Յուջին Սերնան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուջին Սերնան
Cernan s71-51308.jpg
Ծնվել է մարտի 14, 1934({{padleft:1934|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:14|2|0}})[1] (82 տարեկան)
Ծննդավայր Bellwood
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգություն Czech American և Slovak American
Կրթություն Պերդյու համալսարան
Մասնագիտություն սպա, օդաչու, տիեզերագնաց, կործանիչ օդաչու, ինքնակենսագիր և գործարար
Աշխատավայր ՆԱՍԱ
Պարգևներ և
մրցանակներ
Վաստակների թռչող խաչ
Eugene A. Cernan Վիքիպահեստում

Սերնան (Cernan) Յուջին (ծնվել է 1934), ԱՄՆ-ի տիեզերագնաց-օդաչու, ռազմածովային նավատորմի 3-րդ կարգի կապիտան։

Ավարտել է Լաֆայեթի (նահանգ Ինդիանա) Պերդյուի համալսարանը (ստացել գիտությունների բակալավրի աստիճան) և Մոնթերեյի (նահանգ Կալիֆոռնիա) ԱՄՆ-ի ռազմածովային դպրոցը (ստացել գիտությունների մագիստրոսի աստիճան)։ Տիեզերագնացների խմբում է 1963 թվականից։ 1966 թվականի հունիսի 3—6-ը, Թ․ Ստաֆորդի հետ, որպես 2-րդ օդաչու, թռիչք է կատարել «Զեմինի-9» տիեզերանավով։ 1969 թվականի մայիսի 18—26-ը, Թ․ Ստաֆորդի և Զ․ Ցանգի հետ, որպես լուսնախցիկի օդաչու, «Ապոլլոն-10» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ 1972 թվականի դեկտեմբերի 7—9-ը, ՝ Հ․Շմիտի և Ռ․ Էվանսի հետ, որպես հրամանատար, «Ապոլլոն-17» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ Սենանը տիեզերքում (երեք թռիչքների ընթացքում) եղել է 566 ժ 16 ր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 342 CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]