«Գահերի խաղը» հեռուստասերիալի կերպարների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Game of Thrones 2011 logo.svg

Ամերիկյան Գահերի խաղը հեռուստասերիալի կերպարները հիմնված են Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» վիպաշարի հերոսների վրա: Վիպաշարում նկարագրվում է ֆենտեզի ժանրի աշխարհ, որտեղ իշխանական տարբեր տների միջև տեղի է ունենում քաղաքացիական պատերազմ՝ Երկաթե գահը գրավելու համար: Երկաթե գահի տիրակալը կիշխի նաև Վեստերոս մայրցամաքի ողջ տարածքի վրա:

Կերպարների հայտնման հերթականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

     = Եթերաշրջանի գլխավոր հերոս
     = Եթերաշրջանի երկրորդական հերոս
     = Եթերաշրջանի հրավիրված դերասան
     = Երկրորդական դեր, որը մարմնավորվել է մեկ այլ դերասանի կամ դերասանուհու կողմից
     = Չի հայտնվել

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար Հայտնվելը եթերաշրջանում
1 2 3 4 5 6 7 8 Էպիզոդներ
Փիթեր Դինքլեյջ Տիրիոն Լաննիսթեր 9 10 9 8 10 8 7 [1] 61
Լինա Հիդի[1] Սերսեա Լանիստեր 10 9 8 9 8 8 6 [2] 58
Էմիլիա Կլարկ Դեյներիս Տարգարիեն 9 8 8 8 8 8 7 [3] 56
Կիտ Հարինգտոն Ջոն Սնոու 8 8 8 8 9 8 7 [4] 56
Սոֆի Թըրներ Սանսա Ստարկ 9 7 8 7 9 7 7 [5] 54
Մեյսի Ուիլյամս Արյա Ստարկ 9 9 9 6 6 8 6 [6] 53
Նիկոլայ Կոստեր-Վալդաու Ջեյմե Լանիստեր 8 4 7 9 7 8 6 [7] 49
Իեն Գլեն Ջորախ Մորմոնտ 9 7 8 7 8 3 6 [8] 48
Ալֆի Ալեն Տեոն Գրեյջոյ 9 8 6 3 6 7 4 [9] 43
Ջոն Բրեդլի Ուեսթ Սեմվել Տարլի 5 6 8 7 9 3 5 [10] 43
Էյդան Գիլեն Պետիր Բեյլիշ 8 7 4 5 6 4 7 41
Կոնլետ Հիլ Վարիս 7 6 5 6 4 7 6 [11] 41
Գվենդոլին Քրիսթի Բրիենա Տարտ 7 7 7 6 5 5 [12] 37
Լիամ Քանինգեմ Դավոս Սիվորտ 6 4 4 7 8 7 [13] 36
Այզեք Հեմփսթեդ Ռայթ Բրեն Ստարկ 8 7 6 4 5 5 [14] 35
Նատալի Էմանուել Միսանդեա 8 7 7 7 5 [15] 34
Ռորի Մաքքեն Սանդոր Կլիգան 8 5 8 6 2 4 [16] 33
Ջերոմ Ֆլին Բրոն Սևջրային 5 7 4 4 6 3 4 33
Քարիս Վան Հաուտեն Մելիսանդրա 4 6 3 6 7 2 28
Քրիստոֆեր Հիվյու Տորմունդ Հսկայամահ 7 5 5 7 4 [17] 28
Չարլզ Դենս Թայվին Լանիստեր 4 7 8 7 1 27
Ջեք Գլիսոն Ջոֆրի Բարատեոն 10 6 7 3 26
Նատալի Դորմեր Մարգերի Տիրել 4 6 6 5 5 26
Միշել Ֆեիրլի Քեյթլին Ստարկ 9 8 8 25
Սթիվեն Դիլեյն Ստանիս Բարատեոն 7 5 4 8 24
Հանա Մյուրեյ Լիլի 3 6 3 6 3 3 [18] 24
Դին Չարլզ Չեպմեն[2] Տոմեն Բարատեոն 4 4 5 5 6 24
Ռիչարդ Մեդլեն Ռոբ Ստարկ 8 6 7 21
Միխիլ Հյոյսման[3] Դաարիո Նահարիս 3 5 7 6 [19] 21
Սիբել Կեկիլի Շայա 2 8 6 4 20
Իվան Ռեոն Ռամսի Բոլտոն 6 3 6 5 20
Ջո Դեմփսի Ջենդրի 2 7 8 2 [20] 19
Մայքլ Մաքելհաթոն Ռուսե Բոլտոն 4 7 2 4 2 19
Թոմ Վլաշիխա[4] Յակեն Խգար 1 6 6 5 18
Ռոուզ Լեսլի Իգրիտ 4 8 5 17
Շոն Բին[5] Էդարդ Ստարկ 10 5 1 16
Ինդիրա Վարմա Էլարիա Սենդ 4 5 2 2 [21] 13
Ջեյմս Կոսմո Ջիոր Մորմոնտ 5 3 4 12
Ջոնաթան Փրայս Ձերդ Ճնճղուկափայլություն 5 7 12
Ունա Չապլին Տալիսա Ստարկ 5 6 11
Ջեյսոն Մոմոա Կխալ Դրոգո 9 1 10
Մարկ Էդի Ռոբերտ Բարատեոն 7 7
Հարրի Լլոյդ Վիզերիս Տարգարիեն 5 5
Սերիաների ընդհանուր քանակ 10 10 10 10 10 10 7 6 73
Գլխավոր հերոսների ընդհանուր քանակ 18 25 28 27 28 29 23 23 43

^ 1. Հինգերորդ եթերաշրջանում երիտասարդ Սերսեա Լանիստերի դերը մարմնավորել է Նել Ուիլյամսը:
^ 2. Առաջին և երկրորդ եթերաշրջաններում Տոմեն Բարատեոնի դերը մարմնավորել է Քալլում Ուորրին: Դին Չարլզ Չեպմենը երրորդ եթերաշրջանում մարմնավորել է Մարտին Լանիստերի դերը:
^ 3. Երրորդ եթերաշրջանում Դաարիո Նահարիսի դերը մարմնավորել է Էդ Սքրեյնը:
^ 4. Առաջին եթերաշրջանում Յակեն Խգարի դերը մարմնավորել է անհայտ մի ստատիստ:
^ 5. Առաջին եթերաշրջանի եզրափակիչ սերիայում Շոն Բինի անունը նշված է հեռուստասերիալի սկսման հոլովակում, չնայած դերասանը չի հայտնվել սերիայում (չնայած նրա կերպարը օգտագործվել է): Վեցերորդ եթերաշրջանում մանուկ Նեդ Ստարկի դերը մարմնավորել է Սեբաստիան Քրոֆթը, իսկ երիտասարդ տարիքում՝ Ռոբերտ Արամայոն: Վեցերորդ եթերաշրջանի վեցերորդ սերիայում Ռոբերտ Արամայոյի անունը նշվում է տիտրերում, քանի որ սերիայում կա կադր, որի ամբողջական տարբերակը երևում է վեցերորդ եթերաշրջանի եզրափակիչ սերիայում:

Երկրորդական հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ կերպարները հայտնվել կամ կարող են հայտնվել տաս և ավելի էպիզոդներում՝ մնալով երկրորդական կերպարներ: Ստորև ներկայացված ցանկում ներառված են նաև հրավիրված դերասանները, ում անունները տիտրերում հայտնվում են առանձին ցանկում՝ դուրս մնալով հիմնական դերասանական կազմի ցանկից:

Դերասան Կերպար Հայտնվելը եթերաշրջանում
1 2 3 4 5 6 7 8 Էպիզոդներ
Ջուլիան Գլովեր Մեծն մեյստեր Պիցել 8 5 3 6 5 4 31
Բեն Քրոմփթոն Էդիսոն Տոլեթ 5 4 7 8 5 1 [22] 30
Դենիել Պորտման Պոդրիկ Պեյն 4 5 7 6 5 3 [23] 30
Ջեյքոբ Անդերսոն Մոխրագույն Որդ 5 7 5 7 4 [24] 28
Յեն Մաքելհիննի Բարիստան Սելմի 6 8 7 4 25
Քրիստիան Ներն[6] Ուիլիս / Հոդոր 5 7 5 4 2 23
Մարկ Սթենլի Գրեն 6 5 4 7 22
Ֆինն Ջոնս Լորաս Տիրել 1 5 5 3 4 2 20
Օուեն Թիլ Ալիսեր Տորն 4 5 7 3 19
Անտոր Լեսսեր Քվիբերն 4 2 5 3 5 19
Հաֆտոր Բյորնսոն[7] Գրիգոր Կլիգան / Ռոբերտ Սթրոնգ 2 3 3 1 6 4 [25] 19
Դայանա Ռիգ Օլենա Տիրել 5 4 2 5 2 18
Յեն Բիթթի Մերին Տրանտ 2 3 3 4 6 18
Բրենոք Օ’Քոննոր Օլի 5 9 3 17
Յուջին Սայմոն Լանսել Լաննիսթեր 5 3 5 3 16
Նատալիա Տենա Օշա 4 6 4 2 16
Էլլի Քենդրիք Միրա Ռիդ 5 4 4 3 [26] 16
Դոմինիկ Քարթեր Յանոս Սլինտ 4 2 6 3 15
Դոնալդ Սամփթեր Մեյստեր Լյուվին 7 7 14
Արտ Պարկինսոն Ռիկոն Ստարկ 3 5 4 2 14
Բրայան Ֆորչուն Օթել Յարվիք 2 3 6 3 14
Էսմե Բիանկո Ռոս 5 5 4 14
Ջեմա Ուիլան Յարա Գրեյջոյ 4 1 1 6 2 [27] 14
Ռոն Դոնահի[8] Ռոդրիկ Կասել 9 3 2 14
Նել Թայգեր Ֆրի[9] Միրցելա Բարատեոն 4 4 5 1 14
Ջոզեֆ Ալթին Պիպար 6 1 6 13
Ամրիտա Աշարիա Իրի 8 5 13
Ռոջեր Էշթոն Գրիֆիթս Մեյս Տիրել 4 5 4 13
Բեն Հոուքի Կարկանդակ 1 7 2 1 1 12
Յեն Գելդեր Կիվան 3 1 3 5 12
Լյուք Բարնս Ռաստ 6 4 2 12
Փիթեր Վոն Մեյստեր Էյմոն 3 1 4 3 11
Ռոքսաննա Մակկի Դորեա 6 5 11
Ֆեյ Մարսեյ Թափառաշրջիկ 4 7 11
Տառա Ֆիցջերալդ[10] Սելիսա Բարատեոն 1 1 3 6 11
Փոլ Քեյ Տորոս Միրացի 6 1 3 10
Քերրի Ինգրամ Շիրեն Բարատեոն 2 3 5 10
Թոմաս Սանգստեր Ժոյեն Ռիդ 6 4 10
Մայքլ Կոնդրոն Բոուեն Մարշ 7 3 10
Ռիչարդ Դորմեր[11] Բերիկ Դոնդարիոն 1 4 1 4 [28] 10
Ռուպերտ Վանսիտարթ Յոն Ռոյս 1 1 2 5 [29] 9
Լինո Ֆասիոլ Ռոբին Արրեն 3 3 1 1 8
Տոբայաս Մենզիս Էդմուր Տալլի 5 3 8
Ռիչարդ Ռայքրոֆթ Մեյստեր Վոլկան 2 6 8
Պեդրո Պասկալ Օբերին Մարտել 7 7
Վլադիմիր Ֆուրդիկ[12] Գիշերվա թագավոր 1 1 1 4 [30] 7
Պիլու Ասբեկ Էուրոն Գրեյջոյ 2 4 [31] 6
Քիարան Հայնդս Մանս Հարձակվող 3 1 1 5
Ջիմ Բրոդբենտ Արքիմեյստեր Էբրոզ 4 4
Մաքս ֆոն Սյուդով[13] Երեքաչքանի ագռավ 1 3 4
Ռոյ Դոտրիս Գալլին 2 2
Յան Մակշեյն Ռեյ 1 1
Սերիաների ընդհանուր քանակ 10 10 10 10 10 10 7 6 67

