Թոմաս Ստաֆորդ
| Թոմաս Ստաֆորդ անգլ.՝ Tom Stafford | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 17, 1930[1][2][3] |
| Ծննդավայր | Weatherford, Custer County, Օկլահոմա, ԱՄՆ |
| Մահացել է | մարտի 18, 2024[4] (93 տարեկան) |
| Մահվան վայր | Satellite Beach, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | ԱՄՆ Օդային ուժի փորձարկման օդաչուական դպրոց և ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա |
| Մասնագիտություն | ռազմական գործիչ, փորձարկիչ օդաչու, տիեզերագնաց և օդաչու |
| Աշխատատու | ՆԱՍԱ |
| Զբաղեցրած պաշտոններ | Chief of the Astronaut Office? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Ճարտարագիտական ազգային ակադեմիա[10] |
| Ստորագրություն | |
Թոմաս Փաթեն Ստաֆորդ (անգլ.՝ Thomas Patten Stafford, սեպտեմբերի 17, 1930[1][2][3], Weatherford, Custer County, Օկլահոմա, ԱՄՆ - մարտի 18, 2024[4], Satellite Beach, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի բրիգադային գեներալ։
1952 թվականին ավարտել է ԱՍՆ-ի ռազմածովային ակադեմիան, ստացել գիտությունների բակալավրի աստիճան, իսկ 1959 թվականին՝ Էդուարդսի (Կալիֆոռնիայի նահանգ) ավիացիոն բազայի փորձարկող օդաչուների դպրոցը։
ԱՍՆ տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1962 թվականին։ 1965 թվականի դեկտեմբերի 15-16-ին Ուոլթեր Շիրայի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Ջեմինի-6» տիեզերանավով։ Թռիչքը տևել է 25 ժամ 51 րոպե (Երկրի շուրջը կատարել է 17 պտույտ)։ 1966 թվականի հունիսի 3-6-ին Յուջին Սերնանի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ջեմինի-9» տիեզերանավով։ 12 ժամ 2 րոպեում տիեզերանավը Երկրի շուրջը կատարել է 45 պտույտ։ 1969 թվականի մայիսի 18-26-ին, Ջոն Յանգի և Յուջին Սերնանի հետ, որպես հրամանատար, «Ապոլլոն-10» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ Մայիսի 21-ին տիեզերանավը դուրս է բերվել Լուսնի արհեստական արբանյակի ուղեծիր, Ստաֆորդը և Սերնանը լուսնախցիկով (անջատվել էր տիեզերանավից) մոտեցել են Լուսնի մակերևույթին՝ մինչև 15 կիլոմետր հեռավորությամբ։ Թռիչքը տևել է 192 ժամ 3 րոպե (Լուսնի արհեստական արբանյակի ուղեծրում եղել է 61 ժ 40 ր)։ 1975 թվականի հուլիսի 15-25-ին Դոնալդ Սլեյտոնի և Վենս Բրանդի հետ, որպես «Ապոլլոն» տիեզերանավի հրամանատար, թռիչք է կատարել «Ապոլլոն» - «Սոյուզ» ծրագրով։ Թռիչքը տևել է 217 ժամ 28 րոպե, որի ընթացքում ամերիկյան «Ապոլլոն» և սովետական «Սոյուզ-19» տիեզերանավերը 2 անգամ կցվել էն, կատարվել են գիտատեխնիկական փորձեր։
Չորս թռիչքի ընթացքում տիեզերքում մնացել է 517 ժամ 43 րոպե։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Thomas Stafford, NASA astronaut who led Apollo-Soyuz joint mission, dies at 93
- ↑ https://www.congress.gov/116/meeting/house/110204/witnesses/HHRG-116-SY16-Bio-StaffordT-20191113.pdf
- ↑ https://www.nasa.gov/history/congressional-space-medal-of-honor/
- ↑ 7,0 7,1 Agency Awards Historical Recipient List — nasa.gov.
- ↑ 8,0 8,1 https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
- ↑ https://www.iafastro.org/activities/honours-and-awards/iaf-excellence-in-international-cooperation-award/allan-d-emil-memorial-award.html
- ↑ https://www.nae.edu/107875/wd
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Ստաֆորդ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 111)։ |