Գահերի խաղ (1-ին եթերաշրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գահերի խաղ (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Գահերի խաղը (1-ին եթերաշրջան)
Game of Thrones (season 1)
ՍերիալԳահերի խաղ
Սերիաների քանակ10
ՀեռուստաալիքHBO
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀիմքԳահերի խաղ
Լեզուանգլերեն
Գահերի խաղը (2-րդ եթերաշրջան)

«Գահերի խաղ» դրամա և ֆենտեզի ժանրերի հեռուստասերալի առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2011 թվականի ապրիլի 17-ին՝ «HBO» հեռուստաալիք եթերում, իսկ վերջին սերիան թողարկվել է 2011 թվականի հունիսի 19-ին, բաղկացած է 10 սերիաներից։ «Գահերի խաղը» հիմնված է նույնանուն վեպի առաջին մասի` «Սառույցի և կրակի երգի» վրա (հեղինակ` Ջորջ Մարտին)։ Գործողությունները կատարվում են գեղարվեստական աշխարհում, հիմնականում արևմտյան՝ Ուեսթերոս և արևելյան՝ Էսոս մայրցամաքներում[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալը մանրակրկիտ կերպով նկարագրում է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» վեպի բոլոր գծերը[2][3]: Սերիալի սկզբնամասում, Նեդ Սթարքին (Շոն Բին) խնդրում են դառնալ թագավոր Ռոբերտ Բարաթեոնի (Մարկ Էդի) խորհրդատուն (այլ կերպ՝ Թագավորի աջ ձեռք): Նեդը և իր կինը` Քեյթիլինը (Միշել Ֆեիրլի) ստանում են նամակ Քեյթիլինի քրոջից` Լիզայից (Քեյթ Դիկի), ով հայտնում է, որ Լանիստերների դինաստիան, որի զավակն է թագավորի կինը` Սերսին, եղել է իր ամուսին և թագավորի նախորդ խորհրդատու Ջոն Արենի մահվան պատճառը։ Նեդը պետք է մեկնի հարավ, որպեսզի օգնի թագավորին և պարզի` ով է սպանել Ջոն Արենին (Ջոն Սթենդինգ), իսկ դրա հետ մեկտեղ պետք է փորձի պաշտպանել իր ընտանիքը Լանիստերներից։ Երբ նա փորձում է պարզել Ջոն Արենի մահվան պատճառը, նա բացահայտում է մութ գաղտնիքներ Լանիստերների մասին, որոնց պատճառով մահացել էր ինքը` Արենը, փորձելով դրանք հայտնել թագավորին։

Նույն ժամանակ Էսոս մայրցամաքում, լքված և մեծամիտ Վիսերիս Թարգարիենը (Հարի Լլոյդ)` գահընկեց արված նախկին թագավորի որդին, համարում էր, որ գահի օրինական կրողն ինքն է: Վիզերիսն իր կրտսեր քրոջը` Դեյեներիս Թարգարիենին (Էմիլիա Քլարկ), ում տարիներ շարունակ հոգեկան և ֆիզիկական ցավ էր պատճառել, ամուսնացնում է քոչվոր դոթրակիներիի առաջնորդ Խալ Դրոգոյի (Ջեյսոն Մոմոա) հետ, ինչի դիմաց Դրոգոն պետք է նրան ապահովեր կանոնավոր բանակով, որպեսզի վերջինս վերադառնար և գրավեր գահը։ Սակայն, Դեյեներիսի աճող սերը Դրոգոյի հանդեպ և խալիսիի (այսինքն խալի` առաջնորդի կնոջ) ուժը ցույց են տալիս Վիզերիսի ծրագրերի հանկարծակի տապալման մասին։

Պատնեշի մոտ, Նեդի ապօրինի որդին` Ջոն Սնոուն (Քիթ Հարինգթոն) մտնում է սահմանապահ եղբայրության մեջ, որը դարեր շարունակ հսկել է մեծ պատնեշը, ինչը բաժանում է Յոթ թագավորությունները վտանգավոր և անհայտ արարածներից։

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Ռեժիսոր Սցենարիստ Թողարկումը ԱՄՆում
Ձմեռը մոտ է (անգլ.՝ Winter is coming) Թիմ Վան Պատեն Դեվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2011 թվականի ապրիլի 17[4]
Թագավորական ճանապարհ (անգլ.՝ The Kingsroad) Թիմ Վան Պատեն Դեվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2011 թվականի ապրիլի 24[5]
Լորդ Սնոու (անգլ.՝ Lord Snow) Բրայան Քըրք Դեվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2011 թվականի մայիսի 1[6]
Հաշմանդամներ, ապօրինածիններ և այլ կոտրված բաներ (անգլ.՝ Cripples, Bastards, and Broken Things) Բրայան Քըրք Բրայան Կոգման 2011 թվականի մայիսի 8[7]
Գայլը և Առյուծը (անգլ.՝ The Wolf and the Lion) Բրայան Քըրք Դեվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2011 թվականի մայիսի 15[8]
Ոսկե թագ (անգլ.՝ A Golden Crown) Դենիել Մինահան Դեվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2011 թվականի մայիսի 22[9]
Դու հաղթում ես կամ մեռնում (անգլ.՝ You win or you die) Դենիել Մինահան Դեվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2011 թվականի մայիսի 29[10]
Սուր ծայր (անգլ.՝ Pointy end) Դենիել Մինահան Ջորջ Մարտին 2011 թվականի հունիսի 5[11]
Բեյելոր (անգլ.՝ Baelor) Ալան Թեյլոր Դեվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2011 թվականի հունիսի 12[12]
Կրակ և արյուն (անգլ.՝ Fire and Blood) Ալան Թեյլոր Դեվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2011 թվականի հունիսի 19[13]

