Պար վիշապների հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պար վիշապների հետ
A Dance with Dragons
A Dance with Dragons first cover UK.jpg
Հեղինակ Ջորջ Մարտին
Տեսակ գիրք
Ժանր ֆանտաստիկ վեպ և high fantasy
Բնօրինակ լեզու անգլերեն
Կերպար(ներ) Stannis Baratheon, Ջոն Սնոու, Սեմվելլ Թարլի, Մելիսանդրա, Janos Slynt, Tormund Giantsbane, Սերսի Լանիստեր, Theon Greyjoy, Ռամզի Սնոու, Բրեն Ստարկ, Թիրիոն Լանիստեր, Varys, Illyrio Mopatis, Դեյեներիս Թարգարիեն, Ջորա Մորմոնտ, Daario Naharis, Hizdahr zo Loraq, Barristan Selmy, Victarion Greyjoy, Ռուս Բոլթոն, Asha Greyjoy, Davos Seaworth, Միրսելա Բարաթեոն, Ջեյմի Լանիստեր, Brienne of Tarth, Թոմեն Բարաթեոն և Kevan Lannister
Նկարագրում է Westeros և Essos
Շարք Սառույցի և կրակի երգ
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հրատարակիչ HarperCollins և Bantam Spectra
Հրատարակման տարեթիվ հուլիսի 12, 2011 և 2011
ԳՄՍՀ 0-553-80147-3
OCLC 191922936
Պարգև(ներ) «Լոկուս» մրցանակ լավագույն ֆանտաստիկ վեպի համար
Կայք georgerrmartin.com/grrm_book/a-dance-with-dragons/ և georgerrmartin.com

Պար վիշապների հետ, (անգլ.՝ A Dance With Dragons), «Սառույցի և կրակի երգ» շարքի հինգերորդ վեպը՝ Ջորջ Մարտինի կողմից, որ հրապարակվել է 2011 թվականի հուլիսին։

Ի սկզբանե երբ շարքը հեղինակի կողմից մտածվել է որպես եռերգություն, «Պար վիշապների հետ» անվանումը վերաբերվում էր շարքի երկրորդ գրքին՝ զիջելով «Գահերի խաղ»֊ին։ «Պար վիշապների հետ» և «Անգղների խրախճանք» վեպերը ի սկզբանե գրվել են որպես մեկ հատոր, սակայն գրքի մեծ ծավալը ստիպեց հեղինակին առանձնացնել հերոսներին և սյուժետային գծերն՝ հինգերորդ գրքում։ Գրքում զուգահեռաբար կատարվում են այնպիսի իրադարձություններ, որոնք կան նաև մյուս գրքերում։

Վեպը էկրանավորվել է «Գահերի խաղ» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանում՝ չորրորդ գրքի հետ միասին և «Պար վիշապների հետ» ու «Անգղների խրախճանք» վեպերի իրադարձություններն տեղի են ունենում միաժամանակ, չնայած մի քանի հերոսների՝ Բրան Ստարկի, Դեյեներիս Թարգարիենի, Տեոն Գրեյջոյի և ուրիշների դրվագներն օգտագործվել են նաև հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում։ Միգուցե հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանում օգտագործվեն նաև դրվագներ «Պար վիշապների հետ» վեպից, որոնք չեն օգտագործվել չորրորդ և հինգերորդ եթերաշրջաններում։

Կոմպոզիցիաների առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես սերիայի մյուս գրքերում՝ գրքում իրադարձությունները պատմվում են երրորդ գրքից՝ տարբեր հերոսների տեսակետներից, և նաև գոյություն ունեն չհատվող սյուժետային գծեր։

