Թրերի մրրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թրերի մրրիկ
անգլ.՝ A Storm of Swords
Թրերի մրրիկ.jpg
ՀեղինակՋորջ Մարտին
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՖանտազիա
Բնօրինակ լեզուԱնգլերեն
Նկարագրում է«Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ
Շարք«Սառույցի և կրակի երգ»
Նախորդ«Արքաների պատերազմը»
Հաջորդ«Անգղների խրախճանք»
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀրատարակիչBantam Spectra Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ,
Voyager Books Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Հրատարակման տարեթիվօգոստոսի 8, 2000[1]
Առաջնախաղի տարեթիվՕգոստոս, 2000 թվական Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա,
Նոյեմբեր, 2000 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԳՄՍՀ3-442-24733-0
Պարգև(ներ)«Լոկուս» մրցանակ լավագույն ֆանտաստիկ վեպի համար և Իգնոտուս մրցանակ
Կայքgeorgerrmartin.com/grrm_book/a-storm-of-swords-a-song-of-ice-and-fire-book-three/(անգլ.)

«Թրերի մրրիկ», «Սառույցի և կրակի երգ» շարքի երրորդ գիրք՝ էպիկական ֆանտազիայի ժանրի։ Գրքի հեղինակն է Ջորջ Մարտինը։ Առաջին անգամ վեպը հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 2000 թվականի օգոստոսի 8-ին[2]։ Գիրքը, ինչպես դրան նախորդող՝ «Արքաների պատերազմը» վեպը, ստացել է «Լոկուս» մրցանակ՝ 2001 թվականին և անվանակարգվել է «Նեբյուլա» և «Հյուգո» մրցանակների համար[3]։ Այս գրքին նախորդել է «Վիշապի ճանապարհ» պատմվածքի հրատարակումը, որը կազմված էր «Թրերի մրրիկ» վեպի մասերից, որոնք պատմում են Դեյեներիս Թարգարիենի մասին։

Վեպը էկրանավորվել է «Գահերի խաղ» հեռուստասերիալի երրորդ և չորրորդ եթերաշրջաններում[4]։ Մի քանի մասեր (Սեմվել IV և V, Ջոն XI և XII)[5][6][7] օգտագործվել են հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանում[8]։

Գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։

Կոմպոզիցիայի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպում իրադարձություններն պատմվում են երրորդ դեմքից՝ տարբեր հերոսների տեսակետներից, սակայն ոչ բոլոր սյուժետային գծերն են հատվում միմյանց ավանդական իմաստով։ Գրքի հերոսներ.

  • Չեթ, Գիշերային պահակախմբի եղբայր
  • Պարոն Ջեյմե Լանիստեր, Թայվին Լանիստերի ավագ որդի, Տիրիոն Լանիստերի եղբայր, Ռիվերանում հյուսիս արքայի գերի,
  • Ջոն Սնոու, Էդդարդ Ստարկի բաստարդ, Գիշերային պահակախմբի եղբայր,
  • Տիկին Քեյթիլին Ստարկ, Տալլի տնից, Էդդարդ Ստարկի կին,
  • Տիրիոն Լանիստեր, Թայվին Լանիստերի կրտսեր որդի, գաճաճ, Ջեյմի Լանիստերի եղբայր,
  • Սանսա Ստարկ, Էդդարդի և Քեյթիլինի ավագ դուստր, Ջոֆրի Բարատեոն արքայի գերի՝ Թագավորական Գավանում,
  • Արյա Ստարկ, Էդդարդի և Քեյթիլինի կրտսեր դուստր, անհետ կորած և մահացած համարվող,
  • Բրան Ստարկ, Էդդարդի և Քեյթիլինի որդի, Վինտերֆելի արքայազն, Հյուսիս ժառանգ, մահացած համարվող,
  • Սեմվել Տարլի, պարոն Տարլիի որդի և նրա ապագա ժառանգ, Գիշերային պահակախմբի եղբայր,
  • Պարոն Դավոս Սիվորտ, ապագա մաքսանենգ, Ստանիս Բարատեոնի զինվոր,
  • Դեյեներիս Թարգարիեն թագուհի, փոթորկից ծնված, Թարգարիենների արքայատոհմից,
  • Մերեթ Ֆրեյ, Ֆրեյների ընտանիքի անդամ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեստերոսում՝ որում հանկարծ հայտնվեցին շատ թագավորներ, տիրում է քաղաքացիական պատերազմ։ Ստանիս Բարատեոն թագավորը պատերազմում է Ջոֆրի թագավորի հետ, Ջոֆրին՝ Ստանիսի և Ռոբ Ստարկի՝ հյուսիսի թագավորի հետ, Ռոբ Ստարկը սպառնում է Ջոֆրիի ավատավորներին՝ Լանիստերներին, մինչդեռ նրա թիկունքում՝ Թաց թագավորը գրավում է հյուսիսի հողերն, իսկ նրա որդի՝ Տեոն Գրեյջոն գրավում է Ստարկների վաղեմի ժառանգությունը։ Հյուսիսային բևեռում Մանս-թալանողն իրեն թագավոր է հայտարարել և պատրաստվում է հարձակվել Վեստերոսի վրա՝ վայրենացածների հետ միասին։ Մի ուրիշ մայրցամաքում երիտասարդ Վիշապների մայր՝ Դեյեներիսը, զորք է հավաքում իր հոր գահը գրավելու համար, որի տեղում հիմա Ջոֆրին է... Այս թրերի մրրիկում վատ է նաև սովորական մահկանացուների համար. դժբախտությունը վրա է հասնում յուրաքանչյուր վայրում և անվտանգ վայրեր գրեթե չեն մնացել։ Շատերն, կորցնելով իրենց մտերիմներին, գնում են Անտառային Եղբայրներ։

Այս գիրքը պատերազմի գագաթնակետն ու ավարտն է։

Պարգևներ և մրցանակներ[9][10][11][խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լոկուս / Locus Award, 2001 // Վեպ ֆանտազիա
  • Մարմարե այծամարդ, 2002 // Թարգմանված գիրք (Ռուսաստան)
  • Գեֆեն / Geffen Award, 2002 // Վեպ (Իսրայել)
  • Իգնոտուս / Ignotus Award, 2006 // Վեպ (Իսպանիա)

Անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նեբյուլա / Nebula Award, 2001 // Վեպ
  • Հյուգո / Hugo Award, 2001 // Վեպ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]