Չինական մեծ պարիսպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Great Wall of China July 2006.JPG

Չինական մեծ պարիսպ (長城, 长城, Chángchéng (Երկար պատ) կամ 萬里長城, 万里长城, Wànlǐ Chángchéng (Երկար պատ 10000 լի երկարությամբ), ճարտարապետական հուշարձան և լայնածավալ պատնեշ է՝ կառուցված հին Չինաստանում, որը հանդիսանում է խոշորագույն կառույցներից մեկը, Չինաստանի Մեծ Պատը, Չինաստանի (Pinyin) Wanli Changcheng կամ (Wade-Giles romanization) երբևէ իրականացված շինարարական ծրագիրն է[1]: Մեծ պարիսպը, ըստ էության, բաղկացած է բազմաթիվ պատերից, որոնցից շատերը միմյանց զուգահեռներ են, որոնք կառուցվել են մոտ երկու հազարամյակում` Հյուսիսային Չինաստանից մինչև հարավային Մոնղոլիա: Պարիսպի ամենախոշոր և լավագույն պահպանված տարբերակը մեզ է հասել Մին դինաստիայից (1368-1644 թթ.), որը անցնում է արևելքից դեպի արևմուտք մոտավորապես 5,500 մղոն (8,850 կմ) , Դենդոնի մոտ գտնվող Հու լեռից, հարավարևելյան Լյաոնու նահանգից դեպի արևմուտք՝ Ջիու և հյուսիս-արևմտյան Գանսու նահանգ: Գրեթե ընդհանուր երկարության մոտ 70 տոկոսը իրականում, կառուցված պատ է, իսկ մնացած հատվածները, կազմում են հորերը կամ խարիսխները: Չնայած պատի երկար հատվածները այժմ ավերված են կամ ամբողջովին անհետացել են, այն դեռևս Երկրի ամենաուշագրավ կառույցներից մեկն է: Մեծ պարիսպը 1987 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտ[2][3]:

Շինարարության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարիսպի առաջին հատվածների շինարարությունը սկսվեց մ.թ.ա. III դարում՝ Պատերազմող թագավորությունների ժամանակաշրջանում (մ.թ.ա. 475-221 թթ.), պետությունը Հոններից պաշտպանելու համար: Երկրի բնակչության մեծ մասը՝ շուրջ մեկ միլիոն մարդ, մասնակցում էր շինարարական աշխատանքներին: Պատը պետք է հստակ մատնանշեր չինական քաղաքակրթության սահմանները, նպաստեր այն կայսրության համախմբմանը, որը բաղկացած էր մի շարք նվաճված թագավորություններ:

Կենտրոնական Չինաստանի հարթավայրում զարգացող բնակեցված տարածքները վերածվելով խոշոր առևտրային կենտրոնների՝ գրավել էին քոչվոր ցեղերի ուշադրությունը, որոնք հաճախ էին հարձակվում նրանց վրա՝ ռմբակոծելով Յինհանի պատճառով: Մեծ թագավորությունները, ինչպիսիք են `Ցինը, Վեյը, Յանը, Ժաոն, , որնց սահմանները գտնվում էին հյուսիսում, փորձեր են կատարել կառուցել պաշտպանական պատեր: Այս պատերը կավե շինություններ էին: Վեյ թագավորությունը մ.թ.ա. 353 թ. կառուցում է պատը որը , ծառայում էր որպես Ցին արքայության հետ սահման, Ցին և Ժաո թագավորությունները պատ են կառուցում մ.թ.ա. 300թ.,իսկ Յան թագավորությունը՝ մ.թ.ա. 289թ.: Այդ պատերը հետագայում միավորվում և ձևավորում են մեկ կառույց[4]:

Կայսր Ցին Շի Հուանդի (259-210 թթ. Ցին դինաստիա) թագավորության ժամանակ կայսրությունը միավորում է և դառնում է մի ամբողջություն՝ հասնելով աննախադեպ հզորության: Ինչպես երբեք նախկինում, նրան անհրաժեշտ էր հուսալի պաշտպանություն քոչվոր ժողովուրդներից: Ցին Շի Հուանդին տալիս է Չինաստանի Մեծ պատի կառուցման պատվերը Ինշանիայի երկայքով: Շինարարության ընթացքում օգտագործվում են պատի նախկինում գոյություն ունեցող հատվածները, որոնք ամրապնդվում են, կառուցվում, երկարացվում, միացվում են նոր տարածքներ, իսկ այն տարածքները, որոնք նախկինում առանձնացնում էին թագավորությունները՝ քանդվում: Պատի կառուցումը ղեկավարումը հանձնարարվեց հրամանատար Մենգ Թիանին հրամանատարի[5]:

Շինարարությունը տևեց 10 տարի, որ ժամանակ հանդիպեց բազմաթիվ դժվարությունների: Հիմնական խնդիրը շինարարության համար համապատասխան ենթակառուցվածքի բացակայությունն էր: Շինարարական աշխատանքների մասնակիցների համար չկային ճանապարհներ , չկար բավարար քանակությամբ ջուր և սնունդ, իսկ նրանց թիվը հասել էր 300 հազարի, իսկ շինարարների ընդհանուր քանակը, ովքեր ներգրավված են եղել շինարարական աշխատանքներում Ցին կայսեր օրոք, ըստ որոշ գնահատականների, հասել է 2 մլն. . Շինարարությունում ներգրավված են եղել ստրուկներ, զինվորներ, գյուղացիներ: Համաճարակի արդյունքում և աշխատելիս առնվազն տասնյակ հազարավոր մարդիկ մահացան: Պատի կառուցման համար մոբիլիզացման վերաբերյալ վրդովմունքը հանգեցրեց ժողովրդական ապստամբությության և դարձավ Ցին դինաստիայի անկման պատճառներից մեկը:

Ակնհայտ է, որ պատի կառուցման ժամանակ օգտագործված շինանյութերի հետ է կապված պատի ժողովրդական չինական անունը` «երկրային վիշապ»: Ցինների դարաշրջանում որոշ տարածքներում սկսում են կիրառել քարե սալիկներ: Քարե կառույցները լայնորեն օգտագործվում էին արևելքում գտնվող պատի կառուցման մեջ, իսկ այն վայրերում, որտեղ՝ տեղայնքի պատճառով, քարը անհասանելի էր (արևմտյան հողեր, Գանսու ժամանակակից նահանգներում, Շանհի քաղաքում), սողանքի հետևանքով՝ առաջացել են հսկայական փոսեր:

Չափերի միջին պարամետրերը հետևյալն են `բարձրությունը՝ 7.5 մ, բարձրությունը ատամների հետ միասին՝ 9 մ, իսկ ծայրերի լայնությունը՝ 5.5 մետր, իսկ բազային լայնությունը` 6.5 մ: Պատի ատամները, որոնք գտնվում է արտաքին կողմում, ունեն պարզ ուղղանկյուն ձև: Պատի հիմնական մասը կազմում են աշտարակները: ​​Կան աշտարակների մի քանի տեսակներ՝ ճարտարապետական տարբեր լուծումներով: Ամենատարածված աշտարակները ունեն երկու հարկ և ուղղանկյուն են: Այդպիսի աշտարակների վերին շերտը ուներ բացվածքներ:Մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա կային ազդանշանային աշտարակներ, որտեղից կատարում էին դիտորդական աշխատանքներ և հակառակորդի մոտենալու մասին տեղեկացնում ազդանշանները միջոցով: Պատի մեջ մտնելու համար կառուցվել էին տասներկու դարպասներ, որոնք, ի վերջո, դարձան ուժեղ ֆորպոստներում[6]:

Հանի դինաստիայի ժամանակաշրջանում (մ.թ.ա. 206 թ. - 220 թ.), պատը ընդարձակվել է դեպի արևմուտք մինչև Դանհուան: Բացի այդ, կառուցվել է դիտահորերի աշտարակներ, ​​որնք խորանում էին դեպի անապատ՝ քոչվորական արշավանքներից առևտրի քարավանները պաշտպանելու համար: Ըստ հնաեաբանների, հաջորդ դինաստիան `Հանը, վերակառուցել և կառուցել է շուրջ 10.000 կմ պատերը, երկու անգամ երկար, քան Ցինը: Ցզինի դինաստիան անցել է պատի շինարարական աշխատանքներին 12-րդ դարում՝ մոբիլիզացնելով 750 000 մարդ:

Պարիսպի շինարարությունն ընդմիջումներով շարունակվել է մինչև 16-17 դարերը։ Միջնադարում կառույցը երբեմն ամայության էր մատնվում, այն էլ այնպիսի, որ 13-րդ դարում Չինաստան այցելած իտալացի Մարկո Պոլոն կառույցի մասին չի հողորդում որևէ տվյալ։ Հետագայում պարսպի շինարարությունը շարունակվել է, բայց այժմ արդեն քոչվորներից պաշտպանվելու համար։

Մեծ պատի այն հատվածները, որոնք պահպանվել են մինչ օրերս՝ հիմնականում կառուցվել են Մին Դինաստիայի օրոք (1368—1644):

Չինացիները և Չինական Մեծ Պատը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատի շարունակական շինարարությունն ու վերականգնումը սպառել էին ժողովրդի և պետության ուժերը, սակայն նրա արժեքը որպես պաշտպանական կառույց հարցականի տակ էր: Թշնամիները, ցանկության դեպքում, հեշտությամբ հայտնաբերում էին թույլ ամրապնդված տարածքները կամ ուղղակի կաշառում էին պահակներին: Երբեմն հարձակումների ժամանակ նրանք չէին համարձակվում ահազանգ բարձրացնել և լուռ ներս էին թողնում թշնամուն:

Մինի դինաստիայի ժամանակ, չինացի գիտնականների համար, պատը դարձավ ռազմական թուլության խորհրդանիշը, կապիտուլյացիա՝ հերթական բարբարոսներից առաջ: 17-րդ դարի պատմիչ և բանաստեղծ Վան Սիթունը գրել է. 

Ցին ժողովուրդը կառուցեց Երկար պատը որպես պաշտպանություն բարբարոսների դեմ:

Երկար պատը վեր խոյացավ, իսկ կայսրությունը ներքև գլորվեց:

Մարդիկ այսօր էլ ծիծաղում են նրա վրա ...

Հենց որ հայտարարվեց, որ պատերը պետք է կառուցվեն արևելքում,

Անպայման հայտարարվում էր, որ բարբարոսների զորքերը հարձակվել է արևմուտքում:

Մին դինաստիայի անկումից հետո, Ցինի կայսրը բանաստեղծություն է նվիրել կայսրությանը, որտեղ պատի մասին ասվում է. 

Դուք կառուցեցիք այն տասը հազար լի, ձգելով մինչև ծով,

Բայց ձեր բոլոր ծախսերը ապարդյուն էին,

Դուք վատն ել եք ձեր ժողովրդի ուժը:

Եվ ընդհանրապես, ե՞րբ է կայսրությունը պատկանել ձեզ:

Ցինի դարաշրջանի չինացիներին զարմացնում էր եվրոպացիների հետաքրքրությունը անօգուտ կառույցի նկատմամբ:

Ժամանակակից չինական մշակույթում պատը նոր իմաստ է ձեռք բերել: Անկախ նրա ռազմական ձախողումներից, այն դարձել է ժողովրդի կայունության և կառուցողական ուժի խորհրդանիշը: Չինաստանի Մեծ Պատի մի քանի հատվածներում կարելի է գտնել հուշարձաններ՝ Mao Zedong գրությունով. «Եթե դու չես այցելել Չինական Մեծ Պատ, ուրեմն դու իրսկական չինացի չես» (չինարեն 不到 长城 非 好汉):

Ամեն տարի անցկացվում է թեթև ատլետիկայի մարաթոն, որը կրում է «Մեծ պատ» անվանումը, որտեղ հեռավորության մի մասը մարզիկները վազում են պատի ատամների վրայով[7]:

Չնայած երկար տարիների ջանքերին, պատը պարբերաբար քանդվում էր: Մանչժուրյան Ցին դինաստիան (1644-1911),հաղթահարելով պատը՝

ՈՒ Սանգուայի դավաճանույան միջոցով, արհամարհանքով վերաբերվեց պատին.

