Գահերի խաղ (2-րդ եթերաշրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գահերի խաղ (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Գահերի խաղը (2-րդ եթերաշրջան)
Game of Thrones (season 2)
Գահերի խաղը (երկրորդ եթերաշրջան).jpg
ՍերիալԳահերի խաղ
Թվական2012
Սերիաների քանակ10
ՀեռուստաալիքHBO
ԵրկիրԱՄՆ
ՀիմքԱրքաների պատերազմը
Լեզուանգլերեն
Գահերի խաղը (1-ին եթերաշրջան) Գահերի խաղը (3-րդ եթերաշրջան)

«Գահեր խաղ» դրամա և ֆենտեզի ժանրերի հեռուստասերալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2012 թվականի ապրիլի 1-ին՝ «HBO» հեռուստաալիք եթերում, և ավարտվել 2012 թվականի հունիսի 3-ին։ Ինչպես առաջին եթերաշրջանը, երկրորդը նույնպես բաղկացած է 10 սերիայից։ Այս եթերաշրջանում հիմնականում նկարագրվում են Ջորջ Ռ․ Ռ․ Մարթինի «Սառույցի և կրակի երգ» շարքի երկրորդ նովելի`«Արքաների պատերազմը» («անգլ.՝ A Clash of Kings») դեպքերը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք կռիվներում հաղթանակ տանելով՝ Ռոբ Սթարքը առաջարկում է Լանիստերներին խաղաղություն հաստատել պայմանով, որ հյուսիսում անկախություն տիրի։ Ռոբը Թեոն Գրեյջոյին ուղարկում է նրա հոր՝ Բեյլոն Գրեյջոյի օգնությունը խնդրելու, իսկ Քեյթլին Սթարքին՝ հանգուցյալ արքա Ռոբերտի կրտսեր եղբոր՝ Ռենլի Բարաթեոնից սատարում ստանալու։ Սերսի Լանիստերը չի համաձայնում Ռոբի առաջարկին։ Այդ ժամանակ Թիրիոն Լանիստերն աքսորում է «Ոսկե թիկնոցների» առաջնորդ Ջանոս Սլինտին դեպի Մեծ պատնեշ։

Քեյթլինը ժամանում է թագավոր Ռենլիի ճամբար բանակցելու և դաշինք կնքելու համար, իսկ կին ռազմիկ Բրիեն Թարթեցին իրավունք է ստանում միանալու Ռենլիի պահակախմբին։ Քեյթլինը և Բրիենը ականատես են լինում Ռենլիի սպանությանը, որը տեղի է ունենում Կարմիր տիկին Մելիսանդրայի՝ Ռենլիի եղբայր Ստանիս Բարաթեոնի գործակալի ուղարկած սև չարքի ձեռքերով։ Քեյթլինը և Բրիենը փախչում են Ռենլիի ճամբարից և միանում Ռոբի բանակին, և որպես Ռենլիին աջակցողներ սկսում են պայքարել Ստանիսի դեմ։ Միաժամանակ Թեոնը դավաճանում է Սթարքներին՝ անցնելով հոր կողմը և Գրեյջոյների բանակով թիկունքից գրավելով Ուինթերֆելը։ Ռոբը տեղեկանում է Թեոնի դավաճանության մասին և զորք է ուղարկում Ուինթերֆելը ետ բերելու։

Ռոբը հասկանում է, որ իր մայր Քեյթլինը գաղտնի կերպով ազատ է արձակել Ջեյմի Լանիստերին և ճանապարհել Բրիենի ուղեկցությամբ։ Քեյթլինն այս ամենը արել էր իր դուստրերին՝ Սանսային և Արյային փրկելու համար։ Իսկ Թեոնի քույր Յարա Գրեյջոյը ժամանում է Ուինթերֆել Թեոնին Երկաթե կղզիներ ետ բերելու համար։ Թեոնը հրաժարվում է։

Թայվին Լանիստերը լքում է Հարենհոլը, ինչն էլ թույլ է տալիս Արյային, Գենդրիին և Հոթ Փային փախուստի դիմել խորհրդավոր Ժաքեն Հ՛Գարի օգնությամբ։ Քինգս Լենդինգում Սերսին փորձում է շանտաժի ենթարկել Թիրիոնին՝ առևանգելով մարմնավաճառ Ռոսին, ով ըստ Սերիի, Թիրիոնի գաղտնի սիրուհին էր։ Գլխավորելով Քինգս Լենդինգում Ստանիսի դեմ պայքարը՝ Թիրիոնը, խոշոր քանակի պայթուցիկների օգնությամբ, կործանում է հարձակվող նավատորմի մեծ մասը։ Ստանիսի մնացյալ ուժերը ներխուժում են ամրոց, բայց Թիրիոնն իր ուժերի գլուխ է կանգնում և ստորգետնյա թունելների միջոցով թիկունքից անակնկալ կերպով հարձակվում հակառակորդի վրա։ Ստանիսը պարտվում է, երբ շուտով մայրաքաղաքի ինքնապաշտպանությանն օգնության է հասնում Թայվին Լանիստերի բանակը։

Խալ Դրոգոյի մահից հետո Դեյեներիսը և իր խալասարից մնացածները ապաստարան են գտնում Քարթ քաղաքում, որտեղ նրանց խաբում է վաճառական Զարո Զոան Դաոսը։ Չնայած որ Զարոն դավադրություն է կազմում Փյատ Փրիի հետ սպանել Դեյեներիսի ծառաների մեծ մասին, առևանգել նրա վիշապներին և կառավարել Քարթում, Դեյեներիսը վճռական մենամարտ է սկսում Փյատ Փրիի հետ, որտեղ էլ իր վիշապները սպանում են նրան։

Շուտով Ջոն Սնոուին գերի է վերցնում մի ուայլդլինգի (վայրենի)՝ Իգրիթ անունով, ով նրան ծուղակի մեջ է գցում։ Ուայլդինգների բանտարկյալների մեջ էր նաև թափառական Քորին Հաֆհենդը, ով համոզում է Ջոնին սպանել իրեն ուայլդինգների վստահությունը ձեռք բերելու և նրանց առաջնորդի՝ Մենս Ռայդերի հետ մտերմանալու համար։ Թափառականներից մյուսները ճամբար են կազմում, սակայն շուտով նրանց վրա հարձակվում են իրենց վաղեմի թշնամիները՝ սպիտակ քայլորդները։

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Ռեժիսոր Սցենարիստ Թողարկումը ԱՄՆում
Հյուսիսը հիշում է (անգլ.՝ The North Remembers) Ալան Թեյլոր Դեվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2012 թվականի ապրիլի 1[1]
Գիշերային Հողեր (անգլ.՝ The Night Lands) Ալան Թեյլոր Դեվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2012 թվականի ապրիլի 8[2]
Այն, ինչ մահացած է, մահանալ չի կարող (անգլ.՝ What Is Dead May Never Die) Ալիկ Սահարով Բրայան Կոգման 2012 թվականի ապրիլի 15[3]
Ոսկորներով Այգի (անգլ.՝ Garden of Bones) Դեվիդ Պետրարկա Վանեսա Թեյլոր 2012 թվականի ապրիլի 22[4]
Հարենհոլի Ուրվականը (անգլ.՝ The Ghost of Harrenhal) Դեվիդ Պետրարկա Դեվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2012 թվականի ապրիլի 29[5]
Հին և Նոր Աստվածներ (անգլ.՝ The Old Gods and the New) Դեվիդ Նաթեր Վանեսա Թեյլոր 2012 թվականի մայիսի 6[6]
Մարդն առանց Պատվի(անգլ.՝ A Man without Honor) Դեվիդ Նաթեր Դեվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2012 թվականի մայիսի 13[7]
Ուինթերֆելի Արքայազնը (անգլ.՝ The Prince of Winterfell) Ալան Թեյլոր Դեվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2012 թվականի մայիսի 20[8]
Սև ջուր(անգլ.՝ Blackwater) Նիլ Մարշալ Ջորջ Մարտին 2012 թվականի մայիսի 27[9]
Վալար Մորգուլիս (անգլ.՝ Valar Morghulis) Ալան Թեյլոր Դեվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2012 թվականի հունիսի 3[10]

Առաջին սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական կալվածքներում թագավոր Ջոֆրին հետևում է ասպետների մարտերին, որի ժամանակ Սանսան հնարամտորեն փրկում է Դոնտոս Հոլարդի կյանքը։ Թիրիոնը գալով մայրաքաղաք` հայտնվում է Խորհրդի նիստում և խոսում է իր քրոջ` թագուհի Սերսեի հետ։ Ուինթերֆելում Բրան Սթարքը կատարում է լորդի իր պարտականությունները։ Դեյեներիսը և իր մարդիկ շարժվում են կարմիր անապատով։ Գիշերային Դիտման կետի մարդիկ գիշերում են խորամանկ Քրասթերի կալվածքներում, որտեղ Սեմը ծանոթանում է Քրասթերի կնոջ-թոռան` Լիլիի հետ։ Վիշապների Քարում քրմուհի Մելիսանդրան այրում է Յոթ աստվածների արձանները` Ստանիս Բարաթեոնին հռչակելով Լույսի տերը։ Ավելի ուշ, դղյակի սենյակում Ստանիսը թելադրում է մի նամակ, որտեղ Սերսեի երեխաներին անվանում է ապօրինածիններ, մեյստեր Քրեսենը փորձում է թունավորել Մելիսանդրային, սակայն մահանում է հենց ինքը։ Ռոբ Սթարքը զրուցում է գերի Ջեյմի Լանիստերի հետ։ Թագավորական կալվածքներում Պետիր Բեյլիշը փորձում է սպառնալ թագուհի Սերսեին, սակայն անապարդյուն։ Ռոբը մայրաքաղաք է ուղարկում Էլտոն Լանիստերին որպես պատվիրակ, Թեոն Գրեյջոյը համաձայնում է օգնություն խնդրել իր հորից, իսկ Քեյթիլին Սթարքը` Հարավի արքա Ռենլի Բարաթեոնից։ Ջոֆրին, կապված Ստանիսի նամակի հետ, բացահայտ վիճում է մոր հետ։ Ոսկե Թիկնոցների ղեկավար Յանոս Սլինթը և քաղաքային պահակախումբը հետախուզում են մայրաքաղաքը, բռնում և սպանում են Ռոբերտ Բարաթեոնի ապօրինածին երեխաներին։

Երկրորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան շփվում է Գիշերային դիտման կետի այլ նորակոչիկների հետ։ Թիրիոնը խոսում է Սերսեի հետ իշխանության և վերջերս երեխաների սպանելու մասին։ Կարմիր անապատում Ռախարոյի ձին վերադառնում է Դեյեներիսի մոտ, պայուսակի մեջ տիրոջ գլխի հետ։ Թեոն Գրեյջոյը հասնում է Երկաթե Կղզիների Փայք դղյակը, սակայն իր հայր Բեյլոնից չի ստանում այն հյուրընկալությունը, որն սպասում էր։ Դավոս Սիվորտը համոզում է ծովահեն Լիս Սալադոր Սաանին միանալ Ստանիսին։ Մելիսանդրան գերում է Ստանիսին։ Պատնեշից այն կողմ Ջոն Սնոու|Ջոնը]] հետևում է Քրասթերին, ով իր նորածին տղա երեխային տանում է անտառ և Ջոնը տեսնում է, թե ինչպես է ճերմակ հրեշներից մեկը վերցնում փոքրիկին։

Երրորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրասթերը վերադառնում է իր կողմից ծեծված Ջոնին և հայտարարում, որ նրանք պետք է հեռանան իր տարածքներից։ Սեմը Լիլիին տալիս է իր մոր մատնոցը։ Բրանը զրուցում է մեյստեր Լյուվինի հետ կախարդանքից։ Քեյթիլին Սթարքը Փոթորկի Հողերում ականատես է լինում Ռենլի ԲարաԹեոնի համար կազմակերպված մարտին և ծանոթանում է այն հաղթողի` Բրեին Թարթի հետ (նա աղջիկ էր, ինչը շատ զարմանալի էր)։ Փայքում Բեյլեն Գրեյջոյը ծրագրեր է մշակում, թե ինչպես գրավի Հյուսիսը։ Թագավորական կալվածքներում Թիրիոնը փորձում է Խորհրդի անդամներին, որի համար մեսյտեր Պիցելին, Վարիսին և լորդ Բեյլիշին հայտնում է տարբեր նորություններ արքայադուստր Միրցելային ամուսնության տալու մասին։ Հասկանալով, թե նրանցից ով է Սերսեին հայտնում այդ «գաղտնիքը» նա բանտարկում է Պիցելին, իսկ Բեյլիշին Ռենլիի մոտ բանակցությունների է ուղարկում։ Ճամբարում Ռենլի Լորասը և Մարգերի Տիրելը համոզում են իրենց թագավորին, որ նա վերջապես սիրով զբաղվի Մարգերի հետ, ում հանդեպ ինքը` Ռենլին ոչ մի տիպի զգացմունք չի տածում։ Թեոն Գրեյջոյը նամակ է գրում Ռոբին իր հոր ծրագրերի մասին, սակայն հետո նամակը այրում է և որոշում է, որ հենց ինքն է ղեկավարելու հարձակումը։ Յորենը պատմում է Արյային իր վրեժի մասին, սակայն այդ պահին նրանց վրա են հարձակվում Լանիստերները. Յորենը մահանում է, իսկ Արյան, Ջենդրին և այլք գերի են վերցվում։

Չորրորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբ Սթարքը հարձակվում է Լանիստերների ճամբարի վրա և հաղթանակ է տանում Օսկրոս կոչվող վայրում; կռվից հետո, շրջելով մարտի դաշտում, նա ծանոթանում է մի աղջկա հետ, ով այդտեղ որպես քույր էր աշխատում, իսկ անունն էր Թալիսա։ Ջոֆրին ծաղրում է Սանսային; Թիրիոնը փրկում է աղջկան և թագավորի ննջասենյակ է ուղարկում երկու մարմնավաճառների, ոպրեսզի Ջոֆրին ծանոթանա «սիրո» հետ, բայց Ջոֆրին հրամայում է նրանցից մեկին սպանել մյուսին։ Ճամբարում Ռենլի Փիթեր Բեյլիշը զրուցում է Հարավի Թագավոր Ռենլիի, Մարգերի Թիրելի և Քեյթիլին Սթարքի հետ։ Գերի Արյային, Ջենդրիին և մյուսներին բերում են քանդված Հարենհոլի դղյակ և միայն Թայվին Լանիստրի վերադարձն է նրանց փրկում մահից և տանջանքներից, որոնք կատարվում էի Գրիգոր Կլիգանի և դահճի կողմից։ Փոթորկի Հողերում Ստանիս և Ռենլի ԲարաԹեոնները Քեյթիլին Սթարքի մասնակցությամբ անհաջող կերպով բանակցում են միմյանց հետ, որոնցից յուրաքանչյուրը պահանջում էր դիմացինից, որպեսզի նա խոնարհվի իր առրև։ Դեյեներիս Թարգարիենը հայտնվում է Կվարտա քաղաքի դարպասների մոտ, որտեղ Տասներեք իշխանները կհալիսիին և իր մարդկանց թույլ են տալիս մտնել քաղաք` Կսարո Կսոանա Դակսոսի պատասխանատվության ներքո։ Թիրիոնը վախեցնում է իր զարմիկ Լանսել Լանիստերին և դարձնում է նրան իր լրտեսը։ Ստանիս ԲարաԹեոնը հրամայում է Դավոս Սիվորտին ուղեկցել Մելիսանդրային Ռենլի Բարաեոնի ճամբար, որտեղ նա լույս աշխարհ է բերում կախարդական ստվեր։

Հինգերորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստվերը սպանում է Ռենլիին, իսկ Քեյթիլինը Բրիենի հետ ստիպված փախչում են։ Ռենլիի բոլոր հպատակները, բացի Տիրելից, խոնարհվում են Ստանիսի առջև։ Թագավորական կալվածքներում Թիրիոնը իմանում է, որ ալքիմիկոս Գալինը Սերսեի հրամանով պատրաստում է վերջինիս համար վայրի կրակ։ Դավոսը համոզում է Ստանիսին չվերցնել Մելիսանդրային իրենց հետ կռվի դաշտ։ Երկաթե Կղզիներում Թեոնը ծանոթանում է իր նոր թիմի հետ։ Հարենհոլում Արյան աշխատում է Թայվինի մոտ որպես մատուցող; ավելի ուշ Յակեն Հգարը խոստանում է Արյային սպանել այն երեք մարդկանց, ում կցանկանա Արյան, իսկ Արյան ընտրում է դահիճին։ Կվարտայում Դեյեներիս Թարգարիենը ծանոթանում է կախարդ Պիատ Պրեի հետ, իսկ Կսարո Կսոան Դակսոսը առաջարկում է Դեյեներիսին ամուսնանալ իր հետ։ Բրան Սթարքը պատմում է Օշեին իր երազի մասին։ Ջոն Սթարքը և իր թիմը հանդիպում են Գիշերային Դիտման կետի ջոկատներից մեկին և Ջոն Սնոուն ճանապարհը շարունակում է նրանց հետ։

Վեցերորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոնը իր մարդկանց հետ մտնում է Ուինթերֆել, ստիպում Բրանին հանձնել ամրոցը և գլխատում է Ռոդրիկ Կասելին։ Պատնեշից այն կողմ Կուորեն Պոլուրուկին և իր մարդիկ գտնում և սպանում են վայրի-հետախույզների խմբին, սակայն նրանցից մեկը Իգրիտը փախչում է Ջոն Սնոուից: Ջոնը նորից բռնում է նրան, սակայն դրա պատճառով կորցնում է իր խմբին և գիշերում է սարերում, ձյան մեջ Իգրիտի հետ։ Թագավորական Կալվածքներում Միրցելին դեպի Դորն ճանապարհելուց հետ սկսվում է ապստամբություն։ Թագավոր Ջոֆրին հազիվ է կարողանում փախչել կատաղած ամբոխից, իսկ Սանդոր Կլիգանը փրկում է Սանսա Սթարքին։ Ռոբը նորից է հանդիպում Թալիսայի հետիր ճամբարում; Քեյթիլինը փորձում է հետ պահել որդուն սիրային պատմություններից` հիշեցնելով նրան իր և Ֆրեյի միջև կնքված պայմանի մասին։ Հարենհոլում Արյան գողնաում է մի նամակ պատերազմական դեպքերի մասին։ Երբ սըր Ամորի Լորհը վերցնում է նրանից նամակը, Արյան ստիպում է Յակեն Հգարին սպանել Լորհին։ Ուինթերֆելում Օշան գերում է Թեոնին, իսկ հետո օգնում է Բրանին և եղբորը փախչել։ Կվարտայում Դեյեներիսը անհաջող փորձում է համոզել իշխաններին տրամադրելու նրան նավեր։ Վերադառնալով Կսարո Կսոանա Դակսոսայի ամրոց Դեյեներիսը տեսնում է, որ իր բոլոր մարդիկ սպանված են, իսկ վիշապները առևանգված։

Յոթերորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոն Գրեյջոյը իմանում է Բրան և Ռիկոն Սթարքերի փախուստի մասին և գնում է նրանց գտնելու։ Պատնեշից այն կողմ Իգրիտը փորձում է գերել Ջոն Սնոուին և վերջնականապես փախչում է։ Հասնելով նրա հետևից Ջոնը ընկնում է թշնամիների ձեռքը։ Հարենհոլում Թայվինը զրուցում է Արյայի հետ։ Կվարտայում Դեյեներիսը չիգիտի, թե ում օգնությանը դիմի։ Կսարո Կսոան Դակսոսը և Պիատ Փրեյը հեղաշրջում են կազմակերպում և սպանում մյուս 11 իշխաններին; Պիատ Փրեյը առաջարկում է Դեյեներիսին միավորվել իր վիշապների հետ Անմահների Տանը։ Թագավորական Կալվածքներում Սանսան իմանում է, որ իր մոտ սկսվել է դաշտանային ցիկլը։ Սերսեյը խոսում է նրա հետ մայրության մասին և իր սեփական ծննդաբերության մասին; ավելի ուշ Սերսեյը և Թիրիոնը մտածում են, թե ինչպես սանձեն Ջոֆրիին։ Ռոբ Սթարքը Թալիսայի հետ մեկնում է Արևմտյան հողեր, որպեսզի բերեն անհրաժեշտ դեղամիջոցները զինվորների համար։ Ջեյմե Լանիստերը սպանում է իր հետ գերի վրեցված Էլտոն Լանիստերին, ինչպես նաև բանտապահ Տորհեն ԿարՍթարքին; սակայն նրա փախուստը անհաջող է դուրս գալիս։ Թեոնը վերադառնում է Ուինթերֆել երկու երեխաների այրված մարմիններով և բոլորի մոտ այն կախում է դարպասներից։

Ութերորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յարա Գրեյջոյը ոչ մեծ զորքով գալիս է Ուինթերֆել և անհաջող առաջարկում է Թեոնին թողնել ամրոցը։ Պատնեշից այն կողմ Իգտրիը իր գերի Ջոնին ուղեկցում է վայրի-հետախույզների ջոկատին, որտեղ պարզվում է, որ նրանք բռնել են նաև Կուորեն Պոլուրուկին։ Յոթ Թագավորությունների մայրաքաղաքում Թիրիոնը, Բրոնը և Վարիսը պատերազմում պաշտպանվելու ծրագրեր են մշակում։ Սերսեյը համարում է, որ Թիրիոնը ցանակնում է Ջոֆրիի մահը և մի մարմնավաճառի է գերի վերցնում` կարծելով, թե նա Թիրիոնի սիրեցյալն է, սակայն դա Ռոսն է, ոչ թե Շայան։ Ռոբ Սթարքը իմանում է, որ իր մայր Քեյթիլինը բաց է թողել Ջեյմե Լանիստերին և հրամայում է, որ մորը բանտարկեն և հսկեն։ Թալիսան այցելում է Ռոբին և նրանք սիրով են զբաղվում։ Բրիենը Ջեյմի հետ հեռանում է Տրեզուբեց գետով։ Կվարայում Դեյեներիսը որոշում է մեկնել Անմաների Տուն, ինչ էլ որ իրեն սպասելուց չլինի։ Ուինթերֆելում մեյստեր Լյուվինը տեսնում է Օշային և պարզվում է, որ վերջինս, Բրանը, Ռիկոնը և Հոդորը թաքնվում են ամրոցում։

Իններորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիսի նավերը մոտենում են Թագավորական Կալվածքներին։ Քաղաքում Թիրիոնը գիշերը անց է կացնում Շայայի հետ, մեյստեր Պիցելը Սերսեին տալիս է թույնով լցված սրվակ։ Տագնապալի զանգերը ստիպում են, որպեսզի պաշտպանները դուրս գան և կռվեն։ Ստանիսի նավերի համար ծուղակ է պատրաստված. նավ լցված վայրի կրակով։ Բրոնը կրակով նետ է ուղարկում այդ նավի վրա և Ստանիսի նավերը այրվում են, Դավոսը այդ ժամանակ ընկնում է ծովը։ Ստանիսը իր մարդկանց հետ հասնում է ափ և սկսում է կռվել։ Կարմիր Ամրոցում Սերսեը Սանսայի և այլ պատվավոր տիկնանց հետ է, նա հրամայում է Ջոֆրիին հետ բերել ամրոց։ Սանդոր Կլիգանը գլխավորում է կռիվը, սակայն կրակը վախեցնում է նրան և նա նահանջում է։ Քաղաքը թողնելուց առաջ, նա այցելում է Սանսային և առաջարկում է նրան փախչել իր հետ, սակայն Սանսան հրաժարվում է։ Թիրիոնը ստիպված գլխավորում է կռիվը, իսկ Թագավորական Կալվածքների անդամ սըր Մենդոն Մուրը փորձում է սպանել նրան։ Սերսեյը գտնվում է գահի սենյակում, պատմում է իր որդուն` Թոմենին հեքիաթ և որոշում է թունավորել նրան։ Կռվի ելքը պարությունն էր, սակայն հայտնվում է Թայվին Լանիստերը և Լորաս Թիրելը, ովքեր Ստանիսի զորքերին ջախջախում են։

Տասներորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական Կալվածքներում թագավոր Ջոֆրին պարգևատրում է կռիվն մասնակցածներին և համաձայնվում է ամուսնանալ Մարգերի Թիրելի հետ` Սանսա Սթարքի փոխարեն։ Թիրիոնը արթնանում է, իսկ նրան այցելում են Վարիսը, Պիցելը և Շայան։ Բրիենը և Ջեյմեն հանդիպում են հյուսիսցի զինվորների, ովքեր ճանաչում են Թագավորասպան Ջեյմեին, սակայն Բրիենը նրանց սպանում է։ Քեյթիլինը փորձում է Ռոբն հետ պահել Թալիսայի հետ հարաբերություններից, սակայն Ռոբը գաղտնի ամուսնանում է նրա հետ։ Վիշապների Քարում Ստանիսը մեղադրում է Մելիսանդարյին իր պարտության մեջ, սակայն նա չի կարողանում սպանել Մելիսանդրային։ Ուինթերֆելում մեյստեր Լյուվինը առաջարկում է Թեոնին փախուստի դիմել։ Թեոնը իր մարդկանց մոտ ճառ է ասում, սակայն նրանց հարվածում են Թեոնին և կապված վիճակով տանում են Ուինթերֆելից։ Օշան, Բրանը, Ռիկոնը և Հոդորը հեռանում են Ուինթերֆելից դեպի հյուսիս։ Կվարտայում Դեյեներիսը, Ջորահ Մորմոնը և Կովարոն ուղևորվում են Անմահների Տուն, որտեղ Դեյեներիսը տեսնում է պատրանքներ. Երկաթե գահը և Դրոգոյին իրենց երեխայի` Ռեյեգոյի հետ։ Նա խուսափում է պատրանքներից և իր վիշապների միջոցով այրում է կախարդ Պիատ Փրեյին, իսկ իր համագործակցի Կսարո Կսոանա Դակսոսան և Դեյեներիսի նախկին աղախին Դորեյին փակում է Կսարոյի սեփական գանձարանում։ Արյան վերջին անգամ հանդիպում է Յակեն Հգարի հետ, ով փոխում է իր դեմքը և հեռանում անհայտ ուղղութամբ։ Ջոն Սնոուն սպանում է Կուորենին մենամատրի ժամանակ և միանում է վայրի-հետախույզներին։ Պատնեշից այն կողմ Սեմ, Գրենը և Էդը լսում են եղջյուրի ազդանշանը. Սեմը չի հասնում իր ընկերների հետևից և մնում է դրսում, որտեղ տեսնում է Կենդանի Մեռյալներին, Սպիտակ Հրեշներին, սակայն նրանք չեն նկատում Սեմին և անցնում են առանց վնաս պատճառելու։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուր դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատից այն կողմ։
Հյուսիսում։
Երկաթե կղզիներից։
Հարավում։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

HBO-ն պատվիրեց «Գահերի խաղի» երկրորդ եթերաշրջանը 2011 թվականի ապրիլի 19-ին[11]։ Երկրորդ եթերաշրջանը ստացավ բյուջեում 15% աճ, որով էլ կարողացավ բեմադրել սերիալի պատերազմի ամենակարևոր կռիվը՝[12]։ Բլեքվոթերի կռիվը, իներորդ սերիայում։

Նկարահանումները տևեցին 106 օր։ Երկու նկարահանող խմբերի («Վիշապ» և «Գայլ») աշխատում էին միաժամանակ տարբեր վայրերում[13]։

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Բենիոֆը և Դ․ Բ․ Վեյսը աշխատել են որպես գլխավոր հեղինակներ և գործադիր պրոդյուսերներ երկրորդ եթերաշրջանի համար։ Նրանց համահեղինակել են 10 սերիաներից 6-ը։ Մյուս չորս սերիաները գրվել են Բրայն Քոգմենի և նոր սերիաների հեղինակ Վանեսա Թեյլորի կողմից։

Ալան Թեյլորը գործադիր պորդյուսերներից մեկն էր և նկարահանել է չորս սերիա, որոնք ընդգրկում էին առաջին և վերջին սերիաները։ Դավիթ Պետրարկան և Դավիթ Նաթերը նկարահանել են երկու սերիա, մինչդեռ կինոմատոգրաֆ Ալիկ Սախարովի և ֆիլմարտադրող Նեյլ Մարշալ նկարահանել են մյուս երկու սերիաները։

Դերասանների ընտրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ եթերաշրջանի դերասանների ընտրությունը սկսվեց 2011 թվականի մայիսից[14]։ Չնայած որ առաջին եթերաշրջանի դերակատարների մեծ մասը վերադառնում էր և կրկին խաղալու էր երկրորդ եթերաշրջանում, այնուամենայնիվ կային նոր դերեր, որոնց համար ռեժիսորները պետք է դերակատարների ընտրություն կատարեին։ Ռեժիսորները որոշեցին, որ «Թագավորների բախում»-ի որոշ հերոսներ, որոնցից էին Ֆրեյսը և Քրանոգմեն Ռիդսը Վինթերֆելում, Սթարքների դրոշակ պահող Ֆրեյը, Ստանիսի կինը և դուստրը, Թեոնի քեռի Աերոն Գրեյջոյը և ապօրինածին Ռամսեյ Սնոուն չեն նկարահանվի այս եթերաշրջանում, չնայած որ վեպում նրանք հայտվում են։

