Ձայն քարից
Ձայն քարից անգլ.՝ Voice from the Stone | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | դրամա թրիլեր դեդեկտիվ |
Թվական | 2017 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Էրիկ Դ. Հաուել |
Պրոդյուսեր | Ստեֆանո Գալինի Դին Զանուկ Տաննազ Անիսի |
Սցենարի հեղինակ | Էնդրյու Շոու Սիլվիո Ռաֆֆո |
Դերակատարներ | Էմիլիա Քլարկ Մարտոն Չոկաշ Կատերինա Մուրինո Քեյթ Լինդեր Լիզա Գաստոնի Ռեմո Ջիրոնե Ջամպիերո Ջուդիկա Նիկոլե Կադեդու Էդվարդ Դրինգ Անտոնելա Բրիտտի |
Օպերատոր | Պիտեր Սայմոնիտ |
Երաժշտություն | Մայքլ Վանդհամեր Էմի Լի |
Պատմվածքի վայր | Տոսկանա |
Կինոընկերություն | Code 39 Films Producer Capital Fund Zanuck Independent |
Տևողություն | 90 րոպե |
IMDb | ID 1544608 |
«Ձայն քարից» (անգլ.՝ Voice from the Stone), ռեժիսոր Էրիկ Դ. Հաուելի ամերիկա-իտալական արտադրության դրամատիկ թրիլեր, որը նկարահանվել է Սիլվիո Ռաֆֆոյի համանուն գրքի հիման վրա: Ֆիլմի պրեմիերան եղել է 2017 թվականի մայիսի 18-ին[1]:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը պատմում է բուժքույր Վեներիայի մասին, ով խնամում է Ջեյքոբ անունով մի տղայի, ով դադարել էր խոսել մոր հանկարածամահ լինելուց հետո: Ջեյքոբը մահացող մորը խոստում էր տվել լռել մինչ այն պահը, քանի դեռ չէր վերադարձել մոր ոգին: Վերենան սկսում է հասկանալ, որ հոգին տղայի հետ մուկն ու կատու է խաղում, որպեսզի մտնի որդու մեջ և միավորվի որդու հետ:
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էմիլիա Քլարկ — Վերենա
- Մարտոն Չոկաշ — Կլաուս
- Կատերինա Մուրինո — Մալվինա
- Լիզա Գաստոնի — Լիլա
- Ռեմո Ջիրոնե — Ալեսիո
- Քեյթ Լինդեր — տարեց կին
- Ջանպիերո Ջուդիկա — Կարլոտայի հայր
- Նիկոլե Կադեդու — Կարլոտա
- Էդվարդ Դրինգ — Ջեյքոբ
- Անտոնելա Բրիտի — Կարլոտայի մայր
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը նկարահանումները սկսվել են 2014 թվականի նոյեմբերին Իտալիայում և ավարտվել 2014 թվականի դեկտեմբերի 23-ին: Ֆիլմը նկարահանվել է Տոսկանայում, Լացիոյում և Հռոմի Չինեչիտտա կինոստուդիայում:
2015 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Evanescence խմբի վոկալիստ Էմի Լին կկատարի ֆիլմի եզրափակիչ տիտրերի երգը: 2015 թվականի հոկտեմբերին հայտարարվել է "Speak To Me" երգի մասին: Երգը ձայնագրվել է Կալիֆոռնիայի Skywalker Ranch ընկերությունում: Երգի ձայնագրման աշխատանքներին մասնակցել է կոմպոզիտոր Մայքլ Վանդմահերը: Երգի հիման վրա նկարահանվել է տեսաձայնագրություն, որի ռեժիսորը եղել է հենց Էրիկ Հաուելը: «Երաժշտական ձայնագրությունը ստեղծվել է որպես զուգահեռ ֆիլմի նախապատմությանը, որը բոլոր կողմերից ցույց է տալիս Մալվինայի և նրա որդու միջև անսասան կապը՝ ապացուցելով, որ սերը ուժեղ է մահվանից:», - պատմել է Էմի Լին Rolling Stone ամսագրին տված հարցազրույցի ժամանակ[2]:
2016 թվականի ապրիլի 11-ին Լին, Skywalker Ranch ընկերության հետ միասին, թողարկել է ոչ երկար տեսագրություն, որտեղ կիրառվում են երգի գործիքային կատարման հատվածներ և կադրեր բուն ֆիլմից:
Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վերջին 14 տարիների ընթացքում սա ռեժիսոր Էրիկ Դ. Հաուելի առաջին երկարամետրաժ նախագիծն է:
- Գլխավոր դերի համար դիտարկվել է Մեգի Ջիլենհոլի թեկնածությունը:
- Որպես ֆիլմի ռեժիսոր դիտարկվել է նաև Հիդեո Նակատայի թեկնածությունը[3]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Обзор изменений графика релизов за неделю c 12 по 18 декабря
- ↑ «Hear Evanescence Singer Amy Lee's Ghostly New Ballad 'Speak to Me'»։ Rolling Stone։ Վերցված է 2017-03-18
- ↑ Голос из камня, 2017
|