Էմիլիա Քլարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էմիլիա Կլարկից)
Jump to navigation Jump to search
Էմիլիա Քլարկ
բրիտանական անգլերեն՝ Emilia Isobel Euphemia Rose Clarke
Emilia Clarke by Gage Skidmore 2 (cropped).jpg
Հասակը157 սմ
Ծնվել էհոկտեմբերի 23, 1986(1986-10-23) (32 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի Դրամա Սենթր և Rye St Antony School
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան1999–այժմ
ԺանրերԴրամա,
Ֆանտաստիկ,
Թրիլեր
Ընտրանի"Գահերի խաղ",
"Տերմինատոր: Գենեզիս"
Ամուսին(ներ)չկա
Պարգևներ և մրցանակներPoppy Awards
IMDbID 3592338

Էմիլիա Իզաբել Յուֆիմիա Ռոուզ Քլարկ (անգլ.՝ Emilia Isabelle Euphemia Rose Clarke, հոկտեմբերի 23, 1986(1986-10-23), Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1][2] կամ 1 մայիսի, 1987[3][4][5]), անգլիացի դերասանուհի, հանդիսատեսին առավել հայտնի է «HBO»-ի «Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեյեներիս Թարգարիենին մարմնավորելու համար։ Տվյալ դերի համար 2013 թվականին արժանացել է Էմմի մրցանակի՝ «լավագույն երկրորդ պլանի դերասանուհի դրամատիկ սերիալում» անվանակարգում։ Քլարկի բրոդվեյան առաջին ելույթը տեղի է ունեցել 2013 թ․-ի մարտին «Նախաճաշ Տիֆանիի հետ» ներկայացման մեջ Հոլի Գոլայթլիին մարմնավորելով։ Հայտնի է նաև «Տերմինատոր։ Ջենիսիս», «Ես՝ քեզնից առաջ», և մի շարք այլ ֆիլմերից։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլարկը ծնվել է Լոնդոնում և մեծացել Բերքշիրում[6]: Հայրը թատրոնի ձայնային ինժեներ է[7], իսկ մայրը՝ գործարար կին։ Ունի կրտսեր եղբայր։ Դերասանական արվեստի հանդեպ հետաքրքրությունը Քլարկի մոտ առաջացավ երեք տարեկանում՝ «Շոու Բոըթ» մյուզիքլը դիտելուց հետո, որում էլ այդ ժամանակ աշխատում էր նրա հայրը[7]: Սովորել է Ռայ Սբ․ Էնթոնիի և Սբ․ Էդուարդսի դպրոցում (Օքսֆորդ)[8]: Այնուհետև, հաճախել է Լոնդոնի դրամայի կենտրոնը, որն էլ ավարտել է 2009 թվականին[9]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլարկի վաղ աշխատանքներից են Սբ․ Էդուարդսի դպրոցի երկու ներկայացումները[8], տասը ներկայացում Լոնդոնի դրամայի կենտրոնում, 2009 թվականի Company of Angels-ի Սենս ներկայացումը[9] և 2009 թվականին նկարահանված երկու գովազդային հոլովակները «Samaritans»-ի համար[10]: Իր առաջին ֆիլմի դերերից մեկը Լոնդոնի համալսարանի կարճամետրաժ ֆիլմում էր[11]։ Նրա առաջին հեռուստատեսային դերակատարումներից էին Սասկիա Մայերը 2009 թվականի անգլիական «Բժիշկներ» սերիալում և Սավաննա Սիֆին 2010 թվականի «Տրիասիի հարձակում» ֆիլմում։ «Screen International» ամսագիրը նրան համարել է Մեծ Բրիտանիայի վաղվա աստղերից մեկը[12]:

2010 թվականին Քլարկը «HBO»-ի միջնադարյան ֆանտաստիկ «Գահերի խաղը» հեռուստասերիալում սկսեց մարմնավորել Դեյեներիս Թարգարիենին։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլարկը հանդիպում էր «Գրիֆինների ընտանիքը» անիմացիոն սիտկոմի ստեղծող Սեթ ՄակՖերլենի հետ։ Զույգը բաժանվեց 2013 թվականի մարտին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմի անուն Դերը Նոթեր
2012 «Անհաջողությունների կղզի» Սելլի Հարրիս
2012 «Շղթայված» Մալու Կարճամետրաժ ֆիլմ
2013 «Դոմ Հեմինգուեյ» Էվելին
2015 «Տերմինատոր․ Գենեզիս» Սառա Կոննոր
2015 «Քարի ձայն» Վեռենա Հետարտադրություն
2016 «Ես՝ քեզնից առաջ» Լուիզա Քլարկ Հետարտադրություն

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դերը Նոթեր
2009 «Բժիշկները» Սասկիա Մայեր Սերիա։ «Դատարկ բույն»
2010 «Տրիասիկ հարձակում» Սավաննա Ռաունդթրի Հեռուստատեսային ֆիլմ
2011–այժմ «Գահերի խաղը» Դեյեներիս Թարգարիեն Գլխավոր դեր
2013 «Ֆուտուրամա» Մարիան (ձայն)

Տեսախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դերը
2015 «Գահերի խաղը» Դեյեներիս Թարգարիեն (հնչյունավորում)

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դերը Անցկացման վայր
2013 «Նախաճաշ Տիֆֆանիի մոտ» Հոլլի Գոլայթլի Կորթի թատրոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Game Of Thrones star Emilia Clarke: I feel just like Khaleesi in real life»։ Now։ Վերցված է հուլիսի 10, 2015 
  2. «Emilia Clarke Celebrates 28th Birthday on "Game of Thrones" Set -- See Epic Cake!»։ tooFab։ Վերցված է հուլիսի 10, 2015 
  3. «Emilia Clarke biography»։ Tribute։ Վերցված է հուլիսի 8, 2015 
  4. «Emilia Clarke's Birthday: 'Game Of Thrones' Star Turns 26 Today»։ The Huffington Post։ Վերցված է հուլիսի 8, 2015 
  5. «Happy 27th Birthday, Emilia Clarke!»։ InStyle։ մայիսի 1, 2014։ Վերցված է հուլիսի 8, 2015 
  6. «Actor Bio: Emilia Clarke»։ Game of Thrones: Cast and Crew։ HBO։ Վերցված է ապրիլի 21, 2011 
  7. 7,0 7,1 Nathanson Hannah (ապրիլի 1, 2011)։ «Game of Thrones is good news for Brit stars»։ London Evening Standard։ «...says Emilia, 23.» 
  8. 8,0 8,1 «OSE to star in new HBO drama»։ St Edward's School։ փետրվարի 14, 2011 
  9. 9,0 9,1 «Spotlight: Emilia Clarke»։ Spotlight։ Վերցված է սեպտեմբերի 27, 2011 
  10. Lisa's Story (YouTube)։ Samaritans։ նոյեմբերի 16, 2009 
  11. «Video Of Emilia Clarke In Student Movie»։ sitmovie.com 
  12. «UK STARS OF TOMORROW 2010»։ Screen Daily։ Վերցված է ապրիլի 26, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]