Արքաների պատերազմը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Արքաների պատերազմը
A Clash of Kings
A Clash of Kings.jpg
Հեղինակ Ջորջ Մարտին
Տեսակ գիրք
Ժանր high fantasy և ֆանտաստիկ վեպ
Բնօրինակ լեզու ամերիկյան անգլերեն
Շարք Սառույցի և կրակի երգ
Կազմի հեղինակ Stephen Youll
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հրատարակիչ Bantam Spectra և HarperCollins
Հրատարակման տարեթիվ նոյեմբերի 16, 1998 և 1998
ԳՄՍՀ 0-00-224585-X և 0-553-10803-4
OCLC 59667381 և 156733537
Պարգև(ներ) «Լոկուս» մրցանակ լավագույն ֆանտաստիկ վեպի համար և Իգնոտուս մրցանակ
Կայք georgerrmartin.com

Արքաների պատերազմը (անգլ.՝ A Clash of Kings), Ջորջ Մարտինի գրած էպիկական ֆանտազիայի ժանրի վեպ, «Սառույցի և կրակի երգ» վիպաշարի 2-րդ մասը։ Առաջին անգամ վեպը հրատարակվել է ԱՄՆ-ում 1998 թվականի նոյեմբերի 16-ին։

Երկրորդ հատորում ցուցադրված են Վեստերոսի քաղաքացիական պատերազմից հատվածներ՝ Գրեյջոների ներխուժումը, Արևմտյան հողերում տեղակայված կազմակերպությունը և Հարավային պատերազմը։ Ավարտվում է Չերնովոդնայա գետի մոտ տեղի ունեցող պատերազմը։ Պատերազմական այդ իրավիճակում անխուսափելի էր Լաննիստերների տան ձախողումը, ովքեր իշխանություն էին ունեցել «Թագավորական Ծովածոցում» և շրջապատվել թշնամիներով։ Սակայն վերջնական պատերազմը փոփոխեց մայրցամաքում ուժերի դասավորվածությունը։ Գրքում ներկայացված են նաև Հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունները, որ գիշերային պահակախումբը ուղարկվել էր կախարդված անտառ, որպեսզի իմանար, թե ինչու վայրենացածները սկսեցին հավաքվել ցրտի ժանիքներում։ Բացի դրանից շարունակվում է Էսսոսում Դեյեներիս Տարգարիենի արկածների նկարագրությունը։

«Արքաների պատերազմը», ինչպես նրան նախորդող «Գահերի խաղը», ստացել է «Լոկուս» մրցանակ և առաջադրվել է «Նեբյուլա» մրցանակի 1999 թվականին[1]:

Վեպը էկրանավորվել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի 2-րդ սեզոնում։ Բացի դրանից գրքի մոտիվներով ստեղծվել է խաղ։

Աշխարհի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի իրադարձությունները տեղի են ունենում Ջորջ Մարտինի կողմից ստեղծված 2 մայրցամաքներում։ Տնտեսության, մշակույթի և տեխնոլոգիայի հիմքի վրա կառուցված աշխարհը հիշեցնում է միջնադարյան Եվրոպան՝ երևակայական տարրերով։ Վեստերոսում՝ այս ոչ մեծ մայրցամաքում, տեղի է ունենում իրադարձությունների մեծ մասը։

Ստարկների տան կողմից կառավարվող հյուսիսային հողերում ապրում են հյուսիսի դառնաշունչ և անկոտրում, ինչպես նաև նոր կազմավորված Հյուսիսի թագավորության և Տրեզուբցայի մարդիկ, որոնց իշխում է Ռոբ Ստարկը։ Մայրաքաղաքը՝ Վինթերֆելը, ավերվել էր Բոլտոնական Բաստարդի՝ Ռամսի Սնոուի զորքերի կողմից։ Հյուսիսի ամենամեծ ամրոցը հարյուր տարեկան էր, և այն միշտ եղել էր Ստարկների կալվածքը։ Այն ուներ ինչպես կենտրոնական մաս, այնպես էլ մեծաքանակ աշտարակներ, օրինակ՝ Գրադարանայինը։ Ամրոցի տակ կա դամբարան, որտեղ թաղված են բոլոր Ստարկները։ Դամբարանը միակն է, որ մնացել է ամրոցի ավերումից հետո։ Նրանում կա իր իսկ լիճը, որի կողքին տեղակայված է քաղաքային բնակավայրը։

Ավելի հյուսիս գտնվում է հսկա սառցե պատնեշը, որտեղ պահակ են կանգնում Գիշերային պահակախմբի եղբայրները։ Այն կառուցվել է Բրենդոն Շինարարի կողմից։ Պատնեշի բարձրությունը 700 ֆուտ է, և դրանից հեռու կան բազմաթիվ ամրոցներ, որոնցից բնակելի են երեքը՝ Սև ամրոցը, Արևելյան դետքը և կիսախավար աշտարակը։ Ղեկավարվում է լորդ-հրամանատար եղբայրների կողմից։ Գրքի իրադարձությունների ժամանակ այդ պատնեշը Ջիոր Մորմոնտինն էր։ Նրան են նաև պատկանում յոթ թագավորությունների հյուսիսային ամրոցները՝ Բրանդոնով դարն ու Նոր դարը։ Ավելի հյուսիս՝ կախարդված անտառում՝ մայրցամաքի արևելյան հատվածում, բնակվում են վայրի և ազատ մարդիկ։ Մայրցամաքի մեջտեղում կա լեռնային գիծ, որը կոչվում է հարավային հատվածում ցրտի ժանիքներ, իսկ հյուսիսայինում՝ Տենիա։ Ավելի հյուսիս՝ մոտ հազար մղոն, գտնվում են Մշտական ձմեռվա հողերը կամ Սպիտակ անմշակ հողատարածությունը։

Հյուսիսը մյուս մայրցամաքի հետ միացնում է Ռով Քայլինը՝ Պերեշեյկայի ճահճոտ հողերի մեջ կիսավեր ամրոց։ Ավելի վար գտնվում է Տրեզուբեցը կամ գետային հողերը՝ Ստարկների թագավորության հարավային մասը։ Երեք գետերը, տեղական առևտուրը և քաղաքականությունը ղեկավարում է Տալլի տունը։ Գետային հողերում գտնվում է Հարենհոլը, որն ունի անհավատալի հաստ պատեր, բազմաթիվ աշտարակներ և լավ ամուր է երկարատև պաշտպանության համար։ Սակայն դա չխանգարեց Էյեգոն վիշապներին ոչնչացնելու համար։ Լքված ամրոցը լեդի Ուենթինն էր, բայց շուտով այն հայտնվեց Լաննիստերների ձեռքը և դարձավ նրանց ամրոցը։ Մոտ գտնվում են Արևմտյան հողերը՝ աշխարհի ամենաբացասական հերոսների՝ Լաննիստերների հայրենիքը։ Այս լեռնային հողերում հասանելի է եղել ոսկին, որին հանգիստ պարգևեցին Ստարկների թալանողներն։ Հաջորդ երկու տներից արևելք գտնվում է Առեն հովիտը։ Կար ժամանակ, որ այս տան ներկայացուցիչներն ղեկավարում էին ամբողջ շրջանի բոլոր լեռները, բայց վերջին ժամանակներում դրանք գրավվեցին տեղական բնակիչների ջանքերով։ Առենները ղեկավարում են Արծվի բույն ամրոցը։

Ստարկների հողերից արևմուտք գտնվող մետաղե կղզիներում գտնվում է մետաղից ծնվածների հպարտ երկիրը, որը կառավարում է Գրեյջոների տունը։ Ոչ վաղ անցյալում նրանք ձևավորեցին թագավորություն և գրավեցին հյուսիսի մի մասը։ Ռոբերտի թագավորության կենտրոնական շրջանները՝ Փոթորկային սահմանը, Թագավորական հողերն ու Վիշապի քարը, ղեկավարվում էին Բարատեոնների կողմից։ Հիմա միայն առաջին և երկրորդ շրջաններն են թագավորի ձեռքում, իսկ Թագավորական հողերը պատկանում են Լաննիստերներին։ Ինչ վերաբերվում է հարավին, ազատ տարածությունը պատկանում է Տիրելներին, իսկ Դորնը՝ տաք հարավային հողերը, գտնվում են Մարտելլների տիրապետության տակ։

Վեստերոսից ավելի արևելք գտնվում է Մարտինի աշխարհի չորս մայրցամաքներից ամենամեծը՝ Էսսոսը։ Դրա արևմտյան ափը ինը ինքնուրույն քաղաքներն են, որոնք անկախ են և միշտ վիճում են միմյանց հետ։ Դրանք ինը հանրապետություններ են՝ աստվածապետական Նորվոսը, արհեստավորական Կվոհորը, «Ամենամեծ նավահանգիստ» Բրահավոսը, «Առևտրական կայսրություններ» Պենտոսն ու Միրը, ստրուկների, վարձկանների, կուրտիզանուհիների քաղաք Տիրոշը և այլն։ Վեպում նաև հիշատակվում է հսկա Դոտրակական ծովը կամ Ստեպը, որը զբաղեցնում է մայրցամաքի ամբողջ կենտրոնը մինչև Ոսկորների ողնաշար լեռնահամակարգը, որում ապրում են բազմաթիվ շրջիկ դոտրակցիներ և ունեն իրենց Վեյես Դոտրակ մայրաքաղաքը։ Ըստ էության դրանք ձիաբույծների տոհմեր են, որոնք ապրում են գողանալով ու թալանելով։ Վեպում հիշատակվող Լխազ Արիան հողերն և Կարմիր անմշակ հողատարածությունը գտնվում են ափին՝ Ստեպից հարավ-արևելք։ Այնտեղ՝ ծովի կողքին, գտնվում է Կվարտը՝ կվարտցիների վերջին պահպանված քաղաքը։ Եզրամասին գտնվում է Ասշայը։ Այն անհավատալի մեծ է, որից ավելի հյուսիս գտնվում է առեղծվածային ստվերների ծայրամասը։ Կրոնական շարժումներն ու պաշտամունքները քաղաքում շատ են, այնտեղ ապրում են կախարդներ, ստվերների վհուկներ և դեռ շատ առեղծվածային անձիք։ Որպես կանոն, Ասշայ հասնում են լճով՝ Էսսոսի հարավային ծայրամասից։

Քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրիոն Լաննիստերի զինանշան

Տիրիոն Լաննիստերը, Լուսնային լեռների տոհմերի հետ ընկերանալով, գալիս է Թագավորական Ծովածոց, որպեսզի լինի Ջոֆրի թագավորի աջ ձեռքը։ Տղան, թեկուզև ղեկավարեց յոթ թագավորությունները, բայց քանի որ չկարողացավ ճիշտ քաղաքականություն վարել, երկրում տիրեց ճգնաժամ, և այն կարող էր ոչնչացնել լորդ Թայվին Լաննիստերի ծրագրերը քաղաքացիական պատերազմում։ Այդ ժամանակ Լաննիստերների զորքը ոչնչացնում է գյուղեր և մարդկանց։ Թալանը տեղի է ունենում Վեստերոսի ամբողջ կենտրոնական մասով։

Ի տարբերություն պատերազմի առաջին փուլի, երբ բոլոր կողմերն դարձան ենթակա Մետաղե աթոռին, մյուս բոլոր փուլերում արքաներ դարձան մի քանիսը։ Առաջին անգամ թագադրվել է Ռենլի Բարատեոնը, հետո նշանվել է Մարգերի Տիրելի հետ և միացրել է Անմշակ հողատարածքների ուժը Փոթորկային սահմանի հետ։

Ռոբ Ստարկը, ով թագադրվել էր Ռիվերանում՝ որպես Հյուսիսի և Տրեզուբցային թագավոր, ուղարկում է դիվանագիտական հանձարարություններ դեպի Արծվի բույն, Թագավորական Ծովածոց և Ռենլի ճամբար։ Սակայն դիվանագիտությունը չտվեց արդյունքներ՝ Առեններն չեզոք են, Լաննիստերներն մերժեցին խաղաղությունը, Գրեյջոններն հարվածեցին մեջքից, Ռենլին մտածեց, բայց շուտով ոչնչացվեց։

Միայն Քեյթիլինը համոզեց նրան. Ռոբը ուղարկում է Տեոնա Գրեյջոյին, ով վերջին 10 տարին բանտարկյալ էր Ստարկների երկրում, իր հոր մոտ, որպեսզի վերջինս ամրացնի զորքը Հյուսիսային մետաղե նավահանգիստում և հարձակվի Լաննիստերների վրա։

Քեյթիլին Ստարկը ուղարկվել է արքա Ռենլի Բարատեոնի՝ Ռոբերտի կրտսեր եղբոր մոտ։ Ռոբը հույս ունի, որ Բարատեոն եղբայրներն կթողնեն իրենց գժտություններն և դուրս կգան Լաննիստերների դեմ։ Բայց բանականության ձայնը կլռի երկու եղբայրների՝ գահին տիրելու նկրտումների դեմ։ Ստանիսի հինգ հազար զինվորները պաշարել են Փոթորկային սահմանը, և նրանց դեմ դուրս է գալիս Ռենլիի քսան հազարանոց ձիերով բանակը, որը ոչնչացվեց Մելիսանդրայի ստեղծած ստվերի կողմից։ Զորքի մեծ մասը Ռենլին ուղարկեց Ստանիսին, բայց Լորաս Տիրելը բերեց չորս հազար զինվոր։ Քորտնի Պենրոզը չէր հանձնում քաղաքը, բայց նրան սպանեց նորից կարմիր քրմուհու ստվերը։ Եվ այդժամ ամրոցը բացեց իր դռները։

Բեյլոն Գրեյջոն, վերադարձնելով բանտարկյալին, կոչում է իրեն Մետաղե արքա։ Սկսվում է քաղաքացիական պատերազմի նոր փուլ՝ մետաղե մարդկանց ներխուժումը Հյուսիս։ Վիկտարիոն Գրեյջոն, ունենալով երեք հազարից ավել մարդ և հարյուրավոր նավեր, ափ է իջնում Ռև կայլինից հյուսիս։ Չորս հարյուր հոգուց բաղկացած կայազորը չպահպանեց սահմանները, ու Հյուսիսը վերցվեց Ռոբից։ Աշա Գրեյջոն, ունենալով հազարավոր մարդիկ և երեք տասնյակ նավ, մեկ ամիս անց գրավեց Տեմնոսոլյեն՝ Գլովեր ամրոցով։ Տեոն Գրեյջոն՝ Դագմեր Շերբատի և Էյրոն Մոկրոգոլվիի հետ թալանում է Քարե ափը։ Տորխենովա ավատակալվածքից հարձակման համար դուրս եկան Բենֆրեդ Տոլխարտը և նրա Վայրի ճագարների զորքը, բայց նրանք ոչնչացվեցին։ Էյրոնը շարունակեց թալանը, Դագմերն պաշարեց Տորխենովա ավատակալվածքը։ Լեոբալդ Տոլհարտը կանչեց դաշնակիցներ Սպիտակ Ծովածոցից, ամշակ հողատարածքներից և Վինտերֆելից։ Պարոն Ռոդրիկ Կասելյայի վեց հարյուր մարդիկ շարժվեցին օգնության և ջարդեցին Մետաղե մարդկանց։ Իսկ Տեոնը քսան մարդկանցով գրավում է Վինտերֆելը։ Ավելի ուշ նա շրջապատված էր Ռոդրիկ Կասելյայի ետ վերադարձած զորքերով, բայց նրանց ջարդել են Բաստարդ Բոլտոնսկիի մարդիկ։ Վերջիններս գրավեցին քաղաքը, Տեոնն ու Ֆրեին գերեվարվեցին, իսկ մյուսները սպանվեցին։

Ջոֆրի Բարատեոնի զինանշանը

Ռիվերան կարճ այցելությունից հետո՝ Ռոբ Ստարկը հիմնեց ընկերություն Արևմտյան հողերում։ Նա շրջեց Ոսկե ատամ կառույցը և հանկարծակի հայտնվեց Օկսկռոս գլուղում՝ Սթաֆորդ Լաննիստերի զորքերի ճամբարի կողքին։ Գիշերը բոլոր թշնամիներն ոչնչացվեցին։ Հաջորդիվ վերցվեց նաև Մարբրանդների տուն՝ Էմմարկ ամրոցը։ Լաննիսպորտ և Ուտյոս Կաստերլիների սպառնալիքի պատճառով լորդ Թայվինն ետ գնաց Հարենհոլից, որտեղ գտնվում էր իր գրավումից հետո՝ Գետային հողերում Ընկերության ժամանակ։ Ռոբի զորքերն մոտեցան Ուտյոս Կաստերլիի մոտ՝ Լաննիստերների ամրոց, բայց պաշարելու ժամանակ չունեցան։ Սկսվեցին թալաններ՝ Ռիվերանից տարան անասուններ և ոսկի։ Առանց դժվարությունների վերցվեց Կրեգ ամրոցը՝ Վաստերլինգների հայրենական բույնը։ Ռոբը ստացավ թեթև վնասվածք և նրա մասին հոգ էր տանում լորդ Գավեն Վաստերլիգի երիտասարդ աղջիկ՝ Ժիեննան։ Այդ ժամանակ Ռոբը իմացավ, որ Տեոնը դավաճանել է իրեն, Վինտերֆելը քանդված է և եղբայրներն սպանված են։ Սակայն բոլորն մտածում էին, որ ամրոցն այրել է Տեոնը, իսկ Բոլտան-Բաստարդը(Ռամսի Սնոու) փրկել է բոլորին։ Ռոբին իր սիրով ապաքինում է Ժիեննան։ Հետևելով սրտի խոսքին՝ նա նշանվում է աղջկա հետ առավոտյան։ Ուոլդեր Ֆրեյի հետ միացումն, ում նա խոստացել էր դստեր ձեռքը, քանդվեց։ Հենց այդ ընկերության ժամանակ Էդմար Տալին ոչնչացրեց Քարե ջրաղացի Լաննիստերներին, և Գրիգոր Կլիգանի զորքից մնացել էր միայն նա։ Ինչպես նաև Ռուսե Բոլտոնը Հելման Տոլհարտի և Արիատես մարդկանց հետ միասին վերցրեցին Հարենհոլը՝ սպանելով երկու հարյուր մարդկանց։

Ռոբի նպատակն էր լորդ Թայվին Լաննիստերի զորքերին դասավորել իր համար հարմարավետ դիրքերում և ջախջախել նրան՝ վերցնելով Արևմուտքն, որը հնարավորություն կտար ուժեղացնել առաջխաղացումը։ Բայց լորդ Թայվինը թիկունքից հարվածում է Ստանիս Բարատեոնի զորքերին՝ Չերնովոդնայա գետում, որտեղ այդ դեպքից առաջ տեղի էր ունեցել Լաննիստերների և Ստանիսի ծովամարտը։ Տիրիոնի ծրագրի շնորհիվ շղթան փակեց գետից ծով մուտքը, և վայրի կրակը այրեց նավերն։ Արքայի նավատորմը ամբողջությամբ այրվեց և Ստանիսն կորցրեց իր նավերի կեսից շատը։ Սկսվեց Ստանիսի զորքերի ափ իջնելը և գետով անցնելը։ Ստանիսի զորքերին թիկունքից հարվածել էին լորդ Թայվինի զորքերն ու Տիրելների 74 հազար մարտիկներն։ Բարատեոնի արկածներն ձախողվեցին և նա արձակեց Սալադոր Սահանին նավերով։ Ստանիսի մի քանի խմբեր ափին ոչնչացվել են Տիրիոնի հեծելազորի հարվածից և գաճաճն ծանր վնասվածք ստացավ և անգիտակից էր երկար ժամանակ։ Դավոսը Չերնովոդնայում կռվի ժամանակ ընկավ նավից և համԱրիա խորտակվում էր։ Լաննիստերներն պարգևատրեցին իրենց փրկարարներին կոչումներով և հողերով։

