Ռայմոնդ Ֆեյստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռայմոնդ Ֆեյստ
Ծնվել էդեկտեմբերի 23, 1945(1945-12-23)[1][2][3] (78 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, վիպասան և գիտաֆանտաստիկ գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան և Birmingham High School?
Ուշագրավ աշխատանքներMagician?
Պարգևներ
Կայքcrydee.com
 Raymond Elias Feist Վիքիպահեստում

Ռայմոնդ Էլիաս Ֆեյստ (անգլ.՝ Raymond E. Feist, դեկտեմբերի 23, 1945(1945-12-23)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան գիտաֆանտաստիկ ժանրի գրող։ Կնոջ և երեխաների հետ ապրում է Սան Դիեգոյում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայմոնդ Գոնսալեսը ծնվել և մեծացել է հարավային Կալիֆոռնիայում։ Ֆեյստ ազգանունը նա ստացել է իրեն որդեգրած հորից, կինոռեժիսոր Ֆելիքս Է․ Ֆեյստից։ Գերազանց ավարտել է Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի կապի տեխնիկայի բակալավրի աստիճանը։ 1982 թվականին գրականության դեբյուտում հանդես է եկել «Կախարդը» (անգլ.՝ Magician) գիտական ֆանտաստիկայի ժանրի երկխոսությամբ, որը դարձել է «Դարպասների պատերազմ» (անգլ.՝ Riftwar,կենսաբանական տերմինից ռիֆտ, այսինքն «պառակտում») ծավալուն շարքի սկիզբը Միդկեմիա աշխարհի մասին։ Միայն վեպի անգլերեն հրատարակությամբ վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակ[5]։

Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, իսկ ընդհանուր տպաքանակը գերազանցել է 15 միլիոն օրինակը[6]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դարպասների պատերազմ  —Ռայմոնդի առաջին և հանրահայտ գործերն են երկու երկխոսությունները Միդկեմի աշխարհի մասին։ Այդ աշխարհը հորինված էր Ֆեյստի կողմից՝ 70-ականներին քոլեջում դերային խաղերի համար։ Առաջին երկու գրքերը նկարագրում են Պագ անունով երիտասարդի արկածները, ով գերի էր ընկել զուգահեռ աշխարհի՝ Քելևանի այլմոլորակայիններին և դարձել էր հզոր կախարդ։ Հաջորդ երկու գրքերը նկարագրում են նրա ընկեր արքայազն Արութի պայքարը մութ էլֆերի առաջնորդի հետ։
    1. Կախարդը (Magician, 1982) — լույս է տեսել երկու հատորով․
      1. Կախարդի աշակերտը (Magician:Apprentice, 1982; ռուսերեն անվանումն է «Դարպասների պատերազմ»,)
      2. Վարպետ Կախարդը (Magician:Master, 1982, այնպես ինչպես «Վիշապի զրահը»)
    2. Արծաթե հովիտը (Silverthorn, 1985; Ռուսաստանում լույս է տեսել որպես «Խավարի հովիտ»)
    3. Սեթանոնի խավարը (Darkness at Sethanon, 1986; Ռուսաստանում լույս է տեսել որպես «Գիշերային բազեներ»)
  2. Կրոնդոր —Կրոնդոր քաղաքի մասին ստեղծագործության գործողությունները շարունակում է «Գիշերային բազեներ » կոչվող պատմությունը, որտեղ նկարագրում է պայքարը գիլդայի մարդասպանի հետ։ Մինչև գրքի լույս տեսնելը այդ պատմությունը ներկայացրել են դերային խաղերով՝ «Դավաճանությունը Կրոնդորում» և «Վերադարձ Կրոնդոր»։
    1. Դավաճանություն Կրոնդորում (Krondor: the Betrayal, 1998)
    2. Կրոնդորի մարդասպանները (Krondor: the Assassins, 1999)
    3. Կրոնդորի աստվածների արցունքները(Krondor: Tear of the Gods, 2000)
  3. Կրոնդորի որդիները — ստեղծագործություն, որը պատմում է նախկին գրքերի գլխավոր հերոս Արութ արքայի երեխաների ՝ եղբայրներ Բորուրիկի, Էռլանդի և Նիկոլասի մասին։
