Մելիսանդրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մելիսանդրա
Carice van Houten as Melisandre.jpg
Տեսակկերպար «Գահերի խաղ»-ից, կերպար «Սառույցի և Կրակի երգ»-ից, գեղարվեստական անձ և witch in fantasy fiction and games?
ՀեղինակՋորջ Մարթին
ՍտեղծագործությունՍառույցի և կրակի երգ վիպաշար
Առաջին հիշատակումԱրքաների պատերազմը
Ներկայացված էԳահերի խաղ և Սառույցի և կրակի երգ
Սեռիգական
ԱզգությունԱնդալներ
Հրարած տիեզերքից«Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ
Տարիք30 տարուց պակաս («Պար վիշապների հետ» գրքում)
Ծննդյան տարեթիվ270-ից ոչ ուշ Է.Ց.Ի-ից հետո («Սառույցի և կրակի երգ» գրքում)
Մահվան վայրWinterfell?
ՄականունԿարմիր կին
Գործունեությունքրմուհի
Մասնագիտությունվհուկ, priestess?, fortune teller? և oracle?
Դերը կատարել ենՔարիս Վան Հաուտեն
ԵրկիրՅոթ թագավորություններ

Մելիսանդրա (անգլ.՝ Melisandre), ամերիկացի գրող Ջորջ Մարթինի «Սառույցի և կրակի երգը» ֆենտեզի վեպերի շարքի հերոս: Հանդիսանում է կենտրոնական հերոսներից մեկը (ՊՕՎ) գրքերում, որի անունից է ներկայացվում պատմվածքի գլուխների մի մասը: Հայտնվում է «Արքաների պատերազմը» (1998) և «Թրերի մրրիկ» (2000), իսկ «Պար վիշապների հետ» (2011) և «Ձմռան քամիները» գրքերում[1] հանդիսանում է կենտրոնական հերոս:

«Գահերի խաղ» հեռուստասերիալում Մելիսանդրայի կերպարը կատարում է նիդերլանդցի դերասանուհի Քարիս Վան Հաուտենը[2][3][4]: Հեռուստասերիալում Մելիսանդրան առաջին անգամ հայտնվում է երկրորդ եթերաշրջանում և հանդիսանում է հիմնական կերպար:

Դերը սյուժեում[5][խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորների կռիվը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիսանդրան համոզում է Ստանիսի կնոջը՝ Սելիսային, նաև Ստանիսի խորհրդի մի քանի անդամների, որ ընդունեն իր կրոնը: Ստանիսի մեյստեր Քրեսենը, վախենալով Մելիսանդրայի ուժերից և Ստանիսի վրա նրա ազդեցությունից, փորձում է թունավորել Մելիսանդրային և ներկայացնել դա որպես ինքնասպանություն. Մելիսանդրան խմում է մեծ չափաբաժին, բայց նրա ուժերը փրկում են նրան: Երբ Ստանիսի եղբայր՝ Ռենլին ինքն իրեն կարգում է թագավոր, Մելիսանդրան տեսիլք է տեսնում, որ Ռենլին խորտակում է Ստաննիսի նավատորմը Թագավորական նավահանգստում: Նա համոզում է Ստանիսին հղիացնել իրեն, ծնունդ տալով ստվեր հրեշի, որը կսպանի Ռենլիին: Նա նաև ծննդաբերում է մեկ այլ հրեշ, որը սպանում է Փոթորկային սահման ամրոցի ղեկավարին՝ Քորթնայ Փենրոսին, երբ նա հրաժարվում է զիջել ամրոցը: Բրայս Քարոնը համոզում է Ստաննիսին թողնել Մելիսանդրային Դրակոնի Քարում, Սև ջուրում ընթացած ճակատամարտի ընթացքում, ինչն ավարտվում է Ստանիսի պարտությամբ: Ճակատամարտի ընթացքում, Գարլան Թիրելը պահպանում է Ռենլիի զենք ու զրահը և գլխավորում է Թիրել-Լանիստեր առաջապահ ջոկատը, այսպիսով կատարվում է Մելիսանդրայի՝ նախկինում կատարված մարգարեությունը:

Թրերի փոթորիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիսի խորհրդական Դավոս Սիվորոտը կշտամբում է Մելիսանդրային Ստաննիսի նավատորմը կործանելու համար և պատրաստվում է թունավորել նրան մինչև նրա կրակի մեջ նայելը և բանտարկվում է դրա համար: Նա համոզում է Ստաննիսին զոհաբերել իր ապօրինի զավակ՝ Էդրիկ Շթորմին, որը ապրում էր Դրակոնի Քարում: Ստանիսը համոզվում է, բայց օգտագործում է Էդրիկի արյունը խմած տզրուկներին, գցելով նրանց կրակի մեջ Ստաննիսը ասում է՝ «Բալոն Գրեյջոյ, Ռոբ Ստարկ և Ջոֆրի Բարատեոն»: Նրանք երեքն էլ մեռնում են տարբեր իրավիճակներում, բայց Դավոսը փախցնում է Էդրիկին, վախենալով, որ նա կզոհաբերվի: Հետո Մելիսանդրան միանում է Ստանիսին և Դավոսին, նրանց հետ ուղևորվելով Պատը, որ ոչնչացնի Մանս Ավազակի վայրի զորքը:

Պար վիշապների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիսանդրան մնում է Պատում, մինչ Ստանիսը հարձակվում է Վինտերֆելի վրա: Նրա ուժերը ավելի են ուժեղանում Պատի վրա, նա ասում է Ռ՛հլորին Ազոր Ահայի մասին տեսած տեսիլքի մասին, բայց նա միայն տեսնում է "Սնոու": Նա միշտ զգուշացնում է Ջոնին մոտեցող վտանգի մասին: Ջոնը ուշադրություն չի դարձնում նրա նախազգուշացումներին և դա հետո կատարվում է Բոուեն Մարշի և այլ մարդկանց ապստամբությամբ:

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքում Մելիսանդրան չի եղել Ստանիսի հետ այն ժամանակ, երբ նրանք հարձակվում էին Վինտերֆելի վրա, նա մնացել էր Սև ամրոցում: Կարմիր քրմուհին միշտ նախազգուշացրել է Ջոնին մոտեցող վտանգի մասին և «դաշույններ մթության մեջ»-ում, բայց նա լուրջ չի ընդունում նրա զգուշացումները[6]:

Հեռուստասերիալում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գահերի խաղ» հեռուստասերիալում Մելիսանդրայի կերպարը կատարում է նիդերլանդցի դերասանուհի Քարիս Վան Հաուտենը[7][8]:

Երկրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիս Բարատեոնի տան խորհրդանիշը

Հեռուստասերիլաում բացակայում է դրվագը Քորթնի Պենրոզի հետ, այդիսկ պատճառով պարոն Դավոսը տանում է Մելիսանդրային մայրցամաք Ռենլի Բարատեոնին վերացնելու համար։

Երրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ եթերաշրջանում Մելիսանդրան ուղիղ ասում է Ստանիսին այն մասին, որ նոր ստվերի ծննդաբերումը կարող է մահացու լինել նրա համար, այդ իսկ պատճառով նա ուղևորվում է արքայական արյան որոնումների Վեստերոսում, կրակի մեջ հաստատ տեսնելով Ռոբերտի ողջ ապօրինի զավակին՝ Ջենդրին, որը հեռուստասերիալում կատարում է նաև Էդրիկ Շթորմի դերը։

Չորրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ եթերաշրջանի սկզբին փորձել է Շիրենին բերել ռ՚գլորիական հավատքի, այրել է թագուհի Սելիսայի ազգական Ալեստեր Ֆլորենտին։ Իր ննջարանում ընդունում է Սելիսային, որին համոզում է, որ Շիրենին տանեն իրենց հետ դեպի Պատը։ Չորրորդ եթերաշրջանի վերջում Ստանիս Բարատեոնի հետ հասել է Սև Ամրոց և դարձել է ականատես թե ինչպես է մեյսթեր Էյմոնը այրում Գիշերային Հերթափոխի տղաների մարմինները։

Հինգերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգերորդ եթերաշրջանում Մելիսանդրան իրեն անկեղծորեն առաջարկում է Ջոնին, բայց հետո Ստանիսի հետ ուղևորվում է հարձակման Վինտերֆելի վրա։ Նա համոզում է Ստանիսին զոհաբերել Շիրենին, որ Ռ՚գլորը վերջ տա բուքին, բայց այն հազիվ ավարտված, զորքից սկսվում է մասսայական դասալքություն, իսկ թագուհի Սելիսան կախվում է։ Ինքը Մելիսանդրան, հավանաբար, տեսնելով կրակի մեջ իր թագավորի պարտությունը, փախչում է Սև Ամրոց։ Ջոն Սնոուի և Դավոս Սիվորտի հարցերին, նա կոտրված պարտությունից, ոչինչ չի պատասխանում։

Վեցերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

6-րդ եթերաշրջանի ամենասկզբում ցույց է տալիս այն, որ Մելիսանդրան կախարդանքի օգնությամբ թաքցնում է իր իրական տարիքը և մարդկային կերպարանքը: Կորցրել է հավատքը դեպի Ռ՚գլորը Ստանիսի պարտությունից և Ջոն Սնոուի մահից հետո: 6-րդ եթերաշրջանի 2-րդ սերիայում Մելիսանդրան վերակենդանացնում է Ջոն Սնոուին: Հավանական է, որ նույնը եղել է նաև տվյալ գրքում[9]: Գտել է վերակենդանացած Ջոն Սնոուին և հայտնել է նրան, որ նա՝ իրական Ազոր Ահայն է: Ականատես է դարձել Ջոն Սնոուի դեմ դավադրության մասնակիցների մահապատին: Բրիենայից իմացել է Ստաննիսի մահվան լուրտ: Մասնակցություն է ունեցել Սև Ամրոցի ռազմական խորհուրդին: Ջոն Սնոուի, Դավոս Սիվորորտի, Տորմունդի և Սանսա Ստարկի հետ ուղևորվել է բանակցությունների հյուսիսային լորդերի հետ: Ուղևորվել է Վինտերֆելի վրա հարձակմանը: Մերժել է Ջոն Սնոուի խնդրանքին, որ չվերակենդանացնի իրեն, այն դեպքում, երբ նա կմեռնի Ապօրինի զավակների Ճակատամարտում: Ապօրինի զավակների Պատերազմից հետո ականատես է դարձել Վինտերֆելում Բոլտոնների խորհրդանշանները Ստարկների խորհրդանշանների փոխարինմանը, ինչը որ նա գուշակել էր Ստաննիսին 5-րդ եթերաշրջանի 10-րդ սերիայում: Ստիպված է եղել արդարանալ Ջոն Սնոուի և Դավոս Սիվորոտի առջև Շիրեն Բարատեոնի մահվան համար: 6-րդ եթերաշրջանի ամենավերջում աքսորվել է Վինտերֆելից, Ջոն Սնոուի կողմից մահվան սպառնալիքով:

Յոթերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

7-րդ եթերաշրջանի ակզբում հանդիպել է Դեյեներիսի հետ Դրակոնի Քարում և խորհուրդ է տվել նրան կանչել Հյուսիսի Թագավոր Ջոն Սնոուին: Ջոն Սնոուի և Դավոսի Դրակոնի Քար ժամանելուց հետո զրուցել է Վարիսի հետ այն մասին, որ նրանք երկուսն էլ մեռնելու են Վեստերոսում:

Ութերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի 15-ին հաստատվել է Քարիս Վան Հաուտենի հայտնվելը հեռուստասերիալի վերջին եթերաշրջանում[10]:

Մելիսանդրայի դերակատար Քարիս Վան Հաուտենը

Ճանաչում և մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք Ծան.
2014 ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ դրամատիկ հեռուստասերիալում լավագույն դերասանական կազմի համար Առաջադրված [11][12]
2016 ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ դրամատիկ հեռուստասերիալում լավագույն դերասանական կազմի համար Առաջադրված [13]
2017 ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ դրամատիկ հեռուստասերիալում լավագույն դերասանական կազմի համար Առաջադրված [14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]