Jump to content

Օրակուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրակուլ
Տեսակզբաղմունք և սրբատեղի
Ենթատեսակգուշակ
Երևի համընկնում էգուշակ
 Oracles Վիքիպահեստում

Օրակուլ (լատին․՝ oraculum, «ասում եմ, խնդրում եմ»), անտիկ շրջանում մարգարեության տարածված ձև, որի դեպքում հավատացյալը դիմում է աստվածներից գուշակություն ստանալու համար, որը փոխանցվում է հավատացյալին քրմի միջոցով, որն էլ հենց կոչվում էր օրակուլ(գուշակ)։ Ավելի լայն իմաստով օրակուլ ասելով հասկանում էին այն տեղը, որտեղ հայտնում էին գուշակությունը և գուշակության տեքստը։ Ժամանակակից լեզվում օրակուլ ասելով հասկանում ենք ապագայի գուշակ, ինչպես նաև մարդ, ում դատողությունները ընդունվում էին որպես անբեկանելի ճշմարտություն, հայտնություն։

Բացի դելֆինյան Պիթիաից, բոլոր անտիկ օրակուլները եղել են արական սեռի[1]։ Պատմաբանները ենթադրում են, որ օրակուլները եկել են Հին Հունաստան Հին Արևելքից, քանի որ նմանատիպ մարգարեության վայրեր գոյություն են ունեցել Մարիում և Ասորեստանում, նաև հինեգիպտական Բուտո քաղաքում[2]։

Հերոդոտոսի վկայությամբ հին Էլլադայի ամենահին օրակուլը գտնվում էր Էպիրում, Դոդոնա քաղաքում։ Ենթադրվում է, որ այն որպես Մայր-Աստվածուհու սրբավայր գույություն է ունեցել մինչ հույների Էլլադա գալը, ով հույների մոտ ընդունվում էր որպես մայր հողի աստվածուհի Գեա։ Ինչպես բոլոր հին օրակուլները, այն կապված էր խթոյան աստվածների հետ, որտեղ քրմերը գուշակություն էին անում սուրբ կաղնու տերևների խշխշոցով։

Հերոդոտոսը հիշատակում է նաև ուրիշ օրակուլների։ Նա ասում է, որ Լիդիայի թագավոր Կրեսոսը որոշեց ընտրել ամենաճշգրիտ օրակուլին և պատգամաբերներ ուղարկեց «Դելֆի, մյուսներին՝ Աբի, Ֆոկիս, ​​և ուրիշներին՝ Դոդոնա. մյուսները նույնպես ուղարկվեցին Ամֆիարաուս և Տրեֆոնիոս, և վերջապես Միլետոսի շրջանի Բրանխիդայի մոտ»։ Միայն Դելփյան Պիթիան կարողացավ գուշակել, որ Կրեսոսը կաթսայի մեջ եփելու է կրիա և գառ։ Այս պատմությունը ցույց է տալիս, որ օրակուլները հարգվում էին ոչ միայն հին հույների, այլև նրանց անմիջական հարևանների կողմից։

Հունական սրբավայրերի քարտեզ
Ապոլլոնի տաճարի փլատակները Դելփում

Անտիկ աշխարհի ամենահայտնի և հեղինակավոր օրակուլը(մարգարեության վայրեր) գտնվում էին Դելփում, որը համարվում էին երկրի պորտ, քանի որ այնտեղ էր գտնվում օմֆալը(Ապոլլոնի քարը)։ Այս օրակուլի ակունքները նույնպես քթոնական են, ինչը արտացոլվել է լույսի աստծո Ապոլլոնի կողմից Պիթիայի առասպելական օձի ոչնչացման մեջ, որին հետագայում նվիրվել է այս սրբավայրը։ Քրմուհին, որը կոչվում էր Պիթիա,շնչում էր ժայռի ճեղքից բխող թունավոր գոլորշիները և ընկնում սուրբ էքստազի մեջ, իսկ քրմերը գրի էին առնում նրա խոսքերը։ Կանխատեսումները ձևակերպված էին մութ, բանաստեղծական լեզվով և հաճախ թույլ էին տալիս տրամագծորեն հակառակ մեկնաբանություններ[1]։

