Դոթրակերեն
Դոթրակերեն, դոթրակի (անգլ.՝ dothraki [d̪oθɾaki]), արհեստական լեզու, ստեղծված և մշակված հատուկ «Գահերի խաղ» հեռուստասերիալի որոշակի դրվագների համար։ Դոթրակցիների լեզուն շատ է հիշատակվում Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» շարքի գրքերում, և այդ լեզվով հիմնականում երկխոսություններ է ունենում Դեյեներիս Թարգարիենը։ Մինչ սերիալի ստեղծումը ոչ մի մշակված դոթրակերեն գոյություն չի ունեցել[1]։ Դոթրակերենի բառարանը շարունակում է աճել։
2011 թվականի սեպտեմբերի դրությամբ, դոթրակերենն ունի 3163[2], որոնցից ոչ բոլորն են հրապարակված։ 2012 թվականին, Միացյալ Նահանգներում 146 նորածին աղջիկների տրվել էր Կհալիսի (Khaleesi) անունը, ինչը դոթրակերենում նշանակում է կհալի կամ առաջնորդի կին։ Հեռուստասերիալում տվյալ տիտղոսը տրվում է Դեյներիս Թարգարիենին[3]։
Հնչյունակազմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաղաձայներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաղաձայներ | Շրթունքային | Ատամնային | Ալվեոլային | Քմային | Ետնալեզվային | Լեզվակային | Քիմքային |
---|---|---|---|---|---|---|---|
Պայթական | t [t̪] | k [k] | q [q] | ||||
Հնչեղ պայթական | d [d̪] | g [g] | |||||
Աֆրիկատներ | ch [t͡ʃ] | ||||||
Հնչեղ աֆրիկատներ | j [d͡ʒ] | ||||||
Համր ֆրիկտատիվներ | f [f] | th [θ] | s [s] | sh [ʃ] | kh [x] | h [h] | |
Հնչեղ ֆրիկատիվներ | v [v] | z [z] | zh [ʒ] | ||||
Քթային բաղաձայներ | m [m] | n [n̪] | |||||
Կողքային բաղաձայներ | l [l̪] | ||||||
Թրթռուն | r [r] | ||||||
Միահարվածանի | r [ɾ] | ||||||
Գլայդներ | w [w] | y [j] |
Ձայնավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձայնավոր ելևէջներ | Դիֆտոնգներ |
---|---|
i [i] | iy [ij] |
e [e] | ey [ej] |
o [o] | oy [oj] |
a [a] | ay [aj] |
Քերականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շնչավոր և անշունչ գոյականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոթրակերենում գոյականները լինում են շնչավոր և անշունչ։
Շնչավոր գոյականները, որպես կանոն, ունենում /-ak/ վերջավորությունները, բառեր հավաքական վերջածանցներով՝ /-(a)sar/, /-(e)ser/, /-(i)sir/ և /-(o)sor/։ Բացի դրանից՝ բայերի ուղիղ ձևը, երբ դրանք օգտագործված են լինում որպես գոյականներ, համարվում են շնչավոր (Օրինակ․ rizh (որդի), ashefa (գետ), tokik (հիմար), lekh (լեզու))
Անշունչ գոյականներին պատկանում են փոքրացնող /-i/ վերջածանցով, սաստկացնող /-(s)of/ վերջածանցով, /ath- -(z)ar/, /-eyya/, /-(i)kh/ վերջածանցներով և կազմությամբ բարդ բառերը (Օրինակ․ qeso (զամբյուղ), alegra (բադ), torga (ստամոքս), elzikh (պատասխան))
Այս կատեգորիաները ոչ բոլորովին են համընկնում անգլերենի և ռուսերենի շնչավոր ու անշունչ գոյականների հետ (Օրինակ․ ramasar (հարթություն) համարվում է շնչավոր, իսկ yalli (երեխա)՝ անշունչ)։
Հոլովներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոթրակերենն ունի 5 հոլով․
- Ուղղական հոլով, գոյականի ուղիղ ձևն է։ Այս հոլովն օգտագործվում է, երբ գոյականը նախադասությունում կատարում է ենթակայի դեր։ Այն նաև բառարանային է, քանի որ բառարանում բոլոր բառերը ուղղական հոլովով են գրված։ Բոլոր շնչավոր, ինչպես նաև բաղաձայնով ավարտվող անշունչ գոյականների ուղղական հոլովը համարվում է հիմք մյուս բոլոր հոլովների կազմության համար։ Ձայնավորով վերջացող անշունչ գոյականները, վերջածանց ստանալիս, կորցնում են իրենց կազմի վերջում եղած ձայնավորը։