Առաջին սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Էդի
Պիտեր Դինքլեյջ
Էյդեն Գիլեն
Էմիլիա Քլարկ
Նիկոլայ Կաստյոր-Ուալդու

Պատնեշից այն կողմ զինվորները հանդիպում են գերբնական արարածների՝ հյուսիսային վայրենիների և կենդանի մեռյալների։ Խմբից մեկը փորձում է փախչել, սակայն ընկնում է լորդ Էդարդ (Նեդ) Սթարքի ձեռքը, ով էլ համաձայն կանոնակարգի նրան գլխատում է։ Ուինթերֆելում լորդ Սթարքը և իր ընտանիքը դիմավորում են թագավոր Ռոբերտ Բարաթեոնին և վերջինիս ընտանիքին։ Ռոբերտն առաջարկում է Էդարդին դառնալ նրա աջ ձեռքը՝ թագավորի հավատարիմ խորհրդատուն։ Ծովից այն կողմ՝ Պենտոս մայրցամաքում, գահընկեց արված Թարգերիենների վերջին ժառանգորդ Վիսերիս Թարգարիենն իր քույր Դեյեներիսին ամուսնացնում է խալ (քոչվորների առաջնորդ) Դրոգոյի հետ, հույս ունենալով, որ վերջինս դրա դիմաց կօգնի իրեն վերադարձնել գահը։ Ուինթերֆելում Քեյթիլին Սթարքն իր քույր Լիզայից նամակ ստանում, որում նշվում է, որ Լանիստերների դինաստիան, որի զավակն է թագավորի կինը` Սերսին, եղել է իր ամուսին և թագավորի նախկին խորհրդատու Ջոն Արենի մահվան պատճառը։ Նեդի տասնամյա որդի Բրանն ականատես է լինում, թե ինչպես է թագուհին` Սերսին հարազատ եղբոր` Ջեյմիի հետ կենակցում։ Սերսին նկատում է Բրանին, իսկ Ջեյմին տղային գցում է աշտարակի պատուհանից։

Երկրորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդարդ Սթարքն ընդունում է թագավորի առաջարկը և դստրերի՝ Արյայի և Սանսայի հետ մեկնում է մայրաքաղաք Քինգս Լանդինգ։ Ջոն Սնոուն և Թիրիոն Լանիստերը ուղևորվում են Պատնեշի մոտ. առաջինը` Գիշերային հերթապահի, երկրորդը զբոսաշրջիկի դերում։ Ծովից այն կողմ, նորապսակ Դեյեներիս Թարգարիենը, Դոթրակիների առաջնորդ ամուսնուն գոհացնելու համար սովորում է սիրո արվեստը։ Ուինթերֆելում դանակով զինված մարդասպանը փորձում է սպանել կոմայի մեջ գտնվող Բրանին, սակայն վարձու մարդասպանին սպանում է Բրանի շնագայլը։ Թագավորական ճանապարհում Նիմերիան (Արյայի շնագայլը) կծում է հարբած արքայազն Ջոֆրիին, և դրա դիմաց թագուհի Սերսին հրամայում է սպանել Սանսայի գայլին` Լեդիին։ Էդարդ Սթարքը որոշում է դա ինքնուրույն անել։ Շուտով կոմայից դուրս է գալիս Բրան Սթարքը, սակայն չի հիշում, թե ինչպես էր այդ վիճակում հայտնվել։

Երրորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդարդ Սթարքը հասնում է մայրաքաղաք և ամրոցում իմանում, որ թագավորը մեծ պարտքեր ունի Երկաթե բանկին։ Պատնեշում Ջոն Սնոուն կռվի է բռնվում այլ նորակոչիկների հետ. նրան փրկում է Թիրիոնը։ Քեյթիլինը, համարելով, որ նախկին Աջ ձեռքի թունավորումը և իր որդու` Բրանի սպանության փորձը կապված են իրար հետ, շտապ մեկնում է մայրաքաղաք։ Այստեղ նրան դիմավորում է իր մանկության ընկեր, թագավորական խորհրդի անդամ լորդ Պետիր Բեյլիշը։ Ծովից այն կողմ Դեյեներիսն առաջին անգամ որոշում է ցույց տալ իր անհնազանդությունը եղբոր հանդեպ։ Էդարդը Արյայի համար վարձում է սրերի վարպետ ուսուցիչ Սիրիո Ֆորելին, ով պետք է Արյային զենքով կռվել սովորեցներ։

Չորրորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդարդը կարդում է այն գիրքը, որը նրանից առաջ կարդացել էր Ջոն Արենը և հասկանում, որ թագավորի երեխաներին ապօրինածին են և ոչ նրանից։ Թագավորը և իր արքունիքը ասպետական մրցաշար են կազմակերպում, նվիրված նոր Աջ ձեռքի ժամանմանը։ Պատնեշում հայտնվում է գիրուկ ու վախկոտ մի նորակոչիկ՝ Սեմ Թարլին, և Ջոնը նրան վերցնում է իր պաշտպանության տակ։ Ծովից այն կողմ Վիսերիսը զրուցում է իր աղախնի հետ վիշապիների և իշխանության մասին, Դեյեներիսը պարզում է, որ հղի է։ Էդարդը փորձում է մտերմանալ սըր Հյուի` Ջոն Արենի մոտ աշխատող ազնվականի հետ։ Սակայն մրցաշարի ժամանակ սըր Հյուն մահանում է. նրա հակառակորդը «պատահաբար» հարձակվում է նրա վրա և նիզակը խրվում է կոկորդը։ Քեյթլինը թագավորությունում հանդիպում է Թիրին Լանիստրի հետ և վասալների օգնությամբ ձերբակալում է նրան` մեղադրելով Բրանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։

Հինգերորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավոր Ռոբերտն ընդմիջում է մրցաշարը. Էդարդը նրան հետ է համոզում։ Գրեգոր «Լեռ» Քլեգեյնը եզրափակիչ կռվում գրեթե սպանում էր նաև երկրորդ հակառակորդին` սըր Լորաս Թայրելին, սակայն թագավորական թիկնապահ Սանդոր Քլեգեյնը եղբոր հետ կռվի է բռնվում, ինչից հետո ավագ Քլեգեյնին զրկում են հաղթողի կոչումից։ Ճանապարհին Քեյթիլինի, Թիրիոնի և ուղեկցողների վրա հարձակվում են ավազակները, սակայն հարձակումը կարողանում են ետ մղել։ Ավելի ուշ ճամփորդները հասնում են Արծվի բուն դղյակին, որտեղ Թիրիոնին բանտարկում են։ Մայրաքաղաքում Էդարդը բացահայտ թագավորի դեմ է դուրս գալիս, երբ վերջինս ցանակնում էր սպանել Դեյեներիս Թարգարիենին։ Արյան հանկարծակի լսում է խոսակցություն իր հոր դեմ դավեր նյութող մարդկանց կողմից։ Էդարդն ընդհարվում է Ջեյմիի և իր զինվորների հետ, որից հետո Էդարդի անձնական թիկնապահներին սպանում են, իսկ նրան վիրավորում։

Վեցերորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքա Ռոբերտը վերադաձնում է Էդարդին իր հին պաշտոնին և մեկնում է որսորդության։ Ուինթերֆելի անտառում Բրանի վրա հարձակվում են անտուն վայրենիները։ Ռոբ Սթարքը և Թեոն Գրեյջոյը սպանում են նրանց, իսկ հարձակվողներից մեկը` Օշան գերի է վերցվում։ Ծովից այն կողմ Վիսերիսը փորձում է փախչել` վերցնելով իր հետ վիշապի ձվերը, սակայն Ջորահ Մորմոնտը կանգնեցնում է նրան։ Արծվի բնում Թիրիոնը պահանջում է իր դատավճիռը կայացնել դուել-մենամարտով, սակայն նրա փոխարեն կռվում է վարձկան Բրոնը, ով մահացու պարտության է մատնում հակառակորդին։ Մայրաքաղաքում Էդարդը, փոխարինելով թագավորին, լսում է Գրեգոր Քլեգեյնից տուժած մարդկանց և դատապարտում է նրան մահվան։ Ծովից այն կողմ Վիսերիսը սպառնում է քրոջը` պահանջելով իրեն խոստացված զորքը և գահը։ Դրոգոն սպանում են Վիսերիսին` նրա գլխին հալեցված ոսկի լցնելով։

Յոթերորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանիստրերի ռազմական ճամբարում լորդ Թայվին Լանիստերը որդուն` Ջեյմին բացատրում է, որ նրանց տոհմի համար պատերազմ հաղթելը պատվի հարց է։ Էդարդը հայտնում է թագուհի Սերսիին, որ գիտի թագավորին դավաճանելու մասին և առաջարկում է նրան հեռանալ մայրաքաղաքից։ Թագուհին պատասխանում է, որ գահերի խաղում կան կամ հաղթողներ, կամ էլ՝ մեռյալներ։ Թագավոր Ռոբերտը ծանր վիրավորում է ստանում որսորդության ժամանակ և անկողնում գամված թելադրում է Էդարդին իր կտակը։ Ծովից այն կողմ Ջորահ Մորմոնտը փրկում է Դեյեներիսին թագավորի կողմից ուղարկված մարդասպանից; Դրոգոն երդվում է մեկնել արևմուտք և հրի ու սրի մատնել ողջ թագավորությունները։ Պատնեշից այն կողմ Ջոն Սնոուն այցելում է հսկիչին։ Էդարդը հրաժարվում է ինչպես օգնություն ցույց տալ Ռենլիին` Ռոբերտի եղբորը, այնպես էլ ենթարկվել Լանիստերներին, և գահի սենյակում հրամայում է ձերբակալել Սերսիին և Ջոֆրիին։ Պետիր Բեյլիշը անցնում է թագուհու կողմը, սպանում է Սթարքի թիկնազորին և թագուհու անունից ձերբակալում նրան։

Ութերորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագուհու մարդիկ ջարդեր են կազմակերպում ամրոցում։ Ուսուցիչ Սիրիո Ֆորելը հնարավորություն է տալիս Արյային փախչել և սպանվում է թագուհու թիկնազորի ղեկավարի կողմից։ Սերսին և իր խորհրդատուները ստիպում են Սանսային նամակ գրել ուղղված Ռոբին, որով նա պետք է հանձնվեր և ընդուներ նոր թագավոր Ջոֆրիին։ Ռոբ Սթարքը կանչում է իր ռազմիկներին և պատրաստվում պատերազմել Լանիստերների դեմ։ Լուսնի սարում Թիրիոնը հանդիպում է ավազակների և նրանց իր կողմն է վերցնում` խոստանալով վերջիններիս լավ զենքով ապահովել։ Քեյթիլինը չստանալով քրոջ օգնությունը, վերադառնում է որդու մոտ։ Ծովից այն կողմ դոթրակեցիները թալանում են Լհազարյան քաղաքը, իր զինվորականներից մեկի հետ ընդարվելիս Խալ Դրոգոն վնասվածք է ստանում։ Պատնեշ են բերում Բենջեն Սթարքի երկու ռազմիկների դիակները, գիշերը դիակները կենդանանում են և փորձում սպանել լորդ առաջնորդ Մորմոնտին, սակայն Ջոն Սնոուն կարողանում է փրկել նրա կյանքը։ Կարմիր դղյակի թագավորական սենյակում վերին մեյստեր Փայսելը կարդում է նոր թագավորի հրամանները։ Էդարդ Սթարքին «դավաճան» են պիտակավորում։ Սանսան Ջոֆրիից խնդրում է իր հոր հանդեպ գթասիրտ գտնվել։

Իններորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարիսը համոզում է բանտարկված Էդարդին տեղի տալ թագուհուն և խոչընդոտել պատերազմի բռնկմանը։ Հյուսիսցիների զորքը պետք է անցնի Տրեզուբեց գետով։ Քեյթիլին Սթաքրը լորդ Ֆրեյի հետ բանակցություններ է վարում, որի արդյունքում վերջինս թույլատրում է անցնել իրեն պատկանող կամրջով։ Ջոնը իմանում է, որ իր եղբայր Ռոբը պատերազմելու է և ցանկանում է գնալ նրան օգնության, սակայն մեսյտեր Էյմոնը նրան հետ է համոզում՝ քանի որ այդ կերպ նա կդրժեր գիշերային հերթապահի երդումը։ Ծովից այն կողմ Դրոգոյի առողջությունը վատանում է։ Կախարդ Մեյեգա Միրի Մազ Դուրը խոստանում է Դեյեներիսին փրկել խալին` սև մոգության միջոցով։ Կռվից առաջ Թիրիոնը գիշերն անցկացնում է պոռնիկ Շեյի հետ։ Կռվի սկզբում Թիրիոնն ուշագնաց էլինում և ուշքի գալիս միայն կռվի ավարտին։ Մեկ այլ վայրում, Ռոբը և նրա հեծելազորը վերադառնում են հաղթանակով և գերի վերցված Ջեյմ Լանիստերով։ Մայրաքաղաքում ամրոցից փախած Արյան վկա է դառնում Էդարդ Սթարքի` իր «մեղքի» հրապարակային ընդունմանը։ Թագավոր Ջոֆրին խախտելով իր՝ Էդարդին տրված խոստումը հրամայում է գլխատել նախկին Աջ ձեռքին։

Տասներորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդարդ Սթարքի մահապատժի մասին լուրերը հասնում են Ուինթերֆել, Պատնեշ և Ռոբ Սթարքի պատերազմական կայան։ Հյուսիսի լորդերը Ռոբին հռչակում են Հյուսիսի թագավոր և երդվում հավատարիմ մնալ նրան։ Թայվին Լանիստերը տեղեկանում է որդու՝ Ջեյմիի գերության մասին, պատրաստվում է նահանջել և ուղարկում է Թիրիոնին մայրաքաղաք, որպեսզի վերջինս ժամանակավորապես ստանձնի թագավորի աջ ձեռքի պաշտոնը, օգնի դեղնակտուց թագավորին և նրա մորը։ Ջոն Սնոուն իմանալով հոր մահապատժի մասին, փորձում է հեռանալ ծառայությունից, սակայն ընկերները նրան հետ են համոզում։ Ջիոր Մորմոնտը հայտարարում է, որ Պատնեշի զինվորները պետք է դուրս գան սահմանից։ Պատնեշում ծառայության համար նորակոչիկներ հավաքագրող Յորենը Արյա Սթարքին հանում է քաղաքից ներկայացնելով որպես տղա և տալով վերջինիս Արրի անունը։ Ծովից այն կողմ Դեյեներիս Թարգարիենը, արթնանալով իմանում է, որ իր որդին մահացած է ծնվել; Դրոգոն, ում սև կախարդանքի միջոցով վերադարձվել էր կյանքը, ընկնում է վեգետատիվ վիճակի մեջ։ Վշտահար Դեյեներիսը բարձով խեղդում է ամուսնուն։ Դրոգոյի դին այրում են, նրա հետ միասին ողջակիզելով խաբեբա կախարդուհուն։ Դեյեներիսը վերցնելով վիշապի ձվերը մտնում է խարույկի մեջ։ Առավոտյան արթնանալով բոլորը տեսնում են Դեյեներիսին հանգած կրակի մեջ ողջ և առողջ, իսկ ձեռքերին երեք ձվից դուրս եկած վիշապներ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջանի սցենարիստներն էին Դեվիդ Բենիոֆը և Դ. Բ. Ուայսը։ Նրանք միասին գրել են 10 սերիաներից 8-ի սցենարը, ինչպես նաև մեկ սերիա գրված Ջեյն Էսպենսոնի հետ։ Մյուս երկու սցենարները գրվել են Բրայան Կոգմանի և Ջորջ Մարտինի կողմից։ Մինչ «Գահերի խաղը», Բենիոֆը և Ուայսը աշխատել էին միայն ֆիլմերում և համեմատաբար անծանոթ էին հեռուստաշոուի ձևաչափին: Դրա պատճառով առաջին մի քանի սերիաները 10 րոպեով կարճ են «HBO»-ի հետ կնքված պայմանագրից, ինչի պատճառով նրանք երկու շաբաթ ավելի աշխատեցին, գրելով 100 էջանոց լրացուցիչ սյուժե: Բյուջեի հետ կապված խնդիրների պատճառով անհրաժեշտ էր նկարահանել այնպիսի դրվագներ, որոնց վրա շատ գումար չէր գնա. օրինակ` երկու մարդ խոսում են սենյակում։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մայիսի 5-ին հայտարարվեց, որ Փիթեր Դինքլեյջը պայմանագիր է ստորագրել Թիրիոն Լանիստերի դերի համար, իսկ Թոմ ՄաքՔարթնին պետք է հանդես գար որպես ռեժիսոր[14]։ 2009 թվականի հուլիսի 19-ին հայտարարվեց մի քանի այլ դերասանների ընտրման մասին ևս, հայտարարելով նաև, որ Շոն Բինին տրվել է Նեդ Սթարքի դերը[15], դրանով իսկ հաստատելով շշուկները, որոնք տարածվել էին դրանից մի քանի օր առաջ։[16]։ Երբ առաջին սերիան նկարահանվեց, հայտարարվեց, որ Քեյթիլինի դերակատարը փոխարինվել է Միշել Ֆեիրլիով[17]։ Ինչպես նաև հայտարարվեց, որ Էմիլիա Քլարկը Թամզին Մերչանտի փոխարեն կլինի Դեյեներիսի դերում[18][19]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիզոդների մեծ մասը նկարահանվել է Հյուսիսային Իռլանդիայում: Նկարահանումների սկիզբը տրվեց 2010 թվականի հուլիսի 26-ին[20] Մի քանի կադր նկարահանվել են Շոտլանդիայում[21]

