Թոքերի լայնացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոքերի լայնացում
Emphysema H and E.jpg
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս շնչառական հիվանդություն և Փքուռոյց[1]
ՀՄԴ-9 492.8[1]
ՀՄԴ-10 J43.8[1]
OMIM 130700[1]
Հիվանդությունների բազա 4190
MedlinePlus 000136
eMedicine 298283
MeSHID D011656[2]
Disease Ontology DOID:9675[1]
Pulmonary emphysema Վիքիպահեստում

Թոքերի լայնացում (թոքերի էմֆիզեմա) (հուն.՝ εμφύσημα` փքվել, հուն.՝ έμφυσαω` փչում եմ), թոքերի հիվանդություն, որը բնորոշվում է թոքերի լայնացումով, դրանցում մնացորդային օդի պարունակության ավելացմամբ, թոքերի օդափոխության և արյան շրջանառության խանգարումներով։ Թոքերի լայնացման հիմնական պատճառներն են մանր բրոնխների նեղացումը և լորձաթաղանթի այտուցը։ Թոքերի լայնացումը լինում է սահմանափակ և տարածուն։ Վերջինս իր հերթին բաժանվում է ծերունական (ապաճական), կոմպենսատոր (վիկար) և քրոնիկական (ինքնուրույն) ձևերի։ Կլինիկական նշանակություն ունի վերջին ձևը, որը բնորոշվում է բրոնխների ծայրային ճյուղավորումների անանցանելիությամբ, թոքաբշտիկների պատերի առաձգական հյուսվածքի ետաճումով, միջթոքաբշտիկային խտրոցների քայքայումով։

Թոքերի լայնացման ախտանշաններն են՝ հազ, հևոց, խորխարտադրություն, դեմքի կապտություն, կրծքավանդակի առաջ-ետին չափերի մեծացում (տակառաձև կրծքավանդակ), թոքերի կենսական տարողության փոքրացում, հետագայում՝ սրտի գերբեռնվածություն և թոք-սրտային անբավարարություն։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական մարմնամարզություն, խորխաբեր, հազը հանգստացնող միջոցներ, կլիմայաբուժում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 214 CC-BY-SA-icon-80x15.png


  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Disease Ontology release 2017-01-27 Ստուգված է հունվարի 31-ին 2017:
  2. Disease ontology, 27.07.2015 թողարկում Ստուգված է օգոստոսի 18-ին 2015: