Ջոն Յանգ
| Ջոն Յանգ անգլ.՝ John Young | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 24, 1930[1][2][3][…] |
| Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][4] |
| Մահացել է | հունվարի 5, 2018[5][6][7][…] (87 տարեկան) |
| Մահվան վայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[7] |
| Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Կրթություն | Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտ և United States Naval Test Pilot School? |
| Մասնագիտություն | ռազմածովային սպա, փորձարկիչ օդաչու, տիեզերագնաց, ինքնակենսագիր, ռազմական օդաչու և military flight engineer |
| Աշխատատու | ՆԱՍԱ |
| Ծնողներ | հայր՝ William Hugh Young?[8] |
| Զբաղեցրած պաշտոններ | Chief of the Astronaut Office? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Ստորագրություն | |
Ջոն Ուոթս Յանգ (անգլ.՝ John Watts Young, սեպտեմբերի 24, 1930[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][4] - հունվարի 5, 2018[5][6][7][…], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[7]), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմածովային նավատորմի առաջին կարգի կապիտան։
1952 թվականին ավարտել է Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտը և ստացել գիտությունների բակալավրի աստիճան։
ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1962 թվականին։ 1965 թվականի մարտի 23-ին Գաս Գրիսոմի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Ջեմինի-3» տիեզերանավով։ 1966 թվականի հուլիսի 18—21-ը, Մայքլ Քոլինզի հետ, որպես տիեզերանավի հրամանատար, թռիչք է կատարել «Ջեմինի-10» տիեզերանավով։ 1969 թվականի մայիսի 18-26-ը, Թոմաս Ստաֆորդ և Յուջին Սերնանի հետ, որպես հիմնական բլոկի օդաչու, «Ապոլլոն-10» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ 1972 թվականի ապրիլի 16-27-ը, Չարլզ Դյուկի և Քեն Մաթինգլիի հետ, որպես հրամանատար, «Ապոլլոն-16» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ Չարլզ Դյուկի հետ Լուսնի վրա մնացել է 71 ժամ 2 րոպե։
Չորս թռիչքների ընթացքում Յանգը տիեզերքում մնացել է 533 ժ 33 ր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Янг Джон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 https://www.jsc.nasa.gov/Bios/htmlbios/young.html
- 1 2 http://www.collectspace.com/news/news-010618a-astronaut-john-young-obituary.html
- 1 2 https://www.lemonde.fr/disparitions/article/2018/01/06/l-astronaute-john-young-pionnier-des-sorties-dans-l-espace-est-mort_5238368_3382.html
- 1 2 3 4 https://www.washingtonpost.com/local/obituaries/john-young-moon-walker-and-nasas-longest-serving-astronaut-dies-at-87/2018/01/06/5ef1d15c-f313-11e7-b390-a36dc3fa2842_story.html
- ↑ Geni(բազմ․) — 2006.
- ↑ https://www.nasa.gov/history/congressional-space-medal-of-honor/
- ↑ https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
- ↑ Royal Geographical Society Gold Medal Recipients — Royal Geographical Society, 2022.
- ↑ https://www.nmspacemuseum.org/inductee/john-w-young/
- ↑ Astronauts Laud Gemini as Precursor to Shuttle — Albuquerque: 1982. — P. 3. — ISSN 1526-5137; 2578-3963
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Յանգ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Սեպտեմբերի 24 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Սան Ֆրանցիսկո քաղաքում ծնվածներ
- Հունվարի 5 մահեր
- 2018 մահեր
- Հյուստոն քաղաքում մահացածներ
- Արլինգտոնի ազգային գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ տիեզերագնացների մասին
- Ամերիկացի աստղագնացներ
- ԱՄՆ-ի օդաչուներ
- Ամերիկացի ավիակոնստրուկտորներ
- Ամերիկացի ճարտարագետներ
- Ռազմական օդաչուներ
- Թոքաբորբից մահացածներ
- Անձինք նամականիշերի վրա