Ես՝ քեզնից առաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ես՝ քեզնից առաջ
անգլ.՝ Me Before You
Ես՝ քեզնից առաջ.jpg
Երկիր
ԺանրՄելոդրամա
ՀիմքԵս՝ քեզնից առաջ
Թվական2016
ՊրեմիերաՄայիսի 23, 2016 (Նյու Յորք)
Հունիսի 3, 2016 (ԱՄՆ)
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորԹեա Շերոք[2][3]
ՊրոդյուսերԷլիսոն Օուեն
Քարեն Ռոզենֆելթ
Սցենարի հեղինակՋոջո Մոյես
ԴերակատարներԷմիլիա Քլարկ
Սեմ Կլաֆլին
Ժանեթ Մաքթիր
Չարլզ Դենս
Բրենդան Քոյլ
Մեթյու Լյուիս
ՕպերատորՌեմի Ադեֆառազին
ԵրաժշտությունՔրեյգ Արմսթրոնգ
ՄոնտաժՋոն Ուիլսոն
Պատմվածքի վայրԱնգլիա
Նկարահանման վայրՄալյորկա[4], Ուելս և Անգլիա
ԿինոընկերությունSunswept Entertainment
Մետրո-Գոլդուին-Մայեր
New Line Cinema
Տևողություն110 րոպե[5]
Բյուջե$20 միլիոն
Շահույթ207 945 075 $[6]
ՏեղայնացնողWarner Bros. Pictures
Պաշտոնական կայքէջ

«Ես՝ քեզնից առաջ» (անգլ.՝ Me Before You), ամերիկա-բրիտանական ռոմանտիկ դրամա[1]։ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2016 թվականի հունիսի 3-ին և ունեցել է 33 միլիոն դոլար շահույթ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզա «Լու» Քլարկը (Էմիլիա Քլարկ) ապրում է անգլիական գավառական քաղաքում։ Կյանքում չունենալով հստակ ուղղվածություն, արտասովոր և հնարամիտ 26 տարեկան աղջիկը աշխատանք է փնտրում իր ընտանիքին ֆինանսապես օգնելու համար։ Նա դառնում է Ուիլլ Թրեյնորի՝ երիտասարդ և հարուստ բանկիրի խնամողը, ով հայտնվել է հաշմանդամի սայլակում, իրադարձություններից երկու տարի առաջ, դժբախտ դեպքի հետևանքով, և նրա կյանքը ակնթարթում ողբերգականորեն փոխվել է։ Նրա հոգում այլևս չի մնացել արկածախնդրության ծարավ և հույս։ Լուիզան պարզում է, որ Ուիլլը որոշել է ինքնասպան լինել մահվանն աջակցող «Dignitas» կազմակերպության միջոցով։ Լուն որոշում է ապացուցել նրան, որ արժե ապրել, լցնում է նրա կյանքը գույներով։ Մի քանի համատեղ արկածներից հետո Լուն և Ուիլլը ստանում են ավելին, քան կարող էին պատկերացնել, նրանց կյանքերը և զգացմունքները արմատապես փոխվում են։ Չնայած նրան, որ Ուիլլի և Լուիզայի միջև առաջանում են փոխադարձ սիրո զգացմունքներ, այնուամենայնիվ Ուիլլը չի փոխում ինքնասպան լինելու իր որոշումը։

Հիմնական նկարահանումները սկսվել են 2015 թվականի ապրիլին և ավարտվել են նույն թվականի հունիսի 26-ին[7][8]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էմիլիա Քլարկ — Լուիզա Քլարկ[9]
  • Սեմ Կլաֆլին — Ուիլլիամ Թրեյնոր[9]
  • Ժանեթ Մաքթիր — Կամիլլա Թրեյնոր[10]
  • Չարլզ Դենս — Սթիվեն Թրեյնոր[11]
  • Բրենդան Քոյլ — Բերնարդ Քլարկ[12]
  • Ջեննա Քոուլման — Կատրինա Քլարկ[11]
  • Մեթյու Լյուիս — Պատրիկ[12]
  • Բեն Լոյդ-Հյուզ — Ռուպերտ Ֆրեշվել[12]
  • Վանեսսա Քիրբի — Ալիսիա Դյուար[12]
  • Սթիվեն Փիքոկ — Նատան[13]
  • Սամանտա Սփիրո — Ջուդի Քլարկ[12]
  • Ջոաննա Լամլի — Մերի Ռոլինսոն

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը նկարահանվել է Ջոջո Մոյեսի համանուն գրքի հիման վրա։
  • Այս ֆիլմը ռեժիսոր Թեա Շերոքի դեբյուտն է։
  • Ըստ Ջոջո Մոյեսի գրքի՝ հերոսուհին՝ Լու Քլարկը որոշում է սիմվոլիկ դաջվածք անել՝ մեղվի տեսքով։ Հետաքրքիր է, որ դերակատարուհի Էմիլիա Քլարկը նկարահանումների ժամանակ իրոք անում է այդ դաջվածքը՝ որպես հիշողություն նկարահանման հրապարակում անցկացրած հիանալի ժամանակից։
  • Էմիլիա Քլարկը և Չարլզ Դենսը միասին նկարահանվել էին «Գահերի խաղ» հեռուստասերիալում[14], սակայն ոչ մի համատեղ տեսարանում նրանք հանդես չեն եկել։
  • Էմիլիա Քլարկը նկարահանումներից առաջ համոզել է Մեթյու Լյուիսին սափրել ոտքերը[15]։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատների արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ես՝ քեզնից առաջ» ֆիլմը տարբեր արձագանքներ է ստացել է քննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 57% ռեյտինգ 107 ակնարկների հիման վրա, միջին վարկանիշը 10-ից 5.7 է։ Metacritic-ում ֆիլմի միջին գնահատականը 100-ից 51 է 36 քննադատների կարծիքի հիման վրա[16]։ Այնուամենայնիվ հանդիսատեսը շատ ավելի դրական է ընդունել ֆիլմը։ CinemaScore-ում հանդիսատեսը ֆիլմին տվել է "A" աստիճան[17]։

Բանավեճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է վատ արձագանքներ շատ մարդկանցից, ովքեր կարծում են, որ ֆիլմը կրում է հաղորդագրություն, ըստ որի հաշմանդամություն ունեցող անձինք բեռ են իրենց ընտանիքների համար, և ֆիլմը խթանում է այն տեսակետը, որ մարդիկ ավելի լավ է լինեն մահացած, քան հաշմանդամ[18]։ Նրանք ընդունում են ֆիլմը որպես ինքնասպանության քարոզ[19][20]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ապրիլի 2-ին հայտարարվել է, որ ֆիլմի ռեժիսորը լինելու է Թեա Շերոքը[21]։ Նույն թվականի սեպտեմբերի 2-ին Էմիլիա Քլարկը և Սեմ Կլաֆլինը սկսել են նկարահանումները[9]։ 2015 թվականի մարտի 24-ին սկսել է նկարահանվել Սթիվեն Փիքոկը[13]։ Ավելի ուշ դերասանական կազմին միացել են Ջեննա Քոուլմանը, Չարլզ Դենսը, Ժանեթ Մաքթիրը, Բրենդան Քոյլը, Մեթյու Լյուիսը, Սամանտա Սփիրոն, Վանեսսա Քիրբին և Բեն Լոյդ-Հյուզը[12]։

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսին հայտարարվեց, որ ֆիլմը կթողարկվի 2015 թվականի օգոստոսի 21-ին։ 2015 թվականի մայիսին պրեմիերան տեղափոխեցին 2016 թվականի հունիսի 3։ 2015 թվականի նոյեմբերին պրեմիերան առաջ բերվեց` 2016 թվականի մարտի 4, սակայն 2016 թվականի հունվարին այն կրկին տեղափոխվեց 2016 թվականի հունիսի 3[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Gant Charles (May 24, 2016)։ «'Me Before You': Review»։ Screen Daily։ Վերցված է June 4, 2016 
  2. http://www.imdb.com/title/tt2674426/
  3. http://www.adorocinema.com/filmes/filme-230327/
  4. http://ultimahora.es/noticias/cultura/2015/06/11/153983/dia-cine-para-emilia-clarke-mallorca.html
  5. «ME BEFORE YOU (12A)»։ British Board of Film Classification։ April 21, 2016։ Արխիվացված է օրիգինալից April 23, 2016-ին։ Վերցված է April 21, 2016 
  6. http://www.boxofficemojo.com/movies/?id=mebeforeyou.htm
  7. Jocelyn McClurg (2015-02-26)։ «Moyes writes sequel to 'Me Before You'»։ Usatoday.com։ Վերցված է 2015-07-24 
  8. «On the Set for 6/29/15: Justin Lin Rolls Cameras on ‘Star Trek Beyond’, Emilia Clarke Wraps ‘Me Before You’»։ Ssninsider.com։ Վերցված է 2015-07-24 
  9. 9,0 9,1 9,2 Fleming Mike (2014-09-02)։ «‘GOT’s Emilia Clarke, ‘Hunger Games’ Sam Claflin To Star In MGM’s ‘Me Before You’»։ Deadline։ Վերցված է 2015-07-24 
  10. Ford Rebecca (2015-04-09)։ «Janet McTeer Joins MGM's 'Me Before You' (Exclusive)»։ Hollywood Reporter։ Վերցված է 2015-07-24 
  11. 11,0 11,1 Fleming Mike (2015-04-02)։ «‘Doctor Who’s Jenna Coleman, ‘Game Of Thrones’ Charles Dance Join ‘Me Before You’»։ Deadline։ Վերցված է 2015-07-24 
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Ford Rebecca։ «MGM's 'Me Before You' Rounds Out Cast (Exclusive)»։ Hollywood Reporter։ Վերցված է 2015-07-24 
  13. 13,0 13,1 Justin Kroll (2015-03-24)։ «‘Me Before You': Stephen Peacocke Joins MGM Movie»։ Variety։ Վերցված է 2015-07-24 
  14. «Эмилия Кларк и Чарльз Дэнс снимались вместе в сериале "Игра престолов" (Game of Thrones, 2011).» 
  15. «Эмилия Кларк убедила Мэттью Льюиса побрить перед съёмками ноги. (Game of Thrones, 2011).» 
  16. «Me Before You reviews»։ Metacritic։ Վերցված է հունիսի 8, 2016 
  17. «‘Teenage Mutant Ninja Turtles 2’ Struggles With Sequelitis; ‘Me Before You’ Lures In The Ladies»։ deadline.com 
  18. «Me Before You and Disability Article from The Guardian»։ TheGuardian։ Վերցված է մայիսի 31, 2016 
  19. «Activists protest outside premiere of ‘disability snuff movie’»։ DisabilityNewsService։ Վերցված է մայիսի 31, 2016 
  20. «Me Before You makes having a disability seem worse than death»։ TheIndependent։ Վերցված է մայիսի 31, 2016 
  21. Fleming Mike (2014-04-02)։ «Thea Sharrock To Direct ‘Me Before You’ Movie For MGM»։ Deadline։ Վերցված է 2015-07-24 
  22. Anthony D'Alessandro. Emilia Clare ‘Me Before You’ Drama Opening In March 2016. Deadline (15 января 2016). Проверено 17 апреля 2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]