Ռեյները Կաստամերայից (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Ռեյները Կաստամերայից»
The National (band)ի երգը ««Գահերի խաղը» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջան, սաունթրեք» ալբոմից
ԹողարկվածՀունիսի 19, 2012
Ձայնագրված2011
ԺանրՀեռուստատեսային սաունթրեք
Լեզուանգլերեն
Տևողություն2։23
ԼեյբլVarèse Sarabande
ՀեղինակՌամին Ջավադի, Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտին
ԿոմպոզիտորՌամին Ջավադի

«Ռեյները Կաստամերայից», երգ «Սառույցի և կրակի երգ» գրքից և «Գահերի խաղ» հեռուստասերիալից։ Երգի բառերը գրել է Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինը վեպի բնագրում, իսկ գործիքավորումը կատարել է Ռամին Ջավադին 2011 թվականին սերիալի ստեղծողներ Դևիդ Բենիոֆի և Դենիել Բրետ Ուայսի պատվերով։ Երգը բազում անգամներ հայտնվում է գրքերում և սերիաներում։

Կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի բառերը հայտնվել են «Թրերի մրրիկ» գրքում, որում «Ռեյները Կաստամերայից» երգվում կամ նշվում է մի քանի անգամ։ Այն հիշեցնում է Տայվին Լանիսթերի հաղթանակը Լանիսթերների տան ապստամբ վասալներ Ռեյն («Ռեյները Կաստամերայից») և Տարբեկ տների նկատմամբ, որը տեղի է ունեցել վեպի իրադարձություններից 40 տարի առաջ։

Երգի առաջին տունը, որը վերաարտադրվել է գրքում և հարմարեցվել հեռուստասերիալին, պատմում է վասալների դավադրության մասին[1]։

Հեռուստատեսերիալում երգն առաջին անգամ հնչել է, երբ Թիրիոն Լանիսթերը երկրորդ եթերաշրջանի առաջին սերիայի մի փոքր դրվագում սուլում է[2]։ Գործիքավորված տարբերակը լսվում է նույն սերիայում Թիրիոնի ելույթի ժամանակ, երբ Ջոֆրի թագավորը լքում է մարտի դաշտը։ Երկրորդ եթերաշրջանի 9-րդ սերիայում Բրոնը «Ռեյները Կաստամերայիցը» երգում է Լանիսթերների զինվորների համար։ Երբ զինվորներից մեկը հարցնում է նրան՝ «Որտե՞ղ եք Դուք սովորել այս երգը», Բրոնը պատասխանում է՝ «Հարբած Լանիսթերներ»։ «Գահերի խաղի» 2-րդ եթերաշրջանի սաունդթրեյքում այն կատարված է «The National» ռոք խմբի կողմից[3][4]։

Երգի բառեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն բնօրինակ (Դ․ Բենով, Դ. Դ. Վայս) Բառացի թարգմանություն
And who are you, the proud lord said,
that I must bow so low?
Only a cat of a different coat,
that's all the truth I know.
In a coat of gold or a coat of red,
a lion still has claws,
And mine are long and sharp, my lord,
as long and sharp as yours.
And so he spoke, and so he spoke,
that lord of Castamere,
But now the rains weep o'er his hall,
with no one there to hear.
Yes now the rains weep o'er his hall,
and not a soul to hear.
Եվ ո՞վ ես դու,- ասաց հպարտ լորդը,
որ ես այդքան ցածր խոնարհվեմ։
Միայն կատու ես տարբեր մազերով
դա է իմ իմացյալ ճշմարտությունը։
Ոսկյա կամ կարմիր մազերով
Միևնույն է առյուծն ունի ճանկեր։
Եվ իմ ճանկերը երկար են և սուր, իմ լորդ,
երկար և սուր, ինչպես ձերը։
Եվ նա խոսեց, և նա խոսեց,
Այն լորդը Կաստամերայի,
Բայց հիմա ռեյները լացում են իրենց դահլիճում
մեկը մյուսին չլսելով
Այո, այժմ ռեյները լացում են իրենց դահլիճում,
և ոչ մի հոգի չի լսել։

Հեղինակներ և անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի անձնակազմի անդամները ներկայացված են ստորև[5]

  • The National, խումբ,
  • Ռամին Ջավադի, կոմպոզիտոր, պրոդյուսեր,
  • Դևիդ Բենիոֆ,
  • Դ․Բ․ Ուայս,
  • Ջորջ Մարտին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Martin George R. R.։ A Storm of Swords 
  2. Mahoney Lesley (September 20, 2013)։ «Behind the Scenes with Game of Thrones Composer Ramin Djawadi»։ Berklee College of Music 
  3. «‘Game of Thrones’ Season 2 Soundtrack Details»։ Film Music Reporter։ May 24, 2012։ Վերցված է May 24, 2012 
  4. García Elio (May 23, 2012)։ «Season 2 Soundtrack Details»։ Westeros.org։ Վերցված է May 24, 2012 
  5. «Game of Thrones: Season 2 by Ramin Djawadi»։ Վերցված է July 20, 2012