Սեմ Կլաֆլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեմ Կլաֆլին
Sam Claflin 2011 (cropped).jpg
Ծնվել է հունիսի 27, 1986(1986-06-27)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր Իպսուիչ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][2]
Կրթություն Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա[4]
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Ամուսին(ներ) Լորա Հեդոք

Սեմ Կլաֆլին (անգլ.՝ Samuel George "Sam" Claflin, հունիսի 27, 1986(1986-06-27)[1][2][3], Իպսուիչ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][2]), անգլիացի դերասան, ով հայտնի է դարձել, երբ նկարահանվել է «Կարիբյան ծովի ծովահենները: Օտար ափերին» ֆիլմում Սվիֆտայի դերը, Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը ֆիլմում Ֆինիկա Օդեիրա դերը, Սպիտակաձյունիկը և որսորդը ֆիլմում արքայազն Ուիլյամի դերը և Սեր, Ռոզի ֆիլմում Ալեքս Ստյուարտի դերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմ Կլաֆլինը ծնվել է 1986 թվականի հուլիսի 27-ին Իսպուիչ քաղաքում, Մեծ Բրիտանիայի Սաֆոլկ կումսությունում։ Նրա հայրը ֆինանսների կառավարիչ էր, իսկ մայրը՝ ուսուցչուհի։ Նա ունի 2 մեծ եղբայր, Բենը և Դենիելը և 1 փոքր եղբայր՝ Ջոզեֆ Կլաֆլինը, ով նույնպես դերասան է։

Սեմը երբ երեխա էր, նա հետաքրքրվում էր ֆուտբոլով: Նա իր ամբողջ մանկության ընթացքում խաղաց ֆուտբոլ, մինչ ստացավ սրունքի լուրջ վնասվածք։ Այդ լուրջ վնասվածքի պատճառով, նա չկարողացավ զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով։ Երբ Սեմը սովորում էր միջնակարգ դպրոցում, նա դպրոցի համերգներից մեկի ժամանակ ելույթ ունեցավ և հենց այդ ժամանակվանից շատ մեծ տպավորություն թողեց իր ուսուցիչների վրա, որից հետո սկսեց հաճախել դերասանի վարպետության հավելյալ դասընթացների, իսկ մի քիչ ուշ ընդունվեց Լոնդոնի երաժշտական և թատերական ակադեմիայի ինստիտուտում[5]:

Ֆիլմոգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հայերեն անվանում Իրական անվանում Դեր
2010 Երկրի սյուներ The Pillars of the Earth Ռիչարդ
2010 Կորցրած հետագա The Lost Future Կալեբ
2010 Բոլոր մարդկանց սրտեր Any Human Heart Լոգան Մաունտսյուարտ
2011 Յունայթեդ United Դունկան Էդվարդս
2011 Կարիբյան ծովի ծովահենները: Օտար ափերին Pirates of the Caribbean: On Stranger Tides Ֆիլիպ Սվիֆտ
2012 Սպիտակաձյունիկը և որսորդը (ֆիլմ 2012) Snow White and the Huntsman պրինց Վիլիամ
2012 Սպիտակ ջերմություն White Heat Ջեք
2013 Մերին և Մարտան Mary & Martha Բեն
2013 Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը Catching Fire Օդեիր Ֆինիկ
2014 Սեր, Ռոզի (ֆիլմ) Love, Rosie Ալեքս Ստյուարտ
2014 Քաղցած խաղեր: Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1 The Hunger Games: Mockingjay – Part 1 Օդեիր Ֆինիկ
2014 Ակումբի ապստամբները The Riot club Ալիստեր Ռայլ
2015 Քաղցած խաղեր: Ճայ-խառնակիչ The Hunger Games: Mockingjay – Part 2 Օդեիր Ֆինիկ
2016 Սպիտակաձյունիկը և որսորդը 2 The Huntsman: Winter's War պրինց Վիլիամ
2016 Մինչ հանդիպում Me Before You Վիլյամ Թրեյլոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]