Անգղների խրախճանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգղների խրախճանք
A Feast for Crows
ՀեղինակՋորջ Մարտին
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆանտազիա
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր753
ՇարքՍառույցի և կրակի երգ
ՆախորդԹրերի մրրիկ
ՀաջորդՊար վիշապների հետ
Հրատարակում(ներ)նոյեմբեր, 2005 թվական
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչBantam SpectraԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Voyager Books Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվհոկտեմբերի 26, 2005[1] և նոյեմբերի 8, 2005
Թարգմանիչ հայերենհոկտեմբեր, 2005 թվական
Կայքgeorgerrmartin.com/grrm_book/a-feast-for-crows-a-song-of-ice-and-fire-book-four/(անգլ.)

Անգղների խրախճանք (անգլ.՝ A Feast for Crows), «Սառույցի և կրակի երգ» շարքի չորրորդ վեպը՝ ամերիկյան գրող Ջորջ Մարտինի կողմից։ Էպիկական ֆանտազիա է՝ սարսափ ժանրին հատուկ տարրերով։ Առաջին անգամ վեպը հրատարակվել է 2005 թվականի հոկտեմբերի 17֊ին՝ Միացյալ Թագավորությունում[2], իսկ 2005 թվականի նոյեմբերի 8֊ին՝ ԱՄՆ֊ում[3]։ Ի սկզբանե Մարտինը պլանավորել էր, որ «Անգղների խրախճանք» և «Պար վիշապների հետ» վեպերը կլինեն չորրորդ գրքի առաջին և երկրորդ գրքերը։ Բայց հերոսների, սյուժետային գծերի բազմազանության և ձեռագրերի ծավալի հետևանքով 2005 թվականի մայիսին նա հայտարարեց, որ որոշել էր գիրքը բաժանել երկու տարբեր գրքերի՝ տարբեր հերոսներով, որոնցում գործողությունները տեղի են ունենում միաժամանակ։ Մարտինը նաև նշեց, որ «Սառույցի և կրակի երգ» շարքը իր մեջ կներառի յոթ գիրք[4]։

«Անգղների խրախճանք» գիրքը ոչ միայն Նյու Յորք Թայմսի ամենաշատ վաճառվող գրքերից էր, այլ նաև առաջնորդում էր Էգո[5]։ 2006 թվականին վեպը անվանակարգվել է «Լոկուս», «Հյուգո» և «Ֆանտազիա բրիտանական ֆանտազիա» (BFS) մրցանակներին՝ որպես լավագույն ֆանտաստիկ վեպ[6]։

Վեպը էկրանավորվել է «Գահերի խաղ» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանում՝ հինգերորդ գրքի հետ միասին, «Անգղների խրախճանք» և «Պար վիշապների հետ» գրքերում իրադարձությունները տեղի են ունենում միաժամանակ[7]։ Չնայած որ այնպիսի հերոսների դրվագներն, ինչպիսինն են Բիրեննա Տարտը[8][9][10] և Սաննա Ստարկը[11], օգտագործվել են հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում։ Հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանում կօգտագործվեն «Անգղների խրախճանք» գրքից հատվածներ, որոնք չեն օգտագործվել չորրորդ և հինգերորդ եթերաշրջաններում[12][13][14]։

Գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։

Կոմպոզիցիայի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես շարքի նախորդ գրքերում, վեպը պատմվում է երրորդ դեմքով, տարբեր հերոսների տեսակետերից։ Նաև գոյություն ունեն մի քանի չհատվող սյուժետային գծեր։

  • «Անգղների խրախճանք» վեպը ներառում է այն իրադարձություններն, որոնք տեղի են ունենում Հարավում՝ Դորնում, Թագավորական հողերում, Երկաթե կղզիներում[15]։
  • Նախկին գրքերից մի քանի հատվածներ (Տիրիոն Լաննիստեր, Դեյեներիս Թարգարիեն, Բրան Ստարկ և Դավոս Սիվորտ) միայն հիշատակվել են «Անգղների խրախճանք»֊ում։ Միայն Ջոն Սնոուն է հայտնվում Սեմվել Տարլիի դրվագներում՝ երկրորդական հերոսի դերում։ Ինչպես նաև նախորդ գրքերից ամենագլխավոր հատվածը հայտնվում է Բրիեննա Տարտի մասում։