Ցինի ղեկավարման երեք դարերի ընթացքում Մեծ Պատը գրեթե փլվեց ժամանակի ազդեցության ներքո: Միայն մի փոքր տարածք պահպանվեց Պեկին-Բադալինգի մոտակայքում, այն ծառայում էր որպես ինքնատիպ դարպաս դեպի մայրաքաղաք: 1899 թ. ամերիկյան թերթերը լուրեր էին տարածել, որ պատը ամբողջովին քանդվելու է, և դրա փոխարեն կառուցվելու է մայրուղի:

1984 թ.-ին, Դեն Սյաոպինի նախաձեռնությամբ, մեկնարկեց չինական և օտարերկրյա ընկերությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից ֆինանսավորվող Չինական Մեծ Պատի վերականգնման ծրագիրը: 1980-ականների վերջին Պեկինում տեղի ունեցավ արվեստի մեծ աճուրդ, որը նվիրված էր պատի վերականգնմանը և հեռարձակվում էր Փարիզի, Լոնդոնի և Նյու Յորքի հեռուստատեսություններով, որի նախօրեին կազմակերպվել էր հավաքույթ՝ արևմտյան մշակույթի ներկայացուցիչների և չինական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, որի ժամանակ նկարիչ Արմանը հրապարակայնորեն կոտրեց ջութակը՝ հարվածելով պատին, որպեսզի նրա բեկորներից հավաքի վահանակ, որը նախատեսված էր վաճառքել աճուրդում, որի համար նա այնպես վռնդվեց, որ ֆրանսիական պատվիրակությունը ստիպված էր հեռանալ դահլիճից: Արմանի աշխատանքը արհամարհվեցին չինական գնորդների կողմից, ուստի Արմանը ստիպված էր գնել դրանք, որպեսզի իր հեղինակությունը չընկնի[8]:

Չնայած կատարված աշխատանքին, զբոսաշրջիկների տեսադաշտից հեռու, պատի որոշակի մասը այսօր էլ դեռևս գտնվում է քանդված վիճակում[9]:

Ասվում է, որ պատի 70-կիլոմետրանոց հատվածը, որը գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում՝ Մինցին վարչական տարածքի Գանսու մարզում, ենթարկվում է ակտիվ էրոզիայի: Պատճառը այն է, որ 1950 - ականներից Չինաստանում տարվում էր ինտենսիվ գյուղատնտեսական աշխատանքներ, որը հանգեցրել էր ստորերկրյա ջրերի ցամաքմանը, և, որպես հետևանք, այս տարածաշրջանը դարձավ հզոր ավազի փոթորիկների հիմնական աղբյուր և կենտրոն: Պատի ավելի քան 40 կմ արդեն քանդվել է, և դեռևս կայուն է 10 կմ, որոշ տեղերում պատի բարձրությունը նվազել է հինգից երկու մետր:

2007 թվականին Չինաստանի և Մոնղոլիայի սահմաններում հայտնաբերվել է պատի մի զգալի հատված, որը վերագրվում է Հանի դինաստիային: 2012 թվականին Վիլյամ Լինդսիի արշավախմբի կողմից պատի հետագա բեկորների որոնումը հանգեցրեց Մոնղոլիայի կորցրած տարածքի հայտնաբերմանը[10]:

2012 թվականին Հեյբի նահանգի 36 մետր երկարությամբ պատի հատվածը փչացավ հորդառատ անձրևների պատճառով: Փլուզման ժամանակ ոչ ոք վնասվածքներ չի ստացել: Այն տեղի է ունեցել օգոստոսի 6-ին, սակայն պաշտոնական հաղորդագրությունը հայտնվել է ընդամենը չորս օր անց:

Չինական Մեծ Պատը Երկրի ցածր ուղեծրից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի վիճահարույց հարց է այն, թե արդյոք Պատը տեսանելի է Երկրագնդից ցածր ուղեծրից(160 կմ-ի (100 մղոն) բարձրության վրա): ՆԱՍԱ-ն պնդում է, որ դա հազիվ տեսանելի է և միայն գրեթե կատարյալ պայմաններում. այն ավելի պարզունակ չէ, քան մարդկային շատ այլ օբյեկտներ [11]: Այլ աղբյուրներ պնդում են, որ աչքի օպտիկայի և ցանցաթաղանթների սահմանափակման պատճառով հնարավոր չէ տեսնել պատը անզեն աչքով, նույնիսկ ցածր ուղեծրից և պահանջում է 20/3 տեսողական սրություն ( 7.7 անգամ ավելի լավ է, քան սեվերականը)[12]:

Չինական Մեծ Պատը լուսնից[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հայտնի մեջբերումներից մեկը, որ Մեծ Պատը կարելի է տեսնել լուսնից, հանդիպում ենք անգլիացի հնահավաք Ուիլյամ Ստուկելի նամակում՝ գրված 1754 թ.:Ստուկելին գրել է. «Այս ութսուն մղոն երկարությամբ (130 կմ) հզոր պատը միայն կարող է Չինական պատը լինել, ինչը նշանակալի ցուցանիշ է կազմում աշխարհում և կարելի է այն տեսնել Լուսնից»[13]: Այս պնդումը նշվել է նաև Հենրի Նորմանի կողմից 1895 թվականին. «Իր տարիքից բացի, այն վայելում է նաև գլոբալ աշխարհում մարդկային ձեռքի միակ գործը լինելու հեղինակությունը, որը տեսանելի է լուսնից»[14] Մարսի վրա «անցքերի» հարցը շատ կարևոր էր տասնիններրորդ դարի վերջին և, հնարավոր է, հանգեցներ այն համոզմունքին, որ այդ երկար , բարակ օբյեկտները տեսանելի են տիեզերքից: Հայտնի է, որ Մեծ պատը լուսնից տեսանելի լինելու պնդումը հանդիպել է նաև 1932թթ-ին,«Ռիպլին Հավատում է Դրան, թե Ոչ» [15] և 1938 թ-ին՝ Ռիչարդ Հալիբրթոնի «Հրաշքների երկրորդ գիրքում»:

Հայտնի է, որ Մեծ պատը լուսնից տեսանելի լինելու պնդումները բազմիցս հերքվել են[16], սակայն ժողովրդական մշակույթի մեջ այդ պնդումը մնայուն հետք է թողել, սակայն, դեռևս, հայտնի է ժողովրդական մշակույթի մեջ[17]: Լուսնից երեվող Մեծ Պատի ակնհայտ լայնությունը նույնն է, ինչ 3 կմ հեռավորության վրա տեսանելի կլինի մարդու մազերը[18][19][20]: Զարմանալի չէ, որոչ մի տիեզերագնաց երբևէ չի պնդել, որ Լուսնից տեսել է Մեծ պատը:

Լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ լեգենդի, հսկայական վիշապն է շինարարներին ցույց տվել պատի շինարարական աշխատանքների ուղղությունը և վայրը: Նա անցել է երկրի սահմանների երկայնքով, իսկ աշխատողները կառուցել են պատ՝ հետևելով նրա հետքերին. Ոմանք նդում են, որ նույնիսկ ձևը, որը պատը ստացել է, նման է սեղացող վիշապի:

Առավել հայտնի լեգենդ հանդիսանում է Մեն Ցզյան Նուի՝ ագարակատիրոջ կնոջ, պատմությունը: Ըստ լեգենդի, նրա ամուսնուն ստիպել են մասնակցել պատի կառուցման աշխատանքներին Ցին դինաստիայի օրոք, երբ կնոջը տխուր լուր է հասնում, որ աշխատանքի ընթացքում նրա ամուսինը մահացել է և թաղվել է պատի մեջ, նա սկսել է այնպիսի դառնությամբ լացել լացել, որ նրա լացից քանդվել է պատի այն մասը, որտեղ թաքնված է եղել իր ամուսնու մնացորդները, որը թույլ է տվել նրան թաղել իր ամուսնուն ինչպես հարկն է: Ի հիշատակ այս պատմության պատի վրա հուշարձան է կառուցվել:

Մեծ պարիսպը հաճախ անվանում են նաև աշխարհի ամենաերկար գերեզմանոց, քանզի կառուցելու ընթացքում անթիվ-անհամար շինարարներ մահացան տաժանակիր աշխատանքից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Great Wall of China» 
  2. «Great Wall of China | wall, China»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2017-12-09 
  3. Centre UNESCO World Heritage։ «The Great Wall»։ whc.unesco.org (անգլերեն)։ Վերցված է 2017-12-09 
  4. Всеобщая история архитектуры в 12 томах. Том 1 «Архитектура древнего мира».։ 1970 год։ էջեր Стр.424 
  5. Виталий Пашутин (1991)։ Интересные факты китайской истории и культуры.։ Южно-Сахалинск։ էջեր С. 15 
  6. Всеобщая история архитектуры в 12 томах. Том 1 «Архитектура древнего мира». Стр.427։ 1970 год։ էջեր Стр.427 
  7. «The Great Wall Marathon - 5,164 steps into history!»։ great-wall-marathon.com (անգլերեն)։ Վերցված է 2017-12-09 
  8. Высокая мода Chere Haute Couture (2010)։ Жани Саме.։ СПб.: «Азбука-классика»։ էջ 320։ ISBN 978-5-9985-0867-7 
  9. «The Great Wall of China | China Heritage Quarterly»։ www.chinaheritagequarterly.org։ Վերցված է 2017-12-09 
  10. «Sandstorms Devouring Great Wall in NW China -- china.org.cn»։ www.china.org.cn։ Վերցված է 2017-12-09 
  11. «Nasa.gov. Retrieved July 31, 2010.» 
  12. [https://en.wikipedia.org/wiki/Stephen_E._Ambrose (September 19, 2001). https://www.hq.nasa.gov/office/pao/History/alsj/a11/ArmstrongNA_9-19-01.pdf https://www.hq.nasa.gov/office/pao/History/alsj/a11/ArmstrongNA_9-19-01.pdf https://en.wikipedia.org/wiki/NASA «Retrieved July 31, 2010.»] 
  13. Stukeley William ((1887))։ The Family Memoirs of the Rev.(1754).։ էջեր Vol. 3, p. 142 
  14. Norman Henry (1895)։ The Peoples and Politics of the Far East.։ էջեր p. 215 
  15. «"The Great Wall of China, Ripley's Believe It or Not, 1932.» 
  16. [https://www.thoughtco.com/the-eye-of-god-helix-nebula-in-outer-space-3299672 Urban Legends.com website. Accessed May 12, 2010. https://www.thoughtco.com/the-great-wall-of-china-p2-1435543 Answers.com. Accessed May 12, 2010. Cecil Adams,http://www.straightdope.com/columns/read/417/is-the-great-wall-of-china-the-only-manmade-object-you-can-see-from-space The Straight Dope. Accessed May 12, 2010. Snopes, https://www.snopes.com/science/greatwall.asp last updated July 21, 2007. Accessed May 12, 2010 https://www.scientificamerican.com/article/is-chinas-great-wall-visible-from-space/ «Scientific American, February 21, 2008. "... the wall is only visible from low orbit under a specific set of weather and lighting conditions. And many other structures that are less spectacular from an earthly vantage point—desert roads, for example—appear more prominent from an orbital perspective."»] 
  17. ["Metro Tescos",https://en.wikipedia.org/wiki/The_Times April 26, 2010. Found at https://www.thetimes.co.uk/ «Accessed May 12, 2010.»] 
  18. «Wayback Machine»։ 2008-09-10։ Վերցված է 2017-12-10 
  19. «Elsevier»։ linkinghub.elsevier.com (անգլերեն)։ Վերցված է 2017-12-10 
  20. «Archived from»