Դավիթ Բենիոֆն ու Դ․Բ․ Վեյսը մեկնաբանեցին՝ ասելով, որ որոշ հերոսների նկարագրությունները կհետաձգվեն և տեղի կունենան արդեն Գահերի խաղը (երրորդ եթերաշրջան)-ում։ Այս քայլին գնալու հիմնական պատճառն այն էր, որ արդեն մեծ քանակով նոր հերոսների հետ է ծանոթանում հանդիսատեսը երկրորդ եթերաշրջանի ընթացքում[15]։

Բացի այս ամենը ռեժիսորները նաև համախմբեցին մի քանի դերերը մի դերի մեջ։ Նաև վեպի և սերիալի հերոսների որոշ ֆիզիկական հատկանիշներ տարբերվում են, ինչպիսիք են նրանց ազգային պատկանելությունը կամ տարիքը։ Դերակատարների քանակը գնահատվել է թվով ամենամեծը երբևէ եղած հեռուստասերիալների շրջանակում[16]։

Սթիֆեն Դիլեյն (Ստանիս ԲարաԹեոն)
Քերիս վան Հյութեն (Մելիսանդրա)

Հայտնվում է գահի չորրորդ հավակնորդը՝ թագավոր Ռոբերտի խորթ եղբայր Ստանիս ԲարաԹեոնը[17]։

Օտար քրմուհի Մելիսանդրան, ում դերը խաղում է Քերիս վան Հյութենը, Ստանիսի շատ ազդեցիկ, սակայն նաև խորամանկ խորհրդատուն է։ Վան Հյութենին մինչ այս առաջարկել էին խաղալ Սերսեյի դերը առաջին եթերաշրջանում, որը սակայն չստացվեց։ Հերոսուհին կրում է կարմիր թիկնոց և կարմիր մազեր, չնայած որ վեպի շարքերում Մելիսանդրան չի պատկերվում որպես կարմիր աչքեր, մազեր և հագուստ ունեցող կին[18]։ Լիամ Կունինգհեմը խաղում է Դավոս Սիվորթի դերը, ով Ստանիսի թիկնապահն է և նախկին մաքսանենգ է[19]։ Կունինգհեմին նույնպես առաջարկվել է խաղալ ինչ-որ դեր առաջին եթերաշրջանում։ Հարցազրույցի ժամանակ Կունինգհեմը ասել է, որ ավելի շատ նոր խոսքեր պետք է գրվեն իր հերոսի համար, քանզի վեպում Դավոսը ավելի շատ պատկերվում է իր մտքերի, այլ ոչ թե իր գործողությունների միջոցով[20]։

Հավանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ եթերաշրջանը նոմինացվել է 11 լավագույն եթերաժամի Էմմի մրցանակների, որոնցից էին Էմմի մրցանակ լավագույն դրամատիկ սերիաների համար և Էմմի մրցանակ Փիթեր Դինկլաժին՝ որպես լավագույն երկրորդական դերի դերասան։ Եթերաշրջանը նաև ստացել է վեց մրցանակ հետևյալ անվանակարգերում՝ սերիաների լավագույն հագուստներ, դերասանների լավագույն շպար, սերիաների լավագույն ձայնային էֆեկտներ և լավագույն հատուկ վիզուալ էֆեկտներ[21]։