Հերոսներ, ովքեր ունեն առանձին դերեր․

  • Նախաբան․ Փեյթ, դպրոցական Հինվայրից.
  • Սերսեյա Լաննիստեև, թագուհի-ռեգենտուհի.
  • Մարգարե, Սուզվող մարդ․ Սուզվող աստծու ծառա՝ Էյերոն Թացգլխանի.
  • Պարոն Ջեյմե Լաննիստեր, Թագավորական գվարդիայի պարոն հրամանատար.
  • Պահակախմբի կապիտան․ Արեո Հոտախ, Պահակախմբի կապիտան՝ Դորան Մարտելա, Դորնի արքայազն․
  • Արյա Ստարկ, հիմնականում հիշատակվում է որպես «Կատու Քեթ», սկսել էր իր ուսումը Սև֊սպիտակ տանը (Բեզլիկիխ).
  • Սանսա Ստարկ, ամուսնացել է Փեթիր Բեյլիշի անօրինական դստեր՝ Ալեյնա Ստոունի հետ (Այդ անունով կոչվել են գրքում տեղեկայված գլուխներն)․
  • Սեմվել Տարլի, պարոն Ռենդիլ Տարլիի որդի և նրա ժառանգ, Գիշերային պահակախմբի եղբայր.
  • Կրակենի դուստր․ Աշա Գրեյջո արքայադուստր, Երկաթե կղզիների արքայի դուստր․
  • Երկաթե կապիտան, Ժնեց․ գրանդ֊ծովակալ իկտարիոն Գրեյջո, Բեյլոն արքայի եղբայր.
  • Բրիեննա Տարտ․ հսկա և շատ ուժեղ կին, գտնվում է Սանսայի և Արյա Ստարկի փնտրման մեջ.
  • Լքյալ ասպետ․ Պարոն Արիս Օկհարտ, Թագավորական գվարդիայի ասպետ, Միրցելա արքայադստեր պաշտպան, ով գտնվում է Դորնում. Հինգերորդ եթերաշրջանում Արիս Օկխարտի սյուժետային գիծը տրվել է Ջեյմե Լաննիստերին և Բրոն Սևջրայինին[16]։
  • Արքայադուստրը աշտարակում․ Արիանա Մարտել, Դորնիյսկի արքայազնի դուստր. Հինգերորդ եթերաշրջանում Արիանա Մարտելի սյուժետային գիծը տրվել է Էլլարի Սենդիին[17]։ Ի տարբերություն գրքի՝ Դորան Մարտելի ժառանգը համարվում է Տրիստան Մարտելը[18]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգ թագավորությունների պատերազմը ավարտվել է։ Նրանցից վերջինը՝ Ստանիս Բարատեոնը, փախել է դեպի Պատնեշ, մյուսներն՝ Ռենլի Բարատեոնը, Ջոֆրի Բարատեոնը, Բեյլոն Գրեյջոն և Ռոբ Ստարկը մահացել են։ Բայց երկար սպասված խաղաղությունը դեռ չի եկել Վեստերոս։ Զավթիչների մեծ խումբ տեղակայվել են թագավորության այն տարածքներում, որոնք մի ժամանակ կոչվում էին Յոթ թագավորություններ։ Գահերի խաղն դեռ ավարտված չէ, և յուրաքանչյուրը, ով ունի բավական իշխանություն և զորք, երազում է իր ձեռքի տակն ունենալ ամեն ինչ։ Վեպը ներառում է Հարավում՝ Դորնում, Թագավորական հողերում և Երկաթե կղզիներում տեղի ունեցող իրադարձությունները։