Այդ ժամանակ Ռիվերանում լեդի Քեյթիլինը ազատագրում է Ջեյմե Լաննիստերին։ Վերադառնալով արևմուտքից Ռոբը ներեց նրան, բայց Կարստարկներն ոտքի կանգնեցին, քանի որ նրանց լորդ Ռիկարդը գլխատման էր մեղադրվել։ Քանի որ Ռոբի զորքերն ջախջախվել էին Մթնշաղի Դոլայի և Վինտերֆելի կռիվներում, նրան լքեցին ավատավորներն, նա չուներ լավ զինակիցներ, կորցրեց տունը և ստիպված եղավ պատերազմ մղել քանակապես գերազանցող թշնամիների դեմ երկու ճակատներում։ «Ես հաղթում եմ ճակատամարտը, բայց պարտվում եմ պատերազմը», ասել է նա։

Այդ ժամանակ Հյուսիսում Դագմեր Շերբատիյը որոշեց ռևանշ վերցնել և գրավեց Տորխենով ավատակալվածքը։

Արիայի շրջագայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիա Ստարկը Թագավորական Ծովածոցից վերցնում է Գիշերային պահակախմբի հավաքագրող Յորենին։ Նրանց հետ գնում են Ջենդրին, Ռոբերտ թագավորի ընկերակիցը, և Յորենի վերցրած կամավորներն ու կալանավորներն։ Արիան հիմա գաղտնապահության համար «Արրիի տղան է»: Յորենը խոստանում է նրան հասցնել Վինտերֆել։ Խումբը սալյակների հետ պաշտպանվում է ամրոցում՝ Աստծու աչքի մոտակայքում(լիճ, որի ափին գտնվում է Հարենհոլը), սակայն Ամորի Լորխի լաննիստերների խումբը գիշերվա ընթացքում հարձակվում է նրանց ամրոցի համար։ Մեծաքանակ կորուստներով նա գերեվարվում է և կիզվում։ Արիան, Ջենդրին, Կարկանդակիկն ու Լոմմի Կանաչ ձեռքերն փախչում են։ Ճանապարհին Արիան ազատ է արձակում երեք բանտարկյալների՝ Յակենա Հգարային, Ռորժային և Կուսակին։ Ճանապարհորդությունը շարունակվում է, սակայն հետախուզման ձախողման պատճառով խումբը գերեվարվում է Գրիգոր Կլիգանի մարդկանց ուժերով։ Լոմմին, ով չկարողացավ գնալ, սպանվեց Լաննիստերների կողմից։ Գերեվարվածներին ութ օր պահեցին մառանում, իսկ հետո տարան Հարենհոլ և դարձրին Լաննիստերների ծառաներ։

Փրկված եռյակը հիմա ծառայում է Ամորի Լորխին։ Արիան ստեղծում է «Ցուցակ», որտեղ գրանցում է բոլորին, ում ատում է և ցանկանում սպանել։ Յակենը գալիս է Արիայի մոտ և ասում, որ պետք է սպանի երեք մարդկանց այն մարդկանց տեղը ում փրկել է, քանի որ աստվածներն այդ են պահանջում։ Առաջինը դարձավ Չիզվիկը, ով գլուխ էր գովում բռնություններին մասնակցելու համար։ Երկրորդը դարձան Վիզը և նրա շունը։ Նա չարչարեց նրան, իսկ նրան ավելի ուշ սպանեցին։ Արիան հասկանում է, որ պետք է անվանել մարդուն ավելի կարևոր։ Ամրոց են բերում հյուսիսային գերեվարվածներին՝ Ռոբերտ Գլովերի գլխավորությամբ։ Յակենը մերժում է նրանց ազատել և Արիան նրան կոչում է սեփական անունով։ Այդ դեպքում նա համաձայնվում է դրա փոխարեն սպանել ինչ-որ մեկի։ «Լասկինի ճաշի» օգնությամբ եռյակը սպանում է պահակներին։ Հյուսիսայիններն ազատագրվում են։ Խիզախ մարդկանց հետ միասին նրանք հարվածում են Լաննիստերներին։ Յակենը ասում է, որը Մնոգոլիկոմի և Արիայի վրեժն լուծված է։ Նա նաև հաղորդեց, որ ժամանակն էր, որ այդ մարդը մահանար, և փոխակերպվեց ուրիշի։ Արիան հարցրեց թե նա կկարողանա սովորել և Յակենը դրական պատասխան տվեց, բայց Արիան չէր ցանկանում նրա հետ գնալ Անկախ քաղաքներ և տղան տվեց նրան մետաղադրամ։ «Վալար Մորգուլիս» բառերից և մետաղադրամը ներկայացնելուց հետո աղջիկը կհայտնվեր տղայի մոտ։

Հաջորդ օր ամրոց է գալիս Ռուսե Բոլտոնը և որպես շնորհակալություն Արիային դարձնում է իր մատռվակը։ Նա արդեն ունի իր չորրորդ անունը՝ Նիմերյա, կամ Նեն։ Արիան պատահական հանդիպում է զինակիր Ռոբին, որի հետ պետք է ամուսնանա՝ Ֆրեյների պայմանավորվածությամբ։

Բրանի շրջագայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրան Ստարկը՝ Ռոբի գնալուց հետո, դարձել է Վինտերֆիլի կուսակալը՝ մեյստեր Էյեմոնի և պարոն Ռոդրիկ Կասսելյայի գահի խնամակալության հետ։ Նա նրանց պետք էր Տեոն Գրեյջոյի ամրոցը գրավելու համար։ Բրանը, մարդկանց կյանքը պահպանելու համար, հայտարարեց իրեն Վինտերֆելի արքայազն։ Նա ինքը որոշեց փախչել Ռիկոնի և ուրիշների հետ։ Գիշերը նրանք առաջ շարժվեցին, թաքցնելով հետքերն, իսկ հետո պատսպարվեցին քաղաքի տակի դամբարանում։ Տեոնի հետախուզական աշխատանքներն ձախողվեցին, բայց Ռամսի Բոլտոնը, ցույց տվեց նրան երեխաների հագուստներ և հրամայեց սպանել նմաններին։ Տեոնը գնաց հյուրանոց, որտեղ կային երեխաներ՝ նման Ստարկների երեխաներին։ Նրանց գլուխներն դրեցին գագաթների վրա Վինտերֆելում և բոլորը համոզված էին, որ դրանք Ստարկներն էին։ Նրանք, ովքեր գիտեին գաղտնիքը, մի քանի օրվա ընթացքում սպանվեցին։

Ավելի ուշ Ռոդրիկ Կասելյայի զորքերն պաշարեցին քաղաքը, բայց չգրոհեցին, քանի որ Տեոնի բանտարկյալների թվում էր Կասելյայի դուստրը՝ Բեթը։ Հետո Բաստարդ Բոլտոնսկին ջախջախեց Կասելյայի ուժերն, գրավեց քաղաքը և ավերեց այն։ Փոքրիկ Ստարկներն հայտարարվեցին սպանված։ Բոլորը դամբարանից դուրս եկան անվիրավոր։ Գտան մահացու վիրավոր մեյստեր Լյուվինային, ով հուշեց նրանց, թե ինչ անեն։ Բրանը գնաց Աշխարհի պատի և Ժոյեն Ռիդամի, Հոուլենդ Ռիդ երեխաների և Խոդորի հետ հանդիպման, ով տանում է «ջարդված երեխային»: Պատի մոտ, Ժոյենի «կանաչ երազների» և Բրանի տեսիլքների համաձայն[4], ապրում է երեքաչքանի ագռավ[5], ով սովորացնում է Բրանին թռչել։ Օշեյը գնաց Սպիտակ Ծովածոց՝ Մանդերլի լորդի մոտ, ով այն եզակիներից էր, որ մնացել էին Ստարկ։

Վիշապի քար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիս Բարատեոնի զինանշանը

Ստանիս Բարատեոնի ազդեցության տակ էր գտնվում ծերացած Քրեսեն մեյստերը։ Պրոլոգում նա առաջ է շարժվում կարմիր քրմուհուն՝ Ասշայից Մելիսանդրային սպանելու համար, ով այցելել էր կղզիներ, որպեսզի ստեղծեր հավատ Ռ՛Գլորայի՝ Լույսի տիրակալի նկատմամբ։ Քրեսենը միանգամից հասկացավ նրա մտքերն ու որոշեց նրան թունավորել։ Թույնով գինի, որը նա առաջարկեց, ազդեցություն չունեցավ նրա վրա, սակայն մի կումն անգամ սպանեց հին մեյստերին։ Ստանիսն հենց այդ ժամանակ հասցրեց ինքն իրեն թագավոր հայտարարել, քանի որ նա գիտեր, որ Ջոֆրին՝ Սերսեի թագուհու և նրա երկվորյակ եղբոր Ջեյմեի տղան էր, ոչ թե Ռոբերտի։ Այսպես նա սկսում է կարմիր քրմուհուն հավատալ։

Վեպում հայտնվում է նոր հերոս՝ պարոն Դավոս Սիվորտը՝ «սոխով ասպետը»: Մի անգամ նա տարավ Ստանիսին՝ Փոթորկոտ սահման սոխ և ձուկ, երբ Բարատեոնի ապստամբության ժամանակ Տարգարիենների զորքերն պաշարեցին քաղաքը։ Դրա համար նրան կոչեցին ասպետ։ Հիմա արդեն Դավոսին ուղարկել են, որպեսզի նա հնազանդեցնի Փոթորկոտ պարոններին Ստանիսին, բայց նրանք կամ մերժեցին, կամ անցան Ռենլի Բարատեոնի կողմը՝ Ստանիսի կրտսեր եղբոր, ով հավաքում զորք հարավում։

Կղզիներում տարածվեց նոր հավատը, Յոթ աստվածների կուռքը այրվեց։ Հակառակվողներն սպանվում էին։ Ստանիսը կրակից ստացավ իր լուսաճաճանչ թուրը, որը պատված է Ռ՛Գլորայի կրակով։ Ավելի ուշ նա թողեց կղզիներն՝ Փոթորկոտ սահմանը վերահսկելու համար, իսկ հետո պատրաստվեց Չերնովոդնայի ճակատամարտին։

