Jump to content

Խավարի թագավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խավարի թագավոր
Տեսակկերպար «Գահերի խաղ»-ից և White Walker?
ՀեղինակՋորջ Մարտին
Ներկայացված էԳահերի խաղ
Սեռարական
Հրարած տիեզերքից«Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ
Մահվան վայրՎինթերֆել
Մասնագիտությունառաջնորդ, necromancer և թրավոր
Դերը կատարել ենՌիչարդ Բրեյք և Vladimir Furdik?
 Night King Վիքիպահեստում

Խավարի թագավոր (անգլ.՝ Night King), հորինված կերպար, որը հայտնվել է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» վեպի հիման վրա նկարահանված, HBO«Գահերի խաղը» ֆանտաստիկ հեռուստասերիալում։ Նա ներկայացված է որպես Սպիտակ քայլողների գեներալ և նրանց նախահայր, որը գոյություն է ունեցել Առաջին մարդկանց դարաշրջանում։

4-րդ և 5-րդ եթերաշրջանում կերպարի դերը կատարել է Ռիչարդ Բրեյքը, իսկ 6-ից 8-րդ եթերաշրջաններում՝ Վլադիմիր Ֆուրդիկը[1][2][3]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գահերի խաղում» Խավարի թագավորը տարբերվում է այլ Սպիտակ քայլողների գեներալներից՝ իր սուր և սառցե «թագով»[4]։

Խավարի թագավորը վեպերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խավարի թագավորը ներկայացված է հեռուստասերիալում, վեպերում չի հայտնվել։ «Սառույցի և կրակի երգում» «Խավարի թագավոր» տիտղոսը տրվել է Գիշերային պահակախմբի 13-րդ լորդի կողմից, որը ամուսնացել է կին Սպիտակ քայլողի հետ և ղեկավարել է Գիշերային պահակախմբին՝ իր ոճրագործություններն իրագործելու համար[4]։ Ինչ երաբերվում է այն բանին, թե արդյոք հեռուստասերիալի և վեպերի կերպարները նույն են, Մարտինը ասել է՝ «Ինչ վերաբերվում է Խավարի թագավորին (իմ նախընտրած ձևը), ապա գրքերում նա լեգենդար անձ է, ինչպես Լան Խելացին և Բրանդոն Կառուցողը», և հավանական է, որ ապրել է մինչև մեր ժամանակները[5]։

Սյուժետային գծեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

4-րդ եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խավարի թագավորը առաջին անգամ հայտնվում է Բրան Սթարքի տեսիլքում, վերջինս նրան տեսնում է Ուրվուդի սրտի ծառի կողքին։ Նա ապրումներ է ունենում անցյալի, ներկայի և ապագայի պատկերների հոսքից, որոնցից շատերը ֆիզիկապես իրեն մոտ չէին։ Նա չի հասկաում, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ բոլոր կերպարները, սակայն, հետ նայելով, դրանցից մեկը հանդիսանում է Խավարի թագավորի կերպարը, որը հավաքում է Կրաստերի վերջին որդիներին սառցե զոհասեղանից[6]։

Այն բանից հետո, երբ Ռաստը Կրաստերի վերջին որդուն թողնում է Ուրվականների անտառում, Սպիտակ քայլողը վերցնում է Կրաստերի որդուն։ Քայլողը գնում է հավերժ ձմռան երկրում գտնվող Սպիտակ քայլողների ամրոց և երեխային դնում է սառցե զոհասեղանի վրա։ Խավարի թագավորը մոտենում է զոհասեղանին և ձեռքը դնում է տղայի վրա՝ նրան դարձնելով Սպիտակ քայլող[7]։

5-րդ եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խավարի թագավորը կրկին հայտնվում է, երբ Ջոն Սնոուն և Հսկա Մահ Թորմունդը կազմակերպում են Մռայլ տան տարհանումը։ Նավերը վայրի այծերով բեռնելիս, Մռայլ տունը մեռյալների բանակի կողմից հարձակման է ենթարկվում։ Մռայլ տունը պաշտպանելու ժամանակ Ջոնը և Թորմունդը տեսնում են Խավարի թագավորին, որը իր գեներալների հետ միասին մարտին է հետևում։ Խավարի թագավորը նաև հետևում է նրան, թե ինչպես է Ջոնը՝ վալերիական թրով ոչնչացնում Սպիտակ քայլողին։ Ջոնը և իր համախոհները ստիպված են փախչել Մռայլ տնից այն բանից հետո, երբ պատերն ընկնում են մեռյալների բանակի վրա․ երբ նրանք ապահով վայր են լողում, ապա ականատես են լինում նրան, թե ինչպես է Խավարի թագավորը վերակենդանացնում մահացածներին[8]։