Տարի Մրցանա Կատեգորիա Թեկնածու(ներ) Արդյունք
2012 AFI Awards AFI TV մրցանակ Գահերի խաղը Հաղթանակ
Artios Awards Դերասանների լավագույն ընտրություն Նինա Գոլդ Առաջադրված
ASCAP Awards Թոփ հեռուստասերիալներ Ռամին Ջավադի Հաղթանակ
Portal Award Լավագույն դերասան Փիթեր Դինկլաժ Առաջադրված
Լավագույն դերասանուհի Լենա Հեդեյ Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասան Էյդան Գիլլեն Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Միշել Ֆեյրլեյ Առաջադրված
Մեյսի Վիլիամս Հաղթանակ
Լավագույն սերիա «Հարենհոլի հոգին» Առաջադրված
Լավագույն սերիալ Գահերի խաղ Հաղթանակ
Լավագույն երիտասարդ դերասան Ջեք Գլիսոն Առաջադրված
Մեյսի Վիլիամս Հաղթանակ
EWwy Award Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Լենա Հեդեյ Հաղթանակ
64th Primetime Emmy Awards Լավագույն դրամատիկ սերիալ Դավիթ Բենիոֆ, Դ․Բ․ Վեյս, Ֆրենկ Դոլջեր, Քերոլին Ստրաուս, Ջորջ Ռ․ Ռ․ Մարթին, Վանեսա Թեյլոր, Ալա Թեյլոր Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասան Փիթեր Դինկլաժ Առաջադրված
64th Primetime Creative Arts Emmy Awards Լավագույն արտադրական դիզայն սերիալում Ջեմմա Ջեքսոն, Ֆրենկ Վոլշ [Nb 1] Հաղթանակ
Դերակատարների լավագույն ընտրություն Նինա Գոլդ և Ռոբերտ Ստերն Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibel, Sarah Sunday Cable Ratings:'Game of Thrones' Returns To Series High; + 'Khloe & Lamar,' 'The Killing', 'Mad Men, 'Army Wives' & More. TV by the Numbers (3 апреля 2012)
  2. Bibel, Sara Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Leads + Atlanta 'Housewives,' 'Mad Men,' 'Khloe & Lamar,' 'Army Wives,' 'The Client List' & Much More. TV by the Numbers (April 10, 2012)
  3. Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: 'Game of Thrones,' + 'Real Housewives ATL' 'Mad Men,' 'Khloe & Lamar,' 'The Client List' & More. TV by the Numbers (April 17, 2012)
  4. Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: 'Game of Thrones,' + 'Real Housewives ATL' 'Mad Men,' 'Khloe & Lamar,' 'The Client List' & More. TV by the Numbers (April 24, 2012)
  5. Bibel, Sara Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Rises, Ties NBA Playoffs + 'Real Housewives,' 'The Client List,' 'Army Wives,' 'Mad Men' & More. TV by the numbers.
  6. Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: NBA Playoffs + 'Game of Thrones', 'The Client List', 'Army Wives,' 'Khloe & Lamar', 'Mad Men' + More. TV by the numbers (May 8, 2012). Проверено 8 мая 2012. Архивировано из первоисточника 15 августа 2012.
  7. Bibel, Sara Sunday Cable Ratings: 'Game Of Thrones' Tops, 'Real Housewives NJ,' 'The Client List,' 'Khloe & Lamar,' 'Army Wives' & More. TV by the numbers (May 15, 2012). Проверено 15 мая 2012. Архивировано из первоисточника 15 августа 2012.
  8. Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: NBA Playoffs, + 'Game of Thrones', 'Keeping Up With the Kardashians', 'Ax Men', 'The Client List', 'Sister Wives', + More. TV by the Numbers (May 22, 2012)
  9. Bibel, Sara Sunday Cable Ratings: NBA Playoffs Win Night, 'Game of Thrones', 'Mad Men', 'Keeping Up With the Kardashians', 'Girls', 'Pawn Stars', & More. TV by the Numbers (May 30, 2012)
  10. Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: NBA Playoffs + 'Game of Thrones' Finale, MTV Movie Awards, 'Sister Wives', 'The Glades', 'Longmire' + More. TV by the Numbers (June 5, 2012)
  11. Hibberd James (April 19, 2011)։ «HBO renews 'Game of Thrones' for second season»։ Entertainment Weekly։ Վերցված է March 5, 2013 
  12. «This Week's Cover: 'Game of Thrones,' the battle to make season 2 epic»։ Entertainment Weekly։ March 18, 2012։ Վերցված է March 18, 2012 
  13. Jurgensen Josh (March 3, 2012)։ «A Bigger, Pricier 'Game of Thrones'»։ The Wall Street Journal։ Վերցված է March 18, 2012 
  14. Baltes Alan (May 2011)։ «HBO hit series 'Game of Thrones' Season 2 casting call and auditions»։ TVShowAuditions.info blog։ Վերցված է May 11, 2011 
  15. «Interview with David Benioff and Dan Weiss»։ Westeros.org։ April 9, 2012։ Վերցված է April 11, 2012 
  16. Hibberd James (May 29, 2012)։ «'Game of Thrones' scoop: Season 3 character list revealed – EXCLUSIVE»։ Entertainment Weekly։ Վերցված է March 5, 2013 
  17. Hibberd James (July 19, 2011)։ «'Game of Thrones' casts sorceress Melisandre and Stannis Baratheon»։ Entertainment Weekly։ Վերցված է July 19, 2011 
  18. Vineyard Jennifer (February 29, 2012)։ «Game of Thrones Newbie Carice Van Houten On Joining the Show, Her Movie Black Butterflies, and Nude Scenes»։ Vulture.com։ Վերցված է March 5, 2013 
  19. Nededog Jethro (July 19, 2011)։ «'Game of Thrones' Casts Liam Cunningham as Davos Seaworth»։ The Hollywood Reporter։ Վերցված է March 5, 2013 
  20. Lash Jolie (February 1, 2012)։ «Access Countdown To ‘Game Of Thrones’ Season 2: Q&A Liam Cunningham Talks Davos Seaworth»։ Access Hollywood։ Վերցված է February 1, 2012 
  21. «Game Of Thrones»։ Emmys.com։ Վերցված է March 5, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]