- Սեռական հոլով, ցույց է տալիս ստացական հարաբերություններ։ Անշունչ գոյականների հիմքին ավելանում է /-i/ վերջածանցը (օրինակ․ serj — serji (անթև զգեստ)), իսկ շնչավորների դեպքում՝ /-(s)i/ (ko rizhi — որդու թիկնապահ)։ Գոյականները հոգնակի թվում սեռական հոլովման դեպքում փոփոխության չեն ենթարկվում։
- Հայցական հոլով, ցույց է տալիս գործողության օբյեկտը։ Անշունչ առարկաների դեպքում այս հոլովը իրենից ներկայացնում է բառի հիմքը (օրինակ․ serja — serj (anha kaffe serj — ես հանել եմ անթև զգեստը)), իսկ շնչավոր գոյականների դեպքում կազմվում է /-s/ վերջածանցով՝ բառի հոգնակի թվով՝ վերջանալով /-i/-ով կամ /-es/-ով՝ ընդհանուր առմամբ (lajak atthasa rizhes — մարտիկը հաղթում է որդուն)։
- Աբլատիվային հոլով - ցույց է տալիս օբյեկտից շարժումը։ Անշունչ առարկաների դեպքում բառի հիմքում ավելանում է /-aan/ վերջածանցը (serja — serjaan), իսկ շնչավորների դեպքում՝ /-(s)aan/՝ եզակի թվում և /-(s)ea/՝ հոգնակի թվում (rizhaan — որդուց, rizhea — որդիներից)։
- Ալատիվային հոլով - ցույց է տալիս դեպի օբյեկտ շարժվելը։ Անշունչ առարկաների դեպքում բառի հիմքում ավելանում է /-oon/ վերջածանցը (serja — serjoon), իսկ շնչավորների դեպքում՝ /-(s)oon/՝ եզակի թվում և /-(s)oa/՝ հոգնակի թվում (rizhoon — դեպի որդին, rizhoa — դեպի որդիները)։
Նախադասության մեջ բառերի ճիշտ դասավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոթրակերենում գոյություն ունի նախադասության անդամների դասավորության հատուկ կարգ՝ ենթակա, ստորոգյալ և ավելի ուշ լրացումները (օրինակ․ кhal ahhas arakh — կխալը սրում է արակխը)։ Ստորոգյալը միշտ գրվում է ենթակայից հետո։ Դոթրակերենում կապական բառեր չկան, այնպես որ պարզ նախադասությունները ունեն ընդամենը երկու բառ (arakh hasa — արակխը համարվում է կծու)
Նախադասությունը կարելի է բարդացնել խնդիրների և պարագաների հաշվին, որոնք նույնպես ունեն իրենց հերթականությունը․
- ave — հայր,
- ave erin — բարի հայր (լրացումը գոյականից առաջ է),
- ave sekke erin — շատ բարի հայր (լրացումից առաջ մակբայ է),
- jin ave sekke erin — այդ շատ բարի հայրը (դերանունը բառակապակցության սկզբում),
- jin ave sekke erin anni — այդ շատ բարի հայրը իմն է (ստացական դերանունը՝ բառակապակցության վերջում),
- jin ave sekke erin anni ma dorvoon — այդ շատ բարի հայրը իմն է այծի հետ (պարագան ամենավերջում է)։
Դոթրակերենի համար վերջին բառակապակցությունը այնքան էլ բնական չէ, ուստի այն կարելի է փոփոխել և դարձնել jin ave sekke verven anni m’orvikoon — սա իմ վայրագ հայրն է մտրակով։
Պարագաները, որպես օրենք, դրվում են նախադասության վերջում։ Դրանք կարող են դրվել նախադասության սկզբում այն դեպքում, երբ խոսացողը ցանկանում է դրանց շնորհիվ ինչ-որ հավելում անել՝ իմաստը հասկանալու համար։
- me oge oqet — նա սպանել է այծին,
- me oge oqet oskikh — նա սպանել է այծին երեկ։
Որոշ պարագաներ հայտվում են միշտ ստորոգյալից հետո։ Այդպիսիններից է vosecchi-ն, որը ցույց է տալիս մերժում։
- yer ofrakhi sajoes mae — Դու նրա ձիուն չես դիպչի,
- yer ofrakhi vosecchi sajoes mae! — Դու երբեք նրա ձիուն չես դիպչի!