6-րդ եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խավարի թագավորը հայտնվում է Բրանի և Երեք աչքանի առգավի տեսիլքում, որտեղ նրանք նրան տեսնում են որպես մարդու, որին Անտառի երեխաները Սպիտակ քայլողի են վերածում՝ նրա սրտին վիշապի ապակի խրելով։ Դրանից հետո Բրանը երեխաներից մեկին պատմում է Սպիտակ քայլողների ստեղծման մասին։ Երեխան բացատրում է, որ նրանք կռվում էին առաջին մարդկանց հետ և այլ ելք չունեին։

Այնուհետև Բրանը որոշում է տեսիլք տեսնել առանց Երեք աչքանի ագռավի։ Նա ականատես է լինում մեռյալների հսկայական բանակին՝ Խավարի թագավորի գլխավորությամբ, որը դիպչում է Բրանին տեսիլքի ժամանակ։ Բրանը արթնանում է, որպեսզի գտնի այն մասը, որտեղ դիպչել է Խավարի թագավորը և Երեք աչքանի ագռավը զգուշացնում է, որ նա պետք է հեռանա, քանի որ Խավարի թագավորը արդեն կարող է շրջանցել Երեք աչքանի ագռավի որջը պաշտպանող մոգությունը։ Խավարի թագավորը և նրա զորքը կարճ ժամանակում հասնում են Երեք աչքանի ագռավի որջը, սակայն Բրանը և Միրա Ռիդը, Հոդորի կյանքի գնով, փախչում են[9]։

7-րդ եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խավարի թագավորը իր զորքին հարավ է տանում[10]։ Ագռավների աչքերի միջոցով Բրանը գտնում է Պատից այն կողմ գտնվող Խավարի թագավորի զորքին։ Երբ Խավարի թագավորը բարձրացնում է գլուխը, ագռավները ցրվում են, և Բրանը դուրս է գալիս Վարգի կարգավիճակից։ Նա մեյստերին խնդրում է ամբողջ Յոթ Թագավորություններով ագռավներ ուղարկել՝ մոտալուտ վտանգի մասին զգուշացնելու համար[11]։

Խավարի թագավորը ներկա է գտնվում, երբ վայրենացածները՝ Ջոն Սնոուի հետ միասին կռվում են Սպիտակ քայլողների հետ՝ Բարձր ամրոցում որսի ժամանակ։ Ջոնը Պատից այն կողմ էր ուղևորվել Շան, Ջորի, Բերիկի, Թորոսի, Թորմունդի և այլ վայրենացածների հետ՝ Բարձր ամրոցը գրավելու համար, որպես ապացույց Վեստերոսի բարձրաստիճան լորդերի հավաքի ժամանակ։ Մռայլ տան իրենց հանդիպումը հիշելով, Խավարի թագավորը որոշ ժամանակ նայում է Ջոնին։ Բերիկ Դոնդարիոնը առաջարկում է սպանել Խավարի թագավորին․ ինչպես նրանք գիտեն, Սպիտակ քայլողների գեներալին սպանելով մահանում են նրա հետ կապված բոլոր քայլողները, այդ իսկ պատճառով Խավարի թագավորի սպանությունը կարող է ոչնչացնել նրա հրամանատարության տակ գտնվող յուրաքանչյուր հրեշի, վերջ դնելով Մեծ պատերազմին, մինչ այն իսկապես կսկսվի։ Ջոնը մերժում է ծրագիրը, պնդելով, որ Խավարի թագավորի մոտ ճեղքելու փորձը ինքնասպանություն կլինի։ Երբ գալիս է Դեյներիս Թարգարիենը և նրա վիշապները այրում են մեռյալների զորքի կեսին, տղամարդիկ փորձում են Դրոգոնի վրա նստել և փախչել, սակայն Սպիտակ քայլողները շարունակում են իրենց գրոհը։ Խավարի թագավորը, սառցե նիզակի միջոցով, սպանում է Վիզերոն վիշապին։ Խավարի թագավորը ուշադիր նայում է կատաղած Ջոնին, որը նրան մարտի է կանչում, սակայն գեներալը մեկ այլ նիզակ է նշան բռնում նրա կողմ։ Խավարի թագավորը այն շպրտում է Դրոգոնի կողմը, սակայն Դրոգոնը թռչում և ժամանակին խուսափում է։ Ջոնը մնում է հողի վրա, որպեսզի պաշտպանի թռչողներին, սակայն ջուրն է ընկնում, իսկ մնացածը ստիպված են փախչել Դրոգոնի վրա։ Ջոնին փրկում է Բենջեն Սթարքը, որը Ջոնին իր ձին է տալիս, որպեսզի նա Արևելյան պահակախումբ գնա, այդ կերպ իրեն զոհելով, որպեսզի կանգնեցնի մեռյալներին։ Այն բանից հետո, երբ նրանց մարտն ավարտվում է, մեռյալները լճից հանում են Վիզերոնին և Խավարի թագավորը նրան մեռյալ է դարձնում[12]։