^ 1. Վեցերորդ եթերաշրջանում Ուիլիսի (երիտասարդ Հոդոր) դերը մարմնավորել է Սեմ Քոուլմանը:
^ 2. Առաջին եթերաշրջանում Գրիգոր Կլիգանի դերը մարմնավորել է Քոնան Սթիվենսը, իսկ երկրորդ եթերաշրջանում՝ Յեն Ուայթը:
^ 3. Վեցերորդ եթերաշրջանում երիտասարդ Ռոդրիկ Քասելի դերը մարմնավորել է Ֆերգյուս Լիթեմը:
^ 4. Առաջին և երկրորդ եթերաշրջաններում Միրցելա Բարատեոնի դերը մարմնավորել է Էյմի Ռիչարդսոնը:
^ 5. Երկրորդ եթերաշրջանում Սելիսա Բարատեոնի էպիզոդիկ դերը մարմնավորել է Սառա Մաքքիվերը:
^ 6. Առաջին եթերաշրջանում Բերիկա Դոնդարիոնի դերը մարմնավորել է Դեյվիդ Մայքլ Սքոթը:
^ 7. Չորրորդ և հինգերորդ եթերաշրջաննեչում Գիշերվա թագավորի դերը մարմնավորել է Ռիչարդ Բրեյքը:
^ 8. Չորրորդ եթերաշրջանի եզրափակիչ սերիայում Երեքաչքանի ագռավի էպիզոդիկ դերը մարմնավորել է Ստրուան Ռոջերը, ով նաև ձայնակցել է Երեքաչքանի ագռավին չորրորդ եթերաշրջանի երկրորդ սերիայում: Այդուհանդերձ, սերիայի ընթացքում նա չի հայտնվում իսկ անունը չի գրվում տիտրերի մեջ:

«Լեգենդա»[խմբագրել | խմբագրել կոդը]

     Արրենների տուն      Բարատեոնների տուն      Բոլտոնների տուն      Ֆրեյների տուն

     Գրեյջոյների տուն      Լաննիսթերների տուն      Մարտելների տուն      Ստարկների տուն

     Տարգարիենների տուն      Տալլիների տուն      Տիրելների տուն      Գիշերային պահակախումբ

     Էսսոսի մարդիկ      Վեստերոսի մարդիկ      Թագավորական արքունիք      Պատից այն կողմի բնակիչներ