    1. Արյան Արքան (Prince of the Blood, 1989)
    2. Արքայական ծովահենը (the King’s Buccaneer, 1991; հրատարակվել է նաև ինչպես Ոսկե վիշապը )
  4. Կայսերական եռերգություն — եռերգությունը համահեղինակային ստեղծագործություն է Դ․ Վուրտցի հետ, գործողությունները տեղի են ունենում Քելևանում և պատմում են Դարպասների պատերազմի պատմությունը ուրիշ կողմից։ Գլխավոր հերոսուհին հանդիսանում է ցուռանացիների ազգի Մառան, ով Դարպասների պատերազմում կորցնելով իր ազգի բոլոր տղամարդկանց, հարկադրաբար իր ձեռքն է վերցնում իշխանությունը և ընկնում է ինտրիգների շրջապտույտի մեջ։ (Ռուսերեն լեզվով լույս է տեսել հավելյալ երկու հատորով)
    1. Կայսրության դուստրը (Daughter of the Empire, 1987)
    2. Կայսրության ծառան (Servant of the Empire, 1990)
      1. Կայսրության գերին
      2. Կայսրության ծառան
    3. Կայսրության տիկինը (Կայսրության տիրուհին) (Mistress of the Empire, 1992)
      1. Կայսրության մարտիկը
      2. Կայսրության տիկինը
  5. Դարպասների պատերազմի լեգենդները — ստեղծագործությունը պատմում է Դարպասների պատերազմի ընթացքի տարբեր իրադարձությունները։ Այստեղ հանդես է գալիս համահեղինակությամբ։
    1. Հռչակավոր թշնամի (Honoured Enemy, 2001)
    2. Սպանություն Լամութում (Murder in LaMut, 2002)
    3. Ձեռք Ջիմմին (Jimmy the Hand, 2003)
  6. Օձերի պատերազմը
    1. Խավարի թագուհու ստվերը (Shadow of a, Dark Queen1994,լույս է տեսել նաև որպես Խավարի թագուհի)
    2. Առևտրական իշխանի վերելքը (Rise of a Merchant Prince, 1995)
    3. Դևերի թագավորի զայրույթը (Rage of a Demon King, 1997)
    4. Թագի բեկորները (Shards of a Broken Crown, 1998)
  7. Ստվերների որջը․
    1. Արծաթագույն բազեի ճանկը (Talon of the Silver Hawk, 2002)
    2. Աղվեսների թագավորը (King of Foxes, 2003)
    3. Աքսորյալի վերադարձը (Exile’s Return, 2004)
  8. Darkwar Saga
    1. Flight of the Nighthawks (2005)
    2. Into a Dark Realm (2006)
    3. Wrath of a Mad God (2008)
  9. Demonwar Saga
    1. Rides a Dread Legion (2009)
    2. At The Gates of Darkness (2010)
  10. Chaoswar Saga
    1. A Kingdom Besieged (not yet released, they may just be working titles and subject to change, or titles of books proposed for the future)
    2. A Crown Imperiled (not yet released, they may just be working titles and subject to change, or titles of books proposed for the future)
    3. Magicians End (not yet released, they may just be working titles and subject to change, or titles of books proposed for the future)
  11. Պատմվածքներ․
    1. Փայտե տղան (The Wood Boy, 1998)
    2. Սուրհանդակը (The Messenger, 2003)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. https://www.comic-con.org/awards/inkpot
  5. «a-new-look-for-the-vg-update». Human Rights Documents online. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «Raymond E Feist biography and books reviewed». www.fantasybookreview.co.uk. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայմոնդ Ֆեյստ» հոդվածին։