Թագավորական Գավանում Երկաթե գահին նստած է տասնութամյա տղա՝ Տոմեն Բարատեոնը։ Նրան ամուսնացրել են կրկնակի այրի Մարգերի Տիրելի հետ (և Ռենլի Բարատեոնը, և նրա զարմիկ Ջոֆրին այդպես էլ չհասցրեցին հաստատել նրանց ամուսնությունը ֆիզիկապես)։ Թագուհի֊ռեգենտուհի Սերսեին իր շրջապատից հեռացնում է բոլոր ականավոր մարդկանց, վախենալով, որ նրան կրկին կխանգարեն ղեկավարել։ Վտանգ է ներկայացնում է նրա համար երիտասարդ թագուհին, ով փորձում է արքայի երեխային իր ազդեցության տակ վերցնել։

Դորնում ապրում է խոստացված Դորնական արքայազն Տրիստան Մարտելին որպես կին՝ արքայազն Միրցելան, ով մեծ է Տոմենից մեկ տարի, և ով, Դորնի օրենքներով (Բայց ոչ Յոթ թագավորությունների) պետք է Ջոֆրիի մահից հետո կաղավարի գահը։ Որոշ դորնցիներ ցանկանում էին աղջկան Երկաթե գահին նստեցնել։

Բեյլոն Գրեյջո Թաց թագավորի մահվանից հետո, Երկաթե կղզիների կապիտաններն ընտրեցին թագավոր Բեյլոն Էուրոնին՝ արքայի եղբորը՝ Ագռավյան աչք մականվամբ։ Նոր զավթիչի ծրագրերն էին Դեյեներիս Թարգարիենին՝ Վիշապների մայրիկին գերեվարել, դարձնել իր կինը, և վիշապների թևերի վրա պաշարել ամբողջ Վեստերոս քաղաքը։ Դեռևս նրա նավերն գրավում են առափնյա հողերն, քանի որ Նեղ ծով հասնելու համար պետք էին շատ միջոցներ։

Փեթիր Բեյլիշը՝ Ճկույթ մականվամբ լքել է Թագավորական գանձարանի պահակատեղը, քանի որ ստացել էր Հարենհոլի պարոնի կոչում։ Ամրոցը հիմա իրենից ներկայացնում է ավերակների կույտ, հողերն՝ համընդհանուր մոխիր, բայց Բեյլիշը ամուսնացել է Լիզա Արենի հետ, ով դեռ երիտասարդ ժամանակներից սիրահարված էր Փետիրին։ Այդ ձևով նա դառնում է Արրենների հարթավայրի պարոն֊պրոտեկտորը՝ վերցնելով իր խնամակալության տակ տիկին Արրենի որդուն և նրա ամուսին՝ Ջոնին։ Ապագա կնոջ մոտ գնալուց առաջ՝ Ճկույթը օգնում է Սանսա Ստարկին փախչել Թագավորական Գավանից, ում ամուսնացրել էին Տիրիոն Լաննիստերի հետ։ Բեյլիշը Սանսային կոչում է իր անօրինական դստեր՝ Ալեյնայի անունով և այդ անունով նրան բերում է Արծվային բույն։ Նա Լիզային նետում է անդունդ և ստիպում խոստովանել պալատական երգչի տնային տնտեսուհու սպանությունը։ Հիմա Ճկույթը ունի Հարենհոլը, պրոտեկտորում է հարթավայրի վրա և, եթե նրա մոտ ստացվի, ապագայում կամուսնանա Սանսա Ստարկի հետ։ Բեյլիշը հավատում է, որ փետուրով և ինտրիգներով կարելի է գրավել իշխանությունը ոչ ավելի վատ, քան թրով։

Մրցանակներ և անվանակարգեր[19][20][21][խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարվա գիրք՝ Ֆանտլաբի տարբերակով, 2007 // Արտասահմանյան գրողի լավագույն գիրք (Ռուսաստան)

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրիտանական մրցանակ ֆանտազիա / British Fantasy Award, 2006 // Վեպ ֊ Ավգուստ Դերլետի անվան մրցանակ
  • Հյուգո / Hugo Award, 2006 // Վեպ
  • Լոկուս / Locus Award, 2006 //Վեպ ֆանտազիա
  • Կվիլ / Quill Award, 2006 // Վեպ
  • Մարմարե այծամարդ, 2007 // Թարգմանված գիրք (Ռուսաստան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]