Ինչպես մյուս օրակուլները, Պիթիան կանխատեսումներ էր տալիս խիստ սահմանված օրերին՝ միայն ամսվա յոթերորդ օրը, ընդ որում, սրբավայրը փակ էր ձմռան համար։ Պիթիայի բարեհաճությունն ապահովելու համար հարցնողներն ստիպված էին Դելփիում առատ զոհաբերություններ անել։ Ուստի ավելի պարզ մարդիկ դիմեցին ոչ թե Պիթիային, այլ թափառող գուշակներին։ Դելփյան օրակուլը փակվել է 393 թվականին քրիստոնյա կայսր Թեոդոսիոս Մեծի հրամանով՝ որպես հեթանոսության հենակետ։

Էգեյի թագավորը օրակուլի առջև,

Սիբիլլաներ և մանտիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիբիլաներ

Օրակուլների յուրահատկությունը նրանում էր, որ նրանք ընկալվում էին որպես դարպասներ, որոնցով կարելի է ուղիղ հաղորդակցվել աստծու հետ, տալ նրան հարցեր։ Հելլենիզմի դարաշրջանում նրանց հետ սկսեցին մրցել սիբիլաններ-գուշակուհիները, որոնք ցրված էին հունական աշխարհուվ մեկ։ Ի տարբերություն օրակուլներ, նրանք չէին պատասխանում իրենց ուղղված հարցումներին, այլ էքստազի մեջ կանխատեսում էին մարդկանց սպասվող աղետները։

Սիբիլաների ասույթները գրանցվում էին հատուկ գրքերում, որոնց Հին Հռոմում հասանելի էին միայն Սենատի հատուկ թույլտվությամբ։

Ի տարբերություն օրակուլների, սիբիլլաները կարող էին ներկայացնել բոլոր հնդեվրոպական ժողովուրդների ընդհանուր ժառանգությունը. նմանատիպ գուշակները հայտնի են կելտերի մոտ, դրանք նկարագրված են Ռամայանայում և Մահաբհարատայում, սլավոնների մոտ նույն գործառույթը կատարում էին մարգարեական իմաստունները, գերմանացիների մոտ՝ Վոլվա և Վելեդա.

Օրակուլներից և սիբիլլաներից պետք է տարբերել քրմերին, որոնք զբաղվում էին մանտիկայով` աստվածների կողմից ուղարկված նշանների մեկնաբանությամբ[3]։ Հին Հռոմում դրանք ներառում էին ավգուրներ, որոնք մեկնաբանում էին թռչունների վարքագիծը, և գարուստիկները, որոնք մատաղ անասունների ներքին օրգանների վրա գուշակություն էին կարդում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Broad, William J. 2007. The Oracle: Ancient Delphi and the Science Behind Its Lost Secrets. New York: Penguin Press. Pages 15, 19.
  2. Walter Burkert. Greek Religion. Harvard University Press, 1985. Pp. 116—118.
  3. Flower, Michael Attyah. The Seer in Ancient Greece. Berkeley: University of California Press, 2008.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Приходько Е. В. Оракулы в греческой литературеԱրխիվացված 2007-09-14 Wayback Machine // Понятие судьбы в контексте разных культур. М.: 1994. С. 191—197.
  • Приходько, Е. В. Двойное сокровище. Искусство прорицания Древней Греции: мантика в терминах. М., 1999. 592 c.
  • Леонтьев, П. М. О поклонении Зевсу в Древней Греции. М., 1850. VIII+343 c.
  • Johnston, S. I. Ancient Greek divination. Malden, MA; Oxford, 2008. XVI+208 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրակուլ» հոդվածին։