Ուոլթեր Շիրա
| Ուոլթեր Շիրա | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 12, 1923[1] |
| Ծննդավայր | Հաքենսաք, Նյու Ջերսի, ԱՄՆ |
| Մահացել է | մայիսի 3, 2007[2] (84 տարեկան) |
| Մահվան վայր | Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Գերեզման | ծով |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | New Jersey Institute of Technology?, United States Naval Test Pilot School?, ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա և Dwight Morrow High School? |
| Մասնագիտություն | United States Naval Aviator, տիեզերագնաց, ինքնակենսագիր, փորձարկիչ օդաչու, military flight engineer և գործարար |
| Աշխատատու | ՆԱՍԱ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | ՆԱՍԱ և Mercury Seven?[7] |
| 🌐 | |
Ուոլթեր Մարտի (Ուոլլի) Շիրա կրտսեր (անգլ.՝ Walter Marty Schirra Jr., մարտի 12, 1923[1], Հաքենսաք, Նյու Ջերսի, ԱՄՆ - մայիսի 3, 2007[2], Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմածովային նավատորմի առաջին կարգի կապիտան։
Ավարտել է Անապոլիսի (Մերիլենդի նահանգ) ռազմածովային ակադեմիան (1945)։ Ամերիկյան տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1959 թվականին։ 1962 թվականի հոկտեմբերի 3-ին, «Մերկուրի» տիեզերանավով Երկրի շուրջը կատարել է 6 պտույտ, 1965 թվականի դեկտեմբերի 15—16-ին, Թ․ Սաաֆորդի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ջեմինի-6» տիեզերանավով։ 1965 թվականի դեկտեմբերի 15-ին «Ջեմինի-6» և «Ջեմինի-7» (ուղեծրում էր 1965 թվականի դեկտեմբեր 4-ից) տիեզերանավերը մոտեցել են մինչև 1 կմ հեռավորությամբ։ Խմբային թռիչքը տևել է 5,5 ժ։ 1968 թվականի հոկտեմբերի 11—22-ին, Ուոլթեր Քանինգեմի և Դոն Այզլիի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ապոլլոն-7» տիեզերանավով։ Թռիչքի ընթացքում Շիրան անցկացրել է «Ապոլլոն տիեզերանավի հիմնական բլոկի առաջին թռիչքային փորձարկումը։ Երեք թռիչքների ընթացքում տիեզերքում եղել է 295 ժամ 13 րոպե։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- 1 2 http://www.cnn.com/2007/TECH/space/05/03/schirra.obit/index.html
- ↑ https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
- ↑ https://www.nmspacemuseum.org/inductee/walter-m-schirra-jr/
- ↑ Hall to Induct Seven Space Pioneers — Albuquerque: 1981. — P. 53. — ISSN 1526-5137; 2578-3963
- ↑ https://njhalloffame.org/hall-of-famers/2010-inductees/wally-schirra/
- ↑ https://www.nasa.gov/centers/kennedy/about/history/mercury7.html
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլթեր Շիրա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 511)։ |
- Մարտի 12 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Մայիսի 3 մահեր
- 2007 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ տիեզերագնացների մասին
- Ամերիկացի աստղագնացներ
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի ճարտարագետներ
- Ամերիկացի օդաչուներ
- Ամերիկացի գործարարներ
- ԱՄՆ-ի օդաչուներ
- Ամերիկացի ավիակոնստրուկտորներ
- Ամերիկացի ոչ գեղարվեստական գրողներ
- Անձինք նամականիշերի վրա
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