  • «Պարի» համարյա բոլոր իրադարձությունները տեղի են ունենում կամ Հյուսիսում կամ Պատնեշի մոտ, կամ էլ արևելյան՝ Էսսոս մայրցամաքում։ Գրքի մեծ մասի իրադարձությունները տեղի են ունենում զուգահեռաբար «Խնջույք»֊ի իրադարձությունների հետ, բայց երկրորդ մասում «Պար»֊ը հասնում և շրջանցում է «Խնջույք»֊ին՝ պատմելով նախորդ գրքում տեղի ունեցած իրադարձությունների մասին[1]։
  • Առաջին գլխում Սեմվել Տարլին՝ «Անգղների խրախճանք»֊ից, և երկրորդ գլխում Ջոն Սնոուն՝ «Պար վիշապների հետ» վեպից համընկնում են Ջոնի և Սեմի զրույցի նկարագրության հետ[2] и во второй главе Джона Сноу из «Танца с драконами»[3] (Այն տարբերությամբ, որ պատմությունը պատմվում է տարբեր հերոսների դեմքերից)
  • Ջեյմե Լաննիստերի դրվագից հետո («Պար վիշապների հետ - Մաս 2. Կայծեր մոխրից վեր») «Պար վիշապների հետ» վեպի սյուժետային գծերը հասնում են «Անգղների խրախճանք»֊ին[4]։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախաբան։ Վալամիր Վեցմորթանի (կախարդ Մանսա-Զավթիչ) (Հյուսիս, Անդրպատ)
  • Դեյեներիս Թարգարիեն (Արևելք, Ստրուկ վաճառականների ծովածոց)
  • Տիրիոն Լաննիստեր (Արևելք, Պենտոս - գրքի սկզբում, Ստրուկ վաճառականների ծովածոց - գրքի վերջում)
  • Ջոն Սնոու (Պատնեշ, Հյուսիս)
  • Բրան Ստարկ (Հյուսիս, Անդրպատ)
  • Տեոն Գրեյջո / Вонючка (Հյուսիս, Վինտերֆել)
  • Աշա Գրեյջո (Հյուսիս, Մութ անտառ)
  • Վիկտարիոն Գրեյջո (Արևելք, Ստրուկ վաճառականների ծովածոց)
  • Դավոս Սիվորտ (Հյուսիս, սպիտակ Գավան)
  • Արեո Հոտախ (Հարավ, Դորն)
  • Արյա Ստարկ (Արևելք, Բրավոս)
  • Ջեյմե Լաննիստեր (Գետային հողեր)
  • Քվենթին Մարտել (Արևելք, Ստրուկ վաճառականների ծովածոց) («Գահերի խաղ» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանում ի տարբերություն գրքի Դորան Մարտելի ժառանգը համարվում է Տրիստան Մարտելը)[5]
  • Բարիստան Սելմի (Արևելք, Ստրուկ վաճառականների ծովածոց) («Գահերի խաղ» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանում ի տարբերություն գրքի Դեյեներիս Թարգարիենի բացակայության ժամանակ ղեկավարում է Տիրիոն Լաննիստերը)
  • Սերսեի Լաննիստեր (Թագավորական Գավան)
  • Մելիստրա (Պատնեշ, Հյուսիս)
  • Ջոն Կոնինգթոն (Արևելք, Վոլանտիս - գրքի սկզբում, Փոթորկոտ հողեր (Հարավ֊արևելք) - գրքի վերջում)
  • Վերջաբան։ Քիվան Լաննիստեր (Թագավորական Գավան)

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պար վիշապների հետ» վեպի իրադարձությունները լրացնում է չորրորդ հատորի իրադարձությունները, պատմելով հերոսների ճակատագրերի մասին, որոնք չեն եղել «Անգղների խրախճանք»֊ում, իսկ մոտենալով գրքի կեսին հայտնվում են հերոսներ «Խնջույք»֊ից, և զրուցավեպը շարունակվում է։ Լինում են միայն զուգահեռական մասեր, նկարագրելով մի քանի իրադարձություններ, որ նկարագրվել են «Խնջույք»֊ում, բայց ուրիշ հերոսի տեսակետից։ Բացի դրանից, հինգերորդ եթերաշրջանում կրկին սկսվում են Երկաթե գահի համար մարտերն, Հյուսիսի ենթարկեցումը և Հյուսիսում Ստանիս Բարատեոնի ծրագրերը՝ Վինտերֆելը գրավելու համար։

Ձմեռվա քամիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անգղների խրախճանք» գրքի մի քանի հերոսների դրվագներ (Սանսա Ստարկ, Սեմվել Տարլի, Էյրոն Թացգլխանի, Արիանա Մարտել և Բրիենա Տարտ) ի սկզբանե պետք է լինեին «Պար վիշապների հետ» գրքում, սակայն դրանք ավելի ուշ տեղափոխվեցին «Սառույցի և կրակի երգ» շարքի վեցերորդ՝ «Ձմեռվա քամիներ» գիրք։

Հայտնի է թե ովքեր հաստատ կլինեն «Ձմեռվա քամիներ» գրքի հերոսները՝ Արյա Ստարկը, Տիրիոն Լաննիստերը, Սանսա Ստարկը, Տեոն Գրեյջոն, Էյրոն Գրեյջոն, Վիկտարիոն Գրեյջոն, Արիանա Մարտելը և Բարիստան Սելմին։ Որոշների բախտը (Օրինակ՝ Ջոն Սնոու) հայտնի չէ։

