Ֆինն Ջոնս
![]() անգլ.՝ Finn Jones | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 24, 1988 (35 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Լոնդոնի արվեստի ուսուցման դպրոցներ[1] և Hayes School?[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Համատեղ ապրող(ներ) | Kristin Cavallari? |
Ֆինն Ջոնս (անգլ.՝ Finn Jones, ծնվ. Թերենս Ջոնս (անգլ.՝ Terence Jones), (մարտի 24, 1988, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Առավել հայտնի է դարձել՝ նկարահանվելով «Գահերի խաղ» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Լորաս Թիրելի դերը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆինն Ջոնսը սովորել է Արվեստների ուսուցման դպրոցի դերասանական բաժնում։ Ներկայումս բնակվում է Լոնդոնում։
Դերասանական կարիերան սկսելուց հետո, Ջոնսը փոխել է իր Տերրենս անվանումը։ Ըստ Ջոնսի, անվան փոփոխման հիմնական պատճառն այն է, որ իրեն կարող էին շփոթել հայտնի կատակերգու Թերրի Ջոնսի հետ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի հոկտեմբերին, Ֆինը նկարահանվել է «Hollyoaks» հեռուստասերիալի սփին օֆֆ՝ «Hollyoaks Later» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Ջեյմիի դերը։
2010 թվականի հունվարին նկարահանվել է «Բժիշկները» հեռուստասերիալի 11-րդ, որտեղ մարմնավորել է Թիմ Հեբդոնի դերը։
2010 թվականի ապրիլին Ֆինը նկարահանվել է «Մաքուր անգլիական սպանություն» հեռուստասերիալի երկու սերիաներում, որտեղ մարմնավորել է Լիզա Քենեդու որդու՝ Մարկ Քենեդու դերը, ով մեղադրվում էր սպանության մեջ։
Միևնույն ամսում նկարահանվել է օնլայն «The Curfew» հեռուստախաղի պրոմո հոլովակում, որտեղ ստեղծվել էր Կիրոն Գիլենի կողմից։ Հոլովակը ցուցադրվել է Channel 4 հեռուստաընկերության կողմից։ Խաղը թողարկվել է 2010 թվականի ամռանը[2]։
Ֆինն Ջոնսը մարմնավորել է Սանտյագո Ջոնսի դերը՝ «Սառա Ջեյնի արկածները» հեռուստասերիալում։
2010 թվականի հունիսի 19-ին հայտարարվել է, որ Ջոնսը կխաղա Լորաս Թիրելի դերը՝ «Գահերի խաղ» հեռուստասերիալում։ Հեռուստասերիալը ցուցադրվում է HBO հեռուստաընկերության եթերում և հիմնված է Ջորջ Մարթինի համանուն վեպի վրա[3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.hayes.bromley.sch.uk/drama-alumni
- ↑ Видеоролик из игры с участием Финна Джонса Официальный сайт игры The Curfew
- ↑ Джордж Мартин [1] Not A Blog. Livejournal. 19.06.2010
- ↑ Гэри Стюарт Former Hollyoaks actor Finn Jones is cast in HBO’s A Game of Thrones TV series, starring Sean Bean Эхо Ливерпуля. 23.06.2010
|