Սրունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սրունք մարդու, ստորին վերջույթի միջին հատվածը՝ ծնկային ՛հոդից մինչեւ սրունք-վեգային հողը։ Սրունքի ոսկրային հենքը կազմում են մեծ ու փոքր ոլոքները (ոլոք, նրբոլոք)։ Մեծ ոլոքը գտնվում է միջային, իսկ նրբոլոքը՝ դրսային կողմում։ Ոլոքն ունի եռանիստ մարմին և 2 ծայր, որոնցից վերինը հաստ է և կրում է 2 կոճ՝ ազդրոսկրի հետ հոդավորվելու համար։ Ստորին ծայրը վերջանում է դեպի վար ուղղված ելունով (միջային պճեղ)։ Նրբոլոքը խողովակավոր ոսկր է, որի վերին ծայրին գտնվում է գլխիկը, ստորին ծայրին՝ դրսային պճեղը։ Մեծ ու փոքր ոլոքները վերին ծայրերով հոդավորվում են միմյանց հետ, իսկ ստորիններով միանում են շարակցական հյուսվածքով։ Սրունքի մկանները դասավորված են 3 խմբով՝ առաջային, ետին և կողմնային։ Առաջային խմբի մկաններն սկսվելով Սրունք ոսկրերից, անցնում են ոտի մեջքային երեսը և իրենց ջլերով կպչում թաթոսկրերին կամ մատոսկրերին։ Կողմնային խմբում գտնվում են նրբոլոքային երկար ու կարճ մկանները։ Ետին կամ ծալիչների խումբը դասավորված է երկու շերտով՝ մակերեսային, ուր գտնվում է սրունքի եռագլուխ մկանը, որի ջիլը կպչում է կրունկոսկրին (կրունկոսկրային կամ աքիլլեսյան ջիլ)։ Այս մկանի զույգ գլուխները կոչվում են երկվորյակներ, իսկ կենտը՝ ձկնամկան։ Զորանիստ շերտը կազմում են՝ ոլոքային ետին մկանը, մատերի ընդհանուր ծալիչը և բթի երկար ծալիչը։ Սրունքի մկանները և մաշկը նյարդավորվում են նստանյարդի ճյուղերով։ Սրունքը անոթավորվում է ծնկափոսային զարկերակի ճյուղերով։ Սրունքի երակներն ուղեկցում են համապատասխան զարկերակներին և կոչվում են նույն անուններով։ Սրունքի վրա կան նաեւ ենթամաշկային մակերեսային երակներ, որոնք չունեն իրենց համապատասխան զարկերակները։