Թիրիոն Լաննիսթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թիրիոն Լանիսթեր
Տեսակկերպար «Սառույցի և Կրակի երգ»-ից, կերպար «Գահերի խաղ»-ից և գեղարվեստական անձ
ՀեղինակՋորջ Մարտին
ՍտեղծագործությունԳահերի Խաղ
Ներկայացված էԳահերի խաղ և Սառույցի և կրակի երգ
Սեռարական
Ազգությունանդալներ
ՔաղաքացիությունSeven Kingdoms
Բնակության վայրՄեերին, Վեսթերոս
Հրարած տիեզերքից«Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ
Տարիք39 [1][2]
Ծննդյան տարեթիվՎ․ է․ հետո 263 թ․
ԾննդավայրՔասթեռլիի ժայռ
ԸնտանիքԼանիսթերներ
ՀարստությունԼանիստեր
Մականունսատանա, կիսամարդ
ԿոչումԹագուհու Գլխավոր Օգնական
Մասնագիտությունխորհրդական, պաշտոնյա, մարդասպան, հեղափոխական և բյուրոկրատ
Դերը կատարել ենՓիթեր Դինքլեյջ

Թիրիոն Լաննիսթեր, ամերիկացի գրող՝ Ջորջ Մարտինի կողմից ստեղծված գեղարվեստական կերպար, որը նաև HBO հեռուստաալիքի՝ Գահերի խաղը հեռուստասերիալի գլխավոր հերոսներից է։ Թիրիոն Լանիսթերի դերը հեռուստասերիալում խաղացել է Փիթեր Դինքլեյջը:

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահերի խաղը հեռուստասերիալի սկզբում Թիրիոն Լաննիսթերը 23 տարեկան է[3]: Թիրիոնը ցածրահասակ է, աչքերի տարբեր գույնով (սև և կանաչ) և խայտաբղետ մազերով (բաց և մուգ): Սև Ջրի ճակատամարտում Տիրիոնը կորցրեց քթի մի մասը և ստացավ մեծ սպի իր դեմքին, որը նրան ավելի տգեղ դարձրեց: Տիրիոնը Լորդ Թայվինի ամենափոքր զավակն է, և անտարակույս ամենատգեղը: Թիրիոնին չհասավ ոչինչ նրանից ինչ աստվածները տվել էին նրա քրոջ՝ Սերսին և եղբոր՝ Ջեյմեին: Ցածրահասակ Թիրիոնը մեծ դժվարությամբ էր հասնում եղբոր հետևից, իր կարճ ոտքերով: Նրա գլուխը շատ մեծ էր, համեմատած իր մարմնին:

Անձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիրիոն Լանիսթերի մանկությունը շատ դժվար էր: Նա չարժանացավ հոր սիրուն,[3] քանի որ նրա մայրը մահացել էր նրան ծննդաբերելու ժամանակ: Միակ համեմատաբար նրան մոտ մարդը դա նրա եղբայր Ջեյմեն էր: 13 տարեկանում Թիրիոնն ամուսնանում է Թիշա անունով մի սովորական աղջկա հետ, որը Ջեյմեի խոսքերով մարմնավաճառուհի էր: Այս ամուսնությունը դուր եկավ Լորդ Թայվինին և նա չափազանց դաժանորեն վերաբերվեց իր որդու հետ՝ նրա հրամանով Գվարդեականներից յուրաքանչյուրը բռնաբարեց Թիշային Տիրիոնի աչքի առաջ:

Դերը սյուժեում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահերի Խաղը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Թիրիոնը թագավոր Ռոբերրտ Բարաթեոնի հետ գնաց Վինթերֆելլ, որտեղից էլ գնաց Պատ, Բենժեն Սթարքի և Ջոն Սնոուի հետ: Թագավորական նստավայր գնալու ժամանակ Տիրիոնը ձերբակալվեց Քեյթլին Սթարքի կողմից, իր որդի՝ Բրենդոն Սթարքի սպանության փորձի մեղադրանքով: Այնուհետև Քեյթլի Սթարքը Թիրիոնին տարավ Արծվի Բույն, որտեղ էլ Քեյթլինի քույր Լիզա Արրենը նրան մեղադրեց իր ամուսնուն թունավորելու մեջ: Որից հետո Թիրիոնը մի քանի օր անցկացրեց Արծվի բույնի օդային զնդանում:

Aquote1.png ֊ Օդային զնդանը կոտրում է բոլորին, խոսի՛ր, Սատանա։


֊ Ինչի՞ց սկսել, տիկնայք և պարոնայք, ես չար մարդ եմ, ես խոստովանում եմ դա: Իմ հանցանքները սահաման չունեն: Ես խաբել եմ, խորամանկել եմ, տրվել եմ մոլությանը և ցանկություններին, կարծում եմ ձեզ մանրամասնություններ են պետք: Յոթ տարեկանում ես տեսա մի աղախնի գետում լողալուց, ես գողացա նրա շորը և նա ստիպված պալատ վերադարձավ մերկ, տասը տարեկանում ես իմ հորեղբոր կոշիկների մեջ գոմաղբ լցրեցի, իսկ երբ ամեն ինչ պարզվեց ես մեղադրեցի զինակրին: Մեկ անգամ էլ ես ավանակ տարա հասարակաց տուն...
- Գահերի խաղը
Aquote2.png


Արքաների պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմե Լաննիսթերի գերության մեջ հայտնվելուց հետո Թիրիոնը նշանակվեց Ջոֆրի Բարաթեոնի գլխավոր խորհրդական, որից հետո նա իր քույր Սերսիի դրածոների փոխարեն, իր օգնականներ նշանակեց վստահելի մարդկանց: Մշակեց ստրատեգիական պլան Սև Ջրի ճակատամարտի համար և մասնակցեց ճակատամարտին, սակայն վիրավորվեց, որի արդյունքում կորցրեց քթի մի մասը:

Թրերի մրրիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայվին Լանիսթերի վերադառնալուց հետո, Թիրիոնը զիջեց Թագավորի Գլխավոր Օգնականի պաշտոնն իր հորը: Թայվինի ցանկությամբ Թիրիոնը ամուսնացավ Սանսա Սթարքի հետ: Թագավոր Ջոֆրի Բարաթեոնի մահանալուց հետո, որը մահացավ իր իսկ ամուսնության ժամանակ, նրան մեղադրեցին Ջոֆրիի սպանության մեջ, որը սակայն նա չէր արել: Նա պահանջեց փորձություն մենամարտով, սակայն նրա մարտիկ Օբերին Մարթելը պարտվեց մենամարտը Սիր Գրեգոր Կլեգանին և մահացավ, որից հետո Թիրիոնին դատապարտեցին մահապատժի: Սակայն նրան զնդանից ազատեց իր եղբայր Ջեյմեն, որից հետո նա պետք է Լորդ Վարիսի հետ գնար Պենտոս: Բայց միչև Պենտոս գնալը Թիրիոնը մտնելով իր հոր ննջասենյակ սպանեց իր սիրուհուն՝ Շայային, ապա զուգարանում գտնելով իր հորը սպանեց նրան աղեղնազենով[3]:

Պարը վիշապների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալանտիս հասնելուց հետո Թիրիոնին առևանգում է Ջորոխ Մորմոնտը, որն էլ ցանկանում էր նրան հասցնել Դեներիս Թարգարիենի մոտ։ Սակայն Քվարթ գնալու ճանապարհին նրանց ձերբակալում են ստրկավաճառները և վաճառում Մեերինի դարպասների մոտ՝ Մորմոնտին որպես ռազմիկ, իսկ Թիրիոնին որպես ծաղրածու։ Մարմոնտը հաղթում է բոլորին ռազմիկների հորում, իսկ այնուհետև փրկում Դեներիս Թարգարիենին։ Որից հետո էլ Դեներիս Թարգարիենը Թիրիոնին նշանակում է որպես Թագուհու Գլխավոր Օգնական։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիրիոն Լանիսթերի դերը Գահերի Խաղը հեռուստասերիալում խաղացել է Փիթեր Դինքլեյջը[4]։ Առաջին եթերաշրջանում իր կատարած դերի համար Դինքլեյջը ստացել է Էմմի մրցանակը որպես 2֊րդ պլանի լավագույն դերասան դրամատիկական սերիալում, Ոսկե Գլոբուս մրցանակը, 2֊րդ պլանի լավագույն դերասան անվանակարգում, Satellite մրցանակը՝ նույն անվանակարգում, Scream որպես 2֊րդ պլանի լավագույն դեր։ Deadline֊ ը հաստատեց, որ Փիթեր Դինքլեյջը, ինչպես նաև Լինա Հիդին, Նիկոլայ Կոստեր-Վալդաուն, Էմիլիա Քլարկը և Քիթ Հարինգթոնը բանակցություններ էին վարում վերջին 2 եթերաշրջանների համար։ Նաև տեղեկացվում էր, որ նրանց վճարում էին $500 000 Գահերի Խաղի 7֊րդ և 8֊րդ եթերաշրջանների մեկ սերիայի համար[5][6]։ Սակայն 2016 թվականի նոյեմբերի 18֊ին հաստատվեց, որ նրանք վերջին երկու եթերաշրջաններում մեկ սերիայի համար պետք է ստանան $1 100 000։ 2017 թվականի ապրիլի թջ֊ին նրանց աշխատավարձը մեկ սերիայի համար բարձրացավ մինչև $2 600 000[7][8]։


Վեցերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեցերորդ եթերաշրջանի սկզբում Թիրիոնը, առանց Մեսանդեյաին և Մոխրագույն Ճիճվին տեղեկացնելու Մեերին է հրավիրում Յունքայի և Աստապորի ստրկավաճառներին և նրանց հետ բանակցություններ վարում։ Վեցերորդ եթերաշրջանի 5֊րդ սերիայում նա Վարիսի հետ հանդիպում է Ռգլոր Քինվարուին։ 8֊րդ սերիայում Դեներիսի հետ հանդիպում է Յարա և Թեոն Գրեյջոյների հետ։ Իսկ 10֊րդ սերիայում Դեներիսից ստացավ Թագուհու Գլխավոր Օգնականի կրծքանշան և նրա հետ մեկնեց գրավելու Վեսթերոսը[9]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարի հանրաճանաչությունը հասավ այնպիսի մեծ մասշտաբների, որ Մեծ Բրիտանիայում շատ նորածինների տալիս էին Տիրիոն անունը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tyrion Lannister
  2. Тирион Ланнистер
  3. 3,0 3,1 3,2 Дмитрий Злотницкий. Играющие в престолы: Великие дома Вестероса // Мир фантастики, № 13 (сентябрь 2004)
  4. Нелли Андреева HBO lures McCarthy, Dinklage to «Game» Reuters. 05.05.2009
  5. Andreeva Nellie (June 21, 2016)։ «‘Game Of Thrones’ Stars Set For Potential Season 8 On HBO With Big Raises»։ Deadline։ Վերցված է June 27, 2016 
  6. Robinson Joanna (June 21, 2016)։ «Game of Thrones: Are These Characters “Safe” After Renewing Contracts Through Season 8?»։ Vanity Fair։ Վերցված է June 28, 2016 
  7. Parker Mike (April 25, 2017)։ «Game Of Thrones season 7: Stars set to earn £2 Million per episode»։ Daily Express։ Արխիվացված օրիգինալից April 25, 2017-ին։ Վերցված է April 25, 2017 
  8. Hooton Christopher (April 25, 2017)։ «Game of Thrones season 7: Actors 'set to earn £2million per episode', making them highest-paid ever»։ The Independent։ Արխիվացված օրիգինալից April 25, 2017-ին։ Վերցված է April 25, 2017 
  9. 'Game Of Thrones' Season 6 Needs To Resolve These 'ASOIAF' Book Cliffhangers
  10. Cleveland Kent Evans. The great big book of baby names. — Publications International, Ltd, 2006. — P. 305. — 608 p. — ISBN 1412713005

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]