Ռոբերտ Հայնլայն
Ռոբերտ Հայնլայն (հուլիսի 7, 1907[1][2][3][…], Բատլեր, Միսսուրի - մայիսի 8, 1988[1][3][2][…], Քարմել բայ Սի, Կալիֆոռնիա[4]), ամերիկացի գրող-ֆանտաստ, «Հյուգո» և «Նեբյուլա» մրցանակների դափնեկիր, ժամանակակից գիտական ֆանտաստիկայի հիմնադիրներից մեկը։ Հայնլայնին անվանում են նաև «գրող-ֆանտաստների դեկան»։ Նա մտնում է այսպես կոչված «գրող-ֆանտաստների մեծ եռյակի» մեջ (Արթուր Կլարկի և Այզեկ Ազիմովի հետ միասին)։
Վերջին տարիները և մահը[խմբագրել | խմբագրել կոդը]
Լարված աշխատանքը հասցրեց Հայնլայնին մահվան եզրին 1970 թվականին։ 1970-ականները նրա համար սկսվեցին կյանքի համար շատ վտանգավոր պերիտոնիտով(որովայնամզի բորբոքում),, որի բուժման համար անհրաժեշտ եղավ ավելի քան 2 տարի։ Երբ նա զգաց իրեն այնքան լավ, որ կարողացավ աշխատել, 1973 թվականին ստեղծեց «Բավականաչափ ժամանակ սիրո համար կամ Լազարուս Լոնգի կյանքերը »վեպը, որում հայտնվեցին բազմաթիվ սյուժեներ, որոնք մշակվեցին նրա հետագա ստեղծագործություններում։ 1970-ական թվականների կեսերին նա «Բրիտական հանրագիտարանի տարեգրքում» 2 հոդվածների պատվեր ստացավ և Ջիննիի հետ միասին ճանապարհորդեց երկրով մեկ՝ կազմակերպելու դոնորական արյան հավաքումը[5], ինչպես նաև դարձավ հարգարժան հյուր Կանզաս-սիթիի երրորդ համաշխարհային համագումարում[6]։
1978 թվականի Թահիթիի արձակուրդներն ավարտվեցին սրտի իշեմիկ հիվանդության ծանր նոպայով։ Նա ենթարկվեց կորոնար շունտավորման առաջին վիրահատություններից մեկին. 1979 թվականի հուլիսին նրան հրավիրեցին ելույթ ունենալու Միավորված հանձնաժողովի Սենատի և Ներկայացուցիչների Պալատի առջև։ Նրա խոսքը վկայում էր հույս, որ տիեզերական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ստացված հասույթը զգալիորեն կօգնի հիվանդներին և տարեցներին[7]։
Վիրահատությունները թույլ տվեցին Հայնլայնին սկսել նորից աշխատել 1980 թվականին, երբ նա ժողովածու էր պատրաստելհրապարակման։ Հայնլայնը չի մոռանում գրականության մեծ ձևի մասին և 1980-ականներին նրան հաջողվեց գրել ևս հինգ վեպ։ 1983 թվականին նա այցելեց Անտարկտիդա՝ վերջին մայրցամաքը, որի վրա նա դեռ չէր եղել[6]։
Բայց գրողի առողջությունը զգալիորեն վատանում է մինչև 1987 թվականը, ինչը նրան և Ջիննիին ստիպում է տեղափոխվել Բոնի Դունից մոտակա Կարմել քաղաք, որպեսզի կարողանան ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն։ Այնտեղ՝ 1988 թվականի մայիսի 8-ի [8] ՝ առավոտյան՝քնած ժամանակ,նա մահանում է, կյանքի 81-րդ տարումէմֆիզեմայի հետևանքով՝ «Աշխարհը որպես առասպել» շարքից մի վեպի վրա աշխատելու սկզբնական փուլում։ Նրա մարմինը դիակիզվել էր, իսկ փոշին ցրվել էր Խաղաղ օվկիանոսի վրա[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118773704 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ «Blood Drives» (անգլերեն)։ Heinlein society։ Արխիվացված օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է 2012-11-13
- ↑ 6,0 6,1 William H. Patterson, Jr. (1999-07-05)։ «Biographies of Robert and Virginia Heinlein» (անգլերեն)։ The Heinlein Society։ Արխիվացված օրիգինալից 2012-08-12-ին։ Վերցված է 2012-07-25
- ↑ William H. Patterson, Jr. Robert Heinlein—A biographical sketch // The Heinlein Journal. — 1999. — Т. 1999. — № 5. — С. 7—36. Также доступен на Robert A. Heinlein, a Biographical Sketch.(անգլ.) Проверено 19 июля 2012
- ↑ «The Robert A. Heinlein "Classic" Page» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-10-26-ին։ Վերցված է 2012-10-22
- ↑ D. A. Houdek (2003)։ «FAQ: Frequently Asked Questions about Robert A. Heinlein, the person» (անգլերեն)։ The Heinlein Society։ Արխիվացված օրիգինալից 2012-08-12-ին։ Վերցված է 2012-07-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հուլիսի 7 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Մայիսի 8 մահեր
- 1988 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի գրողներ
- Ֆանտաստ գրողներ
- Ամերիկացի ֆանտաստ գրողներ
- Ֆուտուրոլոգներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի սցենարիստներ
- Գրաքննադատներ
- Ամերիկացի արձակագիրներ
- Ամերիկացի հակակոմունիստներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի պատմվածքագիրներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին