Գլոբուս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գլոբուս (այլ կիրառումներ)
Գլոբուս (լատ.՝ globus - գունդ), Երկրի կամ այլ մոլորակի, ինչպես նաև երկնային ոլորտի (երկնային գլոբուս) եռաչափ մոդել, ուրվագծերի երկրաչափական նմանությամբ և մակերեսների հարաբերության պահպանմամբ երկրագնդի ամբողջ մակերևույթը պատկերող մոդել)[1][2]։ Գլոբուսը, ի տարբերություն աշխարհագրական քարտեզների, հարմար է մայրցամաքների և օվկիանոսների տեղակայման մասին ընդհանուր պատկերացում ստանալու համար: Միևնույն ժամանակ գլոբուսը (սովորական չափերով) բավականին փոքր մասշտաբներ ունի և չի կարող մանրամասն ցույց տալ որևէ տեղանք, բացի այդ՝ գլոբուսի վրա տարածությունների չափման համար հարկավոր է ճկուն քանոն (որոշ գլոբուսներ ի սկզբանե ունեն քանոն)։
Աստղային գլոբուսը (երկնային գլոբուս) ցույց է տալիս աստղերի դիրքը հայելային արտացոլմամբ նրա համեմատ, թե ինչպես են դրանք երևում երկնքում, քանի որ մենք նայում ենք գլոբուսին դրսից, իսկ երկնային ոլորտը տեսնում ենք «ներսից»:
Գլոբուսի ամենից հաճախ օգտագործվող մասշտաբներն են 1։30 000 000-ից 1։80 000 000։ Ամենից շատ տարածված են ֆիզիկաաշխարհագրական գլոբուսները։ Առաջին աշխարհագրական գլոբուսը պատրաստել է Մարտին Բեհայմը 1492 թվականին։ Հայկական առաջին գլոբուսը պատրաստվել է Վիեննայում 1850 թվականին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին գլոբուսն շուրջ մ.թ.ա. 150 թվականին ստեղծել է Կրատետ Մալուսցին, որն ապրել է Կիլիկիայի Պերգամոն քաղաքում. դրա մասին հիշատակում են Ստրաբոնը և Գեմինուսը։ Վերջինս հիշատակում է, որ Կրատեսը գլոբուսին ավելացրել է կոորդինատային («շրջանների») համակարգ։ Երկրի գնդաձև լինելն ապացուցվել է հին հույն գիտնականների կողմից մ. թ. ա. 3-րդ դարում։
Գլոբուսներ հանդիպել են նաև արաբամուսուլմանական մշակույթում[3][4]։ Բուխարայից աստղագետ Ջամալ ադ Դինը 1267 թվականին[5] Խանբալիքում (Պեկին) Խուբիլայ խանին որպես նվեր Խուլագու խանից տարել է գլոբուս, աստրոլյաբիա և արմիլյար ոլորտ։ Օսմանյան գիտնական Թաքիյուդին աշ-Շամին նախագծել է գլոբուսի ժամանակակից ձևը Ստամբուլում գտնվող իր աստղադիտարանի համար 1574 թվականից հետո[6]։ Առաջին երկնային գլոբուսները պատրաստվել են Հնդկաստանում մեծ մողոլների հրամանով (Ջահանգիրի հովանավորությամբ[7]). դրանցից ամենամեծը պատրաստել է մետաղագործ և աստղագետ Մուհամեդ Սալիխ Տատավին։
Մինչ մեր օրերը պահպանված ամենահին գլոբուսը գերմանացի աշխարհագրագետ և ծովագնաց Մարտին Բեհայմի պատրաստած «Երկրային խնձորն» է, որ ստեղծվել է 1493-1494 թվականներին Նյուրնբերգի քաղաքային խորհրդի համար։ Բեհայմի գլոբուսը զարդարված է դրոշների, գահին նստած միապետների նկարներով, ունի բազմաթիվ հետաքրքիր գրություններ և արտացոլում է իր ժամանակի աշխարհագրական պատկերացումները, որոնց հիմքում ընկած էին Պտղոմեոսի քարտեզները՝ հաշվի առնելով Մարկո Պոլոյի ճանապարհորդությունների և պորտուգալացիների արշավախմբերի շնորհիվ կատարված