Լոբնոր
|
Լոբնոր
ույգուրերեն՝ لوپنۇر, չին.՝ 罗布泊 | ||
| Կոորդինատներ | Կոորդինատներ: 40°10′0″ հս․ լ. 90°35′0″ ավ. ե. / 40.16667° հս․. լ. 90.58333° ավ. ե. | |
| Տեղագրություն | Արևելյան Ասիա | |
| Երկիր | ||
| Տեսակ | աղի | |
| Հայելու բացարձակ բարձրությունը | 780 մ | |
| Ավազանի մակերեսը | 3100 կմ² | |
Լոբնոր[1][2][3] (ույգուրերեն՝ لوپنۇر, չին.՝ 罗布泊), անհոսք ցամաքող աղի լիճ Չինաստանի արևմուտքում, Սինցզյան-Ույգուրական ինքնավար մարզի տարածքում գտնվող Կաշգարյան հարթավայրի (Թարիմի հարթավայր) արևելյան մասում, ծովի մակարդակից 780 մ բարձրության վրա։ Ժամանակին լինելով աղի լիճ, ինչպիսին Արալի ծովն է, Լոբնոր լիճն աստիճանաբար սկսեց փոքրանալ և աղակալել մարդու տնտեսական գործունեության արդյունքում։
Բովանդակություն
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումն առաջացել է տիբեթերեն լոբ «տղմոտ» և մոնղոլերեն նոր «լիճ» բառերից։[4]:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լճի մակերեսը խիստ ցամաքային անապատի պայմաններում կախված է և միշտ կախված է եղել լիճը թափվող Թարիմ գետի ջրերից, որոնք ժամանակին լցնում էին ավելի խոշոր Թարիմի լիճը: Լոբնորից դեպի հյուսիս գտնվում է Արևելյան Ասիայի ամենացածր կետը՝ Թուրֆանյան իջվածքը (-154 մ)։
Չնայած նրան, որ ոչ վաղ անցյալում լիճը գոյություն է ունեցել, որպես մեկ միասնական լիճ, որը 1928 թվականին ուներ մինչև 3100 կմ² մակերես, արհեստական ոռոգման զարգացումը և Սինցզյան-Ույգուրական ինքնավար մարզի բնակչության թվի արագ աճը (ներկա դրությամբ բնակչության թիվը կազմում է մոտ 20 միլիոն մարդ) և հողմային էրոզիան հանգեցրել են լճի տրոհմանը մի քանի փոքր լճերի և ճահիճների, որոնք վերջին 40 տարիների ընթացքում տեղափոխվել են դեպի արևմուտք 30-40 կիլոմետրով։ Սակայն, լճի ոչնչացման գլխավոր պատճառն է հանդիսացել բարդիների, ուռենիների, եղեգի ինտենսիվ հատումը բնակավայրերի ջեռուցման նպատակով։
Ատոմային փորձարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1964 թվականին Լոբնորում անցկացվել են Չինաստանի առաջին ատոմային փորձարկումները, նախագծի կոդային անվանումը «596» էր։ 1964 թվականից լճի հատակն օգտագործվում էր ատոմային հրաձգարան։
1967 թվականից անցկացվել է Չինաստանի ջրածնային ռումբի առաջին փորձարկումը՝ № 6 ատոմային փորձարկումը, ինքնաթիռից արձակված ռումբի օդում փայթյունը կատարվել է Լոբնորի հրաձգարանում։
Մինչև 1996 թվականը հրաձգարանում անցկացվել է 45 ատոմային փորձարկում[5]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Աշխարհագրական հանրագիտարանային բառարան, էջ 285
- ↑ Карта Китая, масштаб 1:6 000 000, Роскартография, 2008 год.
- ↑ Словарь географических названий Китая. М.: Наука, 1984.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
- ↑ База ядерных испытаний Лобнор (անգլ.)
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լոբնոր կատեգորիայում։ |
