Ծնկային հոդ
Արտաքին տեսք
| Ծնկային հոդ | |
|---|---|
| Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս և տեխնիկական եզրույթ |
| Ենթադաս | free lower limb segment?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
| Մասն է | lower limb?, knee joint? և անատոմիա |
| Կազմված է | neural network of knee?, knee joint?, superficial fascia of knee? և posterior part of knee? |
| Անատոմիական տեղայնացում | lower limb? |
| MeSH | A01.378.610.450 |
| Անատոմիայի հիմնարար մոդել | 24974 |
| Անատոմիական տերմինոլոգիա 98 | A01.1.00.036 |
| Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Zedler, Großes vollständiges Universallexicon aller Wissenschaften und Künste?, Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947) և 1911 Encyclopædia Britannica |


Ծնկային հոդ (լատիներեն՝ articulatio genus), մարդու մարմնի ամենախոշոր հոդը։ Կազմությանը մասնակցում են ազդրոսկրի ստորին ծայրն իր աճառածածկ հոդամակերեսով, ոլոքի դրսային և միջային կոճերը՝ աճառածածկ գոգ հոդամակերեսներով, և ծնկոսկրը՝ իր հոդամակերեսով։ Ծնկային հոդի հոդաշապիկը բավական պիրկ է, նրա ձուսպաթաղանթային շերտն առաջացնում է տարբեր չափերի բազմաթիվ ծալքեր, որոնք մեծացնում են մակերևույթը։ Հոդն ամրացնում են միջային և դրսային համակողմնային ու ծնկոսկրի սեփական, ինչպես նաև ներհոդային առաջային ու ետին խաչաձև կապանները։ Վերջիններս նաև սահմանափակում են հոդի շարժումների ծավալը։ Ծնկային հոդում կատարվում է ծալում և տարածում, իսկ նրա ծալված վիճակում սրունքը կատարում է ներս և դուրս պտույտներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 132)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծնկային հոդ» հոդվածին։ |
| ||||||||||||||||