Մեռյալների բանակը Արևելյան պահակախումբ է ժամանում։ Երբ հայտնվում է Խավարի թագավորը, որը թռչում է Վիզերոնի վրա, Թորմունդը հրամայում է պաշտպաններին փախչել։ Կապույտ կրակի միջոցով Վիզերոնը ոչնչացնում է Արևելյան պահակախումբը և Պատը, Սպիտակ քայլողներին և մեռյալներին հնարավորություն տալով վերջապես ներխուժել Յոթ Թագավորություններ, մինչ Խավարի թագավորը թռչում է Վիզերոնի վրա[13]։

8-րդ եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խավարի թագավորի գլխավորությամբ, մեռյալներն արագ շարժվում են դեպի հարավ և հայտնվում են Վերջին օջախում՝ սպանելով բոլորին իրենց ճանապարհին և նրանց իրենց մեռյալների զորքին համալրելով, մինչ Վինտերֆել գնալը։ Բրանը, իմանալով, որ Խավարի թագավորը ցանկանում է ոչնչացնել իրեն, նախատեսում է թաքնվել Վինտերֆելում գտնվող Աստվածների ծառի մոտ, որպես խայծ, մինչ Ջոնն ու Դեյներիսը Խավարի թագավորի համար դարանակալություն են կազմակերպում։ Մարտի թեժ պահին Ջոնն ու Դեյներիսը թողնում են իրենց դիրքերը, որպեսզի գրոհեն Խավարի թագավորի մարտիկներին, երբ վերջիններս սկսում են ճնշել Վինտերֆելի պաշտպաններին։ Խավարի թագավորը, Վիզերոնի վրա, մարտի մեջ է մտնում Ջոնի հետ, ինչի արդյունքում ընկնում է վիշապի վրայից։ Դեյներիսը փորձում է այրել Խավարի թագավորին, սակայն գիտակցելով, որ նրա վրա չի ազդում կրակը և որ Խավարի թագավորը փորձում է սպանել Դրոգոնին, նահանջում է։ Ջոնը փորձում է կռվել Քայլողների առաջնորդի դեմ, սակայն Խավարի թագավորը, իրեն պաշտպանելու համար, վերակենդանացնում է մարտում ընկածներին։ Խավարի թագավորը և Սպիտակ քայլողները գնում են Աստվածների ծառի մոտ՝ Բրանի հետևից և նրանց դեմ է դուրս գալիս Տեոն Գրեյջոյը, որին սպանում է Խավարի թագավորը։ Սակայն, մինչ նա կհասցներ սպանել Բրանին, Արյա Սթարքը հարձակվում է Խավարի թագավորի վրա և վալերիական պողպատից դաշույնով սպանում է նրան։ Խավարի թագավորի մահից հետո կոտրվում են Սպիտակ քայլողները և Մեռյալների բանակը փշրվում է[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Game of Thrones Cast and Crew: Samwell Tarly played by John Bradley». HBO. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
  2. «The Official Website for the HBO Series Game of Thrones — Season 4». HBO. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. Martin, George R. R. (2010 թ․ հուլիսի 16). «From HBO». Not A Blog. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  4. 4,0 4,1 «Why Does the Night's King Matter on Game of Thrones. Vanity Fair. 2015 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
  5. «Ser George RR Martin Makes a Ruling on the 'Night's King' Debate». Observation Deck. 2019 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  6. Fowler, Matt (2014 թ․ ապրիլի 13). «Game of Thrones: "The Lion and the Rose" Review». IGN. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  7. Goldman, Eric (2014 թ․ ապրիլի 29). «The Biggest Change in Oathkeeper». IGN. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  8. Adams, Erik (2015 թ․ մայիսի 31). «Game Of Thrones (newbies): "Hardhome"». The A.V. Club. Արխիվացված է օրիգինալից 2019-04-30-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  9. Egner, Jeremy (2016 թ․ մայիսի 22). «Game of Thrones Season 6, Episode 5: Hold the Door». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  10. Gilbert, Matthew (2017 թ․ հուլիսի 17). «'Game of Thrones' is off to a thrilling start». The Boston Globe. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  11. Lawler, Kelly (2017 թ․ օգոստոսի 13). «Recap: 'Game of Thrones' delivers best episode of Season 7 so far». USA Today. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  12. D'Addario, Daniel (2017 թ․ օգոստոսի 21). «Game of Thrones Ratchets Up the Stakes in a Monumental Episode». Time Magazine. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  13. Egner Jeremy (2017 թ․ օգոստոսի 28). «'Game of Thrones' Season 7 Finale: A Night for Family Reunions». The New York Times. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  14. Fromke, Caroline (2019 թ․ ապրիլի 29). «Game of Thrones: Battle of Winterfell Drains the Tension Out of Season 8». Variety. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.