Մարտին Բեհայմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարտին Բեհայմ
Martin Behaim.jpg
Ծնվել էհոկտեմբերի 6, 1459[1]
Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[2]
Մահացել էհուլիսի 29, 1507[1] (47 տարեկանում)
Լիսաբոն, Պորտուգալիա[2]
ՔաղաքացիությունBanner of the Holy Roman Emperor with haloes (1400-1806).svg Սրբազան Հռոմեական կայսրություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, քարտեզագիր, աստղագետ, cosmographer, draper և փիլիսոփա
Տիրապետում է լեզուներինմիջին բարձր գերմաներեն[1]
Martin Behaim Վիքիպահեստում

Մարտին Բեհայմ կամ Բյոհայմ (գերմ.՝ Martin Behaim, լատ.՝ Martinus de Bohemia, պորտ.՝ Martinho da Boémia, հոկտեմբերի 6, 1459[1], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[2] - հուլիսի 29, 1507[1], Լիսաբոն, Պորտուգալիա[2]), գերմանացի գիտնական, առևտրական, ծովագնաց, քարտեզագիր և աստղագետ: Երկար ժամանակ ծառայել է Պորտուգալիայում: Մեր օրերը հասած աշխարհի ամենահին կատարյալ գլոբուսի հեղինակն է:

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյուրնբերգում գտնվող Մարտին Բեհայմի հուշարձանը

Մարտին Բեհայմը ծնվել է 1459 թվականի սեպտեմբերի 27-ին Ֆրանկոնիայի Նյուրնբերգ քաղաքում՝ հարուստ վաճառականի ընտանիքում: Վերջինիս ընտանիքը ծագումով Բոհեմիայից էր և այստեղ էր եկել ու հիմնավորվել 14-րդ դարի սկզբին: Հայրը առևտուր էր անում Վենետիկում և տեղի քաղաքային սենատի անդամ էր հանդիսանում: Մարտինը պատանի տարիքից մասնակցում էր հոր գործերին: Վերջինիս մահվանից հետո, 1474 թվականին աշխատանքի անցավ. նա կրկին առևտրով զբաղվեց: Հարազատների՝ Լեոնարդի և Յորիուս վան Դորպի հետ զբաղվում էր կտորեղենի վաճառքով, որը ներկրվում էր բելգիական Մեխելեն քաղաքից: 1478 թվականին Բեհայմը տեղափոխվում է Անտվերպեն: Այստեղ աշխատանքի է անցնում ներկարարական արհեստանոցում: Հենց այստեղ էլ Մարտինը սովորում է թվաբանությունը: Կա վարկած, որ նրա ուսուցիչն է եղել Յոհան Մյուլլերը՝ մեծ աստղագետ ու մաթեմատիկոս:

Պորտուգալիայում ապրած տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1484 թվականին Մարտին Բեհայմը առաջին անգամ հայտնվում է Լիսաբոնում: Նրա մեկնելու պատճառը հիմնականում առևտուրն էր: Այդ ժամանակ Պորտուգալիան ընդլայնում էր առևտուրը Ֆլանդրիայի և Հանզայի հետ: Մեկ տարի անց արքա Ժուան 2-րդի կողմից Մարտին Բեհայմին շնորհվում է ասպետի կոչում: 1488 թվականին Բեհայմն ամուսնանում է ընկերոջ՝ Յոսսա վան Հուրտերի դստեր հետ: Աները ֆլամանդացի էր, ով ծառայում էր Լիսաբոնում: Նա Պիկու և Ֆայալ (Ազորյան կղզիներ) կղզիների նահանգապետն էր: Այդ ամուսնությունը Մարտինին հնարավորություն տվեց մերձենալ արքունիքին:

Իսպանացի ժամանակագիր Անտոնիո դե Էրրերան իր «Հնդկաստանի ընդհանուր պատմություն» գրքում փաստում է, որ Բեհայմը հանդիպել է Կոլումբոսի հետ և նույնիսկ քննարկել է դեպի Հնդկաստան նավարկության մասին: Բեհայմը մոտիկ էր նաև ժամանակի հայտնի մաթեմատիկոսների, գիտնականների, ֆիզիկոսների ու աստղագետների հետ:

Պահպանվել է մի կարևոր տեղեկություն այն մասին, որ Բեհայմը մասնակցել է Դիոգու Կանի հետ Աֆրիկայի ափերի մոտ նավարկությանը (1484 թվական): Այս էքսպեդիցիան տևել է շուրջ 19 ամիս: Պորտուգալացիներին հաջողվեց բացահայտել ցարդ անհայտ Գամբիայի և Գվինեայի նոր տարածքները: Նավի անձնակազմը հարաբերություն հաստատեց վոլոֆների հետ և հասան մինչև Կոնգո գետի գետաբերանը և վերադարձան համեմունքների պաշարով, մասնավորապես պղպեղի և դարչինի:

Վերադարձ Նյուրնբերգ: Գլոբուսի պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեհայմ խառնարանը Լուսնի վրա

1490 թվականին Բեհայմը առևտրի նպատակով վերադառնում է ծննդավայր: Վերադառնալու նպատակներից մեկն էլ մոր ժառանգության ստացումն էր: Գեորգ Հոլցշուերը, ով քաղաքի խորհրդի անդամ էր, ճանապարհորդել էր դեպի Եգիպտոս և Ավետյաց երկիր, հետաքրքրվում էր աշխարհագրական հայտնագործություններով: Վերջինս համոզեց Բեհայմին մնալ Նյուրնբերգում և ստեղծել գլոբուս, որի վրա պատկերված լինեն պորտուգալացիների վերջին հայտնագործությունները: 1492 թվականին սկզբին գլոբուսը պատրաստ էր: Նրա վրա պատկերված էին եվրոպացիների աշխարհագրական գիտելիքները՝ Ամերիկայի հայտագործման շեմին: Գլոբուսը կոչվեց «Երկրային խնձոր»: Դրա տրամագիծը կազմում է 507 մմ, բացակայում են աշխարհագրական լայնություններն ու երկայնությունները: Սակայն նշված են հասարակածը, միջօրեկանն ու արևադարձերը, ինչպես նաև կենդանակերպի նշանները:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1493 թվականի հուլիսին մարտին Բեհայմը հետ է վերադառնում Պորտուգալիա: «Երկրային խնձորի»՝ գլոբուսի ստեղծելուց հետո նրա կյանքի մասին տեղեկությունները շատ աղքատիկ են: Հայտնի է, որ նա կրկին զբաղվում էր առևտրով Ֆայալ կղզում մինչև 1506 թվականը: Դրանից հետո տեղափոխվում է Լիսաբոն, որտեղ էլ կնքում է իր մահկանացուն 1507 թվականի հուլիսի 29-ին՝ ծայրահեղ աղքատության մեջ, որի պատճառները անհայտ են:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին Միջազգային աստղագիտական միության կողմից Մարտին Բեհայմի անունով կոչվեց Լուսնի տեսանելի հատվածի խառնարաններից մեկը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Бегаим»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  • Martin Behaim (1459–1507). Nürnberg im Zeitalter der Entdeckungen (= Norica. Berichte und Themen aus dem Stadtarchiv Nürnberg, Heft 3, Juli 2007).
  • Johannes K. W. Willers, Peter J. Bräunlein, Renate Hilsenbeck, Grzegorz Leszcynski (Hrsg.): Focus Behaim-Globus. Germanisches Nationalmuseum, Nürnberg, 2. Dezember 1992 bis 28. Februar 1993. Germanisches Nationalmuseum, Nürnberg 1992, ISBN 3-926982-29-2 (Ausstellungskataloge des Germanischen Nationalmuseums), Teil 1: Aufsätze, 1992, 496 S.; Teil 2: Katalog, 1992, S. 502–977.
  • Peter J. Bräunlein: Martin Behaim. Legende und Wirklichkeit eines berühmten Nürnbergers. Bayerische Verlags-Anstalt, Bamberg 1992.
  • Steven Ozment: Three Behaim Boys: Growing Up in Early Modern Germany. A Chronicle of Their Lives. Yale University Press, New Haven, CT 1990.
  • Armin M. Brandt: Martin Behaim (1459–1507), Seefahrer, Entdecker, Kosmograph. 1989.
  • Ernst Ravenstein, Martin Behaim. His Life and his Globe. London 1908. Volldigitalisat des Exemplars der UB Freiburg
  • Alexander von Humboldt: Kritische Untersuchungen […]. Berlin 1836.
  • Friedrich Wilhelm Ghillany: Geschichte des Seefahrers Martin Behaim. 1853.
  • Christoph Gottlieb von Murr: Diplomatische Geschichte des berühmten Ritters Behaim. 1778.
  • Gerhard Bott (Hrsg.): Focus Behaim Globus Teil 1 und Teil 2, Verlag des Germanischen Nationalmuseums, Nürnberg 1993.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]