Պատ և կախարդված անտառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարոն-հրամանատար Մորմոնտի հրամանով Գիշերային պահակախումբն գնում է արշավի՝ դեպի հյուսիս։ Ջոն Սնոուն և Սեմվել Տարլին հետևում են միասին մյուսն եղբայրների հետ։ Եղբայրների նպատակն է տեղեկացված լինել վայրենացածների պլանների մասին, քանի որ նրանք սկսել էին թողնել իրենց գյուղերն ու գնալ հյուսիս՝ Ցրտի ժանիքներ։ Շուտով պահակախումբը գտնվում է Սպիտակ ծառ գլուղը, սակայն այնտեղ բացարձակ ոչինչ չի գտնում։ Ավելի ուշ եղբայրներն այցելում են Կրաստերի ամրոց, որտեղ ապրում է մի մեծ ընտանիք։ Կրաստերն ամուսնանում է սեփական աղջիկների հետ։ Տղաներին նա զոհաբերում է և նրանց տանում են ուրիշներն։ Նրանք ապրում են երկհարկանի տանը հողային հատակով։ Առաջին հարկում տեղադրված են օջախն ու հյուրասենյակը, իսկ երկրորդում՝ ննջասենյակներն։

Հետևելով այդ ամենին՝ Պահակախմբի եղբայրներն այցելում են Առաջին մարդկանց Բռունցք՝ այդ ազգի հին ամրոցի ավերակներ։ Չնայած, հաշվի չառնելով հարյուր տարի եղած ամայությունը, պատերն դեռ պահպանվել են, իսկ եղբայրներն պատսպարվեցին ցիցերի օգնությամբ։ Նրանք նաև ավերեցին ճամբարը և սկսեցին սպասել Մթնշաղի աշտարակից օգնական ուժի, ինչպես նաև հրամանատարական ժողով կազմակերպեցին։ Ջոնը և նրա գայլ Հոգին գտնում են անտառի խորքում վիշապի ապակու զենքով գաղտնարան։ Երբ Կուորեն Պոլուռուկին իր զորքով գալիս է, կանչում է Ջիոր Մորմոնտին և հրամայում ուղարկել Եղբայրների մի մասին՝ Ցրտի Ժանիքներ հետախուզության։ Ջոն Սնոուն հանձն է առնում և երեք խմբերով նրանք գնում են։ Ջոնի խմբին բաժին է ընկնում Ոռնացող լեռնանցքը։ Այնտեղ եղբայրներն հարձակվում են զինված վայրենացածների վրա, երկու հոգի սպանվում են, բայց արթնացող աղջկան Իգրիթ Ջոնը չի սպանում, այլ բաց է թողնում։

Եղբայրներն շարունակում են ճանապարհը, իսկ Ջոնը Հոգու աչքերով տեսնում է վայրենացածների մեծ ճամբարը՝ մամոնտների վրա հսկաներով։ Բացահայտելով հետապնդումը՝ եղբայրներն վերադարձան ետ։ Դալբրիջն մնաց բարձունքում, որպեսզի իր վրա վերցնի կրակը և հետաձգի հարձակումը։ Քարե օձը և Էբենը առանձին-առանձին թողեցին Ժանիքը։ Կոուրենն ասեց Ջոնին, որ որսալու դեպքում նա անցնի վայրենացածների կողմը՝ որպես լրտես։ Տասնչորս վայրենացածներ նրանց հետապնդելով հասան։ Ջոնը հանձնվեց և հակառակորդի առաջնորդն՝ Ոսկրային պարոնը, որոշեց սպանել նրան, բայց նրան պաշտպանեց Իգրիթը։ Պոլուռուկիյի գայլի կողմից սպանվելով՝ Ջոնը իր ուրույն տեղը գրավեց Անկախ ազգում։

Էսսոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյեներիս Տարգարիենը այդ գիշեր, երբ Դրոգո թաղման կրակում ծնվեցին երեք նոր վիշապներ, տեսնում է երկնքում կարմիր գիսաստղ և որոշում է, որ նա ցույց է տալիս ճանապարհը։ Չնայած որ դա ուղակի կեղծ պատճառանք էր։ Ճանապարհը միայն մեկն էր՝ Կարմիր անմշակ հողատարածության միջով։ Ճանապարհը թվում էր ճակատագրական։ Նրանք լինում են լքված քաղաքում, բայց այն լի է ուտելիքով, որ աճում է ծառերին և ջրի աղբյուրներով։ Բնակավայրը անվանվեց Վեյես Տոլոռո։ Դոտարերենից այն թարգմանվում է Ոսկորների երկիր։ Այստեղ էր Ջորախ Մորմոնտը՝ Թագավորական Գվարդիայի առաջին ասպետը, սիրահարվել Դենիին։

Թագուհին ուղարկեց իր հեծյալներին հետախուզման համար։ Չխոգոն վերադարձավ բոլորից ուշ, բայց Կվարտից ավետաբերների՝ կախարդ Պիատ Պրեյի, քրմուհի Կուեյտսյի և հարուստ Քսարո Քսոան Դաքսոսի հետ։ Զտարյուններն՝ քաղաքի կառավարիչներն, մերժեցին նրան Վեստերոսի վրա հարձակման գործում։ Վաճառականներն նույնպես մերժեցին։ Ավելի ուշ Դեյեներիսը այրեց մեյեգ՝ Պրախայի տանը և ստացավ իր առաջին դոտրակական զանգակը, որը հյուսվեց իր հյուսքում՝ իր առաջին հաղթանակի պատվին։

Կուեյտան՝ ստվերների կախարդուհին, խորհուրդ տվեց Դենիին գնալ Ասշայ, իսկ Գթասիրտները կատարեցին մահափորձ թագուհու վրա։ Օգնության համար եկան Բելվասը և Արստան Բելոբորոդիյը։ Սակայն նավահանգստում տեղի ունեցավ բախում միգուցե հենց նրա համար, որ իրենց ընկալել էին որպես լրտեսներ։ Վերջիվերջո նրանք բոլորով տեղավորվեցին երեք նավերում, որոնք կոչվում էին Դեյեներիս՝ Տարգարիեններ վիշապների պատվին և երթևեկեցին Պենտոս՝ վերադարձան Իլիրո։ Դենին իր ուղեկիցներից իմացավ, որ բռնատիրող Բարատեոնը մահացել է։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Մարտինը San Diego Comic-Con International-ում՝ 2014 թվականի հուլիսին

«Սառույցի և կրակի երգ, դա մի նորություն է գրականության մեջ (համենայնդեպս ինձ համար): Սյուժետային պտույտներն ուղակի հիասքանչ են, և սա այն ժանրում, որտեղ կարդացողներն հարմարվել են տեսնել կանխատեսելիություն: Գահերի խաղը շատ մեծ ազդեցություն է ունեցել իմ վրա հենց առաջին անգամ իսկ կարդալուց և փոխել է իմ պատկերացումներն էպիկական ֆանտազիայի մասին:»

Գրող-ֆանտաստ Ջո Աբերկրոմբի, 2008[6]
Էջ՝ Խրոնիկ Ֆրուասսարից, որը օգնել է Մարտինին՝ գրքի աշխարհի ստեղծման գործում

Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտին, հայտնի ամերիկյան գրող-ֆանտաստ, սցենարիստ, գրող և խմբագիր, ատ գրական մրցանակների դափնեկիր։ Ծնվել է 1948 թվականի սեպտեմբերի 20-ին Բեյոնում՝ ոչ մեծ քաղաքում՝ Նյու Ջերսիում՝ ոչ հարուստ ընտանիքում։ Հայրը եղել է ձկնորս, իսկ մայրը մենեջեր՝ արտադրությունում։ Մանուկ հասակում Ջորջը շատ է զբաղվել ընթերցանությամբ, ինչպես նաև գրել է պատմվածքներ և միաժամանակ վաճառել է դրանք ընկերների հետ։ Նրա ոճի վրա ազդել են այնպիսի գրողներ, ինչպիսիք են Ռոբերտ Իրվին Հովարդը, Ռոբերտ Հայնլայնը, Այզեկ Ազիմովը[7], Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտը, Էրիկ Ֆրենկ Ռասելը, Անդրե Նորթոնը[8], Ֆրից Լեյբերը և Մերվին Պիկը[9]: Մարտինի գործերն սկսել են հրատարակվել 1971 թվականից: Առաջին վեց տարին նա աշխատել է գիտաֆանտաստիկ պատմվածքների վրա և հասավ դրանում հաջողության, հաղթելով երեք Hugos, երկու Nebulas, World Fantasy Award և Bram Stoker Award: 1977 թվականին նա շահույթ ստացավ իր առաջին մեծ՝ «Մահացող լույս» վեպից[10][11]:

1980-ական թվականներին Ջորջ Մարտինը գնաց Հոլիվուդ և սկսեց աշխատել այնտեղ սցենարիստ։ Ահա այսպես էր նա նկարագրում դա[12].

Aquote1.png Առաջին իսկ սցենարներից ինձ ասեցին „Դա հիասքանչ է, բայց շատ երկար է, շատ են տառերն“ ...: Ես ստիպված եղա դրանք քչացնել, ահա թե ինչու, վերադառնալով գրքերին, ես ասեցի ինքս ինձ „Այլևս չեմ մտածի ոչ մի բանի մասին այս ոգով“ ... Ես ուզում էի հազարավոր հերոսներ, մասշտաբային կռիվներ, հիասքանչ ամրոցներն և անֆիլադաներ- բոլոր այնպիսի բաներն, որ չեմ կարողացել ինձ թույլ տալ հեռուստատեսությամբ: Aquote2.png


Չնայելով դրան, Մարտինը սկսեց համագործակցել Մթնշաղի գոտի և Doorways հայտնի ծրագրերի հետ։ Հենց այդ ժամանակ ծնվեց Վայրի խաղաքարտերի մասին միտքը։ «Սառույցի և կրակի երգ» վիպաշարի ստեղծման ժամանակ Ջորջն արդեն հայտնի էր, որպես գրող։ Վեպը սկսվել է գրվել 1991 թվականին՝ Սանտա Ֆե քաղաքում[13]: Ի սկզբանե հեղինակը ուզեցել է ստեղծել գրքերի եռյակ՝ ներառելով Գահերի խաղ, վիշապների հետ պար և Ձմռան քամի գրքերը՝ ամեն մեկը 800 էջանոց։ Առաջինը նկարագրելու էր Քաղաքացիական պատերազմը Վետերոսում, երկրորդը Դեյեներիսի գալը, իսկ երրորդը՝ Ձմռան գալուստը և ուրիշների արշավանքը։ 1990-ականների իր պլանի համաձայն հատորները պետք է հրատարակվեին մեկ տարի ընդմիջումով[14]: Բայց ժամանակի հետ Մարտինը համոզվեց, որ երեք գիրքն կլինի շատ քիչ մասշտաբային սյուժեի համար և հատորների քանակը մեծացավ՝ սկզբում քաղաքացիական պատերազմի նկարագրությունը դարձավ երկու, իսկ ավելի ուշ չորս հատոր, իսկ հետո Մարտինը բաժանեց վերջին գիրքը երկու մասի և ստացվեց յոթ հատոր[15]:

«Սառույցի և կրակի երգ» վեպը գրելու ժամանակ Մարտինը շատ հաճախ անդրադառնում էր պատմական գրքերին՝ օգտագործելով «ամբողջական խորասուզման» մեթոդը։ Երբ գրողը նկարագրում էր այս կամ այն իրադարձությունը, նա փորձում էր դրա մասին իմանալ ավելին, բայց և չէր փորձում ներառել ամբողջ տեղեկությունը վեպում։ Պատմական գրքերից Ջորջը առանձնացնում էր «Միջնադարիան զինվոր»-ը Ջերի Էմբլտոնի և Ջոն Հոուի, «14-րդ դարի գաղտնիքը»՝ Բարբարա Տակմանի, «Միջնադարիան սուսերամարտը»՝ Ջոն Կլեմենտսի, «Միջնադարիան պատերազմեր» հավաքածուն՝ Դեյվիդ Նիկոլի, «Հին աշխարհի մեծ քաղաքներ»-ը Լ. Սպրեգ դե Կամպայի, Խրոնիկները Ֆրուասսար և այլն։ Նա նաև նշում էր, որ օգտագործել է մասնագիտացված գրականության մեծ մասը, այդ թվում գրել է միջնադարիան երաժիշտների և ծաղրածուների, տոների, ասպետական շքանշանների և մասշտաբային ռազմական կոնֆլիկների՝ Հարյուրամյա պատերազմի, Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմի մասին[16]: Ջորջ Մարտինն ունի մի քանի գրքերի պահարաններ, որոնք լի են Միջին դարերի մասնագիտացված գրականությամբ[17]: Ինչպես նաև գործի համար նա այցելել է մի շարք եվրոպական տեսարժան վայրեր[18]:

Այս ամենն Ջորջը ներկայացրել է վեպում՝ փորձելով կյանքը հասցնել մաքսիմալ ճշմարտացի.

Aquote1.png Ես շատ եմ կարդացել Միջին դարերի և այդ ժամանակների կյանքի, նամանավանդ հագուստի, խոհանոցի, ինչպես նաև տոների ու մրցարշավների մասին: Ինչ-որ մի բանի վրա չկենտրոնանալով՝ ես նախընտրում եմ ամբողջովին սուզվել դարաշրջանի մեջ, մտնելով պրոցեսների էության մեջ, և այս բոլորը գիրքը ռեալ դարձնելու համար: Aquote2.png


Ինչպես Մարտինն ինքն էր ասում դեռ մինչև գիրքը գրելը նա մտածել էր գրքի աշխարհը՝ նկարելով քարտեզներ, մտածելով պատմական իրադարձություններ, կազմելով կառավարիչների ցուցակներ, քաղաքներ և հատորներին պետք եկող բաներ։ Ամենաառաջին պատմություններից է եղել Դեյեներիսի պատմությունը։ Նա նաև նշել է, որ իր նպատակներից մեկը եղել է վեպում քաղաքների, կազմակերպությունների և հերոսների դինամիկա տալը։ Երբեմն հերոսներն փոխում էին սյուժեի ընթացքը, այնպես որ նա չէր ուզում[19]: Բավականին ծանր աշխատանք է եղել հերոսի կերպարի բացահայտումը և ժամանակի ընթացքում նրանց մեծանալու հետ մեկտեղ փոփոխությունը։ Ինչպես ասել է Մարտինը՝ դա ամենադժվար աշխատանքներից մեկն էր[20]:

Կարդացողներն շատ արագ սիրեցին վեպը՝ հերոսների՝ չար ուրիշների, մեծ սառցե Պատի, վիշապների, բարեհամբույր տիկինների պայծառության համար և Մարտինն նաև հիշվում էր նրանով, որ կարող էր ցանկացած պահի սպանել բարեհամբույր հերոսի՝ ցույց տալու համար վեպում իր ստեղծած դառնաշունչ աշխարհը։ Ինչպես ինքն էր ասում, նրա վրա խիստ տպավորություն են գործում մոխրագույն հերոսներն, իսկ սպիտակներն ու սևերը քիչ են հետաքրքրում։ Հեղինակը հաջողությամբ է միացրել ֆանտազիաներով լի վիպաշարը և ուժեղ պատմական վեպը՝ քաղաքացիական պատերազմի մասին։ Մարտինը նաև գրում է շատ մանրամասն։

Ջորջ Մարտինի՝ որպես գրողի, կարելի է դատել իր ամենահայտնի խոսքով[21].

Aquote1.png Կան բազմաթիվ գրողներ, ես սիրում եմ նրանց համեմատել ճարտարապետների ու այգեգործների հետ: Կան գրող-ճարտարապետներ, որ ամեն ինչ ծրագրում են, դիտարկում, և մինչև այն, թե ինչպես կմեխվի առաջին մեխը՝ նա արդեն գիտի թե ինչ տեսք կունենա տունը՝ որտեղ կլինի պահարանը, խողովակները, և այս ամենը ճարտարապետը դրոշմակնքում է գրատախտակին այնքան երկար՝ մինչև չստացվի աշխատանքը: Այգեգործները, որ փորում են փոս և այնտեղ արևածղիկ դնում, ջրում են իրենց ալյունով և հետևում, թե ինչ կծլի, ինձ ձև կունենա: Նրանք գիտեն, թե ինչ են ցանել՝ կաղնի թե կնձնի, սարսափ պատմություն թե գիշերային ֆանտաստիկա, բայց նրանք չգիտեն, թե ինչ մեծության այն կդառնա և ինչ տեսք կընդունի: Ես ավելի շատ այգեգործ եմ քան ճարտարապետ: Aquote2.png


Ջորջ Մարտինն ունի նկարագրության ևս մեկ բնորոշ ձև՝ պատմվածքի իրադարձություններն տեղի են ունենում տարբեր հերոսների կողմից, իսկ նրանց գլուխներն արտացոլում են իրենց տեսակետը՝ իրադարձության վերաբերյալ։ Ջորջ Մարտինի հերոսներն գրավիչ ու գունագեղ են։ Ընթերցողներն տեսնում են նրանց մեջ ոչ թե այն ինչ առաջինն են նկատում՝ Գրիգոր Կլիգանը չի հիշվում իր հասակի համար, կամ Տիրիոնը՝ իր գաճաճության համար։ Ընթերցողներն տեսնում են կերպարների ներքին աշխարհը և հասկանում իրենց արարքների պատճառներն, իսկ որոշներն նրանցից կարող են միաժամանակ իրենց կառավարել, ինչպես դրական, այնպես էլ բացասական (Օրինակ. Պետիր Բեյշին կամ Սանդոր Կլիգան)։ Մարտինը համարձակվել է ստեղծել նաև անկանխատեսելի սյուժե՝ երբ մի կողմի հաղթանակը պարզ երևում է, բայց տեղի են ունենում իրադարձություններ, որ տվյալ կողմին զրկում են հաղթանակից։

Մարտինի աշխատանքը ներառում է նկարչական տարրեր, որոնցից մեծ մասը բացահայտվում է մի քանի անգամ կարդալուց հետո։ Ընթերցողը իրադարձությունների շղթայում, հերոսների մասին մտահոգվելով, նրանց չի նկատում, և հերոսներն նույնպես բաց են թողնում այդ հատվածներն։ Հաջորդ անգամ կարդալով, արդեն չմտահոգվելով, կարելի է բացահայտել նորանոր առեղծվածներ գրքում։ Մարտինը նաև հայտնի է իր սյուժետային ոչ կանխատեսելի պտույտներով։

Հեղինակը լրջորեն աշխատել է նաև հերալդիկայի վրա։ Դրա համար նա ունի հաստ գրքեր՝ ընթացքի ամբողջ բարակությունների համար։ Մարտինի աշխատանքների երկրպագուներն ստեղծել են կայք, որտեղ ներառել են 400-ից ավել Վեստերոսի փոքր և մեծ տների զինանշաններ։ Հեղինակը նաև նկարագրում է ուտելիքը վիպաշարում[22]:

Aquote1.png Համայնապատկերներն, ձայներն ու հոտերն կենդանացնում են դրվագները: Պատերազմում, ննջասենյակում թե խնջույքին՝ կարևոր չէ, գործում են նույն ընդունելություններն: Ահա թե ինչու ես վատնում եմ ջանք ու ժամանակ իմ հերոսների ուտելիքի նկարագրության վրա՝ թե ինչպես է պատրաստված, ինչ տեսք ունի և ինչ հոտ ու համ ունի: Այդ ֆոնը տալիս է դրվագներին կազմվածք, դարձնում է նրանց պայծառ և հիշելի: Զգացմունքներից ստացված տպավորություններն ընկնում են մեր գիտակցության ամենախորքերն, որտեղ չենք կարող հասնել՝ լուսաբանելով սյուժեն զուտ ինտելեկտուալ: Aquote2.png


Ջորջ Մարտինը կարող է աշխատել միաժամանակ մի քանի գրքերի վրա և վիպաշարի ստեղծման ժամանակ նա ստեղծել է մեծաքանակ ուրիշ պատմվածքներ։ Նա ավելի ակտիվ աշխատում է որպես հեղինակակից «Վայրի խաղաքարտեր» պատմվածքների հավաքածուի վրա։

Հրապարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Ջորջ Մարտինը ուղարկեց իր խմբագրին երեք հատոր։ Գրքերն ամբողջովին տարբեր ժանրի էին՝ գիշերային ֆանտաստիկա, սարսափ և ֆանտազիա-եռյակ։ Խմբագիրը հավանեց վերջին տարբերակը այն պատճառով, որ ֆանտազիայի ժանրի գրքերն ավելի հեշտ են վաճառվում։ Հենց այդ թվականին հրապարակվեց առաջին հատորը՝ Գահերի խաղը, որը դարձավ շատ ճանաչված Մարտինի եկրպագուների շրջանակում։ Արդեն 1998 թվականին լույս տեսած երկրորդ հատորը՝ Արքաների պատերազմը։ Հետաքրքիր է, որ «Հարպեր Քոլինզ» հրատարակչությունը գրավեց ընթերցողներին, քանի որ գրախանութներում անվճար կարելի էր վերցնել «Գահերի խաղ» գրքի առաջին մասերի բրոշյուրը։ Առաջին իսկ էջին գրված են Ռոբերտ Ջորդանի, Ռայմոնդ Ֆեյստի և Էնն Մակեֆրիի խոսքերն գրքի մասին։ Բրոշյուրը տալիս էր ոչ մեծ զեղչ՝ վեպի ամբողջական տարբերակի վրա[23]:

Առաջին անգամ գիրքը հրապարակել է ամերիկյան Bantam Spectra կազմակերպությունը՝ 1998 թվականի նոյեմբերի 16-ին։ Ավելի ուշ այն նաև հրապարակվել է Voyager Books բրիտանական ընկերության կողմից և վեպը թարգմանվել է 23 լեզվով, այդ թվում ռուսերեն և ուկրաիներեն:

2005 թվականին լույս տեսավ վեպի նվերատիպ հրատարակությունը՝ Ջոն Հոուվ նկարչի պատկերներով։

«Країна мрій»-ն, որ թողարկվել է 2014 թվականի մարտին, վեպի ուկրաիներեն տարբերակն է։ Գիրքը վաճառքի է սկսած մարտի 27-ից[24]:

Ստեղծագործության աշխարհի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեստերոսի քաղաքացիական պատերազմը, կամ հինգ թագավորների պատերազմը, համարվում է հիմքը այնպիսի պատմական կոնֆլիկտների, ինչպիսինն են Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը (Միանգամից երևում է կարմիր Լաննիստերների և սպիտակ Ստարկների ալեգորիան) և Հարյուրամյա պատերազմը (Նորից Լաննիստերների ասոցիացիան՝ անգլիացի զավթիչների և Ստարկներն՝ ֆրանսիացիների, ովքեր պաշտպանում էին իրենց քաղաքը)։ Երկու կոնֆլիկտներին կարելի է նաև վերագրել թագավորի վախճանը, ով ամուր ձեռքով պահում էր կառավարությունը, և կոնֆլիկտը աթոռի համար։

Ադրիանա պատնեշ

Յոթ թագավորությունների մեջտեղում գտնվող հսկա սառցե Պատի պատմական նախատիպը համարվում է Շոտլանդիայում գտնվող Ադրիանի պատնեշը։ Այն կառուցել են հռոմեական լեգեոնի զինվորները, որպեսզի պաշտպանվեն հյուսիսային անտառների պիկտների և բրիգանտների հարձակումներից։ 120 կիլոմետրային պաշտպանություն ստեղծելու գաղափարը պատկանում է հռոմեական Ադրիան կայսրին։ Կառուցումը եղել է 122-126 թվականներին։ Վեպում այն պաշտպանում է Վեստերոսը վայրենացած ցեղերից և ուրիշներից՝ սառցե սատանաներից։ Ստեղծման միտքը Մարտինը ունեցել է 1981 թվականին, երբ նա այցելել էր Մեծ Բրիտանիա՝ Լիզա Տաթլ բանաստեղծուհու հետ հանդիպելու։ Ջորջը եղել է նաև Շոտլանդիայում, որտեղ հասել է մինչև Ադրիանի պատնեշի գագաթ և փորձել է պատկերացնել թե ինչպես է եղել լեգեոնի զինվորը այդտեղ ծառայելուց։ Այսպես էլ ծագել է միտքը Գիշերային պահակախումբ ստեղծելու։

Aquote1.png Ես շատ բաներ եմ այնտեղ ապրել, նայելով հյուսիս, և ուղակի հիշեցի այդ զգացումներն, երբ սկսեցի գրել „Գահերի խաղը“ … Ֆանտազիայի կարիքը զգացվում է պատկերացման խաղում... Ես չէի կարող հենց այնպես վերցնել ու նկարագրել Ադրիանի պատնեշը: Այն իհարկե հիասքանչ է, բայց ունի զուտ տաս ֆուտ բարձրություն և կառուցված է հողից ու քարից: Aquote2.png


Էպիկական ֆանտազիայի համար 10 ֆուտանոց պատը շատ վատ էր, ուստի Մարտինը ստեղծեց պատնեշ՝ 700 ֆուտ բարձրությամբ։ Տեղական բնակիչներն նույնպես քիչ էին, ուստի Մարտինը ստեղծեց տոմերի տարատեսակություն[25]:8-9: Այսպես են ծնվել կախարդված անտառը՝ հին վայրենացածներով, և Ցրտի ժանիքներն, լեռներն կատաղի ցրտով ու շատ ուրիշ հյուսիսային լոկացիաներ։ Ինչպես նաև որոշ հետախուզողներն այդ պատնեշը նմանեցնում է են Մեծ Չինական պատին:

Մարտինի աշխարհի դոտրակացիներն նման են հոներին, մոնղոլներն, ավարներին և հունգարներին: Ինչպես նաև նրանց մեջ կան հնդկական տոհմերին բնորոշ գծեր։ Դոտրակացիներն համարձակ և խիզախ զինվորներ են, նրանք չգիտեն թե ինչ է վախը կռվում և վարում են գրավող քաղաքականություն։ Պարգևներն նրանք տանում են իրենց մայրաքաղաք՝ Վեյես Դոտրակ։ Թեթև տեղափոխելի բնակավայրերն, պարզ սնունդն ու ձիու պաշտանմունքը իրենց նմանեցնում են թուրքերին ու մոնղոլներին: Դոտրակական կոր սուր Արակխը՝ միջի սրվածքով, ստեղծված է եգիպտական սուր խոպեշի նման։ Զինվորների մազերի երկար հյուսքերն նմանեցնում են նրանց սյանբի, դունխու և մանչժուրների քոչվոր ցեղերին։ Դոտրակացիների լեզվից լսվում էին միայն առանձին կապակցություններ մթնոլորտի ստեղծման համար։ Հարմարավետության համար բոլոր բառակապակցություններն թարգմանվել են անգլերեն[26]:

Տարբերակներից մեկի համաձայն՝ վայրի գայլերն վերցված են canis dirus (լատ. սարսափելի գայլեր), ից, արարածներ որ ապրում էին Հյուսիսային Ամերիկայում[27]:

Ջորջ Մարտինը մասնագիտացված միայն կարողանում է խոսել անգլերեն։ Դրա իսկ պատճառով վեպերում մեծամասամբ կերպարներ են բրիտանական պատմությունից, ոչ թե իսպանական կամ գերմանական:

Հարյուրամյա պատերազմ

Ինչպես հիշեցնում է հեղինակը ստեղծագործության գլխավոր հերոսներից մեկը՝ Տիրիոն Լաննիստերը, ունի ինչպես սեփական, այնպես էլ Ռիչարդ 3-րդի բնավորության գծերը։ Վերջինիս մասին որոշ պատմաբաններ ասել են ինչպես «ֆիզիկական և բարոյական տգեղության մարմնավորում»: Ինչպես մտածում է հետախուզողների մեկ ուրիշ խումբ՝ Լաննիստերների տունը նման է իշխանասեր Բորջիա ընտանիքին՝ Իտալիայում: Նաև տարածված էին ասեկոսներ՝ արյունը փոխելու մասին։ Վեպում դրանով են հետաքրքրված Ջեյմե և նրա քույր Սերսեյա Լաննիստերները[28]: Հետախուզողներն զուգահեռ են անցկացրել Էդուարդ Ստարկի գլխատվելու, նրա եղբոր Բենջենի անհետանալու ու Ռիչարդ Պլանտագենետի՝ Յորսկիյի 3-րդ իշխանի գլխատվելու ու նրա հորեղբոր կռվի ընթացքում մահվան մեջ։ Եվ նրան, և մյուսին գլխատեցին, Ռիչարդին հասավ թղթե թագն ու ծիծաղը։ Ռիչարդ Էդուարդի 4-րդի որդին հիշեցնում է Ռոբ Ստարկին[29]: Ինչպես հաստատել է հեղինակը, Քեյթիլին Ստարկը ստեղծվել է Ալեոնորա Ակվիտանսկի թագուհու կերպարի հիման վրա։ Ուսումնասիրողներն գտել են այլ նմանություններ նույնպես[30][31]:

Նշվում է նաև Ջոֆրի թագավորի նմանությունը Էդուարդ Լանկաստերին՝ Հենրիխ 6-րդի և Մարգարիտա Անժույսկիի որդու։ Նրանք ապևրինածին էին և խելագար, օրինակ, սիրում էին կտրել թշնամիների գլուխներն։ Տեոն Գրեյջոն նման է Կլարենսի առաջին ասպետ՝ Ջորջ Պլանտագենետին։ Վերջինս Էդուարդ 4-րդ Յորքի եղբայրն էր և կռվում էր նրանց կողմից, սակայն, ինչպես և Տեոնը, դավաճանեց նրանց և անցավ Լանկաստերների կողմը։ Ջեյմե Լաննիստեր կերպարը վերցված է Գոտֆրիդ ֆոն Բերլիհինգենից։ Նա, ինչպես Ջեյմեն, կորցրել է աջ ձեռքը, դրա համար էլ կոչվել էր Գոչ Մետացե ձեռք[32]: Լաննիստերն ուշ ստանում է ոսկեն։ Կխալ Դրոգոն՝ կխալասարի վախճանված առաջնորդը, վերցված է Չինգիզ խանից: Աշա Գրեյջոն հիշեցնում է իռլանդացի ծովահենուհի Գրեյս Օ՛Մեյլին, ով հաղթել է իր կրտսեր եղբորը՝ չթողնելով նրան դառնալ առաջնորդ։ Լիաննա Ստարկը վերցված է Լուկրեցիայից՝ հռոմեացի կնոջից, ում բռնությունների էր ենթարկել Էրուսական արքայի որդին։