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն Անգլերեն Դերասան Գլխավոր դեր եթերաշրջանում Երկրորդական դեր եթերաշրջանում Էպիզոդների քանակ
Տիրիոն Լաննիսթեր Tyrion Lannister Փիթեր Դինքլեյջ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 - 61
Փիթեր Դինքլեյջ
Լորդ Թայվին Լաննիսթերի կրտսեր որդին, Սերսեայի և Ջեյմիի եղբայրը, թզուկ: Ծնվել է սարսափելի ձմռան կեսերին: Նրա ծննդյան հետ կապված տարածվել են բազմաթիվ շշուկներ և բամբասանքներ: Համարվում էր, որ թզուկի ծնունդը ամենասարսափելի բանն է, որ կարող է լինել Վեստերոսի ընտանիքներում: Բացի այդ, Տիրիոնի մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ, ինչի համար էլ միշտ մեղադրվում է հարազատների կողմից: Չնայած որ Տիրիոնը աչքի չի ընկնում իր հասակով և ուժով, նա շատ խելացի է, խորամանկ և հաճախ օգտվում է այն հանգամանքից, որ իր հարազատները թերագնահատում են իրեն: Երկրորդ եթերաշրջանի սկզբում հոր հրամանով ժամանել է Թագավորական նավահանգիստ, որտեղ ստանձնել է թագավորի աջ ձեռքի պաշտոնը: Մի քանի անգամ պաշտպանել է Սանսային՝ Ջոֆրի թագավորի ծաղրուծանակից: Ակտիվ մասնակցություն է ունեցել Սևջրյայի ճակատամարտին: Երրորդ եթերաշրջանի սկզբում, որպես պարգևատրություն, լորդ Թայվինից պահանջել է «Կաստերլի ժայռը» (Լաննիսթերների հայրական տունը), սակայն ստացել է կտրուկ մերժում: Երրորդ եթերաշրջանի ութերորդ սերիայում Թայվինը Տիրիոնին ստիպողաբար ամուսնացրել է Սանսա Ստարկի հետ, սակայն Տիրիոնը հրաժարվել է սեռական հարաբերություն ունենա նրա հետ, քանի դեռ Սանսան չի խնդրի իրեն: Տիրիոնը գնացել է այդ քայլին, քանի որ գիտեր, որ Սանսան նույնպես ստիպողաբար էր ամուսնացել: Նշանակվել է մետաղադրամների կառավարչի պաշտոնում: Մեղադրվել է Ջոֆրիին թունավորելու մեջ և բանտ է նետվել: Դատի ժամանակ մեղադրել է Թագավորական նավահանգստի բնակիչներին՝ Սևջրյայի ճակատամարտում իր ունեցած ահռելի ներդրումը ուրանալու մեջ և պահանջել է մենամարտի միջոցով դատի իրականացում: Նրա փոխարեն կռվելու պահանջ է ներկայացրել Օբերին Մարտելը, ով տենչում էր մարտնչել Գրիգոր Կլիգանի հետ (Լեռ), քանի որ վերջինս սպանել էր իր քրոջը: Օբերինը իր մեղքով պարտվում է կռվում, իսկ Տիրիոնին դատապարտում են մահվան: Գլխատմանը նախորդող գիշերը Ջեյմին ազատում է եղբորը: Տիրիոնը փախուստից առաջ սպանում է հորը՝ Թայվինին և նախկին սիրուհուն՝ Շայային, ում գտել էր հոր ննջասենյակում: Վարիսի հետ միասին նրան մեկնում են Ազատ քաղաքներ: Պենտոսում Վարիսին հաջողվում է համոզել նրան՝ մեկնել միասին Միերին, որտեղ գտնվում էր Դեյներիս Տարգարիենը և օգնել նրան՝ վերադարձնելու Երկաթե գահը: Վոլանտիսում գերի է վերցվել Ջորախ Մորմոնտի կողմից, նրա հետ միասին գերի է ընկել Մալկոյի ստրկավաճառների մոտ և վաճառվել Յունկայի ստրկավաճառության շուկայում: Միերինի մարտադաշտում ներկայացվել է Դեյներիս Տարգարիենին, այնուհետև դարձել նրա խորհրդականը: Վեցերորդ եթերաշրջանի տասներորդ սերիայում Դեյներիսից ստացել է աջ ձեռքի պաշտոնը և նրա հետ մեկնել՝ գրավելու Վեստերոսը:
Սերսեա Լաննիսթեր Cersei Lannister Լինա Հիդի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 - 58
Լինա Հիդի
Լորդ Թայվինի դուստրը, Տիրիոնի քույրը և Ջեյմիի երկվորյակ քույրը: Բոլորին, ովքեր Լաննիսթերների տան ներկայացուցիչ չեն, համարում է իր թշնամիները: Մանուկ տարիքում կախարդուհի Մեյեգան անիծել է նրան՝ ասելով, որ նա կդառնա թագուհի և կտեսնի իր երեք երեխաների մահը: Ամուսնացել է Ռոբերտ Բարատեոնի հետ՝ դառնալով Վեստերոսի նոր թագուհին, երբ Ռոբերտը տապալել է Տարգարիենների դինաստիան: Գաղտնի սեռական կապ ունի Ջեյմիի հետ: Սերսեայի բոլոր երեխաների հայրը Ջեյմին է: Ինտիմ հարաբերություններ է ունեցել նաև զարմիկի՝ Լանսել Լաննիսթերի հետ: Սերսեայի հրամանով Ռոբերտ թագավորին՝ որսի ժամանակ, տվել են չափազանց թունդ գինի, որից էլ նա կորցրել է զգոնությունը և մահացու վիրավորում ստացել վայրի խոզի սրունքների հարվածից: Ամուսնու մահից հետո կազմակերպել է հեղաշրջում՝ հօգուտ որդու՝ Ջոֆրիի: Արդյունքում, Սերսեան դարձել է ռեգենտ թագուհի: Համոզել է Սանսային նամակ գրել Ռոբին և մնացած Ստարկներին՝ հավատարմություն հայտնել Յոթ թագավորությունների նոր տիրակալին: Սևջրյայի ճակատամարտի ժամանակ գրեթե թունավորել էր իրեն և Տոմենին: Դեմ է արտահայտվել իր և Լորաս Տիրելի ամուսնությանը, որը կազմակերպել էր Թայվին Լաննիսթերը՝ սպառնալով հանրայնորեն հաստատել իր և Ջեյմիի սեռական կապը: Հինգերորդ եթերաշրջանում վերակենդանացրել է Սուրբ բանակը՝ կրոնական մոլագարների աղանդ, որը ղեկավարում էր Ձերդ Ճնճղուկափայլությունը: Վերջինիս հրամանով Սերսեան ձերբակալվել է, նետվել խուց և դատապարտվել ստորացուցիչ պատժի՝ մեղքերի թողության համար: Պատիժը ենթադրում էր մերկ քայլել Թագավորական նավահանգստի բոլոր փողոցներով: Նա Բեյլորի տաճարում պետք է կանգներ 7-ի դատավորների առջև, սակայն վայրի կրակի օգնությամբ պայթեցրել է տաճարը՝ վերացնելով բոլոր ճնճղուկներին և Տիրելների տան կրստեր ներկայացուցիչներին: Որդու՝ Տոմենի ինքնասպանությունից հետո դարձել է Յոթ թագավորությունների նոր տիրակալը: Ձևականորեն, Ջոն Սնոուին և Դեյներիսին խոստացել է իր օգնությունը՝ Մեռյալների բանակի դեմ կռվի ժամանակ: Հայգարդենից գրավված ոսկու հաշվի Երկաթե բանկին վճարելով իր բոլոր պարտքերը՝ վարձել է Ոսկե սրերի բանակը:
Դեներիս Տարգարիեն Daenerys Targaryen Էմիլիա Քլարկ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 - 56
Էմիլիա Քլարկ
Էյրիս II-ի կրստեր զավակը: «Փախուստի մեջ գտնվող արքայադուստր», «Վիշապների մայր»: Ստացել է նաև «Փոթորկածին» մականունը, քանի որ նրան ծննդյան գիշերը ծովում ուժեղ փոթորիկ է եղել, որը ոչնչացրել է Տարգարիենների նավատորմը: Մինչ Ստանիս Բարատեոնի կողմից Վիշապի քարի գրավումը՝ եղբոր՝ Վիզերիսի հետ փախել է Ազատ քաղաքներ, ապաստան է գտել Պենտոսում՝ մագիստրոս Իլլիրիո Մոպատիսի մոտ: Վիզերիսը Դեյներիսին ամուսնության է տվել կխալ Դրոգոյին: Դարձել է դոթրակիացիների կխալիսին (թագուհին): Մի քանի անգամ հարձակումների է ենթարկվել, որոնց մի մասը կազմակերպվել էին Ռոբերտ Բարատեոնի հրամանով: Նրա հավատարիմ ենթական եղել է Ջորախ Մորմոնտը: Հարձակումներից մեկի ժամանակ փրկել է լհազարանցի վհուկներից մեկին: Վերջինս հետագայում վրեժխնդիր է եղել Դեյներիսից՝ փաստացի սպանելով և Դրոգոյին, և Դեյներիս չծնված որդուն: Հարսանեկան արարողության ժամանակ ստացել է նվեր՝ վիշապի երեք քարացած ձվեր, որոնք դրել է ամուսնու դիակիզման խարույկի մեջ: Արդյունքում, ձվերից երեք վիշապներ են դուրս եկել: Կարմիր անապատում երկարատև դեգերումներից հետո, Դրոգոյի կխալասարում (քարավանում) մնացած մարդկանց հետ ապաստան է գտել Կվարտայում, որտեղ դարձել է պետական հեղափոխության ականատես: Աստապորում ձեռք բերելով Անթերիների բանակը՝ պատերազմ է սկսել ստրկավաճառների դեմ: Գրավել է Յունկայը: Նախկին ստրուկները նրան անվանել են «Միսա», որը վալիրիերենից թարգմանած նշանակում է «մայր»: Դարձել է Միերինի թագուհին, որտեղ պատերազմ է վարել «Գարպիի երեխաներ» աղանդավորական շարժման դեմ: Հինգերորդ եթերաշրջանում Միերինի մարտական հրապարակում տեսել է իր կողմից արտաքսված Ջորախին, ով որպես մեղքերի թողություն, նրան համար բերել էր Տիրիոն Լաննիսթերին: Վերջինիս Դեյներիսը նշանակում է իր խորհրդական: Վեցերորդ եթերաշրջանի սկզբում հանդիպել է կխալ Մորոյին, ով ցանկանում էր նրան ուղարկել