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ Կարգ Նոմինանտ(ներ) Արդույնք
2011 Մրցանակ AFI Մրցանակ AFI TV «Գահերի խաղ» Հաղթանակ
մրցանակ Artios Կաստինգում լավագույն ձեռքբերում Նինա Գոլդ Առաջադրված
Կաստինգում լավագույն ձեռքբերում Առաջադրված
մրցանակ Portal Լավագույն դերասան Շոն Բին Հաղթանակ
Լավագույն դերասանուհի Լենա Հիդի Առաջադրված
Երկրորդ դերի լավագույն դերասան Պիտեր Դինկլեյջ Առաջադրված
Լավագույն սերիա "Ձմեռը մոտ է" Հաղթանակ
Լավագույն սերիալ «Գահերի խաղ» Հաղթանակ
Լավագույն երիտասարդ դերասան Այզեք Հեմփսթեդ-Րայթ Առաջադրված
Մեյսի Ուիլյամս Առաջադրված
մրցանակ EWwy Երկրորդ դերի լավագույն դերասանուհի Էմիլիա Քլարկ Հաղթանակ
Լավագույն դերասան Շոն Բին Առաջադրված
Էմմի(մրցանակ, 2011)|Մրցանակաբաշխության 63-րդ արարողություն մրցանակ «Էմմի» դրամա հեռուստասերիալի լավագույն ռեժիսորա Տիմ Վան Պատեն Առաջադրված
մրցանակ «Էմմի» դրամա հեռուստասերիալի լավագույն ռեժիսորա Վինս Ջերադիս, Ֆրենկ Դոլգեր, Ռալֆ Վիչիանցա, Մարկ Հաֆամ, Դեվիդ Բենիոֆ, Կերոլին Շտրաուս, Ջորջ Մարտին, Հայմոն Կեսիդի и Դ. Բ. Ուայս Առաջադրված
մրցանակ «Էմմի» երկրորդ դերի լավագույն դերասան Պիտեր Դինկլեյջ Հաղթանակ
մրցանակ «Էմմի» Լավագույն սցենար Դեվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս Առաջադրված
Էմմի Մրցանակաբաշխության 63-րդ արարողություն Լավագույն կաստինգ Նինա Գոլդ և Ռոբերտ Շտերն Առաջադրված
սերիալի լավագույն հագուստ Միշել Կլեպտոն և Ռեյչել Ուեբ-Կրոզյե Առաջադրված
Լավագույն սանրվածք սերիալում կեվին Ալեքսնադր և Կենդիս Բենկս Առաջադրված
Լավագույն սկզբի տիտրեր ԷՆգուս Ուալ, Համիդ Շոկատ, Քըրք Շինտանի և Ռոբերտ Ֆենգ Հաղթանակ
սերիալի լավագույն գրիմ Փոլ Էնգելեն և Մելիսա Լեկերստին Առաջադրված
Լավագույն դժվար գրիմ սերիալում Փոլ Էնգելեն և Կոնոր Օ'Սալիվան Առաջադրված
Լավագույն ձայնային մոնտաժ Ռոբին Քուին, Ստիվ Ֆենագան, Էոգան Մակդոնել, Ջոն Ստիվենսոն, Թիմ Հենդս, Ստեֆան Հենրիկս, Քիմե Դոյլ, Միշել ՄաքՔրմաք և Էնդի Քենեդի Առաջադրված
Լավագույն վիզուալ էֆեկտներ Ռաֆայել Մորան, Ադամ ՄակԻնես, Գրեմ Հիլզ, Լյուսի Էյնսոուրտ-Թեյլոր, Ստյուարտ Բրիսդոն Առաջադրված
Women's Image Network Awards Դրամա սերիալի դերասանուհի Լենա Հիդի Առաջադրված
International Film Music Critics Association Հեռուստասերիալի լավագույն երաժշտություն Ռամին Ջավադի Առաջադրված
1st Critics' Choice Television Awards Լավագույն դրամա սերիալ Գահերի խաղ Առաջադրված
մրցանակ 2012 69-րդ արարողություն մրցանակ «Ոսկե գլոբուս» երկրորդ դերի լավագույն դերասան Պիտեր Դինկլեյջ Հաղթանակ
մրցանակ «Ոսկե գլոբուս» լավագույն հեռուստատեսային սերիալ «Գահերի խաղը» Առաջադրված
մրցանակ Փիբըդի «Գահերի խաղը» Հաղթանակ
16-րդ արարողություն Երկրորդ դերի լավագույն դերասան Պիտեր Դինկլեյջ Հաղթանակ
Լավագույն հեռուստասերիալ «Գահերի խաղը» Առաջադրված
Scream Awards Լավագույն ստեղծագործող անսամբլ «Գահերի խաղը» Առաջադրված
Ֆենտեզի սերիալում լավագույն դերասան Շոն Բին Առաջադրված
Ֆենտեզի սերիալում լավագույն դերասանուհի Լենա Հիդի Առաջադրված
Երկրորդ դերի լավագույն դերասան Պիտեր Դինկլեյջ Հաղթանակ
Լավագույն հեռուստաշոու «Գահերի խաղը» Հաղթանակ
Բեկումնային Էմիլիա Քլարկ Հաղթանակ
Լավագույն աղավաղում Գլուխը ծածկված ոսկով Առաջադրված
The Ultimate Scream «Գահերի խաղը» Առաջադրված
TCA-ի 27-րդ արարողություն Դրամայում ինդիվիդուալ ձեռքբերումներ Պիտեր Դինկլեյջ Առաջադրված
Դրամայում լավագույն ձեռքբերումներ «Գահերի խաղը» Առաջադրված
Լավագույն նոր ծրագիր «Գահերի խաղը» Հաղթանակ
Տարվա ծրագիր «Գահերի խաղը» Առաջադրված
