip» բառի ֆրանսերեն տարբերակն է[5]։ Մականվան նշանակությունն այն է, որ Ասբեկը կրտսեր որդին էր, իսկ «petit»-ը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է փոքր, և այդպես՝ «Փոքր Ֆիլիպ»։ Պիլուն «Petit Philip»-ի դանիական հապավումն է։
Ասբեկի կնքահայրը հանգուցյալ արվեստագետ Կուրթ Թրամպեդախն է[7]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2010՝ Դանիական կինոակադեմիա՝ «Ռոբերտ» մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար («Կալանավոր R»)
- 2010՝ Կինոքննադատների դանիական ընկերակցության «Բոդիլ» մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար («Կալանավոր R»)
- 2011՝ Բեռլինի կինոփառատոն՝ «Ընկնող աստղ» մրցանակ[26]
- 2012՝ Բրոնզե մեդալ Օվե[27]
Կինո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2009 | «Սպանություն» | Forbrydelsen II | Դևիդ Գրյուներ | հեռուստասերիալ |
2010 | «Ընտանիք» | A Family | Փիթեր | «Բոդիլ» մրցանակի առաջադրում՝ տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար «Ռոբերտ» մրցանակի առաջադրում՝ տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար |
«Կառավարություն» | Borgen | Կասպեր Յուլ | հեռուստասերիալ | |
«Կալանավոր R» | R | Ռուն | «Բոդիլ» մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար «Ռոբերտ» մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար «Զուլու» մրցանակի առաջադրում՝ տղամարդու լավագույն դերի համար | |
«Տեղեկարար» | The Whistleblower | Բաս | ||
2012 | «Պատանդները» | A Hijacking | Միքել Հարթման | «Բոդիլ» մրցանակի առաջադրում՝ տղամարդու լավագույն դերի համար «Ռոբերտ» մրցանակի առաջադրում՝ տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար |
2013 | «Բորջիա» | The Borgias | Պաոլո Օրսինի | հեռուստասերիալ |
2014 | «Լյուսի» | Lucy | Ռիչարդ | |
«1864» | 1864 | Դիդրիխ | հեռուստասերիալ | |
«Փասիան սպանողները» | Fasandræberne | Դիթլև Պրամ | ||
2015 | «Պատերազմ» | Krigen | Կլաուս Մայքլ Պեդերսեն | |
2016-2019 | «Գահերի խաղը» | Game of Thrones | Էուրոն Գրեյջոյ | հեռուստասերիալ |
2016 | «Բեն-Հուր» | Ben-Hur | Պիղատոս Պոնտացի | |
2017 | «Խեցեպատ ուրվականը» | Ghost in the Shell | Բաթո |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Mesure Susie (մայիսի 4, 2013)։ «Fancy a Danish? What about Pilou Asbaek - the man who plays Kasper Juul in ‘Borgen’»։ The Independent։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ «Pilou Asbæk: Buy Art to Look At: Not As An Investment»։ The Big Issue։ հունիսի 18, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-04-ին։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ Kupfer Ruta (հունվարի 24, 2013)։ «'Mad Men' of Northern Europe»։ Haaretz։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ 5,0 5,1 5,2 Synnot Siobhan (մայիսի 11, 2013)։ «Borgen’s Pilou Asbaek on his Somalian pirate film»։ The Scotsman։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ Knutzen Susanne (նոյեմբերի 5, 2012)։ «Kom tæt på brødrene Asbæk»։ Eurowoman։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-30-ին։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ 7,0 7,1 Zøllner Kristoffer (օգոստոսի 25, 2013)։ «Pilou Asbæk: Det er jo bare skuespil»։ Berlingske։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ Stanley Alessandra (հոկտեմբերի 11, 2012)։ «She Seems to Have It All, a Whole Nation in Fact - ‘Borgen,’ a Danish Political Drama Series, on Link TV»։ The New York Times։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ Robinson Joanna (սեպտեմբերի 4, 2015)։ «The Perfect Binge-Watchable Show Finally Became Available in the U.S.»։ Vanity Fair։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ 10,0 10,1 Lobb Adrian (հունիսի 8, 2015)։ «Pilou Asbæk Interview: "When You Play With National History, People Get Very Emotional"»։ The Big Issue։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-21-ին։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ Reuters (հոկտեմբերի 14, 2014)։ «From the Makers of Denmark's The Killing and Borgen: a Costume Drama»։ The New York Times։ Reuters։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015(չաշխատող հղում)
- ↑ Dornbush Jonathon (սեպտեմբերի 2, 2015)։ «Game of Thrones adds Lucy actor to play Euron Greyjoy - Update: It's confirmed.»։ Entertainment Weekly։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ Holden Stephen (հունիսի 16, 2011)։ «Life in the Big House: The Danish Experience»։ The New York Times։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ Yde Katrine Hornstrup (Fall 2013)։ «TIFF: Sex, Drugs & Taxation - The story of two oddballs and their chase after freedom – meet travel mogul Simon Spies and tax-evading politician Mogens Glistrup.»։ Danish Film Institute։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ Frost Caroline (ապրիլի 6, 2015)։ «'1864' Star Pilou Asbaek Interview: Lars Von Trier, Scarlett Johansson And What Kind Of Role Model He Wants To Be»։ The Huffington Post։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ Holland Jonathan (սեպտեմբերի 23, 2014)։ «‘Silent Heart’ (‘Stille Hjerte’): San Sebastian Review»։ The Hollywood Reporter։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ Weissberg Jay (հոկտեմբերի 5, 2014)։ «Film Review: ‘Silent Heart’»։ Variety։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ Dam Freja (Fall 2015)։ «Venice Film Festival. A War: Set in Afghanistan, Tobias Lindholm's drama illuminates the consequences of war on all its participants.»։ Danish Film Institute։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ van Hoeij Boyd (սեպտեմբերի 5, 2015)։ «'A War' ('Krigen'): Venice Review»։ The Hollywood Reporter։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ Ge Linda, Sneider Jeff (հունվարի 21, 2015)։ «‘Lucy’ Star Pilou Asbæk to Play Pontius Pilate in ‘Ben-Hur’ (Exclusive)»։ The Wrap։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ Siim Jarmo (փետրվարի 4, 2014)։ «Koppel, Asbæk, Rønne to host Eurovision 2014»։ Eurovision։ Վերցված է փետրվարի 4, 2014
- ↑ Heritage Stuart (մայիսի 5, 2014)։ «Pilou Asbæk: 'Eurovision is a party. I've never said no to a party'»։ The Guardian։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ Debnath Neela (մայիսի 11, 2014)։ «Eurovision 2014: Raunchy milk maids, giant hamster wheels and child abuse – the most memorable moments of the night»։ The Independent։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ Lobb Adrian (մայիսի 13, 2014)։ «Pilou Asbæk Interview: "I Have to Get Through the Night Without Starting a War"»։ The Big Issue։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ Olsen Juliane (սեպտեմբերի 3, 2015)։ «HBO bekræfter nu, at Pilou Asbæk skal spille med i TV-serien som Euron Greyjoy i "Game of Thrones".»։ Billed Bladet։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ Kastelan Karsten (փետրվարի 13, 2011)։ «Shooting Stars Initiative Showcases Rising European Stars at Berlinale»։ The Hollywood Reporter։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
- ↑ Bergløv Emil (դեկտեմբերի 17, 2012)։ «Pilou Asbæk vinder Ove Sprogøe Prisen»։ Politiken։ Վերցված է սեպտեմբերի 6, 2015
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պիլու Ասբեկ կատեգորիայում։ |