Վոլոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վոլոֆ (ուոլոֆ, յաոլոֆ), ժողովուրդ Սենեգալ Հանրապետությունում։ Բնակվում են գլխավորապես Սենեգալի կենտրոնական ծովափնյա գոտում՝ Սենեգալ գետի ձախ ափից մինչև Դակար քաղաքը։ Որոշ մասը բնակվում է հարևան երկրներում (Գամբիա, Մալի, Մավրիտանիա, Գվինեա)։ Ընդհանուր թիվը՝ 2 միլիոն (1973 թվականի տվյալներով)։ Խոսում են վոլոֆ լեզվով։ Մեծ մասը դավանում է իսլամ, մասամբ՝ քրիստոնեություն (կաթոլիկություն)։ Զբաղվում են հիմնականում արևադարձային հողագործությամբ (գետնընկույզ, վարսակ, բրինձ), առափնյա շրջաններում՝ ձկնորսությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 491 CC-BY-SA-icon-80x15.png