Քրիստին Կավալլարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստին Կավալլարի
Ծննդյան թիվ՝հունվարի 5, 1987(1987-01-05) (37 տարեկան)
Ծննդավայր՝Դենվեր, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դեմք, նորաձևության դիզայներ, դերասանուհի և reality television participant
IMDb։ID 1738059
kristincavallari.com

Քրիստին Էլիզաբեթ Կավալարի (անգլ.՝ Kristin Elizabeth Cavallari ; հունվարի 5, 1987, Դենվեր, Կոլորադո, ԱՄՆ )[1], ամերիկացի դերասանուհի, հեռուստատեսային դեմք, նորաձևության դիզայներ, գրող[2]։ Նկարահանվել է MTVԼագունա Բիչ. Իսկապես Նարնջային շրջան / Laguna Beach: The Real Orange County (2004–2005), Բլուրները / The Hills (2009–2010) և այլ սերիալներում։ 2017 թվականին հիմնել է Uncommon James ընկերությունը, որը վաճառում է արդուզարդ, տնային իրեր, մաշկի խնամքի և կոսմետիկ այլ միջոցներ[3]։

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կավալլարին ծնվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում, Յուդիթ Այֆրիգի և Դենիս Կավալլարիի ընտանիքում. նրանց երկու երեխաներից մեկն է (երկրորդն իր եղբայրն էր՝ Մայքլը)[4][5]։ Հայրն արմատներով իտալացի է, մայրը՝ գերմանուհի[6]։ Ծնողների ամուսնալուծությունից հետո Քրիստինը նախ որոշ ժամանակ ապրել է Դենվերում՝ մոր մոտ, ապա՝ Լագունա Բիչում՝ հոր ու եղբոր հետ[7]։ 2005 թվականին Լագունա Բիչի ավագ դպրոցն ավարտելուց հետո[8] մի կարճ ժամանակ հաճախել է Լոս Անջելեսի Loyola Marymount համալսարանը, ապա ընդհատել է ուսումը՝ դերասանուհու կարիերա սկսելու համար[9]։

Կավալլարին 2008 թվականի սեպտեմբերին

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կավալլարին 2013-ից 2022 թվականներին ամուսնացած է եղել ֆուտբոլիստ Ջեյ Քաթլերի հետ[10] և ընդունել է նրա ազգանունը՝ կոչվելով Քրիստին Քաթլեր[11][12] Նախկին ամուսիններն ունեն երեք երեխա՝ երկու որդի՝ Քեմդեն Ջեք Քաթլերը (ծնված 2012 թվականի օգոստոսի 8-ին)[13] և Ջեքսոն Ուայաթ Քաթլերը (ծնված 2014 թվականի մայիսի 7-ին)[14] և մեկ դուստր՝ Սեյլոր Ջեյմս Քաթլերը (ծնված նոյեմբերի 23, 2015). )[10][15] :

2015 թվականի նոյեմբերի 27-ին Կավալյարիի եղբայրը՝ Մայքլ Կավալլարին, անհետացավ և նույն թվականի դեկտեմբերի 10-ին նրան մահացած գտան։ Մահվան պատճառը համարվում է ավտովթարից հետո սկսված ու խորացած հիպոթերմիան[16]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2006 ս Վերոնիկա Մարս Veronica Mars Քայլի Մարքեր
2008 ս C.S.I.: Հանցանքի վայրը՝ Նյու Յորք CSI: NY Իզաբել Վոն
2009 ֆ Գարնանային ընդհատում Spring Breakdown Սևեն № 3
2009 ֆ Երեկույթների արքան 3։ Առաջին կուրսեցու տարին]] Van Wilder: Freshman Year Քեյթլին Հեյս
2011 ս Կարող էր ավելի վատ լինել The Middle միսիս Դևերո

Հրատարակած գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Balancing in Heels: My Journey to Health, Happiness, and Making it all Work (2016)
  • True Roots: A Mindful Kitchen With More Than 100 Recipes Free Of Gluten, Dairy, And Refined Sugar (2018)
  • True Comfort: More Than 100 Cozy Recipes Free Of Gluten And Refined Sugar (2020)
  • Truly Simple: 140 Healthy Recipes for Weekday Cooking (2023)

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Մրցանակը Անվանակարգը Առաջադրված աշխատանքը Արդյունքը
2006 Teen Choice Awards / Դեռահասների ընտրություն մրցանակ Ռեալիթի հեռուստաշոուի կին աստղ Laguna Beach: The Real Orange County Առաջադրված
2007 Hoboken International Film Festival / Հոբոքենի ՄՓԿ-ի մրցանակ Երկրորդ պլանի լավագույն դերակատարուհի Fingerprints / Մատնահետքեր Առաջադրված
2010 Teen Choice Awards / Դեռահասների ընտրությունմրցանակ Ռեալիթի հեռուստաշոուի կին աստղ The Hills / Բլուրները Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kristin Cavallari biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.
  2. Lagree, Sebastien (2020 թ․ օգոստոսի 3), «Exclusive: Kristin Cavallari reveals why working out improves her mental wellness», Glamour South Africa, Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին
  3. O'Malley, Katie (2020 թ․ օգոստոսի 5), «Kristin Cavallari: Everything You Need To Know, From Jay Cutler Separation To 'Laguna Beach'», Elle, Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին
  4. «Descendants of Friedrich Wilhelm Eifrig». Genealogy.com. 2009. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին. Note: Source spells first name "Kirsten".
  5. «Michael Cavallari's Obituary». Legacy.com. 2015. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  6. «Stars' Family Holiday Traditions: Kristin Cavallari». US Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 17-ին. «...the former reality star does Christmas big with her Italian family. 'We would always do a big Italian feast. My dad would make homemade raviolis and all kinds of things...My mom is German...'»
  7. Scheidler, Ann Marie (2016 թ․ մարտի 9). «Balancing in Heels». Country Magazine. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  8. Corinthios, Aurelie (2020 թ․ հունվարի 30), «Kristin Cavallari Says She Used to 'Smoke Pot Every Day After School': 'I Was a Bit of a Rebel'», People, Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 9-ին, Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին
  9. Harman, Justine (2015 թ․ հունիսի 8). «6 Unscripted Hours With Kristin Cavallari». Elle. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 17-ին.
  10. 10,0 10,1 «Kristin Cavallari and Husband Jay Cutler Are Getting Divorced After 10 Years Together». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  11. Garvey, Marianne (2020 թ․ հոկտեմբերի 1). «Kristin Cavallari currently working on dropping Cutler from legal name». CNN. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 2-ին.
  12. Nardino, Meredith (2021 թ․ փետրվարի 11). «Kristin Cavallari's Last Name Has Been Restored While Waiting for Jay Cutler Divorce to Be Finalized». Us Weekly. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  13. «Kristin Cavallari and Jay Cutler Welcome Son Camden Jack». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 8-ին.
  14. «Jay Cutler and Kristin Cavallari Welcome Son Jaxon Wyatt». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
  15. «Jay Cutler and Kristin Cavallari Welcome Daughter Saylor James». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
  16. «Kristin Cavallari's Brother Michael Found Dead After Being Reported Missing». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստին Կավալլարի» հոդվածին։