Արթուր Քլարկ
Արթուր Քլարկ անգլ.՝ Arthur C. Clarke | |
|---|---|
| Ծննդյան անուն | անգլ.՝ Arthur Charles Clarke |
| Ծնվել է | դեկտեմբերի 16, 1917[1][2][3][…] |
| Ծննդավայր | Մայնհեդ, Սոմերսեթ |
| Վախճանվել է | մարտի 19, 2008[4][1][2][…] (90 տարեկան) |
| Վախճանի վայր | Կոլոմբո, Շրի Լանկա[5] |
| Գերեզման | Kanatte Cemetery |
| Գրական անուն | Charles Willis և E.G. O'Brien |
| Մասնագիտություն | գյուտարար, սցենարիստ, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող, ճանապարհորդ հետազոտող, գրող, ֆիզիկոս, ոչ գեղարվեստական գրող և ապագայաբան |
| Լեզու | անգլերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Լոնդոնի թագավորական քոլեջ և Richard Huish College? |
| Գիտական աստիճան | Գրականության դոկտոր (1988) |
| Ժանրեր | Գիտական Ֆանտաստիկա Հանրամատչելի գիտություն |
| Ուշագրավ աշխատանքներ | Հանդիպում Ռամայի հետ, Դրախտի ցայտաղբյուրները, 2001 թվականի տիեզերական ոդիսականը, 2010․ Ոդիսական 2, 2061: Odyssey Three? և 3001: The Final Odyssey? |
| Անդամակցություն | Գիտությունների համաշխարհային ակադեմիա[6] |
| Պարգևներ | |
| Ամուսին | Մերիլին Մեյֆիլդ (1953–1964) |
Ներշնչվել է
| |
Ներշնչել է
| |
| Կայք | clarkefoundation.org |
Արթուր Քլարկ (անգլերեն՝ Sir Arthur Charles Clarke, դեկտեմբերի 16, 1917[1][2][3][…], Մայնհեդ, Սոմերսեթ - մարտի 19, 2008[4][1][2][…], Կոլոմբո, Շրի Լանկա[5]), բրիտանացի գրող, գիտնական, գյուտարար, հայտնի իր կարճ պատմվածքներով և վիպակներով, որոնց թվում է՝ 2001 թվականի տիեզերական ոդիսականը (1968)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1917 թվականի դեկտեմբերի 16-ին Անգլիայի Սոմերսեթ նահանգի Մայնհեդ քաղաքում[27] և մեծացել է մոտակա Բիշոփս Լիդարդում։ Նա միջնակարգ կրթություն է ստացել Թոնթոնի Հյուիշի քերականական դպրոցում։ Քլարկը գիտաֆանտաստիկայի նկատմամբ իր հետաքրքրությունը վերագրել է երեք ստեղծագործությունների ընթերցանությանը՝ «Զարմանալի պատմություններ» ամսագրի 1928 թվականի նոյեմբերի համարը (1929), Օլաֆ Սթեյփլդոնի «Վերջին և առաջին մարդիկ» (1930) և Դեյվիդ Լասերի «Տիեզերքի նվաճումը» (1931) գրքերը[28]։
Դեռահասության տարիներին նա անդամագրվել է Երիտասարդ աստղագիտական ասոցիացիային և աշխատակցել «Ուրանիա» ընկերության ամսագրին, որը Գլազգոյում խմբագրում էր Մարիոն Իդին։ Քլարկի խնդրանքով «Ուրանիա» ամսագրում բացվեց «Աստղագիտություն» բաժինը, որտեղ հրապարակվում էին նրա կողմից հոդվածներ տիեզերանավերի և տիեզերական ճանապարհորդությունների մասին։ Քլարկը հոդվածներ է գրել նաև «Բանավեճերի և քննարկումների անկյուն» ամսագրի համար։ 1936 թվականին նա տեղափոխվել է Լոնդոն և միացել Կրթության խորհրդին որպես կենսաթոշակային հարցերով աուդիտոր։ Նա և մի քանի գիտաֆանտաստիկ գրողներ կիսում էին Գրեյս Ինն Ռոուդում գտնվող բնակարանը, որտեղ նա ստացել է «Էգո» մականունը՝ իրեն հետաքրքրող թեմաներով կլանված լինելու պատճառով, և ավելի ուշ իր հուշանվերներով լի գրասենյակն անվանել է իր «ես-ի սենյակ»։
Արթուր Քլարկը գիտաֆանտաստիկ ժանրի ամենաճանաչված ներկայացուցիչներից մեկն է: Արթուր Քլարկը, Այզեք Ազիմովը և Ռոբերտ Հայնլայնը միասին կազմում են գիտաֆանտաստիկ ժանրի բոլոր ժամանակների «Մեծ Եռյակը»։