Online Film & Television Association Award Երկրորդ դերի լավագույն դերասան Պիտեր Դինկլեյջ Հաղթանակ
Լավագույն դերասան դրամա սերիալում Շոն Բին Առաջադրված
Լավագույն դերասանական կազմ «Գահերի խաղը» սերիալի անձնակազմ Առաջադրված
սերիալում լավագույն ռեժիսուրա «Գահերի խաղը» Առաջադրված
Դրամա սերիալի լավագույն սցենար «Գահերի խաղը» Առաջադրված
սերիալում լավագույն երաժշտություն Ռամին Ջավադի Հաղթանակ
սերիալի լավագույն մոնտաժ «Գահերի խաղը» Առաջադրված
սերիալում լավագույն օպերատորական աշխատանք «Գահերի խաղը» Առաջադրված
սերիալում նկարչի լավագույն աշխատանք «Գահերի խաղը» Առաջադրված
Լավագույն գրիմ/սանրվածք սերիալում «Գահերի խաղը» Առաջադրված
սերիալում լավագույն հագուստներ «Գահերի խաղը» Առաջադրված
սերիալում լավագույն ձայն «Գահերի խաղը» Հաղթանակ
Լավագույն վիզուալ էֆեկտներ «Գահերի խաղը» Առաջադրված
Լավագույն երաժշտական թեմա սերիալում Ռամին Ջավադի Հաղթանակ
Լավագույն տիտրեր «Գահերի խաղը» Հաղթանակ
Լավագույն դրամա սերիալ «Գահերի խաղը» Առաջադրված
IGN Awards Լավագույն հեռուստահերոս Շոն Բին Հաղթանակ
լավագույն հեռուստասցենար Բեյելոր. կտրել նրա գլուխը Հաղթանակ
Լավագույն հեռուստասերիա Բեյելոր Հաղթանակ
Լավագույն հեռուստասերիալ «Գահերի խաղը» Առաջադրված
Լավագույն դրամա սերիալ «Գահերի խաղը» Առաջադրված
Լավագույն հեռուստադերասան Պիտեր Դինկլեյջ Առաջադրված
Լավագույն հեռուստադերասանուհի Էմիլիա Քլարկ Առաջադրված
Լավագույն հեռուստահերոս Քիտ Հարինգտոն Առաջադրված
Լավագույն հեռուստաչարագործ Ջեկ Գլիսոն Առաջադրված
IGN People's Choice Award Լավագույն հեռուստասերիալ «Գահերի խաղը» Հաղթանակ
Լավագույն դրամա սերիալ «Գահերի խաղը» Հաղթանակ
Լավագույն հեռուստահերոս Շոն Բին Հաղթանակ
Լավագույն հեռուստահեղաշրջում Բեյելոր. Կտրել նրա գլուխը Հաղթանակ
մրցանակ ԱՄՆ-ի սցենարիստների Հիլդի մրցանակ Նոր հեռուստասերիալ Դեվիդ Բենիոֆ, Բրայան Կոգման, Ջորջ Մարտին, Դ. Բ. Ուայս, Ջեյն Էսպենսոն Առաջադրված
դրամա սերիալ Դեվիդ Բենիոֆ, Բրայան Կոգման, Ջորջ Մարտին, Դ. Բ. Ուայս, Ջեյն Էսպենսոն Առաջադրված
2012 People's Choice Awards Լավագույն հեռուստադրամա «Գահերի խաղը» Առաջադրված
մրցանակ ADG 1 ժամանոց հեռուստասերիալ Ձեմա Ջեքսոն Առաջադրված
Գրեյսի (մրցանակ) Լավագույն աճող դերասանուհի Էմիլիա Քլարկ Հաղթանակ
SFX (ամսագիր) Լավագույն նոր հեռուստասերիալ Դեվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս Հաղթանակ
Լավագույն նոր հեռուստասերիալ Դեվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս Առաջադրված
Լավագույն դերասանուհի Մեյսի Ուիլյամս Առաջադրված
Լավագույն դերասան Պիտեր Դինկլեյջ Առաջադրված
մրցանակ NewNowNext TV You Betta Watch «Գահերի խաղը» Առաջադրված
Golden Reel Լավագույն ձայնային մոնտաժ «Գահերի խաղը» Հաղթանակ
Լավագույն ձայնային մոնտաժ «Գահերի խաղը» Հաղթանակ
մրցանակ Հիլդի հագուստների համար Լավագույն պատմական/ֆանտաստիկ հեռուստասերիալ «Գահերի խաղը» Առաջադրված
64-րդ արարողություն Հիլդի ռեժիսորների համար դրամա հեռուստասերիալ Թիմ Վան Պատեն Առաջադրված
ԱՄՆ-ի կինոմոնտաժողներ 1 ժամանոց հեռուստասերիալի լավագույն մոնտաժ Ֆրենսիս Պարկեր Առաջադրված
իռլանդական ֆիլմերի 9-րդ արարողություն Լավագույն դրամա սերիալ Մարկ Հաֆամ Առաջադրված
Դրամա սերիալի լավագույն ռեժիսոր Բրայան Քըրք Առաջադրված
Լավագույն հեռուստադերասանուհի Միշել Ֆեիրլի Առաջադրված
Լավագույն հեռուստադերասան Այդեն Հիլեն Առաջադրված
Լավագույն ձայն Ռոնան Հիլ Առաջադրված
Լավագույն ձայն Ռոնան Հիլ Առաջադրված
մրցանակ Astra Լավագույն ծրագիր - համաշխարհային դրամա «Գահերի խաղը» Հաղթանակ
Хьюго մրցանակ «Հյուգո» լավագույն ձևակերմանն համար Դեվիդ Բենիոֆ, Բրայան Կոգման, Ջորջ Մարտին, Դ. Բ. Ուայս, Ջեյն Էսպենսոն Հաղթանակ