Ջորջ Մարտինը հայտարարել է, որ ի տարբերություն «Խնջույք»֊ին և «Պարին», «Ձմեռվա քամիներ» և «Գարնան մասին անուրջներ» վեպերի իրադարձություններն տեղի կունենան ոչ թե միաժամանակ, այլ միմյանց հաջորդելով։

Գրքի իրադարձություններն սկսվում են Քլիֆհենգերների ավարտով՝ մարտ Միերինում, պատերազմ Վինտերֆելում, մենամարտ Թագավորական Գավանում, որով որոշվում է թագուհի֊ռեգենտի ճակատագիրը։ Ջորջ Մարտինը նաև հաղորդել էր, որ գրքում կվերադառնան Ուրիշներն։

Գլխավոր հերոսների (Տիրիոն Լաննիստեր և Դեյեներիս Թարգարիեն) սյուժետային գծերն մեծ մասամբ կբաժանվեն[6]։

Գիրքը կլինի «Սառույցի և կրակի երգ» շարքի նախավերջին վեպը և կհրատարակվի 2015 թվականի հոկտեմբերին կամ նոյեմբերին[7]։ 2014 թվականի մայիսի 29֊ին Ջորջ Մարտինի խմբագիր՝ Աննա Գրոելը, գրքի թողարկման ամսաթվի մասին հայտարարել է հետևյալը․ «Ես միայն կարող եմ ասել, որ Ջորջի առջև ծանր աշխատանք է դրված և մենք հույսով ենք, որ գիրքը շուտով կհրատարկվի»[8]։

Ջորջ Մարտինը հայտարարել է, որ կլինի հինգերորդ եթերաշրջանի սցենարիստը (նախկին եթերաշրջաններում նա եղել է յուրաքանչյուր եթերաշրջանի 10֊ից մեկի սցենարիստը), քանի որ նա պետք է կենտրոնանա վեցերորդ գրքի՝ «Ձմեռվա քամիներ»֊ի վրա[9]։

Ջեյն Ջոնսոնը՝ Մարտինի գրքի խմբագիրը, անգլերեն HarperCollins֊ի՝ The Guardian հարցազրույցում՝ 2014 թվականի մարտին ասել է, որ գրքի հրատարակման ամսաթիվ դեռևս գոյություն չունի, և գրքի լույս տեսնելը կլինի 2015 թվականին։ Ավելի ուշ ասեկոսեներ տարածվեցին հրատարակման մասին[10]։

Նոյեմբերի 20֊ին Ջորջ Մարտինը հաղորդեց թե ինչպես են ընթանում աշխատանքներն գրքի վրա․ «Ես դեռ գրքի կեսին եմ, ուստի ունեմ ժամանակ այնպիսի դրվագներ գրելու, որոնցում հերոսները կմահանան»[11]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Time ամսագիր, 2011 // Տարվա լավագույն գիրք
  • Լոկուս / Locus Award, 2012 // Վեպ ֆենտեզի
  • Պարգև SFinks / Nagroda SFinks, 2012 // Տարվա արտասահմանյան վեպ
  • «Տարվա արդյունքներ» «Ֆանտաստիկայի աշխարհ» ամսագրից, 2012֊ի արդյունքներ // Գրքեր ֊ Տարվա ֆանտազիա
  • «Տարվա արդյունքներ» «Ֆանտաստիկայի աշխարհ» ամսագրից, 2012֊ի արդյունքներ // Մրցանակ ընթերցողների համակրանք Գիրք[12][13]

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հյուգո / Hugo Award, 2012 // Վեպ
  • Ֆանտազիա միջազգային մրցանակ / World Fantasy Award, 2012 // Վեպ
  • Ֆանտազիա բրիտանական մրցանակ / British Fantasy Award, 2012 // Վեպ ֊ Ավգուստ Դերլետի անվան մրցանակ
  • Ֆանտլաբի տարբերակով տարվա գիրք, 2012 // Լավագույն վեպ / Արտասահմանյան հեղինակի հավաքածու
  • «Տարվա արդյունքներ» «Ֆանտաստիկայի աշխարհ» ամսագրից, 2012֊ի արդյունքներ // Գրքեր։ Ամենասպասված գիրք
  • «Տարվա արդյունքներ» «Ֆանտաստիկայի աշխարհ» ամսագրից, 2012֊ի արդյունքներ // Տարվա գիրք
  • Պորտալ, 2013 // Թարգմանված գիրք

Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսի տվյալներով վեպը վաճառվել է 298 հազար հատ[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]