Քրեյգ Արմսթրոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրեյգ Արմսթրոնգ
Բնօրինակ անունանգլ.՝ Craig Armstrong
Ծնվել էապրիլի 29, 1959(1959-04-29)[1] (63 տարեկան)
Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of Scotland.svg Շոտլանդիա և Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
ԱշխատավայրԵրաժշտության թագավորական ակադեմիա
ԼեյբլAstralwerks
Պարգևներ
Կայքcraigarmstrong.com

Քրեյգ Արմսթրոնգ (անգլ.՝ Craig Armstrong, ապրիլի 29, 1959(1959-04-29)[1], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն)[2] շոտլանդացի ժամանակակից կոմպոզիտոր, լայն ժողովրդականություն վայելող մի շարք կինոնկարների երաժշտության, նվագախմբային ստեղծագործությունների հեղինակ։ 1981 թվականին ավարտելով երաժշտության թագավորական ակադեմիան՝ երկեր է գրել և շարունակում է գրել Թագավորական շեքսպիրյան ընկերության, Թագավորական շոտլանդական ազգային նվագախմբի, «Լոնդոնի սինֆոնիետա» անվանումով հայտնի կամերային նվագախմբի, ինչպես նաև ֆիլմերի համար։ Բացի այդ, որպես կոմպոզիտոր ու գործիքավորող համագործակցել է Մադոննայի, U2-ի, Բյորկի, Massive Attack երաժշտախմբի, Թինա Թըրների և համբավավոր այլ երաժիշտների հետ։ Երաժշտական ինքնատիպ ու տպավորիչ գործերի համար արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների (այդ թվում՝ «Գրեմմի», «ԲԱՖՏԱ», «Ոսկե գլոբուս»), Բրիտանական կայսրության շքանշանի և բազմաթիվ այլ պարգևների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմսթրոնգը ծնվել է 1959 թվականին Գլազգոյում։ Պատանեկան տարիքից անդամակցել է այդ քաղաքում գործած Hipsway, Texas ու The Big Dish երաժշտախմբերին։ Դաշնամուրի և կոմպոզիցիայի հիմնարար դասեր է առել և հմտացել Լոնդոնի երաժշտության թագավորական ակադեմիայում։ 1985 թվականին հաճախել է Գյուլբենկյանի վարած կոմպոզիցիայի և պարարվեստի դասընթացները։ 1980-ական թվականների սկզբից զբաղվել է ստեղծագործական աշխատանքով։ 1990 թվականին իր երաժշտական թատերախմբով մասնակցել է Գլազգոյի Mayfest փառատոնին։ 1996 թվականին թողարկել է իր առաջին սաունդթրեքը, որը գրել էր «Ռոմեո + Ջուլիետ» ֆիլմի համար։

2017 թվականին ընդունվել է կինեմատոգրաֆիական արվեստների ու գիտությունների ակադեմիա (AMPAS), որն ամեն տարի շնորհում է «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակը[3]։

Գլխավոր գործերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994: Slow Movement (լարային գործիքների համար)
  • 1998: 20 Movements (նվագախմբի համար)
  • 1999: If Time Must Pass (ջութակի և լարային գործիքների համար)
  • 1999: Escape (նվագախմբի և ձայնի համար)
  • 2000: When Morning Turns to Light (մեցցո սոպրանո, նվագախումբ)
  • 2002: Northern Sounds ... Islands (նվագախումբ)
  • 2005: One Minute (նվագախումբ)
  • 2007: Immer (violin concerto no. 1) (ջութակ և նվագախումբ)
  • 2012: The Lady from the Sea (օպերա)
  • 2015: Far from the Madding Crowd (2015 թ. ֆիլմ)

Ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998: The Space Between Us (ալբոմ)
  • 2002: As If to Nothing
  • 2004: Piano Works (ալբոմ)
  • 2005: Film Works 1995–2005
  • 2005: The Dolls by the Dolls (Անտի Գրայեի և Վլադիսլավ Դելեյի հետ)
  • 2008: Memory Takes My Hand
  • 2014: It's Nearly Tomorrow
  • 2018: Sun On You

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995: Close (կարճամետրաժ)
  • 1995: Fridge (կարճամետրաժ)
  • 1995: Good Day for the Bad Guys
  • 1996: Romeo + JulietBAFTA և Այվոր Նովելլոյի անվան մրցանակներ
  • 1997: Orphans
  • 1998: The Negotiator
  • 1999: Plunkett & Macleane
  • 1999: Best Laid Plans
  • 1999: The Bone Collector
  • 2000: Romeo Must Die
  • 2001: Moulin Rouge! – «Ոսկե գլոբուս» մրցանակ
  • 2001: Kiss of the Dragon
  • 2002: The Magdalene Sisters
  • 2002: The Quiet American
  • 2003: Love Actually
  • 2003: Lara Croft: Tomb Raider – The Cradle of Life – Track ("Lab Scene"[4])
  • 2004: The Clearing
  • 2004: Ray – «Գրեմմի» մրցանակ
  • 2004: Layer Cake – Track ("Ruthless Gravity")
  • 2005: Fever Pitch
  • 2005: Must Love Dogs
  • 2006: World Trade Center
  • 2007: Elizabeth: The Golden Age (Ա. Ռահմանի հետ)
  • 2008: The Incredible Hulk
  • 2010: Wall Street: Money Never Sleeps
  • 2010: Neds
  • 2011: In Time
  • 2013: The Great Gatsby
  • 2015: Far from the Madding Crowd
  • 2015: Victor Frankenstein
  • 2016: Me Before You
  • 2016: Snowden
  • 2016: Bridget Jones's Baby
  • 2019: Mrs Lowry & Son
  • 2019: The Burnt Orange Heresy
  • 2020: The One and Only Ivan
  • 2021: The Most Reluctant Convert]

Երաժշտության ասպարեզում ներդրած ավանդի համար Քրեյգ Արմսթրոնգին 2010 թվականին շնորհվել է Բրիտանական կայսրության շքանշան և սպայի կոչում (Officer of the Order of the British Empire (OBE)[5][6][7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. «Craig Armstrong, Esq, OBE. Biography»։ Debretts.com 
  3. Class of 2017. Zugegriffen 30. Juni 2017.
  4. «Retrospective: Craig Armstrong's "Lab Scene" (Cradle of Life)»։ Musicoftombraider.com 
  5. London Gazette|issue=59282 |date=31 December 2009 |page=8 |supp=y
  6. «Mone and McGeechan head New Year Honours list»։ BBC News։ 31 December 2009։ Վերցված է 31 December 2009 
  7. (անգլերեն) New Years Honours List 2010 Archived 2012-09-22 at the Wayback Machine., P.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]