Kerrang! Awards Լավագույն հեռուստաշոու «Գահերի խաղը» Հաղթանակ
ԱՄՆ-ի պրոդյուսերների Հիլդի մրցանակ Նորման Ֆելտոնի մրցանակ լավագույն պրոդյուսերության համար Դեվիդ Բենիոֆ, Ֆրենկ Դոլգեր, Դ. Բ. Ուայս Առաջադրված
Սատուրն Լավագույն ձևակերպում «Գահերի խաղը» Առաջադրված
Լավագույն դերասան Շոն Բին Առաջադրված
Լավագույն դերասանուհի Լենա Հիդի Առաջադրված
Երկրորդ դերի լավագույն դերասան Քիտ Հարինգտոն Առաջադրված
Լավագույն վիզուալ էֆեկտներ Լյուսի Էյնսոուրտ-Թեյլոր, Անջելա Բարսոն, Էդ Բրյուս, Ադամ ՄակԻնես Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.westeros.org/Citadel/SSM/Month/2008/07/
  2. HBO Options Fire & Ice. George R.R. Martin's Official website (January 18, 2007)
  3. Martin, George R.R. No Place Like Home. Not A Blog. LiveJournal (May 20, 2010)
  4. Seidman, Robert Sunday Cable Ratings: NBA, 'Storage Wars,' 'Ax Men,' 'Khloe & Lamar' + 'The Killing,' 'Breakout Kings,' 'Sam Axe,' 'Game of Thrones' & Much More. TV by the Numbers (April 19, 2011).
  5. Gorman, Bill Sunday Cable Ratings: NBA, 'Khloe & Lamar,' 'The Killing,' 'Breakout Kings,' 'Housewives,' 'Game of Thrones' & Much More. TV by the Numbers (April 26, 2011).
  6. Seidman, Robert Sunday Cable Ratings: More 'Death of Bin Laden' Ratings; 'Khloe & Lamar,' 'Law & Order: CI,' 'In Plain Sight,' 'Army Wives,' 'Housewives,' 'Game of Thrones' & Much More. TV by the Numbers (May 3, 2011).
  7. Gorman, Bill Sunday Cable Ratings: Bulls/Hawks Tops + 'Law & Order: CI,' 'In Plain Sight,' 'Army Wives,' 'Housewives,' 'Game of Thrones' & Much More. TV by the Numbers (May 10, 2011).
  8. Seidman, Robert Sunday Cable Ratings: Heat/Bulls Slam Dunks + 'Law & Order: CI,' 'In Plain Sight,' 'Army Wives,' 'Housewives,' 'Game of Thrones' & Much More. TV by the Numbers (May 18, 2011)
  9. Gorman, Bill Sunday Cable Ratings: Heat/Bulls Scores Big + 'Law & Order: CI,' 'In Plain Sight,' 'Army Wives,' 'Housewives,' 'Game of Thrones' & Much More. TV by the Numbers (May 24, 2011)
  10. Gorman, Bill Cable Top 25: LeBron/D-Wade/D-Rose, 'WWE RAW' Top Weekly Cable Viewing. TV by the Numbers (June 1, 2011).
  11. Gorman, Bill Sunday Cable Ratings: 'MTV Movie Awards' Leads Night, 'Game of Thrones' Series High, 'Real Housewives,' 'ABDC' & Lots More. TV by the Numbers (June 7, 2011).
  12. Gorman, Bill Sunday Cable Ratings: ‘Game of Thrones’, ‘Real Housewives,’ ‘Kardashians,’ ‘In Plain Sight,’ ‘Army Wives’ & More - Ratings. TV by the Numbers (June 14, 2011).
  13. Seidman, Robert Game of Thrones' Soars To Ratings Highs in Season Finale. TV by the Numbers (June 17, 2011).
  14. Andreeva, Nellie. Two will play HBO's 'Game', The Hollywood Reporter (May 5, 2009)
  15. Kit, Borys; Andreeva, Nellie. Sean Bean ascends to "Game of Thrones" (July 19, 2009).
  16. Insider: Sean Bean cast as Ned. WinterIsComing.net (July 15, 2009).
  17. Sepinwall, Alan. 'Game of Thrones' recasting: Ehle out, Fairley in, HitFix (March 19, 2010).
  18. Ryan, Maureen. Exclusive: 'Game of Thrones' recasts noble role, Chicago Tribune (May 21, 2010).
  19. Martin, George R.R. A New Daenerys. Not A Blog. LiveJournal (May 21, 2010).
  20. Martin, George R.R. From HBO. Not A Blog. LiveJournal (July 16, 2010).
  21. Medieval keep becomes film set. BBC News (October 23, 2009)