Ջորջ Մարտինը հաստատել է, որ Կարմիր հարսանիքը, երբ Ֆրեին դավաճանաբար սպանեց Ռոբ Ստարկ թագավորին, նրա մորը՝ Քեյթիլինին և մի քանի այլ հյուսիսայինների, վերցված է երկու իրադարձություններից՝ Սև ընթրիքից, երբ Յակո 2-րդի խնջույքի ժամանակ սպանվեց շոտլանդացի Դուգլասով տոհմը և Գլենկոյում տեղի ունեցավ կոտորած, երբ Մակդոնալդների տոհմը գիշերը սպանեց Կեմպբելների տան 70 անդամների՝ չգթալով անգամ կանանց և երեխաներին։ Հետախուզողներն նաև զուգահեռ են անցակցրել «Կոձիկի» ճապոնական առասպելական տեքստի միջև, երբ Ճապոնիայի առաջին կայսրին՝ Ձիմուին սպանել էին իր թշնամիների կազմակերպած խնջույքի ժամանակ։ Նվագակցության ժամանակ նա նաև երգել էր մի երգ։ Հետախուզողներն զուգահեռ են անցկացրել Չերնովոդնայի ճակատամարտի և 673-678 թվականներին Արաբների կողմից Կոնստանդնուպոլսի պաշարման միջև։ Նրանք նաև գտել են նմանություն Ստանիս Սվետոզարնիյի սրի ու Արթուր Պենդրագոն Էսկալիբուրի լեգենդար կլինկի միջև։

Վինտերֆելի գրավումը Տեոն Գրեյջոյի կողմից, երբ նա ուներ իր հետ միայն քսան զինակից, հիշեցնում է շոտլանդացիների կողմից Էդինբուրգյան ամրոցի գրավումը։ Մորեյ իշխանը վերցրեց այն՝ ունենալով ընդամենը երեսուն մարտիկ։

Կարմիր Քրմուհու՝ Մելիսանդրայի կրոնը՝ հավատքը Ռ՛Գլորային՝ Լույսի տիրակալին, մոտ է զորոաստրիզմին։ Այս պարսկական հավատքում կրակը կարող է պարգևել պայծառացում և բացել իմաստություն։ Հավատացողներն հաճախ աղաչում են կրակին, ինչպես Մարտինի վիպաշարում։ Բացի դրանից, զորոաստրիզմը մատնանշում է բարու և չարի միջև կռիվ։ Գրքում դրա կերպարներն են Լույսի տիրուհին և Մեծ Ուրիշը։

Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմը

2015 թվականին HarperCollins կազմակերպությունը, Լոնդոնում բացելով նոր գրասենյակ, որոշեց ցուցադրել 1993 թվականին գրված գրավոր նամակը, որը գրել էր Ջորջ Մարտինը իր գրական ընկերոջ Ռալֆ Վիչինանցեին։ Դրանում ներառված են «Սառույցի և կրակի երգ» վեպի իրադարձություններ և կոնցեպցիաներ։ Շուտով նամակի նկարներն հայտնվեցին ինտերնետում, իսկ դրանց ջնջելու գործը հաջողություն չբերեց։ Ջորջ Մարտինը հաստատեց իր հեղինակային իրավունքը։ Սակայն նամակի վերջին պարբերությունը ներկված էր սև մարկերով։ Նամակին պետք էին եկել վիպաշարի առաջին տասներեք մասերն։

Aquote1.png Կոպիտ ասած, դրված առաջին մասերն տալիս են սկիզբ երեք կարևոր կոնֆլիկտներին, որը սահմանում է եռյակ գրքերում կարևորագույն սյուժետային գծերն՝ միախառնվելով դժվարության մեջ, բայց դառնալով հիասքանչ(Ես հույսով եմ): Կոնֆլիկտներից յուրաքանչյուրը վնասում է հորինված Յոթ թագավորությունները և գլխավոր հերոսների կյանքերն: Առաջին սպառնալիքն լինում է Լաննիստերների և Ստարկների տան թշնամության պատճառով, որը հանգեցնում է դավադրության, փառասիրության, սպանությունների և վրեժի, իսկ գլխավոր մրցանակը հանդես է գալիս Յոթ թագավորությունների մետաղե գահը: Այսպիսինն է կմախքը «Գահերի խաղ»՝ առաջին գրքի: Aquote2.png


Երկրորդ սպառնալիքը, հեղինակի կարծիքով, դոտրակցիների ներխուժումն էր՝ Դեյեներիս Տարգարիենի առաջնորդության տակ։ Սյուժեի կենտրոնում է «Վիշապների պարը» և Ուրիշների գալուստը՝ 6-րդ հատորի սյուժետային գծերն։ Ճնշումն ավելացնելու համար հեղինակը ստեղծել է միջավայր, որում կարող է մահանալ յուրաքանչյուր հերոս, անգամ գլխավոր կերպարը։ Որպես գլխավոր հերոսներ Մարտինն առանձնացրել է Տիրիոն Լիննիստերին, Դեյեներիս Տարգարիենին, Արիային և Բրան Ստարկին, ինչպես նաև Ջոն Սնոուին։ Ի սկզբանե Ջորջ Մարտինը ենթադրում էր Էդուարդի և Քեյթիլինի մահը, Սանսայի և Ջոֆրիի ամուսնությունը, ինչպես նաև Տիրիոնի և Արիայի սերը։ Նա նաև նշում էր այն, որ Բրանը կարող է օգտագործել կախարդանք, իսկ Դեյներիսը կսպանի Դրոգոյին՝ վրեժ լուծելով եղբոր դաժան սպանության համար[33][34][35]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ Կատեգորիա Լաուրեատ Հետևանքներ Աղբ.
1999 Լոկուս Ֆանտաստիկա վեպ «Արքաների պատերազմ» Մրցանակ [1]
SF կայքի տարվա լավագույն գրքեր Ֆանտաստիկա գրքեր- Ընթերցողների ընտրություն «Արքաների պատերազմ» Մրցանակ [36]
Նեբյուլա Վեպ «Արքաների պատերազմ» Առաջադրված [1]
2001 SFinks մրցանակ տարվա արտասահմանյան վեպ «Արքաների պատերազմ» Մրցանակ [36]
2000 Ռուսաստան Ռուսաստան Մարմարե այծամարդ Թարգմանված գիրք «Արքաների պատերազմ» Առաջադրված [36]
2001 SFinks մրցանակ Տարվա գիրք «Արքաների պատերազմ» Առաջադրված [36]
2004 Իսպանիա Իսպանիա Իգնոտուս Լավագույն արտասահմանյան վեպ «Արքաների պատերազմ» Մրցանակ

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական «Ֆանտաստիկայի աշխարհ» թերթի խմբագիր Դմիտրի Զլոտնիցկին 2008 թվականի դեկտեմբերին Մարտինի աշխատանքում նշմարեց բարձրագույն միջնադարի ասպետական մթնոլորտը։ Նա զարմացավ Ստարկների տան «սառնություններով», ովքեր կառավարում էին Հյուսիսը հազարավոր տարիներ։ Նրան թվաց տարօրինակ և՛ Վեստերոսի մեկուսացումը մյուս մայրցամաքներից, և՛ ներքին սպառնալիքների բացակայությունը։ Ոչ ռեալ նկարագրել է Գիշերային պահակախումբը՝ որպես գողեր, սպանողներ և բռնացողներ, որ չեն կարողանում կազմակերպել հարազատ եղբայրություն և կռվել իրենց հոգիներին հարազատ վայրենացածների դեմ։ Իրականում, ըստ նրա, այնտեղ չէր լինի կարգապահություն, այլ կլինեին երթեր[37]:

Aquote1.png Մարտինը բարգավաճել է մռայլ հուսահատություն և ավերածություն ստեղծելու մեջ, որոնք ուղեկցում են յուրաքանչյուր մեծ պատերազմին: Aquote2.png


Խմբագիրը նկատեց, որ պատերազմ և գոտեմարտ այնքան էլ չի եղել, և հիմնականում նկարագրվում է այդ պատերազմում մարդկանց ողջ մնալը և փոքր ընդհարումներ։ Բացի դրանից, Զլոտնիցկին նկատեց, որ շատ քիչ դեր ունի եկեղեցին, իսկ կրոնական զինվորներ փաստացի չկային։ Միջին դարերում պատերազմներն մեծամասամբ կրոնական պատճառներով էին լինում։ Մարտինի աշխարհում հարևաններ հանգիստ են վերաբերվում ուրիշ կրոնների, իսկ մի քանի տեղ դրանք անգամ գոյություն ունեն։ Սեպտոնների դերը, ինչպես նա նկատեց, սիմվոլիկ է, ի տարբերություն այն բոլոր պատմական կարդինալների, ովքեր եղել են կառավարության առաջին մարդիկ (Ռիշելյե և Մազարինի Ֆրանսիայում), և անգամ Հռոմի Պապը:

Aquote1.png Եվ ընդհանրապես, ինչու ոչ մեկ Վեստերոսից չի օգտագործել կրոն հասկացությունը, որպեսզի թալանի հարևան երկրներն ուրիշ հավատ ունենալու պատճառով, «Ոչ ճիշտ աստվածների»- երևի հենց դա է «Սառույցի և կրակի երգ»-ի ամենակարևոր գաղտնիքներից մեկը: Aquote2.png


Տեսաբանին զարմացրել է վիպաշարի սկզբում կրոնի կտրուկ արմատականացումն, և երկու ավանդույթների անհամապատասխանությունը, որից մեկով ներկայացված է գեղեցիկ տիկնոջ կերպարը, իսկ մյուսը իջեցնում է կնոջ դերը հասարակության մեջ, և գիտության ու տեխնիկայի բացակայությունը Տարգարիենների կառավարման ժամանակ։ Դա, ըստ նրա կարծիքի, վեպը դարձրել է ավելի ֆանտաստիկ և քիչ ռեալ։

Aquote1.png Չնայած այս շարքի վեպերի և երկրի պատմության մեջ կարելի է տանել շատ զուգահեռականներ, բայց համարել Յոթ թագավորությունների պատմությունը ամբողջովին ռեալ՝ միջնադարյան պատմության մեջ՝ անհնար է: Aquote2.png


Ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

HBO հեռուստաալիքը պատվիրել է «Գահերի խաղի» երկրորդ սեզոնը՝ 2011 թվականի ապրիլի 19-ին՝ առաջին սեզոնի պաշտոնական պրեմիերայից 2 օր անց[38]:

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Մարտինի վիպաշարի հիման վրա թողարկվել են խաղաքարտեր[39], մի քանի սեղանի խաղեր[40][41], ինչպես նաև օրացույցներ ու նկարներ[13]: Բացի դրանցից, գրքի մոտիվներով ստեղծվել են համակարգչային խաղեր Cyanide-ի[42][43] և Telltale Games-ի կողմից[44]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 [Science fiction, fantasy & horror books by award] ((Անգլերեն))։ worldswithoutend.com։ Վերցված է 5 փետրվարի 2016 
  2. Քանի որ Վինտերֆելը կործանվել էր, իսկ այն թագավորության երկրորդ մասի գլխավոր քաղաքն է
  3. 3,0 3,1 Թագավորության մայրաքաղաքը գտնվում է Լաննիստերների ձեռքի տակ, Բարատեոններից այնտեղ մենակ թագավորի ազգանունն է, և անգամ սխալ
  4. Մարգարեական երազներ, իրադարձություններ որ չի կարելի փոխել
  5. Մարտինի աշխարհում երրորդ աչքը՝ գիտակցության առանձնահատկություն, որ թողնում է թափանցել էությունների և առարկաների մեջ: Հենց այն եղբայրներին թողնում նայել՝ գայլերի աչքերով
  6. Abercrombie Joe (փետրվարի 16, 2008)։ «Influences, Ideas, and A Game of Thrones»։ joeabercrombie.com։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 4, 2012-ին։ Վերցված է հունվարի 21, 2012 
  7. Cogan Eric (հունվարի 30, 2002)։ «George R.R Martin Interview»։ fantasyonline.net։ Արխիվացված օրիգինալից-ից օգոստոսի 18, 2004-ին։ Վերցված է հունվարի 21, 2012  (Interview approved by GRRM.)
  8. Schweitzer Darrell (մայիսի 24, 2007)։ «George R.R. Martin on magic vs. science»։ weirdtalesmagazine.com։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 4, 2012-ին։ Վերցված է հունվարի 21, 2012 
  9. MacLaurin Wayne (November 2000)։ «A Conversation With George R.R. Martin»։ sfsite.com։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 4, 2012-ին։ Վերցված է հունվարի 21, 2012  (Interview approved by GRRM.)
  10. Tasha Robinson. (2002)։ «George R.R. Martin continues to sing a magical tale of ice and fire» (անգլերեն)։ Scifi.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2003-07-20-ին։ Վերցված է 2015-05-12 
  11. Dinitta Smith. (2005-12-12)։ «A Fantasy Realm Too Vile for Hobbits» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2015-05-13 
  12. Սերգեյ Կովալև. (2012-01-17)։ «Սեքս: Արյուն: Ինտրիգ: Գահերի խաղ» (ռուսերեն)։ Ֆանտաստիկայի աշխարհ։ Վերցված է 2016-02-06 
  13. 13,0 13,1 April Issue. (2014-03-14)։ «George R.R. Martin Has a Detailed Plan For Keeping the Game of Thrones TV Show From Catching Up To Him» (անգլերեն)։ Vanity Fair։ Վերցված է 2015-05-10 
  14. «George R.R. Martin: The Gray Lords»։ locusmag.com։ November 2005։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 4, 2012-ին։ Վերցված է հունվարի 21, 2012 
  15. «Ջորջ Մարտինի կենսագրություն» (ռուսերեն)։ Ռիա Լուրեր]]։ 2013-09-20։ Վերցված է 2016-02-06 
  16. Ջորջ Մարտին։ «Frenquently Asked Questions» (անգլերեն)։ GeorgerrMartin.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-10-08-ին։ Վերցված է 2016-02-06 
  17. Patrick (մայիսի 17, 2006)։ «George R.R. Martin»։ sffworld.com։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 5, 2012-ին։ Վերցված է հունվարի 21, 2012 
  18. Robinson Tasha (նոյեմբերի 7, 2005)։ «George R.R. Martin dines on fowl words as the Song of Ice and Fire series continues with A Feast for Crows»։ Science Fiction Weekly (scifi.com)։ 11, No. 45 (446)։ Արխիվացված օրիգինալից-ից նոյեմբերի 26, 2005-ին։ Վերցված է փետրվարի 13, 2012 
  19. J. Martin. (2011-07-11)։ «Interview» (անգլերեն)։ Westeros.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-07-14-ին։ Վերցված է 2015-05-12 
  20. James Hibberd. (2015-01-08)։ «EW interview: George R.R. Martin talks 'A Dance With Dragons'» (անգլերեն)։ Entertainment Weekly։ Վերցված է 2015-04-06 
  21. Narwen (կայքի ադմինիստրատոր) (2009-02-01)։ «Ջորջ Մարտինի կենսագրություն»։ Յոթ թագավորություններ (ռուսերեն)։ Վերցված է 2016-02-06 
  22. Չեսլի Մոնրո-Կասել, Սարիեն Լերեր, Ջորջ Մարտին, Առաջաբան, Սառույցի և կրակի խնջույք (A Feast of Ice and Fire. The Official Companion Cookbook), Մոսկվա, «Մանն, Իվանով և Ֆերբեր», 2014 — 12-15, էջեր 12-15 — 240 էջ, ISBN 978-5-00057-123-1։
  23. Միքայել Նազարենկո (2009-11-01)։ ««Ընդվզիր, ընդվզիր որ մահանում է լույսը»»։ Յոթ թագավորություններ (ռուսերեն)։ Վերցված է 2016-02-06 
  24. Мартін, Джордж Р. Р., Ընկերոջ գիրք, Битва королів. Пісня льоду й полум'я, Київ, «Країна мрій», 2014 — 864 էջ, ISBN 978-617-538-325-4։
  25. կոգման Բրայան (A Game of Thrones), «АСТ», 2015 — 192, էջեր 192 — 192 էջ, ISBN 978-5-17-081391-9։
  26. Ալեքսեյ Զաբրոդին (2014-10-14)։ ««Գահերի խաղ գրքի երկրպագուները սովորում են դոտրակական լեզուն՝ iPhone-ի օգնությամբ» (ռուսերեն)։ Ռուսական թերթ։ Վերցված է 2015-04-28 
  27. Zadravec Goran (December 2003)։ «An Interview With George R. R. Martin»։ mezmera.posluh.hr։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 19, 2012-ին։ Վերցված է հունվարի 21, 2012  (Interview approved by GRRM.)
  28. ««Գահերի խաղ»․ Ճշմարտություն և հերյուրանք» (ռուսերեն)։ Ռիա նորություններ։ 2015-04-10։ Վերցված է 2016-02-06 
  29. West, Ed (մարտի 29, 2014)։ «Game of Thrones tells the story of Britain better than most histories»։ The Spectator։ Վերցված է մարտի 27, 2014 
  30. Adair Jamie (մայիսի 5, 2013)։ «Cersei Lannister: the evil queen we love to hate»։ historygot.com։ Վերցված է մայիսի 18, 2015 
  31. Վադիմ Դավիդենկո (2014-05-11)։ ««Գահերի խաղի» սյուժեում վեց իրական պատմական զուգահեռներ» (ռուսերեն)։ Ռուսական թերթ։ Վերցված է 2016-02-06 
  32. 7 պատմական զուգահեռներ «Գահերի խաղում» տեղ գտած իրականության հետ
  33. Alison Flood. (2015-02-06)։ «Original Game of Thrones pitch letter leaked online» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2015-05-09 
  34. Jess Denham. (2015-02-06)։ «Game of Thrones endings: George RR Martin letter from 1993 reveals what might have been» (անգլերեն)։ The Independent։ Վերցված է 2015-05-09 
  35. Variety Staff. (2015-02-04)։ «George R. R. Martin’s Original Plan for ‘Game of Thrones’ Revealed» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2015-05-09 
  36. 36,0 36,1 36,2 36,3 «Ջորջ Մարտին «Արքաների պատերազմ»»։ fantlab.ru (ռուսերեն)։ Վերցված է 2016-02-06 
  37. Դմիտրիյ Զլոտնիցկի (2009-02-01)։ «Կոր հայելի: «Կրակի և սառույցի երգի» պատմական արժեք»։ Ֆանտաստիկայի արժեք (ռուսերեն)։ Վերցված է 2016-02-06 
  38. Hibberd James (ապրիլի 19, 2011)։ «HBO renews 'Game of Thrones' for second season»։ Entertainment Weekly։ Վերցված է մարտի 5, 2013 
  39. «Game of Thrones Card Game (HBO Edition)» (անգլերեն)։ Amazon.com։ Վերցված է 2015-05-09 
  40. Կոնստանտին և Իննոկենտի Գորբունովներdate=2009-01-18։ «Գահերի խաղ: Կան միայն հաղթողներ և պարտվողներ» (ռուսերեն)։ Ֆանտաստիկայի աշխարհ։ Վերցված է 2016-02-06 
  41. Դմիտրի Տելերի (2013-05-25)։ «Գահերի խաղ: Երկրորդ հրատարակչություն» (ռուսերեն)։ Ֆանտաստիկայի աշխարհ։ Վերցված է 2016-02-06 
  42. Միքայել 'Xirurg' Խրոմով (2011-11-03)։ «Գահերի խաղ․ Սկիզբ (Game of Thrones: Genesis, A)»։ Absolute Games։ Վերցված է 2016-02-06 
  43. Destin Legarie. (2012-05-12)։ «Game of Thrones Review» (անգլերեն)։ IGN։ Վերցված է 2015-05-09 
  44. Բիշոնկով Իվան (2014-12-05)։ «Game of Thrones - Episode 1. Iron from Ice. Telltale-ը մարտի է բռնվում գահի համար: Գրախոսություն» (ռուսերեն)։ 3DNews 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն
Անգլերեն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]