Վեյս Դոթրակ: Այստեղ էին ապրում նախկին կխալիսիները: Հրդեհ է կազմակերպել սուրբ վրանում, որտեղ բոլոր կխալները կենդանի այրվել են, իսկ Դեյներիսը մնացել է անվնաս: Բաժանվել է Ջորախից՝ հրամայելով բուժվել քարացման հիվանդությունից: Գլխավորելով դոթրակիացիների բանակը՝ արշավել է Միերին, որտեղ ոչնչացրել է ստրկավաճառների նավատորմը: Թողնելով Միերինը իր սիրեկան Դաարիո Նահարիսի ղեկավարմանը՝ մեկնել է գրավելու Վեստերոսը: Յոթերորդ եթերաշրջանի սկզբում ժամանել է Վիշապի քար, որտեղ խորհրդակցություն է անցկացրել իր նոր դաշնակիցների հետ: Հանդիպել է Ջոն Սնոուի հետ՝ խոստոնալով օգնել Մեռյալների բանակի դեմ կռվի ժամանակ, եթե նա ծնկի իջնի իր առջև: Օգնության է եկել Ջոն Սնոուին՝ Պատից այն կողմ կատարած արշավանքի ժամանակ: Հետագայում նրանց միջև սեռական հարաբերություններ են սկսվել:
Ջոն Սնոու Jon Snow Կիտ Հարինգտոն 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 - 56
Կիտ Հարինգտոն
Էդդարդ Ստարկի քրոջ Լիաննայի և Վիշապի քարի արքայազն Ռեյգար Տարգարիենի գաղտնի որդին: Ծննդյան պահին ստացել է Էյգոն անունը: Դաստիարակվել է որպես Էդդարդ Ստարկի անօրինական որդի (բաստարդ): Նրա մականուններն են Լորդ Սնոու, Սպիտակ Գայլ: Ունի ալբինոս գայլ՝ Ոգի անունով: Առաջին եթերաշրջանի սկզբում անցել է Գիշերային պահակախմբի շարքերը՝ դառնալով Գիշերային պահակախմբի հրամանատար Ջիոր Մորմոնտի անձնական օգնականը: Մորմոնտին փրկել է կենդանի մեռյալից: Իր պաշտպանության տակ է առել նորակոչիկ Սեմվել Տարլիին: Փորձել է փախչել Պատից, երբ իմացել է Լորդ Էդդարդի գլխատման մասին, սակայն ընկերները համոզել են մնալ: Պատից այն կողմ արշավանքի ժամանակ հանդիպել է Ազատ ժողովրդի հետախույզ Իգրիտին, ում հետ ունեցել է իր առաջին սեռական հարաբերությունը: Նրանց միջև սիրային հարաբերություններ են սկսվել: Գերի է ընկել Ազատ ժողովրդի մոտ, սակայն կարողացել է փախչել, չնայած այն հանգամանքին, որ քիչ էր մնում սպանվեր Իգրիտի կողմից: Չորրորդ եթերաշրջանի 9-րդ սերիայում գլխավորել է Սև ամրոցի պաշտպանությունը՝ Մանս Հարձակվողի գրոհից: Գրոհի ժամանակ սպանվել է Իգրիտը: Հարձակում է գործել է Պահակախմբի դավաճանների դեմ, ովքեր սպանել էին Ջիոր Մորմոնտին: Հինգերորդ եթերաշրջանում գլխավորել է Գիշերային պահակախումբը: Զինադադար է կնքել Ազատ ժողովրդի հետ: Խիստ տուն արշավանքի ժամանակ համոզել է Ազատ ժողովրդին տեղափոխվել Դարայի տարածքներ: Ուրիշների և կենդանի մեռյալների դեմ կռվում սպանել է Սպիտակ քայլողին՝ վալիրիական պողպատից պատրաստված իր թրով: Տորմունդի հետ միասին Ազատ ժողովրդի փրկված ներկայացուցիչներին բերել է Պատի վրա: Ազատ ժողովրդի հետ դաշնագրի համար ընկել է Պահակախմբի դավադիրների ծուղակը և սպանվել: Ի շնորրհիվ Մելիսանդրայի հմայությունների՝ վերակենդանացել է: Գլխատելով դավադիրներին՝ Գլխավոր հրամանատիրի պաշտոնը տվել է Սգացող Էդին: Միավորվելով Սանսայի հետ՝ հետ են գրավել Վինտերֆելը և մահվան դատապարտել Ռամսի Բոլտոնին: Բաստարդների ճակատամարտի ժամանակ հրաշքով փրկվել է, սակայն չի կարողացել փրկել Ռիկոն Ստարկին: Վեցերորդ եթերաշրջանի վերջում հռչակվել է Հյուսիսի թագավոր: Յոթերորդ եթերաշրջանի սկզբում մեծ ժողով է անցկացրել Վինտերֆելում և մեկնել Վիշապի քար, որտեղ Դեյներիսի թույլտվությամբ սկսել է վիշապի ապակու հանքահանումը: Ջորահի, Ջենդրիի, Շան, Տորոս և Բերիկ Դոնդարիոնի հետ միասին մեկնել է Պատից այն կողմ, որի ընթացքում կարողացել է գերի վերցնել մեռյալի: Յոթերորդ եթերաշրջանի վերջում հավատարմություն է հայտնել Դեյներիսին, որի հետ սկսել է սեռական հարաբերություններ ունենալ:
Սանսա Ստարկ Sansa Stark Սոֆի Թըրներ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 - 54

