Զինանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զինանոց, զինվորական հիմնարկություն՝ զենքի և զինամթերքի ընդունման, հաշվառման, պահպանման, ինչպես նաև վերանորոգման ու դրանց որոշ մասերի արտադրության համար։ Մինչն XIX դարի վերջը շատ պետությունների զինանոցներ զբաղվում էին զենքի ու զինամթերքի մասսայական արտադրությամբ և ունեին իրենց զինապահեստները։ Կարևոր զինանոցներից էին՝ Պետերբուրգինը («Литейный деловой и пушечный двор»), Մյունխենինը(Գերմանիա), Լիոնինը (Ֆրանսիա), Վուլիջինը (Անգլիա), Ֆրանկֆորտինը (ԱՄՆ)։ XX դարում զենքի արտադրությունը անջատվեց և կազմեց արդյունաբերության առանձին ճյուղ, որով և զինանոցները կորցրին իրենց նախկին նշանակությունը։ ԽՍՀՄ-ում զինանոցնեները վերացված էին։ Զենքը արտադրվում էր գործարաններում, իսկ զորամիավորումները իրենք էին կատարում մասնակի վերանորոգումները։ Ավելորդ զենքերը պահվում էին զինապահեստներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 691 CC-BY-SA-icon-80x15.png