փոփոխությունները։ Բելգիացի հավաքորդ Շտեֆան Միսսինը 2013 թվականին հրապարակել է ջայլամի ձվի վրա փորագրված գլոբուսի ուսումնասիրութունը։ Այդ գլոբուսը, որը պատկերում է Հյուսիսային Ամերիկան և թվագրվում 1504 թվականով, ամենահին գլոբուսն է, որի վրա պատկերված է Ամերիկան[8]։ Դրանից կարճ ժամանակ հետո Նոր աշխարհը Հարավային Ամերիկայի բավական ստույգ գծագրությամբ հայտնվել է լիարժեք գլոբուսների՝ Լենոքսի գլոբուսի (շուրջ 1507 թվական) և Յագելոնյան գլոբուսի (շուրջ 1510 թվական) վրա, որոնք պահվում են Լեհաստանում։
Ժամանակակից գլոբուսները լինում են տարբեր ձևերի և չափերի, օրինակ՝ ԱՄՆ-ում ստեղծվել է թվային գլոբուս, իսկ Գերմանիայում՝ առաջին ինտերակտիվ (Մալթիթաջ) գլոբուսը։
Հայտնի գլոբուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկրային խնձոր (15-րդ դար), աշխարհի ամենահին գլոբուսը,
- Յագելոնյան գլոբուս (Կրակով), աշխարհում գոյություն ունեցող երեք ամենահին գլոբուսներից մեկը,
- Գոտորպյան գլոբուս, գտնվում է Մ․ Լոմոնոսովի թանգարանում (17-րդ դար),
- Ջայլամի ձու (1504), Ամերիկայի ամենահին գլոբուսը,
- Աշխարհի գլոբուս (1982-1987), ամենամեծ պտտվող գլոբուսը։ 10 մ տրամագծով և 30 տոննա քաշով ոլորտ, որը գտնվում է Կոլոմբարա վայրում՝ Ապեչոյից ոչ հեռու, Պեզարոյի շրջանում։ Գլոբուսը կառուցված է փայտից, և նրա չափերը հնարավորություն են տալիս ներսում տեղավորել 600 մարդ հատակի երեք շարք տախտակամածների վրա,
- Ինտերակտիվ մալթիթաչ (Interactive Multi touch) գլոբուս[9][10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Глобус // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
- ↑ Глобус :: Словопедия.
- ↑ Medieval Islamic Civilization By Josef W. Meri, Jere L Bacharach, pages 138–139
- ↑ Covington, Richard (2007), «The Third Dimension», Saudi Aramco World, May–June 2007: 17–21, http://www.saudiaramcoworld.com/issue/200703/the.third.dimension.htm, վերցված է 2008-07-06
- ↑ David Woodward (1989), «The Image of the Spherical Earth», Perspecta (MIT Press) 25: 3–15 [9]
- ↑ Soucek, Svat (1994), «Piri Reis and Ottoman Discovery of the Great Discoveries», Studia Islamica (Maisonneuve & Larose) 79 (79): 121–142 [123 & 134–6], doi:
- ↑ Society National Geographic (2011-01-21)։ «globe»։ National Geographic Society (անգլերեն)։ Վերցված է 2017-01-23
- ↑ Старейший глобус Америки
- ↑ Interactive Multi touch
- ↑ Интерактивный чудо-глобус на OLED от Mitsubishi Electric в Национальном музее науки и инноваций (Токио), 20.06.2011
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Анучин Д. Н. (1890–1907)։ «Глобус»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
- Берлянт А. М. Глобусы / Рецензенты: А. В. Постников, Л. М. Минц. — М.: ГЕОС, 2007. — 80 с. — 1000 экз. — ISBN 5-89118-389-7 (обл.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գլոբուս կատեգորիայում։ |
|