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Goldberg Lesley (June 21, 2016)։ «'Game of Thrones' Stars Score Hefty Pay Raises for Season 8»։ The Hollywood Reporter։ Վերցված է August 28, 2017 
  2. Lena Headey, Cersei in ‘Game of Thrones,’ Has Her Own Power Moves
  3. Why Emilia Clarke says it’s ‘even scarier’ to talk Han Solo film than ‘Game of Thrones’
  4. Game of Thrones season 7: Kit Harington teases Jon Snow will go through ‘big change’
  5. Sophie Turner Interiew - BAFTA Awards 2017
  6. A Storm of Spoilers
  7. Exclusive: ‘Game of Thrones’ Season 8 Filming Date Revealed
  8. Iain Glen offers details about season 8 production and Jane Goldman has finished her script for a Game of Thrones spinoff
  9. Game of Thrones Spoiler Report: The Ironborn in Season 8
  10. John Bradley teases season 7: There’s probably “gonna be a point to keeping Sam around”
  11. Conleth Hill talks season 7, the end of Game of Thrones and Cersei’s grey morality
  12. Kit Harington says he cried over Game of Thrones ending; Gwendoline Christie returns to her Brienne look
  13. Liam Cunningham (Davos) talks about the filming schedule for Game of Thrones Season 8
  14. Bradley Bill (August 30, 2017)։ «'Game Of Thrones' Actor Says Cut Scene Would've Explained Confusing Finale Moment»։ Huffington Post (en-US)։ Վերցված է September 1, 2017 
  15. Game of Thrones Season 8 Filming Starts Today as Cast Sightings Start Popping up Like Wildfire
  16. ‘Game Of Thrones’ Actor Rory McCann Says He’s Already Training For Cleganebowl
  17. Game of Thrones may go all Lord of the Rings with anti-drone eagles for season 8 & The cast is sighted all around Belfast
  18. Joe Dempsie, Hannah Murray and More Spotted in Belfast Ahead of Season 8 Filming
  19. 20 'Game of Thrones' Season 8 Possibilities and Predictions
  20. Joe Dempsie, Hannah Murray and More Spotted in Belfast Ahead of Season 8 Filming
  21. Game of Thrones actress on her 'worst nightmare' Cersei scene
  22. Game of Thrones star teases fans with promise of 'great' final season
  23. Novedades desde Belfast: Liam Cunningham (Davos), Joe Dempsie (Gendry) y Daniel Portman(Podrick) han estado rodando escenas en los Titanic
  24. Game of Thrones may go all Lord of the Rings with anti-drone eagles for season 8 & The cast is sighted all around Belfast
  25. Attention Cleganebowl Fans: The Hound & The Mountain Are Already Bashing Each Other IRL
  26. Isaac Hempstead Wright revels in crackpot Bran theories & Ellie Kendrick questions Meera return in Game of Thrones Season 8
  27. Game of Thrones Spoiler Report: The Ironborn in Season 8
  28. Richard Dormer interview: Did Beric Dondarrion die on the Wall?
  29. Game of Thrones Season 8 Filming Starts Today as Cast Sightings Start Popping up Like Wildfire
  30. Some info for all of you
  31. Pilou Asbaek teases Euron’s role in Game of Thrones Season Seven and beyond!