Նա գիտնական էր, նորարար, փիլիսոփա և լեզվաբան: Քլարկը 77 գրքի և 500-ից ավելի պատմվածքների և հոդվածների հեղինակ է, տասնյակ մրցանակների դափնեկիր:
Քլարկի գաղափարներն ընկած են տասնյակ ֆանտաստիկ ֆիլմերի սյուժեների հիմքում, իսկ 2 ֆիլմ նկարահանվել է իր վեպերի հիման վրա՝ Սթենլի Կուբրիկի «2001 թվականի տիեզերական ոդիսականը» և Պիտեր Հայամսի «2010 թվականի տիեզերական ոդիսականը»։
1977 թվականին հայերեն թարգմանությամբ լույս է տեսել նրա «Լուսնափոշին[29]» գիրքը:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Gregersen E. Encyclopædia Britannica
- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 Writer Arthur C Clarke dies at 90 — BBC News, 2008.
- 1 2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ twas.org
- ↑ Colombo Journal; A Nonfiction Journey to a More Peaceful World — The New York Times, 1994.
- ↑ 1973 Award Winners & Nominees
- ↑ https://www.fi.edu/en/awards/laureates/arthur-c-clarke
- ↑ https://www.unesco.org/en/prizes/popularization-science/laureates
- ↑ https://marconisociety.org/search-fellows/
- ↑ https://nebulas.sfwa.org/grand-masters/arthur-c-clarke/
- ↑ https://www.sfadb.com/SFWA_Grand_Master_Award
- ↑ The Fountains of Paradise
- ↑ 1974 Award Winners & Nominees
- ↑ 1980 Award Winners & Nominees
- ↑ von Karman Award — International Academy of Astronautics.
- ↑ https://geffen.sf-f.org.il/geffen_2022/the-geffen-award/
- ↑ https://www.thehugoawards.org/hugo-history/1956-hugo-awards/
- ↑ https://www.thehugoawards.org/hugo-history/1954-retro-hugo-awards/
- ↑ https://www.nmspacemuseum.org/inductee/arthur-c-clark/
- ↑ Kittinger Inducted Into Space Hall of Fame — Cocoa: 1989. — P. 59.
- ↑ https://www.sfadb.com/John_W_Campbell_Memorial_Award_1974
- ↑ https://www.sfadb.com/Locus_Awards_1974
- ↑ https://www.bsfa.co.uk/Past-Winners
- ↑ https://www.isfdb.org/cgi-bin/award_category.cgi?279+1
- ↑ «Campaign for Sir Arthur C Clarke memorial in Minehead». BBC News. 2012 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Clarke, Arthur C., 1983, Of Sand and Stars: New York Times Book Review, 6 March 1983, reprinted in Clarke, Arthur C., 1984, 1984: Spring / A Choice of Futures: New York, Ballantine Books, p. 151–157.
- ↑ «Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ». Վերցված է 17/12/2025-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Քլարկ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Դեկտեմբերի 16 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Մարտի 19 մահեր
- 2008 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- 20-րդ դարի անգլիացի վիպասաններ
- 20-րդ դարի վիպասաններ
- Անգլիացի աթեիստներ
- Անգլիացի գիտնականներ
- Անգլիացի գյուտարարներ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի հումանիստներ
- Անգլիացի ճարտարագետներ
- Անգլիացի սցենարիստներ
- Անգլիացի վիպասաններ
- Բրիտանացի ճարտարագետներ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Կրոնների քննադատներ
- Հյուգո մրցանակի դափնեկիրներ
- Ֆանտաստ գրողներ
- Ֆուտուրոլոգներ