Ներկայիս Բրոնում տարածքում գտնվող առաջին բնակավայրերը հայտնվել են Հռոմեական կայսրության ժամանակ։ Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո 470 թվականից մինչև 1029 թվականը տարածքը զբաղեցնում է բուրգունդները, այնուհետև Ֆրանկները և այն կազմում էր Բուրգունդյան թագավորության մի մասը։ 1202 թվականին առաջին անգամ հիշատակվել է Պրեսքիլին պատկանող Բրոն բնակավայրը։ 1310-ին բնակավայրը դարձավ Սավոյայի դքսության մի մասը, որը պաշտոնականորեն Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրության մաս էր կազմում, որտեղ այն մնաց մինչև 1355 թվականը, որից հետո դարձավ Դոֆինե գավառի մի մասը և մտավ Ֆրանսիայի թագավորության կազմի մեջ։ 1702 թվականին անցկացվեց բնակչության մարդահամար, որի մեջ նշվեց անսովոր աղքատությունը, գյուղում չկա ո՛չ շուկա, ո՛չ էլ նստարան և ամբողջ հողի 70% եկեղեցու ձեռքում է։ 1711 թվականին կրոնական տոնի ընթացքում տեղի է ունենում ողբերգություն։ Ավազակախումբը հարձակվում է ուխտավորի վրա, որտեղ առաջանում է սարսափելի քաշքշուկ, որի հետևանքով շուրջ հազար մարդ սպանվում և զոհ է դառնում։ 1812 թվականին հայտնվում է կոմունայի առաջին կադաստրը։ Բրոնի ընդհանուր տարածքը 983 հա է, անտառապատ հողը `797 հա, անտառները` 117 հա, այգիները 34 հա, իսկ արոտավայրերը` 10 հա։ 1852 թվականին Բրոնը մտնում է Ռոնի դեպարտամետության մեջ, իսկ 1854 թվականին դառնում է համանուն համայնքի կենտրոն։ 1877 թվականին քաղաքում գործում էր պարբերական հասարակական տրանսպորտը, որը քաղաքը կապեց Լիոնի հետ, այնուհետև այն 1881 թվականին փոխարինվեց գնացքով, ապա 1902 թվականին՝ էլէեկտրական տրամվայով։ 1872-ից 1876 թվականներից ինժեներ Ժան Կլարան կառուցեց Բրոնի ամրոցը։ 1888 թվականին ասպարեզ է գալիս ջրագիծը, իսկ 1912 թվականին՝ էլեկտրականությունը։ 1910 թվականին Բրոնում կառուցվեց օդակայան, որը ժամանակի ընթացքում վերածվեց օդանավակայանի։ 1975 թվականին այն անվանվեց Սենտ-Էքզյուպերիի անունով և դարձավ Լեոնի գլխավոր քաղաքացիական օդանավակայանը։ 1920 թվականից ի վեր Բրոն, որը նախկինում հիմնականում գյուղական բնակավայր էր, սկսում է կառուցել բարձրահարկ շենքերը և վերածվում է Լիոնի արվարձանի։ 1944 թվականիօգոստոսի 7-ին, 21-ին և 28-ին Բրոնը շրջափակած նացիստական Գերմանիան Մոնլյուկ բանտում գնդակահարում է 109 դատապարտյհալների։ Բրոնը 1944 թվականի աշնանը ազատագրվելուց հետո կրկին սկսեց ակտիվորեն զարգանալ[5]։
Բրոնը Լիոնի և այլ հարևան համայնքների հետ կապված է բազմաթիվ ճանապարհներով։ Քաղաքը Լինոի մետրոպոլիայի ընդհանուր տրանսպորտային համակարգի մի մասն է, որը ներառում է բազմաթիվ ավտոբուսային երթուղիներ, 2 տրամվայի գիծ (T2 և T5)[7]։ Քաղաքում գտնվում է 1910 թվականին բացված «Լիոն-Բրոն» օդանավակայանը։ 1930 թվականից օդանավակայանը դարձել է Լիոնի հիմնական ուղևորատար տրանսպորտը։ 1964 թվականին օդանավակայանը սպասարկել է 117 769 ուղևորի և իրականացրել են 6383 չվերթ։ 2016 թվականին օդանավակայանը սպասարկվել է 12 993 ուղևորի, այդ թվում 4332 միջազգային չվերթ, 8 157 առևտրային չվերթ և 36 471 ոչ առևտրային չվերթ[8]։