Սպիտակաձյունիկը և որսորդը 2
Սպիտակաձյունիկը և որսորդը 2 անգլ.՝ The Huntsman | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | մութ ֆենթեզի, ֆենթեզի ֆիլմ, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ և դրամա |
Թվական | ապրիլի 22, 2016[1], ապրիլի 7, 2016[2], ապրիլի 8, 2016[3] և ապրիլի 21, 2016[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սեդրիկ Նիկոլյա-Տրոյան[5] |
Պրոդյուսեր | Ջո Ռոտ |
Սցենարի հեղինակ | Ֆրենկ Դարաբոնտ և Քրեյգ Մազին[6] |
Դերակատարներ | Քրիս Հեմսվորթ, Շարլիզ Թերոն, Էմիլի Բլանտ, Նիք Ֆրոսթ, Սեմ Կլաֆլին, Ռոբ Բրայդոն, Ջեսիկա Չեստեյն, Sheridan Smith?[6], Ալեքսանդրա Ռոուչ[6], Քոլին Մորգան[6], Annabelle Dowler?[6], Սոֆի Քուքսոն[6] և Լիամ Նիսոն[6] |
Օպերատոր | Ֆիդոն Պապամիխայիլ |
Երաժշտություն | Զեյմս Նյուտոն Հովարդ |
Մոնտաժ | Քոնրադ Բաֆ IV |
Նկարահանման վայր | Wells Cathedral?[7], Waverley Abbey?[7], Windsor Great Park?[7], Universal Studios[7] և Puzzlewood?[7] |
Կինոընկերություն | Universal Studios |
Տևողություն | 114 րոպե |
Նախորդ | Սպիտակաձյունիկը և որսորդը |
Պաշտոնական կայքէջ |
«Սպիտակաձյունիկը և սրսորդը 2» (անգլ.՝ The Hunstman: Winter's War), ամերկյան ֆանտաստիկ ֆիլմ նկարահանված Սեդրիկ Նիկոլյա-Տրոյանի կողմից Էվան Սպիլիոտոպուլոսի և Կրեյգ Մազինի սցենարի հիման վրա։ Ֆիլմը համարվում է Սպիտակաձյունիկը և որսորդը ֆիլմի շարունակությունը։ Ֆիլմի հերոսները վերցված են Գրիմ եղբայրների Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները պատմությունից։ Գլխավոր դերերում նկարահանվել են Քրիս Հեմսվորթը, Շարլիզ Թերոնը, Էմիլի Բլանտը և Ջեսիկա Չեսթեյնը։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2015 թվականի ապրիլի 6-ին։
Համաշխարհային պրեմիերան կայացել է 2016 թ. ապրիլի 4-ին Մեծ Բրիտանիայում։ ԱՄՆում կայացել է ապրիլի 22-ին, իսկ Ռուսաստանում` ապրիլի 14-ին[8]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ Ռավեննան ամուսնանալով թագավորի հետ, սկսեց կառավարել Թաբոր երկիրը, նա բերեց այնտեղ իր փոքր քրոջը` Ֆրեյային։ Ռավեննան վախենում էր, որ իր վատ արարքների դեմ կկանգնի քույրը։ Նրանց ճանապարհները բաժանվում են այն ժամանակ, երբ Ֆրեյայի ամուսինը օրորոցում վառում է իրենց նորածին աղջկան (ում մասին հայելին ասել էր. «Երբ աղջիկը մեծանա, իր գեղեցկությամբ կհաղթի նաև Ռավեննային»)։ Ֆրեյան սպանում է ամուսնուն և հեռանում է թագավորությունից` բարկացած ամբողջ աշխարհի վրա։ Նա սկսում է ապրել իր իսկ ստեղծած սառցե թագավորությունում և հանձնարարում է իր ռազմիկներին առևանգել տարածքի քրիստոնյա երեխաներին։
Թագավորությունում, որ կառավում է Սառցե թագուհին, սերը արգելված է։ Գողացված երեխաներից Ֆրեյան ստեղծում է պրոֆեսիոնալ ռազմիկների, ովքեր ամբողջ օրը մարզվում են։ Երբ երեխաները մեծանում են, Սառա անունով աղջիկը (Ֆրեյայի լավագույն կռվողներից) գրավում է Էրիկին։ Սակայն Սառցե թագուհին տեսնում է երկուսին միասին և որոշում է պատժել նրանց զգացմունքների համար։ Հաջորդ առավոտյան ռազմիկները, ովքեր մեծացել են Սառայի և Էրիկի հետ Թագուհու հրամանով հարձակվում են սիրահարների վրա և բաժանում նրանց։ Երբ Սառան և Էրիկը փորձում են միավորվել և կռվել, Ֆրեյան իր կախարդանքով նրանց միջև ստեղծում է սառցե պատ։ Էրիկը սառույցից այն կողմ տեսնում է` ինչպես են Սառային սպանում, ինչից հետո նրա գլխին հարվածում են և Էրիկը կորցնում է գիտակցությունը։ Թագուհին հրամայում է նրան գցել գետը։
Անցնում է մի քանի տարի։ Էրիկը փրկվել է և հասցրել է փրկել Սպիտակաձյունիկին։ Ռավեննան մահացած է, բայց ամրոցում մնացել է Կախարդական հայելին։ Ուիլյամը գտնում է Էրիկին և ասում է նրան, որ հայելին ճանապարհին գողացվել է և հանձնարարում է Էրիկին գտնել հայելին և թաղել Մահացած հողում, որպեսզի այն ոչ ոքին չվնասի։ ֆրեյան, իմանալով քրոջ մահվան մասին, իր լավագույն ռազմիկներին ուղարկում է Հայելու հետևից, որպեսզի դրա միջոցով դառնա ամենաուժեղը և իշխանություն ստանա ամբողջ աշխարհի վրա։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատար | Դեր |
---|---|
Քրիս Հեմսվորթ | որսորդ Էրիկ |
Շարլիզ Թերոն | սև թագուհի Ռավեննա |
Էմիլի Բլանտ | Սառցե թագուհի Ֆրեյա |
Ջեսիկա Չեսթեյն | ռազմիկ Սառա |
Նիկ Ֆրոստ | Նիոն |
Սեմ Կլաֆլին | Ուիլյամ |
Շերիդան Սմիթ | միսիս Բրոմուեն |
Սոֆի Կուկսոն | Պիպա |
Քոլին Մորգան | դուքս Բլեքվուդ |
Ռոբ Բրայդոն | Գրիֆ |
Ալեքսանդրա Ռոուչ | Դորինա |
Քոնրադ Հան | երիտասարդ Էրիկ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=huntsman.htm
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.svenskfilmdatabas.se/sv/item/?type=film&itemid=82818
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://www.imdb.com/title/tt2381991/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.imdb.com/title/tt2381991/locations?ref_=tt_dt_dt
- ↑ Սպիտակաձյունիկը և որսորդը 2
|
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2016 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ֆիլմեր վրեժի մասին
- 2010-ականների արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների ֆենտեզի ֆիլմեր
- Գրիմ եղբայների ստեղծագործությունների էկրանավորումներ
- Բրիտանական ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Ամերիկյան ֆենտեզի արկածային ֆիլմեր
- Ամերիկյան էքշն արկածային ֆիլմեր
- Ֆիլմեր վհուկների մասին