Գոյություն ունի հատուկ պարագաների խումբ, որ դրվում են ստորոգյալից առաջ։
- me kaffe rek tokikes — Նա ջախջախել է այդ հիմարին,
- me ray kaffe rek tokikes — Նա արդեն ջախջախել է այդ հիմարին,
- me laz kaffe rek tokikes — Նա կարող է ջախջախել այդ հիմարին,
- me vil kaffe rek tokikes — Նրան հաջողվեց ջախջախել այդ հիմարին։
Գրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոթրակերենը չունի պաշտոնապես հաստատված գրագրություն, և չի էլ ունենա մինչև Ջորջ Մարտինը չորոշի, որ իրոք հարկավոր է[4]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lajaki (Richard Littauer) The Dothraki Language Dictionary (ver 3.11). — 2016. — 25 с.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑
- ↑ «Վերնագրի տեքստ»։ սեպտեմբեր 21, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-17-ին։ Վերցված է դեկտեմբերի 25, 2016
- ↑ Վատենբերգ Լորա (մայիսի 22, 2013)։ «Երեխաների վերջին անունները՝ ներշնչված «Գահերի խաղերից»»։ «Հաֆինգթոն փոստ»։ Վերցված է դեկտեմբերի 25, 2016(անգլ.)
- ↑ David J. Peterson (2012-07-19)։ «A Dothraki Alphabet…?»։ Dothraki blog (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-11-ին։ Վերցված է 2016-05-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Dothraki. A language of Fire and Blood Archived 2015-07-15 at the Wayback Machine.(անգլ.) — Պաշտոնական կայք լեզվի մասին
- Dothraki Archived 2014-08-06 at the Wayback Machine.(անգլ.) — Փիթերսոնի բլոգ
- Tongues of Ice and Fire(անգլ.) — ֆան-կայք՝ նվիրված Դոթրակերենին
- Սերգեյ Կովալեվ Սեքս. Արյուն. Ինտրիգներ. Գահերի խաղ // ֆանտաստիկայի աշխարհ. — 2011. — № 9.
- Артём Лучко 10 вымышленных языков: От «Гарри Поттера» через «Игру престолов» к «Sims» // Look at Me. — 20 հունվարի, 2014 թվական.
- Դեվիդ Փիթերսոնը և Սեմ Էմրիսը Դոթրակերենի մասին
- Դոթրակերեն, Մարտինը լեզուների մասին 7 թագավորություն, ապրիլի 13, 2010 թվական
- Game of Thrones linguist: how to create a language from scratch(անգլ.). CNN, ապրիլի 6, 2012 թվական
- Amy Chosick (2011-12-11)։ «Athhilezar? Watch Your Fantasy World Language»։ New York Times (անգլերեն)
- «Game of Thrones linguist created entire Dothraki language in two months»։ ABC New (անգլերեն) (Melburn)։ 2014-06-16
- Arika Okrent (2014-04-01)։ «7 Fun Facts About the Dothraki Language of Game of Thrones»։ Mental Floss (անգլերեն)
- «How the Klingon and Dothraki Languages Conquered Hollywood»։ Wired (անգլերեն)։ 2014-10-04