Թորմունդ Հսկայամահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թորմունդ Հսկայամահ
Տեսակկերպար «Սառույցի և Կրակի երգ»-ից, կերպար «Գահերի խաղ»-ից և գեղարվեստական անձ
ՀեղինակՋորջ Մարտին
Ներկայացված էԳահերի խաղ և Սառույցի և կրակի երգ
Սեռարական
Բնակության վայրՊատից այն կողմ
Հրարած տիեզերքից«Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ
ԾննդավայրՊատից այն կողմ
Մասնագիտությունռազմիկ, ցեղի առաջնորդ, թրավոր և հեղափոխական
Դերը կատարել ենՔրիստոֆեր Հիվյու
 Tormund Giantsbane Վիքիպահեստում

Թորմունդ Հսկայամահը ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» ֆանտաստիկ վեպերի շարքի գեղարվեստական և նրա հեռուստատեսային էկրանավորման՝ «Գահերի խաղը» սերիալի հորինված կերպար է։ 2000-ական թվականներին հայտնվել է «Թրերի մրրիկ» գրքում, որտեղ եղել է Պատից այն կողմ եղած արքայի՝ Մանս Ռայդերի համախոհը։ Հետագայում նա հայտնվել է Մարտինի «Դրակոնների պարը» գրքում[1]։ Չնայած սկզբում նա թշնամաբար էր տրամադրված Ջոն Սնոուի և Գիշերային պահակախմբի նկատմամբ, հետագայում նա վճռորոշ դաշնակից է դառնում Սպիտակ քայլորդների դեմ պայքարում։

Թորմունդ Հսկայամահին մարմնավորում է նորվեգացի դերասան Քրիստոֆեր Հիվյուն[2][3][4]։

Կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորմունդը առավել հայտնի է որպես Թորմունդ Հսկայամահ կամ Թորմունդ Բարձրագոչ։ Նրա ամենամեծ ձեռքերումը ոսկե ժապավեններ են փորագրված առաջին մարդկանց ռունագրերում, որոնք փոխանցվել են նրա նախնիներին։ Բացի հեգնական կերպար լինելուց նա նաև անգրագետ է։ Ունի չորս որդի՝ Թորեգգը, Տորվինդը, Դրինը և Դորմունդը, և մեկ դուստր՝ Մունդան։

Թորմունդը խմիչքի և մեղրի սիրահար է։

Կերպարը սյուժեում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորմունդի գործողությունները վեպերում դիտարկվում և մեկնաբանվում են բացառապես Ջոն Սնոուի աչքերով[5]։

Թրերի մրրիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Ջոն Սնոուն գերի ընկավ ազատ ժողովրդի մոտ, Թորմունդը նրանց թվում էր, ովքեր հավաքվել էին Մանսի վրանում, երբ Ջոնը ներկայանում էր Մանսին[6]։ Ավելի ուշ Ջոնը միանում է Թորմունդի խմբին և մտերմանում է Իգրիթի հետ։ Թորմունդը բարյացակամորեն է վերաբերվում Ջոնին, և նա, չնայած անվստահությանը, սկսում է սիրել Ջոնին։ Թորմունդը միանում է «Վերջին հսկաների» երգին և Ջոնին կոչ է անում քնել Իգրիթի հետ

Երբ Ջոնը գնում է Մանսի գիշերային ճամբար, Թորմունդը առաջինն է հանդիպում նրան։ Երբ Ստանիս Բարատեոնի զորքը հարձակվում է նրանց վրա Թորմունդը գերի է ընկնում։ Թորմունդը փրկվում է գերությունից, սակայն նրա որդուն՝ Դորմունդին սպանում է սըր Ռիչարդ Հորփը։

Սերիալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորմունդ Հսկայամահի դերակատար Քրիստոֆեր Հիվյուն

Թորմունդին սերիալում մարմնավորում է Քրիստոֆեր Հիվյուն[7]։

Սեզոն 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Ջոն Սնոուն առաջին անգամ ժամանում է ազատ ժողովրդի ճամբար առաջին անգամ հանդիպում է Թորմունդի հետ։ Մանսը պատվիրում է Թորմունդին մի խումբ մարդկանց, այդ թվում Ջոն Սնոուի և նրան առևանգող Իգրիթի հետ գնալ պատի հարավ, Մանսի ազդանշանին սպասելու՝ գիշերային պահակախմբի վրա հարձակվելու համար։

Սեզոն 4[խմբագրել | խմբագրել կոդը]

Միանալով մարդակերների խմբին Թորմունդը իրականացնում է Կրոտ քաղաքի թալանը։ Սև ամրոցի ճակատամարտում նա ծանր վիրավորվում է Սըր Ալիսեր Տորնի հարվածից և գերեվարվում է։ Երբ նրա վերքերը բուժվում են, Ջոնը կարճ խոսակցություն է ունենում նրա հետ։ Նա խնդրում է Ջոնին այրել Իգրիթի մարմինը։

Սեզոն 5[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի ուշ Թորմունդը ներկա է գտնվում Մանսի մահապատժին։ Ջոնը ազատում է Թորմունդին, և նրանք գնում են ազատ ժողովրդի մոտ, որտեղ Թորմունդը փորձում է համոզել մարդկանց միանալ Գիշերային պահակախմբին սպիտակ քայլորդների դեմ պայքարում։ Այդ ժամանակ սպիտակ քայլորդները հարձակվում են նրանց վրա և Թորմունդը Ջոնի և մի քանի հազար ազատ ժողովրդի հետ նավակներով գալիս են Գիշերային պահակախումբ։ Հետագայում Թորմունդը Ջոնի հետ գնում է Վեստերոս[8]։

Սեզոն 6[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնի սպանությունից հետո Թորմունդին Էդդ Տոլլետը կանչում է իր թիմ։ Ավելի ուշ Ջոնը Կարմիր քրմուհու՝ Մելիսանդրայի շնորհիվ վերակենդանանում է, և Թորմունդը հեգնական տոնով պատմում է Ջոնին, որ որոշ մարդիկ նրան Աստված են համարում։ Մի քանի օր անց Ջոնի խորթ քույրը Սանսա Սթարքը գալիս է Պատ՝ փրկվելով իր դաժան ամուսնուց՝ Ռամսի Բոլթոնից։ Թորմունդը հանդիպում է Բրիենա Տարթին և սիրահարվում է նրան, թեև Բրիենան նրանով չէր հետաքրքրվում։ Երբ Ռամսին նամակ է ուղարկում Ջոնին, սպառնալով սպանել Ջոնի խորթ եղբորը՝ Ռիկոն Սթարկին, եթե Սանսան չվերադառնա, Թորմունդը համոզում է բարբարոսներին օգնել Ջոնին հաղթելու Բոլթոններին։ Ավելի ուշ Թորմունդը մասնակցել է Բաստարդների ճակատամարտին՝ սպանելով Լորդ Սմոլջոն Ամբերին։ Մարտից հետո նա այն մարդկանց թվում էր, որոնք Ջոնին Հյուսիսի արքա են հռչակում։

Սեզոն 7[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնը խնդրում է Թորմունդին և բարբարոսներին ուժեղացնել Արևելյան պահակակետի՝ ծովի պաշտպանությունը։

Ավելի ուշ ժամանում են Ջոնը, Դավոսը, Ջորահ Մորմոնտը ու Ջենդրին՝ տեղեկացնելով, որ նրանք պետք է բռնեն սպիտակ քայլորդի, որպեսզի համոզեն Դեյեներիս Թարգարիենին ու Սերսի Լաննիսթերին, որ սպիտակ քայլորդներ գոյություն ունեն։ Չնայած այն դժգոհությանը, որ նա ստիպված էր դաշինք կազմել Ջեոր Մորմոնտի որդու հետ, Թորմունդը, եղբայրությունն ու Սանդոր Կլիգանը (Շունը) միացան Ջոնին։ Նրանք հաջողությամբ գրավում են Խստաշունչ տունը, սակայն շուտով մեռելների բանակը հարձակվում է նրանց վրա։ Սակայն ժամանում է Դեյեներիսը իր վիշապների հետ, փրկելու նրանց, բայց վիշապներից մեկը՝ Վիզերիոնը սպանվում է գիշերվա արքայի նետից։ Երբ Գիշերվա արքան պատրաստվում է նորից հարձակվելու, նրանք ստիպված են լինում թողնել Ջոնին, սակայն այնուամենայնիվ Ջոնը հորեղբոր՝ Բենյամին Ստարկի շնորհիվ կարողանում է հասնել Պատ։ Թորմունդը մնում է Արևելյան Դոզորում, իսկ Ջոնը, Դեյեներիսը, Շունն ու Ջորահը մեկնում են Թագավորական նավահանգիստ։

Դրանից հետո, սպիտակ քայլորդների բանակը քայլում է դեպի Պատ։ Խավարի թագավորը, որը վերակենդանացրել է Վիզերիոնին, օգտագործում է վիշապին, որպեսզի ոչնչացնի ամրոցի պատի մի մասը։

Սեզոն 8[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորմունդը և Բերիկը կարողանում են փախչել պատից և նահանջել ՎինտերֆելԼ Ճանապարհին նրանք կանգ են առնում վերջին օջախի մոտ և հայտնաբերում, որ այն արդեն լեփ-լեցուն է սպիտակ քայլորդներով։ Նրանք հանդիպում են Էդդին և միասին հասնում Վինտերֆել։ Թորմունդը մարտնչում է խավարի թագավորի դեմ մարդում և ողջ մնում։ Դրանից հետո Թորմունդը Ջոնին ասում է, որ նա և իր մարդիկ վերադառնալու են իրենց հողերը երկար ձմեռվա աբվարտից հետո։

Այն բանից հետո, երբ Դեյեներիսը կոտորած կազմակերպեց թագավորական նավահանգստում և այրեց քաղաքը Ջոնը սպանում է Դեյներիսին և Յոթ թագավորությունների թագավորը՝ Բրանը նրան կրկին ուղարկում է Գիշերային պահակախումբ։ Թորմունդը նորից միանում է Ջոնին, երբ նա ժամանում է Սև ամրոց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Game of Thrones Viewer's Guide». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  2. «Game of Thrones Cast and Crew: Tormund Giantsbane played by Kristofer Hivju». HBO. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
  3. «The Official Website for the HBO Series Game of Thrones - Season 4». HBO. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  4. «From HBO».
  5. «Game of Thrones Viewer's Guide». HBO. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  6. «[Re-read] Jon I: Beware the Balrog». Slynt. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  7. «Game of Thrones' Kristofer Hivju on the Wildlings' Role and Tormund's Loyalty to Jon Snow». IGN.
  8. «Tormund Giantsbane». IGN.