Jump to content

Պայթական հնչյուններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պայթական բաղաձայններն արտաբերվում են բերանի հնչարաններում ստեղծվող որևէ փակվածքի՝ օդի հոսքի կողմից հաղթահարման արդյունքում։ Այդ հնչյուններն արտասանվում են փակվածքի հաղթահարման ընթացքում վայրկենապես և կոչվում են նաև վայրկենական կամ ակնթարթային։

Պայթական հնչյուններն արտաբերելիս փակվածքներ կարող են առաջ գալ բերանի խոռոչի տարբեր հնչարաններում՝ շրթունքների, ատամների, լեզվի և քիմքի հպումներից։

Ժամանակակից հայերենի պայթական բաղաձայններն են՝ բ, պ, փ, գ, կ, ք, դ, տ, թ, մ, ն։

  • Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2008։
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 106